Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-09-2022 10:30
Հետեւել, թե ինչպես են ծանոթները երեկույթներից լուսանկարներ տեղադրում սոցիալական ցանցերում, կարող է վնասակար լինել հոգեվիճակի համար, ապացուցել են ԱՄՆ գիտնականները։ Նայել, թե ինչպես են բոլորը զվարճանում, տհաճ է, հատկապես, եթե մարդն ինքը դա չի անում։ Սա հանգեցնում է իրականության խեղաթյուրված ընկալման եւ սեփական կյանքից դժգոհության:
21-09-2022 09:55
Արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, դեմ առ դեմ հանդիպում է խնդրել Մեծ Բրիտանիայի նոր միապետ Չարլզ Երրորդից, որպեսզի նախքան Կալիֆոռնիա մեկնելը հարթի առկա տարաձայնությունները: Ամերիկուհին նամակ է ուղարկել թագավորին՝ խնդրելով անձնական հանդիպում, ինչը գնահատվում է որպես բավականին «համարձակ» քայլ:
21-09-2022 08:51
Կենդանակերպի 4 նշան, որոնց հետ մտերմանալն ամենադժվարն է. Ցուլ, Կույս, Կարիճ, Աղեղնավոր:
21-09-2022 07:40
Անգլիացի հետազոտողների խումբը եկել է այն եզրակացության, որ զգալի թվով երեխաներ գիշերն արթնանում են, որպեսզի ստուգեն իրենց հեռախոսների ծանուցումները: Սոցիալական ցանցերի ինտենսիվ օգտագործումը կարող է հանգեցնել այնպիսի խանգարման, որը երիտասարդների համար ավելի ու ավելի դժվար է դարձնում հեռախոսները մի կողմ դնելը:
21-09-2022 03:58
Բրեդ Փիթն իր քանդակները ցուցադրել է Տամպերեի (Ֆինլանդիա) Սառա Հիլդենի արվեստի թանգարանում։ Հոլիվուդյան դերասանն առաջին անգամ է հանրության առաջ ցուցադրում իր ստեղծագործությունները։ «Իմ աշխատանքններն այն մասին են, թե որտեղ եմ սխալվել իմ հարաբերություններում»,- ասել է նա։
20-09-2022 11:07
Տղամարդիկ աշխատավայրում կանանցից ավելի հաճախ են սիրախաղեր անում պաշտոնի բարձրացման համար, եւ նրանց թվում ամենաակտիվը ինքնասիրահարված եւ անինքնավստահ աշխատակիցներն են ցածր պաշտոններում: Մի շարք փորձարկումներից հետո նման եզրակացության են եկել Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:
20-09-2022 09:24
«Օպերայի ուրվականը» խորհրդանշական բրոդվեյան մյուզիքլը կփակվի պրեմիերայից 35 տարի անց։ Մյուզիքլի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 1988 թվականին։ Այն դարձել է Բրոդվեյի պատմության ամենաերկարակյաց արտադրությունը։ Ինչպես զգուշացրել են թատրոնի դերասանները, 2023 թվականի հունվարին ներկայացումը կդառնա 35 տարեկան, իսկ փետրվարի 18-ին կկայանա դրա վերջին ներկայացումը։
20-09-2022 08:27
Grazia ամսագրի խմբագիրները նշել են աշնանային տաբատի ամենանորաձև մոդելները։  Մասնագետներն առաջին հերթին առանձնացրել են կարգո տաբատները, որոնք անցյալ սեզոնին հայտնի դարձան իրենց հարմարավետ գրպանների շնորհիվ։ Ցանկում ներառված են ցածր բարձրությամբ և ոտքերի կտրվածքներով մոդելները: Բացի այդ, կաշվե տաբատներն ու տղամարդու ոճը ևս ակտուալ են:
20-09-2022 07:14
Քնի կորստի կումուլյատիվ հետեւանքները կարող են վնաս պատճառել առողջությանը։ Մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ ջուր խմել առավոտյան կամ օրվա կեսին, հակառակ դեպքում հնարավոր են սրտի հետ կապված խնդիրներ։
20-09-2022 06:31
Կարծում էիք, թե Քանյե Ուեսթը ևս մեկ տարի կտառապեր Քիմ Քարդաշյանից և Ջուլիա Ֆոքսից բաժանման համար։ Պարզվում է՝ այդպես չէ: Ռեփերն արդեն նոր կիրք է գտել։ Եվ այս անգամ ոչ թե անանուն գեղեցկուհու, այլ իսկական աստղի։ Քանյեի ընտրյալը մոդել և Victoria՝s Secret-ի հրեշտակ Քենդիս Սվեյնփոլն է։
19-09-2022 10:21
Սաուդյան Արաբիայից 63-ամյա Աբու Աբդուլլահը կյանքի ընթացքում ամուսնացել և բաժանվել է 53 կնոջ հետ։ Տղամարդը պատմել է, որ այս կերպ փորձել է գտնել մի կնոջ, ով կարող էր իրեն հոգեկան հանգիստություն տալ։
19-09-2022 10:15
Բրիթնի Սփիրսը պատմել է «կիբեր սիրավեպի» և արքայազն Ուիլյամի հետ տապալված հանդիպման մասին։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ 2002 թվականին Բրիթնի Սփիրսը հարցազրույց է տվել լրագրող Ֆրենկ Սքիններին արքայազն Ուիլյամի հետ իր հարաբերությունների մասին։ Երգչուհու խոսքով՝ ինքը և Ուիլյամը նամակագրություն են ունեցել էլեկտրոնային փոստով և պետք է հանդիպեին Սփիրսի՝ Մեծ Բրիտանիա շրջագայության ժամանակ։ Ուիլյամը չի եկել ժամադրությանը։
19-09-2022 09:55
Մթերքների ամենավնասակար համադրություններ համարվում են նրանք, որոնցում գերակշռում են ճարպերը, ածխաջրերը եւ աղը։ Դրանց թվում են տապակած կարտոֆիլը, փլավը (այն պարունակում է շատ ածխաջրեր, ճարպ, յուղ եւ աղ), մակարոնեղենը (ածխաջրեր՝ համեմված յուղոտ սոուսներով, աղի հավելումով): Մթերքների նման համադրությունները հանգեցնում են ավելորդ քաշի եւ այտուցվածության: Առողջ մարդու աղեստամոքսային տրակտը մարսում է ցանկացած մթերք եւ դրանց համադրությունները, իսկ ուտելուց հետո դիսկոմֆորտի, որովայնի փքվածության եւ ծանրության զգացումը կապված է մարսողության խանգարման հետ։
19-09-2022 05:04
«Թագը» եւ «Վիշապի տունը» սերիալների առաջին եթերաշրջանների աստղը բացահայտել է, որ վերջերս մահացած Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իրականում դիտել է իր կյանքի մասին պատմող սերիալը։ Ըստ Մեթ Սմիթի, նա դա արել է հանգստյան օրերին՝ պրոյեկտորով։ Ճիշտ է, միայնակ, քանի որ արքայազն Ֆիլիպը չի դիտել այն։
19-09-2022 01:28
Բլեյք Լայվլին, ով շուտով չորրորդ անգամ մայր է դառնալու, սոցիալական ցանցերում ընտանեկան արխիվից թարմ լուսանկարներ է հրապարակել, որոնցում պարզ երևում է նրա կլորացած փորիկը։ Դերասանուհու խոսքով՝ նա դա արել է, որպեսզի պապարացիները դադարեն հավաքվել իր տան մոտ։
15-09-2022 11:35
Հանրահայտ Spice Girls խմբի նախկին մենակատար Մելանի Սին հայտնել է, որ խմբի առաջին ելույթից առաջ սեռական ոտնձգության է ենթարկվել։ Երգչուհին խոստովանել է, որ դա տեղի է ունեցել Ստամբուլում, որտեղ խումբն ունեցել է իր դեբյուտային համերգը։ Նա ասել է, որ որոշել է «իրեն մերսում նվիրել» հյուրանոցում, և մերսողը բռնաբարել է իրեն:
15-09-2022 11:15
Հումորիստ, Comedy Woman շոուի հիմնադիր եւ մշտական հաղորդավար Նատալյա Եփրիկյանը, Սյունիքում սրված իրավիճակի ֆոնին, արխիվային տեսանյութ է հրապարակել Ջերմուկից։ «Իմ Ջերմուկ, Իմ Հայաստան, Իմ փխրուն աշխարհ: Մի կրակեք երկրի վրա, որքա՞ն կարելի է!!!! Տեսեք, թե ինչ գեղեցիկ է այն»,- տեսանյութը մակագրել է Եփրիկյանը։
15-09-2022 11:15
Հումորիստ, Comedy Woman շոուի հիմնադիր եւ մշտական հաղորդավար Նատալյա Եփրիկյանը, Սյունիքում սրված իրավիճակի ֆոնին, արխիվային տեսանյութ է հրապարակել Ջերմուկից։ «Իմ Ջերմուկ, Իմ Հայաստան, Իմ փխրուն աշխարհ: Մի կրակեք երկրի վրա, որքա՞ն կարելի է!!!! Տեսեք, թե ինչ գեղեցիկ է այն»,- տեսանյութը մակագրել է Եփրիկյանը։
15-09-2022 11:11
Օդի աղտոտված մասնիկներն առողջ դեռահասների մոտ կարող են սրտի անկանոն ռիթմ (առիթմիա) առաջացնել: «Չնայած հարաբերական հազվադեպությանը՝ սրտի անկանոն ռիթմերը կարող են հանկարծակի մահվան հանգեցնել առողջ դեռահասների եի երիտասարդ չափահասների մոտ»,- հայտարարել են Փենսիլվանիայի բժշկական քոլեջի հետազոտողները:
15-09-2022 01:41
Լեոնարդո Դի Կապրիոյին և Ջիջի Հադիդին միասին նկարահանել են երեկույթի ժամանակ։ Աղբյուրները պնդում են, որ նրանք «հարաբերություններում անցել են հաջորդ մակարդակ»:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 565 անգամ
12.08.2026
Դիտվել է 393 անգամ
14.08.2026
Դիտվել է 322 անգամ
15.08.2026
Դիտվել է 298 անգամ
18.08.2026
Դիտվել է 93 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster