Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-05-2022 05:29
Հավայան Loliware ընկերությունը սկսել է ծովային ջրիմուռներից կոկտեյլի ձողիկներ պատրաստել։ Դրանք փոխարինում են պլաստիկե ձողիկներին՝ մաքուր պահելով ափը:
26-05-2022 02:36
Աֆղանստանի տեղական հեռուստաընկերությունների կին հաղորդավարուհիները կիրակի օրը, մայիսի 22-ին, իրենց վրդովմունքն արտահայտեցին թալիբների նոր որոշման առնչությամբ, որով եթեր հեռարձակվելիս նրանք պետք է ծածկեն իրենց դեմքերը:
25-05-2022 07:28
Չինական Ora ընկերությունը թողարկել է Ballet Cat ավտոմեքենան, որը նախատեսված է բացառապես կանանց համար: Սրահում դիմահարդարման համար մեծ հայելիներ են տեղադրված՝ վառ լուսավորությամբ, իսկ ղեկը պատրաստված է հատուկ միջին վիճակագրական կնոջ ափի չափով։ Բացի այդ, կենտրոնական բազկակալում ներկառուցված տեսախցիկ եւ կոսմետիկ պայուսակ կա։
25-05-2022 06:38
Քաղցկեղը սպանող «հեղափոխական» վիրուսը կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո ներարկվել է առաջին մարդուն: Այս քաղցկեղասպան վիրուսը կարողացել է փոքրացնել շատ կենդանիների հաստ աղու, թոքերի, կրծքագեղձի, ձվարանների և ենթաստամոքսային գեղձի ուռուցքները:
25-05-2022 05:35
ԱՄՆ Մերիլենդ նահանգի բնակչուհին ձանձրույթը ցրելու համար որոշել է վիճակախաղի տոմս գնել և արդյունքում հարստացել է՝ շահելով ջեքփոթ։ 36-ամյա կնոջ մուտքագրած ինը համարներից ութը համընկել են վիճակահանության արդյունքների հետ։ Արդյունքում, ամերիկուհին շահել է 25 000 դոլար։
25-05-2022 03:41
Instagram-ի Deuxmoi էջը հայտնի է իր բամբասանքներով, որին վստահում են հենց իրենք՝ աստղերը: Հաշիվը անանուն է, և հաջողության պատմությունը կառուցված է դրա վրա: Այս Instagram-ը քաջ հայտնի է բոլորին, ովքեր հետաքրքրված են հայտնիների կյանքով։ Deuxmoi-ն վաղուց լուրերի մշտական աղբյուր է նաև լրատվամիջոցների համար. օրինակ, նրանք առաջինն են հայտնել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի բաժանման ու Բեն Աֆլեքի և Ջենիֆեր Լոպեսի վերամիավորման մասին: 
25-05-2022 02:32
Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտնել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ կյանքի տեւողության երկու տարով կրճատման մասին։ Փորձագետը պարզաբանել է, որ ներկայումս կյանքի տեւողությունը 72,5 տարուց իջել է մինչեւ 71 տարի։ Նվազումը 1950 թվականից առաջին անգամ է տեղի է ունեցել։
24-05-2022 12:01
«Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլն այս տարի կանցկացվի Երևանում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հայաստան կժամանի ինչպես ԱՊՀ անդամ երկրներից, այնպես էլ Արևել յան Եվրոպայի մի շարք պետություններից (ընդհանուր՝ 18 երկրից) 18-25 տարեկան 25-30 գեղեցկուհի: Եզրափակիչը կկայանա հունիսի 17-ին:
24-05-2022 11:55
Մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել խմելու համար ձողիկներից. հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք վնասակար են ոչ միայն շրջակա միջավայրի, այլեւ մարդու առողջության համար։ Սննդի հայտնի ընկերություններ կրճատում կամ ամբողջությամբ հրաժարվում ենք ձողիկներից իրենց ըմպելիքների համար:
24-05-2022 05:26
Սաուդյան Արաբիայի flyadeal ավիաընկերությունն իրականացրել է պատմության մեջ առաջին չվերթը, որի ողջ  անձնակազմը կազմված է կին օդաչուներից:
24-05-2022 02:20
Երգչուհի Սրբուհի Սարգսյանը' Սրբուկը, երաժշտասերների դատին է հանձնել «Սիրո ռիթմ» երգը, որն արդեն համացանցում է: Երգի երաժշտության հեղինակը ինքը՝ Սրբուհի Սարգսյանն է, խոսքերը գրել է Ռիմա Հարությունյանը, գործիքավորումն իրականացրել է Վահրամ Յանիկյանը:
24-05-2022 01:22
Նաոմի Քեմփբելն իր ծննդյան օրը նշել է Կաննում, որտեղ այժմ ընթանում է միջազգային կինոփառատոնը. մայիսի 22-ին սուպերմոդելը դարձավ 52 տարեկան։
23-05-2022 11:08
Գիտնական-դիետոլոգներն պնդում են, որ համեմունքներով ուտեստները ավելի արագ են հագեցնում քաղցը, ինչը օգնում է ազատվել ավելորդ քաշից։ Բացի այդ, համեմունքները արագացնում են նյութափոխանակությունը և հաջողությամբ պայքարում ճարպային կուտակումների դեմ։ Մասնավորապես՝ գերադասելի են դարչինը, կայենեյան պղպեղը, քրքումը, կոճապղպեղը, սև պղպեղը։ 
23-05-2022 11:04
Ըստ աստղաբանների՝ ամուսնանալ պլանավորողների համար ամենաանհաջող օրերը կլինեն, երբ Նորալուսինը լինի Խեցգետնում՝ հունիսի 30-ից հուլիսի 1-ը։ Այդ օրը կնքված դաշինքները ապագա չեն ունենա:
23-05-2022 10:54
Ամբողջահատիկ վարսակը կատարյալ մթերք է 50-ից հետո կազմվածքը պահպանելու համար։ Գիտնականները նաեւ խորհուրդ են տալիս այդ նպատակով օգտագործել ամբողջահատիկ այլ հատիկեղեն։ Ասվածը հատկապես վերաբերում է կանանց։
23-05-2022 10:48
Երգչուհի Ռիհաննան, որը վերջերս առաջին անգամ մայր է դարձել, չի ցանկանում, որ որդին մեծանա ԱՄՆ-ում եւ ծրագրում է ASAP Rocky-ի եւ նորածին փոքրիկի հետ Բարբադոս կղզի տեղափոխվել:
23-05-2022 03:15
Ռեժիսոր Ջեյմս Լուկասը, ով առավել հայտնի է իր «Հեռախոսազանգ» ֆիլմով, կնկարահանի «Մոսն ու Ֆրեյդը» կենսագրական ֆիլմը` սուպերմոդել Քեյթ Մոսի և հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի թոռան՝ նկարիչ Լյուսիան Ֆրոյդի հարաբերությունների մասին։
20-05-2022 09:48
Մաշկաբանները նշում են, որ մինչեւ մասնագետներին դիմելն անհրաժեշտ է հասկանալ կնճիռների ժամանակից շուտ հայտնվելու, այտուցվածության եւ մաշկի թառամելու պատճառը։ Ըստ նրանց՝ ծերացումն ամենից առաջ կապված է հորմոնալ վայրիվերումների հետ՝ կլիմաքսի շրջանում վահանաձեւ գեղձի աշխատանքի խախտման պատճառով։
20-05-2022 09:05
Մանկության տարիներին կյանքի հանգամանքները, այդ թվում՝ ավելի քիչ ընկերներ, քույրեր ու եղբայրներ ունենալը, վատ հարաբերությունները ծնողների հետ, վատ առողջությունը եւ աղքատ ընտանիքում մեծանալը, կապակցված են հետագա կյանքում մենակության բարձր մակարդակի հետ, համաձայն Վիեննայի տնտեսագիտության եւ բիզնեսի համալսարանի հետազոտող Սոֆի Գուտմյուլերի հետազոտության:
20-05-2022 07:18
Ռիհաննան և A$AP Rocky-ն առաջին անգամ ծնողներ են դարձել։ Զույգը տղա է ունեցել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 594 անգամ
12.08.2026
Դիտվել է 398 անգամ
14.08.2026
Դիտվել է 333 անգամ
15.08.2026
Դիտվել է 312 անգամ
18.08.2026
Դիտվել է 116 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster