ՄԵԿ ՏՈՂՈՎ 07-07-2022 03:20 Կանայք, որոնց անհնարին է մոռանալ. 1. Առաջին սեր, 2. Կին, որի հետ ոչինչ չի եղել, 3. Կին, որը մերժել է, 4. Աղջիկ-երազանք, 5. Մայր:
07-07-2022 02:11 Ռուս եւ խորհրդային դերասանուհի Յանա Պոպլավսկայան յոթ տարի հարաբերությունների մեջ է ռադիոհաղորդավար Եվգենի Յակովլեւի հետ, ում առաջարկությունները նա մի քանի անգամ մերժել է։ Այժմ սիրահարները, ըստ ամենայնի, մտադիր են օրինականացնել հարաբերությունները։ Զույգը հարաբերությունների գրանցման դիմում է ներկայացրել։
06-07-2022 11:20 Երգչուհի Ռիհաննան դարձել է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ self-made միլիարդատերը։ ԱՄՆ-ի ամենահարուստ կանանց վարկանիշում նա շրջանցել է Քիմ Քարդաշյանին։ Սակայն Ռիհաննայի կարողությունն ավելի քիչ է, քան Քիմ Քարդաշյանինը։ 2022 թվականի տվյալներով երգչուհին ունի 1,4 միլիարդ դոլար, իսկ ռեալիթի հեռուստաաստղը՝ 1,8 միլիարդ դոլար։
06-07-2022 11:18 Գիտնականներն ապացուցել են, որ ֆենի օգտագործումը ճիշտ հեռավորությունից եւ ճիշտ ջերմաստիճանի դեպքում կարող է շատ ավելի քիչ վնաս պատճառել, քան օդով մազերը չորացնելը։ Սա բացատրվում է նրանով, որ ջրի հետ շփվելիս մազերն ուռչում են։ Որքան ավելի երկար է տեւում այդ պրոցեսը, այնքան ավելի շատ ճնշում է գործադրվում օգտակար սպիտակուցների վրա։
06-07-2022 10:39 Փարիզում բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում կայացել է Dior-ի ցուցադրությունը։ Շատ հայտնիներ գնահատել են նորաձևության տան կրեատիվ տնօրենի նոր հավաքածուն, այդ թվում՝ Սիգուրնի Ուիվերը, Մեյ Դիմակը, Նաոմի Ուոթսը, Մոնակոյի արքայադուստր Բեատրիս Բորոմեոն, 90-ականների սուպերմոդել Էլ Մակֆերսոնը, Հանովերի արքայադուստր Ալեսանդրա դե Օսման և այլ աստղեր: Շոուի բոլոր հյուրերը կրել են Dior-ի հագուստներ։
06-07-2022 07:33 Շակիրան ցանկանում է ստանալ երեխաների լիարժեք խնամակալությունը և տեղափոխվել ԱՄՆ՝ Ժերար Պիկեի հետ հարաբերությունները խզելուց հետո։ Կատալոնիայում երգչուհին ապրել է միայն Պիկեի համար, ով «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան է։ Ժերար Պիկեն իր հերթին ցանկանում է, որ երեխաները մնան Բարսելոնայում։
06-07-2022 05:25 Թրոմբը արյան բջիջների գունդ կամ թանձրուկ է, որը տեղափոխվում եւ արգելափակում է արյունատար անոթները՝ խոչընդոտելով սննդանյութերի եւ թթվածնի փոխանցումը ուղեղի բջիջներին: Թրոմբի նշաններն են՝ մեկ կամ երկու ոտքերի ցավը, կարմրությունը կամ այտուցը, շնչառության հանկարծակի անբացատրելի դժվարությունը, կրծքավանդակի ցավը, սրտի անկանոն բաբախյունը, ոչ պարզ խոսքը, արյունով հազը կամ կորդինացիայի կորուստը:
05-07-2022 09:18 Բրիտանիայում տղամարդը նստել է բեռնատարի ղեկին ու մխրճվել նախկին ընկերուհու տան մեջ։ Այսպիսով, նա ցանկացել է վրեժխնդիր լինել աղջկանից այն բանի համար, որ վերջինս դադարեցրել է շփումը։
05-07-2022 07:53 Փարիզում մեկնարկել է Նորաձևության շաբաթը։ Կայացել է Schiaparelli-ի շոուն, որին ներկա են եղել Ռենատա Լիտվինովան, Ռիտա Օրան, Կարլի Կլոսը, «Էյֆորիայի»-ի աստղ Հանթեր Շաֆերը և այլ հայտնիներ, իսկ բենուղում հայտնվել է մոդել Եվա Հերցիգովան։
05-07-2022 05:23 Բրիտանացի դիզայներ 48-ամյա Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է լավ մարզավիճակում մնալու իր գաղտնիքը։ Ամեն առավոտ նա արթնանում է առավոտյան ժամը 6:45-ին, իսկ հետո գնում նկուղ, որտեղ կա մարզասրահ։ Բեքհեմը պարբերաբար ձուկ, ավոկադո եւ ընկույզ է ուտում։ Սովորությունների ցանկում Վիկտորյան ներառել է նաեւ առավոտյան խնձորի քացախի օգտագործումը եւ սուրճի մեջ կոլագենի ավելացումը։
05-07-2022 04:00 Երգչուհի Ադելը հարցազրույց է տվել BBC Radio 4 Desert Island Discs-ին, որտեղ բացահայտել է, որ պատրաստվում է երեխաներ ունենալ։ Ադելը մեծացնում է 9-ամյա որդուն՝ Անջելոյին, նախկին ամուսնուց՝ Սայմոն Կոնեկից, որից բաժանվել է 2021 թվականին։ Այժմ Ադելը հարաբերությունների մեջ է սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ. զույգը միասին է մոտ մեկ տարի։
05-07-2022 03:31 Սուրճն արագացնում է էներգիայի սպառումը։ Կան նաև համեմունքներ, որոնք ունեն նմանատիպ ազդեցություն: Սուրճն ու համեմունքները մի փոքր արագացնում են էներգիայի սպառումը և միևնույն ժամանակ մեծապես մեծացնում ախորժակը:
04-07-2022 09:48 Պարզվում է, որ մարդու շուրթերից կարելի է շատ բան իմանալ մարդու առողջական վիճակի մասին։ Եթե մարդու շուրթերը գորշավուն երանգ ունեն կամ գունատ են, ապա դա ազդարարում է հիմնականում անեմիայի մասին։ Կապույտ շուրթերը կարող են ցույց տալ, որ մարդը մրսած է, բացի այդ, կարող են վկայել ցնցումների կամ ցիանիդով թունավորման մասին: Մուգ գույն շուրթեր ունեցողները ծխողներ են, իսկ չոր շուրթերը օրգանիզմում Օմեգա 3-ի պակասի հետեւանք է, կամ էլ՝ Օմեգա 6-ի ավելցուկի:
04-07-2022 05:10 Հետազոտողները պարզել են, որ, այլ մարդկանց համեմատած, քաղցկեղը հաղթահարածների մոտ 42 տոկոսով ավելի բարձր է սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է քաղցկեղի բուժման արդյունքում ստացված վնասվածքներով:
04-07-2022 04:18 Ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Վուդի Ալենը հայտարարել է ևս մեկ կամ երկու ֆիլմ նկարահանելու մտադրության մասին։ Արդեն ամռան վերջին 86-ամյա կինոռեժիսորը կսկսի իր նոր ժապավենի նկարահանումները Փարիզում։ Նա նաև հայտարարել է, որ դադարել է նույն հույզերը ստանալ կատարած աշխատանքից։
04-07-2022 02:55 Բրիթնի Սփիրսը նախօրեին որոշել է սոցիալական ցանցերի բաժանորդներին պատմել իր հոգեբանական վիճակի մասին։ «Աներեւակայելի երջանիկ եւ հուզված եմ: Անկեղծորեն ուրախ եմ, որ կարող եմ ձեզ հետ կիսվել իմ հոգեկան առողջության մասին։ Ես ամեն օր արթնանում եւ շնորհակալություն եմ հայտնում շուրջբոլորն ամեն ինչին»,- խոստովանել է Բրիթնին։
04-07-2022 01:21 Blink-182-ի թմբկահար Թրևիս Բարքերը վերջերս հոսպիտալացվել է պանկրեատիտի պատճառով: Նրա կինը՝ Քորթնի Քարդաշյանը, Instagram-ի բաժանորդներին ասել է, որ իրավիճակը շատ լուրջ է, բժիշկները պայքարել են Թրեվիսի կյանքի համար։
02-07-2022 12:39 Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը և նրա բոյֆրենդը՝ դերասան Ջո Էլվինը, ով հայտնի է «Սիրելիդ վերջին նամակը» և «Երկու թագուհի» ֆիլմերով, գաղտնի նշանվել են։ 32-ամյա երգչուհին և 31-ամյա դերասանը հանդիպում են 2016 թվականից։
02-07-2022 11:54 Բերանում տհաճ հոտի առաջացման պատճառը կարող է լինել որոշակի սննդակարգը, օրինակ՝ մեծ քանակությամբ սպիտակուցային մթերքների, ածխաջրերի, մրգերի, հատիկաընդեղենի օգտագործումը։ Այդ դեպքում լուծումը սննդակարգի բալանսավորումն է։ Ինչ վերաբերում է այլ պատճառներին, մասնավորապես՝ ուղեկցող հիվանդություններին, ապա անհրաժեշտ է որոշել, թե որտեղից է առաջացել խնդիրը՝ բերանի խոռոչից, քիթ-կոկորդից, թե՞ ատամներից։
02-07-2022 11:54 Բերանում տհաճ հոտի առաջացման պատճառը կարող է լինել որոշակի սննդակարգը, օրինակ՝ մեծ քանակությամբ սպիտակուցային մթերքների, ածխաջրերի, մրգերի, հատիկաընդեղենի օգտագործումը։ Այդ դեպքում լուծումը սննդակարգի բալանսավորումն է։ Ինչ վերաբերում է այլ պատճառներին, մասնավորապես՝ ուղեկցող հիվանդություններին, ապա անհրաժեշտ է որոշել, թե որտեղից է առաջացել խնդիրը՝ բերանի խոռոչից, քիթ-կոկորդից, թե՞ ատամներից։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45 Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։ 17-08-2026 10:24 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը ։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։ 17-08-2026 09:30 Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։ 17-08-2026 06:54 Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ: 17-08-2026 01:59 Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026 Դիտվել է 583 անգամ 12.08.2026 Դիտվել է 398 անգամ 14.08.2026 Դիտվել է 327 անգամ 15.08.2026 Դիտվել է 302 անգամ 18.08.2026 Դիտվել է 116 անգամ