Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-10-2022 01:28
Անցած կիրակի L'Oréal Paris կոսմետիկ բրենդն անցկացրել է իր հինգերորդ ցուցադրությունը Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում։ Էնդի Մաքդաուելը, Եվա Լոնգորիան, Կոկո Ռոչան և այլք ամբիոն բարձրացան տարբեր նորաձևության բրենդների հանդերձանքով, որոնց հետ համագործակցում է գեղեցկության ապրանքանիշը, իսկ հանդիսատեսների թվում էր սուպերմոդել Նաոմի Քեմփբելը: Նոր շոուն նվիրված էր էմանսիպացիայի և կանանց ինքնագնահատականի բարձրացման թեմային։
03-10-2022 12:13
Սննդաբանները նշել են արագ սննդի ուտեստներ, որոնք համարվում են ամենաապահովը։ Նրանց կարծիքով՝ թունավորման ամենացածր ռիսկն առկա է պիցցա կամ բուրգերներ ուտելու դեպքում, իսկ շաուրման ամենահավասարակշռված բաղադրությունն ունի։ Միաժամանակ, բժիշկները զգուշացրել են, որ արագ սննդի հաճախակի օգտագործումը հանգեցնում է մի շարք քրոնիկական հիվանդությունների սրման, ինչպես նաև քաշի ավելացման ռիսկի։
03-10-2022 12:06
Էնդրյու Դոմինիկի «Շիկահեր» (Blonde) ֆիլմը քննադատության է ենթարկվել իր դաժանության և սեքսիզմի համար։ Քննադատները Մերլին Մոնրոյի կենսագրությունը ներկայացնողը համարել են «ամենազզվելի ֆիլմերից մեկը»։ 
03-10-2022 11:43
Մասնագետների կարծիքով՝ ավելի լավ է սուրճը չխառնել կալցիումով ու երկաթով հարուստ մթերքների հետ։ Բանն այն է, որ սուրճը պարունակում է թիանիտներ, որոնք խմիչքին դառը համ են հաղորդում եւ աղիներում կապում են կալցիումն ու երկաթը։ Օրինակ, կալցիումը հիմնականում կաթնամթերքի մեջ է: Եթե կաթնամթերքն օգտագործենք միայն սուրճի հետ, ապա կլանումը կնվազի, եւ կալցիումի պակաս կարող է առաջանալ:
03-10-2022 11:32
Դերասանուհի Մարինե Պետրոսյանը Գատչինայի (Ս.Պետերբուրգ) «Գրականություն եւ կինո» XVIII միջազգային կինոփառատոնում ստացել է լավագույն դերասանուհի մրցանակը՝ Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմում Աքիրի դերը լավագույնս ներկայացնելու համար։
03-10-2022 02:20
Ֆրանսիայում Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է լիբանանյան Elie Saab ապրանքանիշի գարուն-ամառ նոր հավաքածուն։ Նորաձևության ցուցադրությանը, ի թիվս այլոց, ներկա են եղել Մոնիկա Բելուչին, Եվա Լոնգորիան, Իզաբելի Ֆոնտանան, Սառա Ռաֆերտին։
30-09-2022 11:32
Սննդաբանները բացահայտել են, թե ինչ օգուտներ կարող է բերել օրգանիզմին սովորական մաստակը․ այն կարող է օգնել հավասարակշռել ալկալիների և թթուների գործողությունը, ինչպես նաև լավ ազդեցություն է ունենում բերանի խոռոչի միջավայրի վրա ու բարելավում մարսողական գործընթացը:
30-09-2022 11:15
Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Մեծ Բրիտանիայի տարրական դպրոցներում ուսումն սկսելով առողջ քաշով՝ այն ավարտում է ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ։ Ընդորում՝ տղաներն աղջիկներից ավելի հաճախ են ավելորդ կիլոգրամներ հավաքում, վկայում են տվյալները։
30-09-2022 10:45
«ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Հոբելյանական 20-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» խորագիրը: Այս տարի փառատոնը Հայաստանում կհյուրընկալի 10 երկրի ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի, այդ թվում՝ Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:
30-09-2022 02:40
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մաքենզի Սքոթը, ամուսնալուծվում է իր երկրորդ ամուսնուց՝ Դեն Ջևիտից, հարսանիքից երկու տարի չանցած։ Ջուիթը որպես ուսուցչուհի է աշխատել այն դպրոցում, որտեղ սովորել են Բեզոսի և Սքոթի երեխաները։
30-09-2022 01:37
Դերասանուհի Մարիա Շումակովան, ով հայտնի է «Քաղցր կյանք» հեռուստասերիալով, ամուսնացել է։ 33-ամյա դերասանուհու ընտրյալը Comedy Club Production-ի աշխատակից Սլավա Գուսևն է։
29-09-2022 10:54
Երգչուհի Շակիրան կկանգնի իսպանական դատարանի առջեւ՝ հարկային խարդախությունների պատճառով։ Դատախազությունը երգչուհու համար պահանջում է ութ տարվա ազատազրկում և 23 միլիոն եվրո տուգանք։
29-09-2022 10:50
Փարիզի Նորաձևության շաբաթում Dior-ի նոր հավաքածուի շնորհանդեսից հետո տեղի ունեցավ Saint Laurent-ի ցուցադրությունը՝ ավանդաբար Էյֆելյան աշտարակի մոտ: Նորաձևության ցուցադրության հյուրերն էին Քեյթ Մոսը, Հեյլի Բիբերը, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, Զոի Կրավիցը, Կարլա Բրունին, Եվա Հերցիգովան և այլ հայտնիներ։
29-09-2022 10:47
2022 թվականի օգոստոսին Տանգ Յուն՝ արհեստական ինտելեկտով մարդանման վիրտուալ աղջիկ-ռոբոտը, դարձել է առցանց խաղերի չինական ընկերության գործադիր տնօրեն։
29-09-2022 10:44
Հոկտեմբերի 5-ին և 6-ին Հայֆեստ 20-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնի ծրագրի շրջանակներում Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Սանկտ-Պետերբուրգի Բորիս Էյֆմանի անվան պետական ակադեմիական թատրոնի «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետը։
29-09-2022 10:33
Հետազոտողները պարզել են, որ արյան մեջ խոլեստերինի բուժման համար օգտագործվող դեղամիջոցները կարող են օգտագործվել շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար, որն այլեւս չի արձագանքում հորմոնալ թերապիային: Արդյունքները ցույց են տվել, որ ստատինները դանդաղեցնում են ուռուցքի աճը, երբ ընդունվում են հորմոնների իջեցման բուժման հետ միաժամանակ:
28-09-2022 11:26
Սև պղպեղը մի շարք օգտակար հատկություններ ունի առողջության համար, սակայն որոշ հիվանդությունների առկայության դեպքում, ինչպիսիք են գաստրիտը կամ ցիստիտը: Մասնագետները խորհուրդ են տվել աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցողներին՝ գաստրիտ, կերակրափողի էրոզիա, ստամոքսի կամ աղիների խոցեր, հրաժարվել սննդից, որին ավելացված է սև պղպեղ։
28-09-2022 11:18
Նյարդաբանները նշել են, որ բազմաթիվ առողջական խնդիրներ կապված են օրգանիզմում հեղուկի պակասի հետ։ Նա բացատրել է, որ դա ազդում է հյուսվածքների եւ օրգանիզմի համակարգերի մատակարարման որակի վրա, եւ խնդիրներ են առաջանում, այդ թվում՝ գլխացավ։
28-09-2022 06:45
Deadpool ֆիլմի 3-րդ մասում Վուլվերինին կմարմնավորի Հյու Ջեքմանը: Ջեքմանը կերպարն առաջին անգամ մարմնավորել է 2000-ականներին X-men ֆիլմում՝ ընդհանուր առմամբ այն մարմնավորած լինելով ինը անգամ, այդ թվում՝ Ջեյմս Մանգոլդի 2017 թվականի «Լոգան» ֆիլմում։
28-09-2022 03:38
Արքայադուստր Բեատրիսին և թագուհի Կամիլային պաշտոնական բարձրացրցում են ատացել Չարլզ III-ից։ Կամիլան և Բեատրիսն այժմ նահանգային խորհրդականներ են, ինչը նշանակում է, որ նրանք տեսականորեն կարող են ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը, եթե թագավորը դառնա անգործունակ: Ըստ օրենքի՝ թագավորին կարող են փոխարինել նրա կինը և հաջորդ չորս անձինք՝ 21 տարեկանից բարձր իրավահաջորդության շարքում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 558 անգամ
12.08.2026
Դիտվել է 393 անգամ
14.08.2026
Դիտվել է 320 անգամ
15.08.2026
Դիտվել է 297 անգամ
18.08.2026
Դիտվել է 93 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster