Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-06-2022 10:33
Նյու Յորքում շարունակվում է Tribeca կինոփառատոնը, իսկ երեկ կարմիր գորգի վրա են հայտնվել Անտոնիո Բանդերասն ու Պենելոպա Կրուզը, Ջեսիկա Չեսթեյնը, Քեթի Հոլմսը և այլ աստղեր։
16-06-2022 08:36
54-ամյա Կառլա Բրունին կեցվածք է ընդունել Cap 74024 ամսագրի շապիկի համար, որտեղ փորձել է սև զգեստ, մերկ տպավորությամբ զգեստ և առանց չափի բլեյզերով ոճային տեսքով։
15-06-2022 11:15
Եթե ցավ, այտուցվածություն կամ ջերմություն եք զգում ոտքերում, որոնք ուղեկցվում են մաշկի կարմրածությամբ, պետք է որքան հնարավոր է շուտ դիմեք բուժօգնություն ստանալու համար։ Դա կարող է լինել խորանիստ երակների թրոմբոզի նշան։ Այս հիվանդությունը կարող է վտանգավոր եւ անգամ մահացու լինել։
15-06-2022 11:06
Որովայնի ճարպը կարող է առաջանալ արյան անբավարար մատակարարման հետևանքով, որը շտկելու համար կօգնեն մերսումները: Մասնագետները նշում են, որ առաջին հերթին անհրաժեշտ է նվազեցնել սպառված սննդի ընդհանուր կալորիականությունը և ֆիզիկական ակտիվության մակարդակը հասցնել օրական 8000–10․000 քայլի։ Ավելի մեծ արդյունավետության համար արժե կարգավորել սննդակարգը և նվազեցնել սպառվող պարզ ածխաջրերի քանակը, որոնք սեղաններին լինում են խմորեղենի, սպիտակ հացի, շաքարի և քաղցրավենիքի տեսքով։
15-06-2022 11:03
Լիարժեք քնի երկարատեւ բացակայությունը խախտում է հիպոթալամուս-հիպոֆիզ-վահանաձեւ գեղձ առանցքը։ Նվազում են վահանաձեւ գեղձի հորմոնների (ТТГ) սեկրեցիան, վահանաձեւ գեղձի ստիմուլյացիան, այսինքն՝ խիստ տուժում է կենտրոնական մեխանիզմը, որը կարգավորում է օրգանի աշխատանքը։ Լիարժեք քունը պետք է առնվազն 7-8 ժամ տեւի, սկսվի եւ ավարտվի տարբեր օրերին։
15-06-2022 10:59
ԱՄՆ Վիրջինիա նահանգում ավագ դպրոցի ուսուցչուհուն ձերբակալել են աշակերտի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու կասկածանքով։ Ուսումնական հաստատության ներկայացուցիչներին հայտնել են, որ 32-ամյա Քրիստեն Մաքալիսթերը թույլ է տվել անպարկեշտ պահվածք եւ սանձարձակ է շփվել երեխայի հետ։
15-06-2022 09:11
Քիմ Քարդաշյանը վնասել է Մերլին Մոնրոյի խորհրդանշական զգեստը, որը վարձել էր Met Gala-ի համար։ Այս մասին հայտնում է Pop Culture հրատարակությունը։ Նշվում է, որ Քիմ Քարդաշյանի կրելուց հետո զգեստի վրա ճաքեր են հայտնվել, և այժմ մի քանի բյուրեղներ են բացակայում։
14-06-2022 08:41
Օքսֆորդի համալսարանից մարդաբան Աննա Մաչինն ասել է, որ հինգ տարի հետո «սիրո ըմպելիքը» իրականություն կդառնա։ «Մենք բավականաչափ գիտենք սիրո նեյրոքիմիայի մասին, որպեսզի ստեղծենք այնպիսի բաներ, որոնք կարող են բարելավել սեր գտնելու ձեր ունակությունը կամ ավելի հավանական դարձնել ձեզ ցանկալի լինելու համար»,-ասել է նա։
14-06-2022 07:04
Netflix-ը հայտարարել է  «Կաղամարի խաղը»-ի երկրորդ սեզոնի մասին։ Դրանում հայտնվելու է հսկա Յոնգ Հի տիկնիկի ընկերը։
14-06-2022 06:44
Նույնիսկ դեռ չխոսող երեխաները կարող են դատել ուրիշների բարոյականության մասին եւ պատժել հակասոցիալական վարքագծի համար: Սա նշանակում է, որ վատ արարքները դատապարտելու մոտիվացիան բնածին է, ոչ թե ձեռքբերովի։ Այսինքն՝ մարդիկ ծնվում են արդեն ներկառուցված բարոյական կողմնորոշումներով։ Այսպիսի եզրակացությունների են հանգել ճապոնացի հոգեբանները ութ ամսական երեխաների հետ փորձերի ընթացքում:
14-06-2022 05:56
Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը յուրովի են մեկնաբանել հանրահայտ System Of a Down խմբի Wake up երգը: Այն համադրելով «Մոկաց հարսներ» հայկական ժողովրդական երգի հետ՝ ստացել են «Wake up հարսներ» երգը: Երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է:
14-06-2022 04:01
Նյու Յորքում կայացել է Թոնի մրցանակաբաշխությունը։ Ի վերջո լավագույնը ճանաչվել է «The Strange Loop» մյուզիքլը։
13-06-2022 09:14
Վանիլային բլոնդը ոճաբանները համարում են 2022թ. ամռան ամենանորաձև գույնը վարսերի համար։ «Վանիլային շիկահեր» անվանումն առաջացել է վարսահարդարների ասոցիացիայի շնորհիվ. շիկահերի բարդ բաց երանգը հիշեցնում է վանիլային աղանդեր:
13-06-2022 09:09
Ճապոնիայում նյութագիտության ազգային ինստիտուտը մշակել է տաք հալվող հյուսվածքային սոսինձ (այսինքն՝ բժշկական սոսինձ, որը օգտագործվում է հալված վիճակում), որը կարող է բուժել վիրահատական վերքերը:
13-06-2022 09:06
Մարոկկոյում արգելվել է բրիտանական «Դրախտի տիկինը» ֆիլմի ցուցադրությունն այն բանից հետո, երբ դատապարտվել է կրոնական իշխանության կողմից, հայտնում է BBC-ն եւ նշում, որ ֆիլմը պատմում է Մուհամմադ մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի մասին:
13-06-2022 05:22
Ադելի ընկերը՝ սպորտային գործակալ Ռիչ Փոլը, News-ին ասել է, որ  կցանկանար նորից հայր դառնալ և ապագա երեխային այլ կերպ դաստիարակել, քան նախկին հարաբերություններից ունեցած երեք երեխաներին։
13-06-2022 02:18
Մոսկվայում կայացել է «Գլխավոր դերը» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է դերասանական մասնագիտության կուլիսների մասին՝ Պենելոպա Կրուզի և Անտոնիո Բանդերասի գլխավոր դերերի կատարմամբ։
11-06-2022 09:43
Երգչուհի Մարի Կրայմբրերին հերքել է հեռուստահաղորդավար Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունները։  «Սիրավեպի մասին խոսակցությունները` միայն խոսակցություններ են: Չեմ կարող ասել, որ ինչ-որ էմոցիաներ առաջացան, երբ առաջին անգամ տեսա նրան Բուզովայի տեսահոլովակում։ Ինչպե՞ս է հիմա: Հիմա նա, իհարկե, հիանալի տղա է», - խոստովանել է Կրայմբրերին։
11-06-2022 09:37
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քնի ժամանակի եւ տեւողության խախտումները կապված են հիպերտոնիայի զարգացման ռիսկի հետ: Քնի տեւողության բարձր անկանոնությունը կապված է հիպերտոնիայի ռիսկի 9-15 տոկոսով ավելացման հետ: Բացի այդ, քնի միջին կետի անկանոնության 38 րոպեանոց աճը կապված է ռիսկի 11 տոկոս աճի հետ, իսկ քնի սկզբի անկանոնության 31 րոպեանոց աճը կապված է հիպերտոնիայի ռիսկի 29 տոկոս աճի հետ:
11-06-2022 07:22
Հոլիվուդյան դերասան Էզրա Միլլերին դատի են տվել անչափահասին «այլասերելու» համար։ Փաստաբան և ակտիվիստ Չեյզ Իրոն Այզը և մանկաբույժ Սառա Ջամփինգ Իգլը պնդում են, որ Միլլերն անառողջ հարաբերություններ են ունեցել իրենց դստեր՝ Տոկատայի հետ, սկսած նրա 12 տարեկանից (այժմ աղջիկը 18 տարեկան է):
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 589 անգամ
12.08.2026
Դիտվել է 398 անգամ
14.08.2026
Դիտվել է 330 անգամ
15.08.2026
Դիտվել է 311 անգամ
18.08.2026
Դիտվել է 116 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster