Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-09-2022 09:07
Գիտնականները պարզել են, որ մարդիկ իրենց մարմնի շուրջն անտեսանելի աուրա ունեն, որը կարող է մաքրել մեր շնչած օդը: Մարդու մարմնի վրա օդը մաքրող մոլեկուլներից անտեսանելի մշուշ է առաջանում, երբ օդում պարունակվող օզոնը ռեակցիայի մեջ է մտնում մաշկային ճարպի հետ:
06-09-2022 05:16
Դդմիկը չի կարելի չարաշահել գաստրիտի դեպքում, քանի որ այն ավելի շատ վնաս կհասցնի առողջությանը, քան օգուտ, զգուշացրել են սննդաբանները։ Դդմիկը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, որի ավելցուկը կարող է հրահրել կոլիտի, գաստրիտի և աղեստամոքսային տրակտի այլ հիվանդությունների սրացում, ինչպես նաև՝ որովայնի շրջանում ուժեղ ցավ։
06-09-2022 05:11
Երգչուհի Ալլա Պուգաչովան վերադարձել է Ռուսաստան՝ կտակ գրելու։ Դեռևս հայտնի չէ, թե երգչուհին ում է կտակել իր էլիտար բնակարանը Մոսկվայի Ֆիլիպովսկի նրբանցքում, սակայն հայտնի է, որ Պուգաչովան Իստրայի ամառանոցը նվիրել է իր թոռնիկին՝ ռուս երաժիշտ և դերասան Նիկիտա Պրեսնյակովին։ Երգչուհին նրան մեկ այլ բնակարան է նվիրել Մոսկվայի կենտրոնում։
06-09-2022 03:24
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հաղթել է Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար մրցավազքում։ Նա կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը և կփոխարինի Բորիս Ջոնսոնին, ով այս ամառ հրաժարական տվեց իր աշխատակիցներից մեկի հետ սեռական սկանդալի պատճառով։
05-09-2022 10:18
Հնդկաձավարի օգտագործման պատճառով կարող են առաջանալ այրոց, գազեր և այլ տհաճ հետևանքներ, վստահ են էնդոկրինոլոգները։ Եթե մարդն ունի գրգռված աղիքի համախտանիշ, դիսբակտերիոզ, բակտերիաների գերաճ կամ ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների պակաս, ապա մարմինը կարող է պատշաճ կերպով չընկալել այս հացահատիկը։ Իսկ նիհարել ցանկացողները չպետք է հնդկաձավար ուտեն հավելումներով, օրինակ՝ կաթով ու շաքարով։
05-09-2022 10:12
Կենդանակերպի այս նշաններին պատկանող կանայք ավելի շատ են  գրավում տղամարդկանց․ Խոյ, Երկվորյակ, Խեցգետին, Առյուծ, Կույս։
05-09-2022 10:03
Ըստ վերջին հետազոտությունների, եթե մարդիկ ուտելուց հետո ոչ մեծ զբոսանք են կատարում, արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է եւ իջնում է ավելի սահուն, իսկ ինսուլինի մակարդակն ավելի կայուն է մնում, քան կանգնած կամ նստած վիճակում։ Արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է ուտելուց հետո 60-90 րոպեի ընթացքում, ուստի ավելի լավ է սկսել շարժվել ուտելուց անմիջապես հետո։
05-09-2022 09:59
«Մատանիների տիրակալը. Իշխանության մատանիներ» սերիալի առաջին դրվագը ցուցադրման առաջին օրվա ընթացքում դիտել է 25 միլիոն մարդ, Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է Amazon-ին պատկանող Prime Video հոսքային ծառայությունը։
05-09-2022 04:23
Բեյոնսեն, ով վերջերս թողարկեց իր երկար սպասված նոր Renaissance ալբոմը, դարձել է Tiffany & Co.-ի Lose Yourself in Love գովազդային արշավի հերոսուհին։
02-09-2022 09:17
Սթրեսային խթանիչները տարբեր կերպ են ազդում կանանց և տղամարդկանց պտղաբերության վրա: Սպերմոգրաֆիայի վրա այս գործոնների բացասական ազդեցության վերաբերյալ հավաստի տվյալներ դեռ չկան։ Բայց ապացուցված է, որ սթրեսը կարող է հանգեցնել օվուլյացիայի խանգարումների, ինչպես նաև նվազեցնում է ձվաբջիջը արգանդի մեջ հաջողությամբ բեղմնավորելու և ներմուծելու ունակությունը:
02-09-2022 09:10
Գիտնականները կանանց խորհուրդ են դալիս մերկ քնել, ինչը մի շարք դրական հետևանքներ է առաջացնում․ խորը քուն, դրական զգացողություններ, ավելորդ կիլոգրամերից ազատում, արյան լավ մատակարարում, մաշկի բարելավում, կանացի առողջության պահպանում։
02-09-2022 09:05
Տիմիոարայի (Ռումինիա) Արեւմտյան համալսարանի գիտնականները ցույց են տվել, որ երկար կամ ծանր աշխատանքի ընթացքում կարճ ընդմիջումներն արդյունավետորեն նվազեցնում են հոգնածությունը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ բարձրացնում են աշխատանքի արդյունավետությունը:
02-09-2022 09:00
Հոգեբանները պարզել են, որ սոցիալ-տնտեսական կարգավիճակի աճի հետ միասին ավելանում է նաեւ մարդկանց դրամական նվիրատվությունները: Այսինքն՝ ավելի հարուստները, որպես կանոն,  մյուսներին ավելի շատ գումար են տալիս, քան պակաս հարուստները: Միաժամանակ, որքան մարդը հարուստ է, այնքան ավելի քիչ ժամանակ է նա ծախսում հոգնեցուցիչ գործի վրա՝ նախընտրելով այն հանձնարարել մեկ ուրիշին։
02-09-2022 02:22
Օգոստոսի 31-ին բացվել է Վենետիկի 79-րդ կինոփառատոնը, ինչը նշանակում է, որ առաջիկա օրերին մեզ սպասվում են ոչ միայն ֆիլմերի պրեմիերաներ, այլև աստղային վառ կերպարներ։
01-09-2022 09:19
Մարդու երաժշտական նախասիրությունները խոսում են նրա բնավորության մասին. նման եզրակացության են հանգել Քեմբրիջի համալսարանի գիտնականները։ Օրինակ՝ էքստրավերտներն աշխույժ ու դինամիկ երաժշտություն են նախընտրում, մինչդեռ ազնիվ մարդիկ «խուսափում են» զգացմունքային եւ բարդ երաժշտությունից։ Գիտնականները նկատել են, որ կախվածություն կա մարդու բարյացակամության եւ հանգիստ ստեղծագործություններ լսելու նախընտրության միջեւ։
01-09-2022 09:17
Աղջիկը 11 000 կիլոմետր է անցել՝ Tinder-ից երիտասարդի հետ հանդիպելու համար ու չի զղջացել։ 22-ամյա իռլանդուհի Կլոդագ Օ'Սալիվանը 2019 թվականին ծանոթացել է 25-ամյա ամերիկացի Բրեդի Էլիոթի հետ։ Այդ ժամանակ Էլիոթը ծառայում էր Հավայան կղզիներում։ Նոր ծանոթները շատ են շփվել հեռախոսով եւ տեսազանգերի միջոցով, իսկ երեք ամիս անց երիտասարդը Օ'Սալիվանին խնդրել է գալ իր մոտ:
31-08-2022 10:45
Անհավատալի, բայց փաստ. Սանկտ-Պետերբուրգում ապրում է մի երիտասարդ, ով փոխել է իր իսկական անունն ու ազգանունը Ջոնի Դեփի, և մի աղջիկ, ով արել է նույնը և հրաժարվել իր անունից՝ հօգուտ նորի՝ Անջելինա Ջոլիի: Այս ամենն էլ ավելի զվարճալի է դարձել, երբ պետերբուրգցիները ծանոթացել և սկսել են հանդիպել: Իսկ հիմա նրանք որոշել են ամուսնանալ։
31-08-2022 10:40
Բրիտանուհին լքել է իր ընկերոջը, որպեսզի նրա հետ վիճակախաղի խոշոր շահումով չկիսվի: Բախտը ժպտացել է զույգին։ Տոմսերից մեկը շահել է՝ Քըրքին ու Լաուրային պարգևելով 3,6 միլիոն դոլար։ Բայց քանի որ վիճակախաղի տոմսը գրանցված է եղել կնոջ անունով, ամբողջ գումարը փոխանցվել է միայն նրա հաշվին։ Հատկանշական է, որ երբ բրիտանուհին իմացել է, որ միլիոնատիրուհի է դարձել, լքել է իր տղամարդուն։
31-08-2022 10:35
Vanity Fair-ի նախկին լրագրող Ռեյչել Ուիլյամսը դատի է տվել Netflix-ին՝ «Հորինելով Աննային» ֆիլմում զրպարտության համար։ Խոսքը սերիալում լրագրողի անունով հերոսուհու հայտնվելու մասին է։ Ըստ Ուիլյամսի՝ նա նախագծում ներկայացվել է որպես ոչ բարոյական, ագահ, վախկոտ եւ անազնիվ։ Կինը պնդում է, որ կերպարը չի համապատասխանում իրականությանը եւ վարկաբեկում է իր անձը։
31-08-2022 10:30
Օքսֆորդի համալսարանից (Մեծ Բրիտանիա) ֆիզիկոս Դեւիդ Գրայմսն ապացուցել է, որ դավադրության տեսությունները կենսունակ չեն: Գիտնականը առաջ է քաշել մի հավասարում, որն ապացուցում է, որ ճշմարտության ցանկացած լայնածավալ պարտակում դատապարտված է բացահայտման մի քանի տարիների ընթացքում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-07-2026 12:54
Ջորջինա Ռոդրիգեսը վերջապես մուտք է գործում նորաձևության ոլորտ: Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն վերջերս հայտարարեց, որ թողարկում է իր սեփական հագուստի ապրանքանիշը՝ Mimoa-ն: WWD-ի տվյալներով՝ այն կգտնվի Դուբայում և կվաճառվի ամբողջ աշխարհում:
01-07-2026 12:38
Valentino Beauty-ն շարունակում է ամրապնդել իր շուկայական դիրքերը։ Ապրանքանիշը նոր գլուխ է բացում իր օծանելիքի պատմության մեջ, և այդ առիթով նշանակել է նոր դեսպաններ։ Դակոտա Ջոնսոնը և Ալեքսանդր Սկարսգարդը այժմ ընկերության նոր դեսպաններն են։
01-07-2026 12:34
Կծու համեմունքների չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջ օրգանիզմի վրա, սակայն ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց համար այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Ըստ մասնագետների՝ կծու համեմունքները խթանում են մարսողական ֆերմենտների արտադրությունը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի արդյունավետ է մարսում սպիտակուցներն ու ճարպերը։  Սակայն, եթե մարդն ունի ստամոքսի կամ աղիների բորբոքային հիվանդություններ, կծու սնունդը կարող է գրգռել լորձաթաղանթը և սրել քրոնիկ հիվանդությունները։
01-07-2026 12:17
ԱՄՆ Գերագույն դատարանը երեքշաբթի պաշտպանել է նահանգների այն օրենքները, որոնք արգելում են տրանսգենդեր մարզիկներին մասնակցել աղջիկների և կանանց դպրոցական ու ուսանողական մրցումներին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
01-07-2026 02:56
Քեյթ Միդլթոնը նվաճել է Մեծ Բրիտանիայի, Ուելսի և Շոտլանդիայի երեք ամենաբարձր գագաթները: Արքայադստեր բարձրանալը նախատեսված էր Մարսդենի հիվանդանոցին աջակցելու համար, որտեղ նա քաղցկեղի բուժում էր ստանում: «Երեք գագաթների ազգային մարտահրավեր» անվանումը կրող նախագիծը պահանջում էր, որ մասնակիցները բարձրանան Բեն Նևիս (Շոտլանդիայի ամենաբարձր գագաթը), Սքաֆել Փայք (Անգլիայի ամենաբարձր գագաթը) և Սնոուդոն (Ուելսի ամենաբարձր գագաթը): Ընդհանուր առմամբ, Քեթրինը ընդամենը 24 ժամվա ընթացքում քայլել է ավելի քան 3000 մետր՝ յուրաքանչյուրը բարձրանալու համար տեղաշարժվելով հարյուրավոր կիլոմետրեր:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.06.2026
Դիտվել է 626 անգամ
01.07.2026
Դիտվել է 464 անգամ
25.06.2026
Դիտվել է 326 անգամ
26.06.2026
Դիտվել է 303 անգամ
27.06.2026
Դիտվել է 286 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster