Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-06-2022 01:29
«Կասպերսկի» ընկերությունը լրացրել է երեխաների առցանց անվտանգության Kaspersky Safe Kids լուծումը YouTube-ում դիտումների պատմությունը մշտադիտարկելու հնարավորությամբ և ընդլայնել ֆունկցիոնալությունը iOS-ում: Այժմ, բացի «Անվտանգ որոնում YouTube-ում» գործառույթից, որը թույլ է տալիս ծնողներին տեսնել այս հայտնի տեսահոսթինգում որոնման հարցումների պատմությունը, մեծահասակները կկարողանան վերահսկել և այն, թե հենց որ հոլովակներն են դիտել իրենց երեխաները:
01-06-2022 00:31
«Էյֆորիայի» աստղ Սիդնի Սվինին լուսանկարվել է Jacquemus գովազդային արշավի համար: Դերասանուհին փորձել է մոտոցիկլավարի կերպարը և ֆոտոշարքին ներկայացել բաց սև հանդերձանքով՝ մինի կիսաշրջազգեստով և կրծկալով։
31-05-2022 10:43
Բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Վերոնիկան որոշում է մեռնել» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացումն այժմ հնարավոր է դիտել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Մեկ գործողությամբ դրաման բեմադրել է Արթուր Սարիբեկյանը, որի խոսքով՝ ստեղծագործության մեջ տեսել է այն, ինչ ցանկացել է փոխանցել թատերասերներին:
31-05-2022 10:38
Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են , որ 5-7 տարեկանում խիստ դաստիարակությունը հանգեցնում է հիպերակտիվության եւ հուզական խնդիրների: Պարզվել է, որ դաժան ծնողական պրակտիկաները, օրինակ՝ բղավելն ու ծեծելը, կապված են հինգ տարեկանում հիպերակտիվության եւ յոթ տարեկանում՝ հուզական խնդիրների հետ: 
31-05-2022 10:33
Բերբերինի բնական միացությունը, որը կա այնպիսի բույսերում, ինչպիսիք են կծոխուրը եւ ոսկեգույն շուշանը, ճնշում է թոքերի քաղցկեղի բջիջների տարածումը լաբորատորիայում, վկայում է նոր հետազոտությունը: Բերբերինը նաեւ նվազեցնում է շնչուղիների բորբոքումն ու առողջ թոքերի բջիջների վնասումը, որոնք ենթարկվում են ծխախոտի ծխի քիմիական նյութերի ազդեցությանը:
31-05-2022 09:24
Երգչուհի Անաստասիան ամուսնացել է 9-րդ անգամ։ Արտիստը գրանցվել է իր նախկին ամուսիններից մեկի՝ Վլադիմիր Զուդինի հետ։
31-05-2022 01:20
People-ի աղբյուրները հայտնել են դերասանուհի Էնդի Մաքդաուելի դստեր՝ Մարգարեթ Քուալիի և նրա սիրելիի՝ երաժշտական պրոդյուսեր Ջեք Անտոնոֆի նշանադրության մասին։
30-05-2022 11:17
Glamour նորաձեւության խմբագրերը հայտնել են փոքրիկ սեւ զգեստի փոխարինողի մասին։ Առաջիկա ամռանը հատկապես արդիական կդառնան սպիտակ զգեստների տարբեր մոդելները։ Մասնագետների կարծիքով՝ այս գույնի հագուստն ավելի հարմարավետ է շոգ եղանակին, քան նմանատիպ սև արտադրանքները։
30-05-2022 10:13
Տղամարդկանց համար վնասակար է ամուրի լինելը. 55-64 տարեկան ամուրի տղամարդկանց վաղաժամ մահվան ռիսկը երեք անգամ ավելանում է: Տղամարդկանց մահացության աճին նպաստում են նաեւ ծխելը, ալկոհոլի պարբերաբար օգտագործումը, սթրեսը։
30-05-2022 08:27
Հետազոտությունները ցույց են տվել, որ մուգ շոկոլադը բարելավում է հիշողությունը, ուշադրությունը, ռեակցիան, բացի այդ, մուգ շոկոլադը լավացնում է տեսողությունը և նպաստում է արյան ճնշան իջեցմանը:
30-05-2022 07:51
Փարիզի Լուվրում անհայտ այցելուն հարձակվել է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզայի» վրա։ Կեղծամով և անվասայլակով տղամարդը նախ փորձել է կոտրել ապակին, իսկ հետո նկարի վրա տորթ է նետել ու վարդի թերթիկներ սփռել Լուվրով մեկ։ Միջադեպի տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում։
30-05-2022 07:18
ԱՄՆ մի քանի քաղաքներում ոստիկանությունը զգուշացրել է կանանց այն մասին, որ ուշադիր լինեն տղամարդու նկատմամբ, որը վանդալիզմի գործողություններ է դրսեւորում կանանց մեքենաների հանդեպ, հետո օգնություն առաջարկում բարդ իրավիճակում հայտնված կանանց: Նման միջադեպեր են գրանցվել Ֆրանկլինում, Հոլիսթոնում, Միլֆորդում, Բելինգհեմում:
27-05-2022 12:31
63-ամյա Մադոննան ապագա սիրեցյալի համար քասթինգ է հայտարարել։ Հիմնական պահանջն այն է, որ երիտասարդը պետք է լինի մոտ 20 տարեկան, և պետք է մկանուտ լինի։
27-05-2022 11:56
Թարմ եփած թեյն ու սուրճն այն ըմպելիքներից են, որոնք օգնում են գլխացավի դեմ։ Այս մասին Sputnik ռադիոյին ասել է թերապեւտ Տատյանա Ռոմանենկոն։ Նա պատմել է, թե որ դեպքերում պետք է սուրճ եւ թեյ խմել։ Ըստ մասնագետների՝ գլխացավերը կարող են առաջանալ տարբեր պատճառներով, այդ թվում՝ արյան ցածր ճնշման պատճառով։ Թեյն ու սուրճը կարող են օգտակար լինել այս դեպքում։ Դրանք կօգնեն բարելավել վիճակը եւ կդադարեցնեն գլխացավը։
27-05-2022 09:11
5 մթերք, որոնցից պետք է խուսափել սթրեսի ժամանակ․ 1. քաղցրեղեն, 2. ալյուրից պատրաստված մթերքներ, 3. ալկոհոլ, 4. կոֆեին, 5. տոֆու։
27-05-2022 02:25
Մոսկվայի «Մեդիսոն» ռեստորանում տեղի է ունեցել First Ladies Awards Russia մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ գեղասահորդուհի Ալինա Զագիտովան։ 20-ամյա օլիմպիական չեմպիոնուհին միջոցառումին հեռացել է ոչ դատարկաձեռն, այլ մուսայի գլխի տեսքով արձանիկով։ Ալինան First Ladies Awards Russia-ում մրցանակ է ստացել Lady Brilliance անվանակարգում։
27-05-2022 02:00
Հնդկուհի գրող Գիթանջալի Շրին եւ ամերիկացի թարգմանչուհի Դեյզի Ռոքվելը Բուքերյան միջազգային մրցանակ են ստացել՝ «Ավազե գերեզման» գրքի համար։ Հինդի լեզվով գրված այս գիրքն առաջինն է Հնդկաստանի որեւէ լեզվով գրված գրքերից, որն արժանացել է հեղինակավոր մրցանակի:
26-05-2022 10:31
Այսօր՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագույն տոներից մեկն է՝ Քրիստոսի Հարության 40-րդ օրը, երբ Քրիստոս համբարձվեց երկինք:
26-05-2022 10:18
Ըստ մասնագետների՝ ոտքը ոտքին դիրքում նստելը մեծացնում է նստատեղի նյարդի և դրա մասերի կաթվածի առաջացման վտանգը։ Արդյունքում անհավասար ծանրաբեռնվածության պատճառով նյարդի սեղմում է առաջանում, որն իր հերթին ծայրահեղ անբարենպաստ հետևանքների է հանգեցնում: Բացի այդ, այս դիրքի հետևանքով արյան ճնշումը բարձրանում է, ինչի հիմնական պատճառն այն է, որ մեծ քանակությամբ արյուն է մտնում սիրտ, ինչը մեծացնում է սրտի ձգումը:
26-05-2022 05:38
Netflix-ում մեկնարկել է Դրիդ Լեթերմանի շաուի նոր սեզոնը՝ «Իմ հաջորդ հյուրին պետք չէ ներկայացնել» խորագրով։  Հերթական թողարկման  հերոսուհին եղել է երգչուհի Բիլի Աիլիշը: Զրույցի հիմնական թեման էր, թե ինչպես է ապրում Բիլին Թուրետայի սինդրոմով։ Այս նյարդային խանգարումը նրա մոտ հայտնաբերվել է 11 տարեկանում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 593 անգամ
12.08.2026
Դիտվել է 398 անգամ
14.08.2026
Դիտվել է 331 անգամ
15.08.2026
Դիտվել է 312 անգամ
18.08.2026
Դիտվել է 116 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster