Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-08-2022 07:54
Ըստ մասնագետների՝ սթրեսը կուտակվելու հատկություն ունի, ինչի պատճառով էլ աշխատանքից հետո սթրեսի ենթարկված մարդը կարող է տուն գալ եւ հանգստանալ՝ մեծ քանակությամբ անպիտան սնունդ ուտելով։ Սննդի օգնությամբ սթրեսը թուլացնելու կախվածություն է ձեւավորվում։ Խնդիրները չեն լուծվում, այլ մնում են ենթագիտակցական մակարդակում, ինչի հետեւանքով կոնֆլիկտի հետ կապված անհանգստությունը բթացվում է սննդով։
30-08-2022 07:50
Մեծ Բրիտանիայից մի տղամարդ իր սոցցանցում հայտնել է, որ 16 անուն ունի: Դա նրա մոր մտահղացումն էր, ով իր որդուն կոչել էր 1989 թ. «Արսենալի» ամբողջ թիմի պատվին: Երիտասարդի ամբողջական անունը հնչում է բոլոր խաղացողների անունների ցանկի պես՝ Քեւին Ջորջ Գրեհեմ Ջոն Լի Նայջել Մայքլ Ստեֆան Թոնի Դեյվիդ Փոլ Ալան Բրեյն Մարտին Փերի Սմիթեր։
30-08-2022 05:26
Խաղողը բավականին բարձր կալորիականությամբ միրգ է։ Այն պարունակում է մոտավորապես 50 կիլոկալորիա 100 գրամում: Մասնագետների խոսքով՝ նույնիսկ առողջ մարդուն խորհուրդ է տրվում օրական 400 գրամից ավելի խաղող չուտել։
30-08-2022 03:31
Օգոստոսի 27-ին Շառլվալի (Ֆրանսիա) Բուշ-դյու Ռոն շրջանում կայացել է դիզայներ Սայմոն Պորտ Ժակեմուսի և նրա սիրելի Մարկո Մաեստրիի հարսանիքը։ Զույգը պաշտոնապես ամուսնացել է դեռ անցյալ տարվա հունիսին, սակայն նրանք այս առիթով տոնակատարություն են կազմակերպել միայն հիմա։ Միջոցառմանը ներկա են եղել հայտնի հյուրեր՝ մոդել Թինա Կունակին, երգչուհի Դուա Լիպան, դիզայներ Ամինա Մուադդին՝ ֆրանսիացի կատակերգու Ֆարի Լոպեսի ուղեկցությամբ և ուրիշներ։
29-08-2022 10:22
Ծովային հանգստից, բնության մեջ ճամփորդությունից հետո մաշկը ջրազրկվում է, ծերանում ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ։ Մասնագետները նշում են այն մթերքները, որոնք բարելավում են մաշկի վիճակը․ կոլագենի սինթեզի համար օրգանիզմին անհրաժեշտ են կենդանական ծագման սննդամթերքի սպիտակուցներ, C եւ D վիտամիններ, ինչպես նաեւ մագնեզիում, կալցիում, երկաթ, ցինկ եւ պղինձ։
29-08-2022 10:12
Մասնագետները նշել են այն գործոնները, որոնք զգալիորեն բարձրացնում են քրոնիկական հիվանդությունների առաջացման վտանգը․ ծխելը, ավելորդ քաշը, ալկոհոլի չարաշահումը։
29-08-2022 07:59
Գիտնականների միջազգային թիմը պարզվել է, որ տանը նախաճաշող երեխաները և երիտասարդները ավելի քիչ առողջական խնդիրներ են ունենում:
29-08-2022 05:13
Ալլա Պուգաչովան, արտերկրում երկար մնալուց հետո, վերադարձել է Ռուսաստան՝ իր խոսքերով՝ «կարգավորելու  համար»։
29-08-2022 03:06
Բոլորը չէ, որ կարողանում են պահպանել իրենց երիտասարդությունը: Աստղագուշակները գիտեն Կենդանակերոի 3 հավերժ երիտասարդ կանանց. Խոյեր, Առյուծներ, Աղեղնավորներ։
26-08-2022 08:28
Սթրեսն ազդում մարդու շնչառության վրա։ Ըստ մասնագետերի՝ բերանի տհաճ հոտի պատճառներից մեկը միկրոֆլորայի անհավասարակշռությունն է, որը սերտորեն կապված է մեր տրամադրության եւ հոգեկան առողջության հետ։ 
26-08-2022 08:25
Հարավային Կորեայի քիմիկոսները շաքարավազից եւ թրթուրներից ստացված սպիտակուցներից մսի անալոգ են ստեղծել: Մսի նոր փոխարինողի համն ու հոտը գրեթե չի տարբերվում բնական արտադրանքից. շաքարով մշակված եւ տապակած թրթուրները ուժեղացրել են մսի համը:
25-08-2022 07:24
Նորությունների դիտումից կախվածությունն առաջ է բերում խնդիրներ՝ կապված հոգեկան եւ ֆիզիկական առողջության հետ, պարզել են Տեխասի տեխնիկական համալսարանի գիտնականները։
25-08-2022 07:21
Քնի պակասը խանգարում է սոցիալականությանը եւ խանգարում է լավ հարաբերություններ պահպանել մարդկանց հետ։
25-08-2022 06:33
Մայոնեզը մեծացնում է աղցանների և ուտեստների կալորիականությունը, ուստի ավելի լավ է հրաժարվել դրանից: Սննդաբանները առաջարկում են աղցանները համեմել տնական մածունի սոուսով։
25-08-2022 05:42
Ղազախստանի դերասանուհի Անել Բերմագանբետովան Թաիլանդ մեկնելուց հետո հայտնվել է ստրկության մեջ։ Այս մասին նա պատմել է սոցիալական ցանցերում, իսկ ավելի ուշ Super Edition-ի լրագրողները կարողացել են կապ հաստատել նրա հետ։ Աղջիկը աշխատանք էր փնտրում, նրան առաջարկել են լավ եկամուտ ունեցող տեղ մի ընկերությունում, բայց խոստացվածին հակառակ պատկերն է եղել։
25-08-2022 05:27
Կենդանակերպի ամենագեղեցիկ 5 կանայք. 1. Խոյ, 2. Կարիճ, 3. Առյուծ, 4. Կույս, 5. Կշեռք:
24-08-2022 08:23
Նկատվել է, որ փրփրուն գինին նվազեցնում է արյան ճնշումը, ուստի հիպերտոնիկ հիվանդներին խորհուրդ է տրվում պարբերաբար շամպայն խմել:
24-08-2022 08:19
Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, հրապարակել է իր փոդքասթի առաջին դրվագը՝ Սերենա Ուիլյամսի մասնակցությամբ։ «Առաջին դրվագում մենք կխոսենք այն մասին, թե ինչպես ենք խոսում կանանց մասին. մենք կխոսենք այն բառերի մասին, որոնք դաստիարակում են մեր աղջիկներին եւ ինչպես են լրատվամիջոցներն արտացոլում կանանց»,- դրվագի մասին ասել է Մեգանը:
24-08-2022 08:17
Սինգապուրի իշխանությունները որոշել են չեղյալ համարել 377A օրենքը։ Դե յուրե այն արգելում էր սեքսը տղամարդկանց միջեւ։ Դե ֆակտո՝ քրեականացնում էր ցանկացած միասեռ հարաբերություն: Գեյերին ու լեսբուհիներին սպառնում էր մինչեւ երկու տարվա ազատազրկում:
24-08-2022 07:36
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը թմրանյութերի թեստ է հանձնել, այն խնջույքից սկանդալային տեսանյութից  հետո, որտեղ նա զվարճանում է ընկերների հետ։ Թեստի արդյունքը բացասական է եղել։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 571 անգամ
12.08.2026
Դիտվել է 396 անգամ
14.08.2026
Դիտվել է 324 անգամ
15.08.2026
Դիտվել է 298 անգամ
18.08.2026
Դիտվել է 104 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster