Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-07-2022 10:08
Nubia առցանց ամսագիրը հինգ ամիս շարունակ հարցում է անցկացրել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդու մասին։ Հրատարակության կայքը հայտնում է, որ հարցվողները նշել են չինացի դերասան եւ երգիչ Սյաո Չժանի անունը։
26-07-2022 07:18
Ավստրալիայի բնակչուհուն բախտը ժպտացել է, եւ նա մի քանի ամսում վիճակախաղի երկու ջեքփոթ է շահել։ Գոլդ Քոսթ քաղաքի Ներանգ արվարձանի բնակչուհին այս տարվա հունիսին եւ հուլիսին 100 000 ավստրալական դոլարի չափով վիճակախաղի ջեքփոթ է շահել:
26-07-2022 05:27
«Ձեզ համար լավ բույր ընտրեք: Դա առաջինն է, որ մարդիկ զգում են, երբ մտնում եք սենյակ, և վերջինը, ինչն անհետանում է, երբ հեռանում եք». Ջորջիո Արմանի
26-07-2022 02:31
Օրենբուրգցի 22-ամյա Աննա Լիննիկովան դարձել է «Միսս Ռուսաստան 2022»-ի հաղթող։ Առաջին փոխմիսս է դարձել Աննա Բուդաեւան Չուվաշիայից, իսկ Դարիա Նեմաեւան Խաբարովսկից՝ երկրորդը։
25-07-2022 11:15
53-ամյա դերասանուհի Ռենե Զելվեգերը վերադառնում է էկրաններ Բրիջիթ Ջոնսի դերում։ Մեծ Բրիտանիայում սկսվել են կուլտային մելոդրամայի չորրորդ մասի նկարահանումները։ Ֆիլմի շարունակության սցենարը վստահվել է «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» գրքի հեղինակ գրող Հելեն Ֆիլդինգին։ Նոր մասում մելոդրամայի գլխավոր հերոսուհին պետք է իրեն փորձի մոր դերում ու պարզի, թե ով է իր որդու կենսաբանական հայրը։
25-07-2022 10:40
Գլխացավերն ու կրծքավանդակի հատվածում ցավը ինֆարկտի եւ ինսուլտի նախանշաններ են։ Ընդ որում, ըստ բժիշկների, կարեւոր է վերահսկել արյան ճնշումը․ եթե այն բարձրանում է 140/90, ապա դա վտանգավոր վիճակ է։ Ինֆարկտի եւ ինսուլտի հակված  են ծխողները, ավելորդ քաշ ունեցողները, ինչպես նաեւ հիպերտոնիկները։ Անհրաժեշտ է հետեւել խոլեստերինի մակարդակին՝ խուսափելու սրտի հետ կապված խնդիրներից։
25-07-2022 09:22
Անջելինա Ջոլին հաղթել է Բրեդ Փիթին իրենց ընդհանուր՝ ֆրանսիական Chateau Miraval գինեգործության համար դատական հայցում: Փետրվարին հայտնի դարձավ, որ Փիթը Ջոլիին մեղադրել է իր գինեգործական բիզնեսի մասնաբաժինը ռուս գործարար և ալկոհոլային խմիչքների խոշոր արտադրող SPI Group-ի սեփականատեր Յուրի Շեֆլերին վաճառելու մեջ։ Փիթը դատի էր տվել դերասանուհուն՝ գործարքը չեղյալ հայտարարելու համար:
25-07-2022 07:55
Ըստ մասնագետների՝ միս չպետք է օգտագործեն նյութափոխանակության, արտազատման համակարգի հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպես նաեւ խոլեստերինի եւ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցողները։ Որոշ հիվանդությունների դեպքում արգելք կա միայն մսի որոշ տեսակների հարցում։ Օրինակ, բարձր խոլեստերինի կամ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների դեպքում ճարպային տեսակները խորհուրդ չեն տրվում: Սննդակարգում կարող է լինել հնդկահավի միս, հավ կամ տավարի անյուղ միս:
25-07-2022 01:27
«Ցանկությունների մարաթոնի» հեղինակ Ելենա Բլինովսկայան և նրա ամուսինը՝ Ալեքսեյը, ակնհայտորեն սովորություն ունեն ամուսնանալ միմյանց հետ։ Ընտանեկան կյանքի 15-ամյակը նրանք նշել են հերթական հարսանիքով՝ արդեն երրորդն անընդմեջ։ Մինչ այդ նրանք մատանիներ էին փոխանակել իրենց հարսանիքի օրը և ամուսնության տասնամյակի կապակցությամբ։
22-07-2022 10:35
Մարգո Ռոբիին «Բարբի» ֆիլմում իր դերի համար վճարվել է 12,5 միլիոն դոլար։ Այսպիսով, 32-ամյա ավստրալուհին այժմ համարվում է ամենաբարձր վարձատրվող հոլիվուդյան դերասանուհին։ Նախկինում Մարգոն ամենամեծ շահույթը ստացել էր «Գիշատիչ թռչունները» բլոկբասթերից․ 2020 թվականին Հարլի Քուինի դերի համար նրան վճարել են 10 միլիոն դոլար։
22-07-2022 10:11
Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը բացատրել է իր տեսքը «Փամփուշտից արագ» ֆիլմի պրեմիերային, որին նա ներկայացել էր կոստյումով՝ միդի երկարությամբ կիսաշրջազգեստով, վարդագույն վերնաշապիկով։ Ավանդական կանացի հագուստի ընտրությունը նա բացատրել է «քամի, քամի» արտահայտությամբ։ Այսպիսով, դերասանը նկատի է ունեցել շոգից պաշտպանությունը, որը Բեռլինում ֆիլմի պրեմիերայի օրը հասել է 35 աստիճանի:
22-07-2022 09:57
Բժիշկները հայտնել են, թե որն է ամենահարմար տարիքը երեխա ունենալու համար: Ըստ նրանց՝ առավելագույն վերարտադրողական տարիքը 49 տարեկանն է։ Իդեալական շրջան է համարվում 20-ից 35 տարեկանն ընկած ժամանակահատվածը, որը կապված է ձվաբջիջների որոշակի պաշարի հետ։
22-07-2022 07:16
24-ամյա դերասանուհի, «Նորմալ մարդիկ» սերիալի աստղ Դեյզի Էդգար-Ջոնսը մասնակցում է իր նոր՝ «Այնտեղ, որտեղ երգում են խեցգետինները» ֆիլմի գովազդային շրջագայությանը, որում նա խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Լոնդոնում կայացած պրեմիերային շոուի համար Դեյզին կրել է Alexander McQueen բրենդի ֆանտաստիկ զգեստ՝ ամբողջությամբ ասեղնագործված արծաթե ուլունքներով։
22-07-2022 02:32
Գրող Թոմ Բոուերը Մեգան Մարքլի մասին խոսել է իր նոր գրքում. «Նրան թվում էր, թե թագավորական ընտանիքը նման է Հոլիվուդին»։
21-07-2022 11:21
«Թքգուհու քայլը» ֆիլմիի աստղ Անյա Թեյլոր-Ջոյն ամուսնացել է իր ընկերոջ՝ երաժիշտ Մալքոլմ Մաքրեյի հետ։  ԱՄՆ-ում ամուսնությունը պաշտոնապես արձանագրելուց հետո զույգը թռել է Ավստրալիա՝ մասնակցելու նկարահանելու «Mad Max: Furiosa» ֆիլմում, որտեղ գլխավոր դերը խաղում է Անյա Թեյլոր-Ջոյը։
21-07-2022 10:52
Մասնագետները եկել են այն եզրակացության, որ ձանձրույթը մարդկանց դրդում է նորություն փնտրել: Մեր մտքերը թափառում են, երբ մենք ձանձրանում ենք, եւ մտածում ենք նոր բաների մասին, որոնք պետք է փորձել: Ձանձրույթը նաեւ օգտակար է մեր երեխաների համար, նշում է Մանկական գիտակցության ինստիտուտը: Ձանձրույթը հաղթահարելը երեխաներին օգնում է ճկունություն, պլանավորման եւ խնդիրների լուծման հմտություններ սովորել:
21-07-2022 10:42
Խորվաթիայում ձերբակալվել է նախկին «Միսս Մեքսիկան»՝ Իսպանիայում թանկարժեք գինի գողանալու համար։ Այն արժեր 1,7 միլիոն դոլար։ Ոստիկաններն ու քննիչները կարծում են, որ 29-ամյա մեքսիկուհին շեղել է El Atrio-ի մատուցողներին՝ խոհանոցի փակվելուց հետո ռեստորանի համարում սպասարկում պատվիրելով։
21-07-2022 07:31
Դերասանուհի Անա դե Արմասը, ով Ջեյմս Բոնդի մասին վերջին ֆիլմում խաղացել է գլխավոր դերերից մեկը, The Sun-ին տված հարցազրույցում ասել է, թե ինչու 007-ի դերը չպետք է տրվի կնոջը. «Կին Բոնդի կարիքը չկա։ Իշխանություն ձեռք բերելու համար ձեզ հարկավոր չէ գողանալ ուրիշի կերպարը: Դա վեպ է և ձեզ տանում է Ջեյմս Բոնդի աշխարհ, այն տիեզերք, որտեղ նա ապրում է»: 
21-07-2022 01:26
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի նախկին ամուսին Բիլլի Բոբ Թորնթոնը հանրությանն է ներկայացել կնոջ հետ։ Դերասանը «Գորշ մարդը» ֆիլմի պրեմիերային, որում նա դերերից մեկն է կատարել, եկել է  Քոնի Էնգլանդի ուղեկցությամբ։
20-07-2022 11:44
«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի Snap երգը դարձել է ամառային հիթ: Այս մասին գրում է մրցույթի պաշտոնական կայքը՝ հիշեցնելով, որ երգչուհին մայիսին Իտալիայում կայացած մրցույթին չհաղթեց, սակայն շարունակում է երկրպագուների մեծ բանակ ձեռք բերել, քանի որ վայելում է հանրության մեծ սերը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-07-2026 12:54
Ջորջինա Ռոդրիգեսը վերջապես մուտք է գործում նորաձևության ոլորտ: Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն վերջերս հայտարարեց, որ թողարկում է իր սեփական հագուստի ապրանքանիշը՝ Mimoa-ն: WWD-ի տվյալներով՝ այն կգտնվի Դուբայում և կվաճառվի ամբողջ աշխարհում:
01-07-2026 12:38
Valentino Beauty-ն շարունակում է ամրապնդել իր շուկայական դիրքերը։ Ապրանքանիշը նոր գլուխ է բացում իր օծանելիքի պատմության մեջ, և այդ առիթով նշանակել է նոր դեսպաններ։ Դակոտա Ջոնսոնը և Ալեքսանդր Սկարսգարդը այժմ ընկերության նոր դեսպաններն են։
01-07-2026 12:34
Կծու համեմունքների չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջ օրգանիզմի վրա, սակայն ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց համար այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Ըստ մասնագետների՝ կծու համեմունքները խթանում են մարսողական ֆերմենտների արտադրությունը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի արդյունավետ է մարսում սպիտակուցներն ու ճարպերը։  Սակայն, եթե մարդն ունի ստամոքսի կամ աղիների բորբոքային հիվանդություններ, կծու սնունդը կարող է գրգռել լորձաթաղանթը և սրել քրոնիկ հիվանդությունները։
01-07-2026 12:17
ԱՄՆ Գերագույն դատարանը երեքշաբթի պաշտպանել է նահանգների այն օրենքները, որոնք արգելում են տրանսգենդեր մարզիկներին մասնակցել աղջիկների և կանանց դպրոցական ու ուսանողական մրցումներին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
01-07-2026 02:56
Քեյթ Միդլթոնը նվաճել է Մեծ Բրիտանիայի, Ուելսի և Շոտլանդիայի երեք ամենաբարձր գագաթները: Արքայադստեր բարձրանալը նախատեսված էր Մարսդենի հիվանդանոցին աջակցելու համար, որտեղ նա քաղցկեղի բուժում էր ստանում: «Երեք գագաթների ազգային մարտահրավեր» անվանումը կրող նախագիծը պահանջում էր, որ մասնակիցները բարձրանան Բեն Նևիս (Շոտլանդիայի ամենաբարձր գագաթը), Սքաֆել Փայք (Անգլիայի ամենաբարձր գագաթը) և Սնոուդոն (Ուելսի ամենաբարձր գագաթը): Ընդհանուր առմամբ, Քեթրինը ընդամենը 24 ժամվա ընթացքում քայլել է ավելի քան 3000 մետր՝ յուրաքանչյուրը բարձրանալու համար տեղաշարժվելով հարյուրավոր կիլոմետրեր:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.06.2026
Դիտվել է 657 անգամ
01.07.2026
Դիտվել է 574 անգամ
25.06.2026
Դիտվել է 328 անգամ
26.06.2026
Դիտվել է 312 անգամ
27.06.2026
Դիտվել է 294 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster