Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2022 09:50
Սինգապուրում տղամարդը 3 տարով ազատազրկվել է՝ խաբեությամբ տասնյակ կանանց սեռական օրգանների լուսանկարները ձեռք բերելու համար՝ Facebook-ում ներկայանալով որպես կին գինեկոլոգ: Դատարանը մալայզիացի 37-ամյա Օի Չուեն Վեյին մեղավոր է ճանաչել խարդախության եւ այլ անձ ներկայացնելու համար եւ դատապարտել երեք տարի 4 ամիս ազատազրկման։
28-10-2022 05:35
2018-ի Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ժենյա Մեդվեդևան խոստովանել է, որ չի կարող հրաժարվել անկեղծ լուսանկարներից։ 2022 թվականի գարնանը Ժենյան անակնկալ գրեթե մերկ նկարահանվեց  Maxim ամսագրի համար։ Մինչ այս չմշկորդուհին իրեն շատ համեստ էր պահում և չէր համարձակվում սադրիչ նկարներ անել․  Maxim-ում նկարահանելուց հետո ամեն ինչ փոխվել է։
28-10-2022 05:10
Ամերիկյան Fox 11 հեռուստաալիքի հաղորդավարուհի, «Էմմիի» մրցանակակիր Արաքսյա Կարապետյանն անդրադարձել է «Անտեսանելի հանրապետություն» ֆիլմի համար հիմք հանդիսացած պատերազմական տեսարանները վավերացրած լրագրող Լիկա Զաքարյանի հետ հարցազրույցներին, որոնք կայանալու են «Արփա» միջազգային կինոփառատոնի շրջանակում:
28-10-2022 03:13
Սոչիում ավարտվելէ «Ռուսաստանի գեղեցկուհի» մրցույթի եզրափակիչ փուլը, հաղթողի թագը բաժին է հասել  19-ամյա Դարիա Լուկոնկինային՝ Նիժնի Նովգորոդից։
27-10-2022 11:54
Սննդային սահմանափակումները կարող են ոչ թե առողջությանը օգտակար լինել, այլ վնասել: Ըստ բժիշկների՝ հայտնի սննդակարգերը, որոնք սահմանափակում են որոշակի մթերքների օգտագործումը, կարող են մեծ վնաս հասցնել օրգանների աշխատանքին։ Կետոդիետան մեծացնում է բոլոր հիվանդություններից մահվան վտանգը՝ սննդակարգում ածխաջրերի համամասնության անբնական նվազման պատճառով:
27-10-2022 11:36
Մահացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը: 48-ամյա լրագրողը առողջական խնդիրներ ուներ:
27-10-2022 03:47
Հայտնի դերասան Ջուդ Լոուի դուստրը՝ 22-ամյա մոդել Այրիս Լոուն, դարձել է Versace Dylan Purple նոր բույրի դեմքը։ Օրերս Այրիսը հայտնվել է օծանելիքի գովազդային արշավում, որի հեղինակը լուսանկարիչ Կարլեյն Ջեյքոբսն է:
27-10-2022 02:42
Իրանցի ճգնավոր Ամու Հաջին, ում «աշխարհի ամենակեղտոտ մարդ» են անվանում, մահացել է 94 տարեկան հասակում՝ ընդամենը ամիսներ անց այն բանից, երբ տասնամյակների ընթացքում առաջին անգամ լողացել է:
27-10-2022 02:03
Թագուհի-ամուսին Կամիլան բուժման նպատակով մեկնել է Հնդկաստան: Չարլզ III-ի կինը Հնդկաստան է ժամանել՝ հետազոտվելու ամբողջական առողջության կենտրոնում: Նա արձակուրդում է լինելու տասը օր։
26-10-2022 09:09
Հոգեթերապեւտները բացահայտել են պատճառները, թե ինչու են տղամարդիկ նախընտրում ավելի երիտասարդ կանանց։ Դա կարելի է բացատրել տղամարդկանց՝ դոմինանտ լինելու ցանկությամբ։ Բնության մեջ արուն ընտրում է էգին, որի տարիքը օպտիմալ է սերունդների բազմացման համար։ Բացի այդ, տղամարդկանց գրավում է երիտասարդ աղջկա հետ հարաբերություններում սեփական կանոնները սահմանելու հնարավորությունը՝ նրա անփորձության պատճառով։
26-10-2022 09:03
Վերմոնտի համալսարանի հոգեբանները պարզել են, որ տեսախաղեր խաղացող երեխաների մոտ ուղեղի ակտիվությունն ավելացել է։ Այն երեխաները, ովքեր խաղում են տեսախաղեր, ավելի լավ են կատարում առաջադրանքները, նրանց ուղեղը ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերում ուշադրության եւ հիշողության հետ կապված ոլորտներում:
26-10-2022 07:43
Կալուգայի մարզում կնոջը մահացու ավտովթարի ենթարկած դերասանուհի Աննա Բոլշովային մեղադրանք է առաջադրվել ճանապարհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։
26-10-2022 05:17
Սառը եղանակի կտրուկ սկզբի հետ մեզանից շատերն ակամա դառնում են «բարոմետրեր». եղանակի ցանկացած կանխատեսումից ավելի լավ կարելի է կանխատեսել անձրևն ու ձյունը, երբ սկսում են ցավել ոսկրերը, ոտքերը: Oրթոպեդները նշում են, որ աշնանային շրջանում հաճախակի են դառնում հոդերի՝ ազդրերի, ծնկների, կոճերի ցավերը։
26-10-2022 02:39
Այն կօգնի միգրենի դեպքում, կզսպի քաղցրավենիքի հանդեպ հակումը և առավոտյան էներգիա կհաղորդի. այս ամենը վերաբերում է էկզոտիկ գուարանա բույսին:
25-10-2022 09:55
Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ կինը՝ Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը, վաստակած ամբողջ գումարը ներդնում է իր բիզնեսում։ «Մենք բոլոր ձվերը դնում ենք մեկ զամբյուղի մեջ », - կիսվել է նա: Բակալչուկը խոստովանել է, որ իր զգեստապահարանում չկան շքեղ ապրանքանիշեր և ջրաքիսի մուշտակներ։ Նրա կարողությունը գնահատվում է երկու միլիարդ դոլար։
25-10-2022 09:39
Հայհոյախոսելու սովորությունը գլխուղեղում գործի է դնում բավարարության կենտրոնները եւ կարող է օգնել սթրեսի հաղթահարմանը: Ըստ հոգեբանների՝ հայհոյանքը միշտ չէ, որ ցածր ինտելեկտի կամ իրեն վերահսկել չկարողանալու նշան է։ Երբեմն հայհոյելը կարող է հոգեթերապեւտիկ էֆեկտ ունենալ, հատկապես, եթե մարդը սթրեսի մեջ է։
25-10-2022 09:27
Ամերիկուհին ողջ է մնացել՝ հարվածելով սեւ արջի քթին, երբ կենդանին հարձակվել է նրա վրա։ Արջը թիկունքից հարձակվել է կնոջ վրա եւ տապալել նրան գետնին։ Կինը պարզապես շրջվել եւ բռունցքով հարվածել է կենդանու քթին: Արջը, ըստ ամենայնի, «ցնցվել է» հարվածից հետո, իսկ հետո փախել է։ Ամերիկուհին հոսպիտալացվել է կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներով։
25-10-2022 03:44
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կանոնավոր քնի պակասը հանգեցնում է մոլեկուլային մակարդակի լուրջ խանգարումների՝ փոխվում է իմունային բջիջների կառուցվածքը։ Սա նպաստում է բորբոքային պրոցեսների զարգացմանը և, ի վերջո, վաղաժամ ծերացմանը։
25-10-2022 02:51
Աղբյուրները նշում են, որ երբեմնի կատարյալ զույգի՝ Ժիզել Բունդխենի և Թոմ Բրեյդիի հարաբերությունները վատանում են առաջիկա ամուսնալուծության ֆոնին։ PageSix տաբլոիդը պարզել է, որ մոդելը վարձել է Ֆլորիդայի լավագույն ամուսնալուծությունների իրավաբան Թոմ Սասերին՝ Sasser, Cestero & Roy իրավաբանական ընկերության կառավարիչ գործընկերոջը։
24-10-2022 09:52
Քաղցր սնունդն ու բուսական յուղը լավագույնս չեն ազդում մարդու արտաքինի վրա, պնդում են սննդաբանները։  Մազերի առողջությանը վնաս են հասցնում բոլոր այն մթերքները, որոնք խախտում են հյուսվածքների սնուցումը և բորբոքում են առաջացնում։ Ամենավնասակարը, քաղցրավենիքներն են, մարգարինը, բուսական յուղը, երշիկեղենը, նրբերշիկը, աղի մթերքները։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 524 անգամ
12.08.2026
Դիտվել է 386 անգամ
14.08.2026
Դիտվել է 316 անգամ
15.08.2026
Դիտվել է 295 անգամ
18.08.2026
Դիտվել է 74 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster