Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-05-2022 03:24
Ջենիֆեր Գրեյը («Կեղտոտ պարեր») ET-ին տված հարցազրույցում խոսել է Ջոնի Դեփի դատական գործի մասին, ում հետ նա հանդիպել և նույնիսկ նշանվել է, և Էմբեր Հերդի միջև։ «Սիրտս ցավում է բոլորի համար, ովքեր ներգրավված են այս վարույթում: Այդ ամենը շատ տխուր է: Ես պարզապես ուզում եմ, որ ամեն ինչ շուտափույթ լուծվի, և բոլորը լավ լինեն»,- ասաց դերասանուհին:
10-05-2022 01:34
2015 թվականի վերջին Մարինա Վլադին աճուրդ է կազմակերպել, որտեղ վաճառել է Վլադիմիր Վիսոցկու իրերը։ Այդ թվում՝ հայտնի բանաստեղծի վերջին բանաստեղծությունը՝ գրված նրա մահից մի քանի շաբաթ առաջ, ինչպես նաև նրա մահվան դիմակը։ РИА «Новости»-ին տված հարցազրույցում Վլադին ասել է, որ որոշել է կտրուկ փոխել իր կյանքը, դադարել սուզվել անցյալի մեջ և սկսել ապրել ապագայում։ Ըստ նրա՝ գույքի վաճառքն իրեն ազատություն է տվել։
09-05-2022 10:14
Ալերգիայի մասին ամենատարածված առասպելները. 1.ալերգիկ ծնվում են, 2.բարդու նրբախավն ալերգիա է առաջացնում նույնիսկ առողջ մարդկանց մոտ, 3. ալերգիայով տառապողներին արգելված են կարմիր մթերքները։
09-05-2022 10:09
Նոր հետազոտությունը պարզել է, որ D վիտամինի, օմեգա-3-ի եւ ֆիզիկական վարժությունների համադրումը 70-ից բարձր տարիքի մարդկանց համար կարող է օգնել 61 տոկոսով քաղցկեղի վտանգը նվազեցնելուն։
09-05-2022 06:28
Independent Media Holding-ը գրանցել է Cosmopolitan, Esquire, Men`s Health և «Տան օջախ» ամսագրերի նոր անվանումներ: Ըստ Ռոսկոմնադզորի ռեգիստրի՝ Cosmopolitan-ը վերանվանվել է Cosmagazine, «Տան օջախ»-ը՝ «Նոր օջախ», Esquire-ը՝ «Կյանքի կանոններ», իսկ Men՝s Health-ը՝ Men Today-ի:
09-05-2022 05:22
Քեմնից և Դրեզդենի հետազոտական թիմը մշակել է զգայուն էլեկտրոնային մաշկ (e-skin)՝ ներկառուցված արհեստական մազերով: Նրանք փորձել են նմանակել բնական մարդու մաշկի զգայունությունը: Փոքրիկ մազերը կարողանում էին ընկալել և կանխատեսել մարդու մաշկի ամենափոքր շոշափելի հպումները և նույնիսկ ճանաչել հպման ուղղությունը:
09-05-2022 04:24
Լյարդի աշխատանքն ու վիճակը կարելի է բարելավել, եթե օրական մարդն ընդունի գոնե 50-ական գրամ բոլորիս հայտնի մի մթերք՝ կաթնոշոռ: Ոչ առողջ կենսակերպ վարող մարդու լյարդի բջիջներում աստիճանաբար սկսում է ճարպ կուտակվել: Դրա քանակությունը նվազեցնելուն օգնում է մետիոնինը՝ ամինաթթու, որը պարունակում է կաթնաշոռը:
07-05-2022 11:45
Նյու Յորքում տեղի է ունեցել Variety's Power of Women ավանդական արարողությունը՝ նվիրված բիզնեսում և ժամանցի ոլորտում կանանց ձեռքբերումներին, ինչպես նաև տարբեր գործերում նրանց ներդրմանը: 2022-ի պարգևատրվածների թվում էին Դրյու Բերիմորը, Կամիլա Կաբելոն, Քիմ Քաթրալը, թագուհի Լատիֆան և Ամանդա Սեյֆրիդը, ովքեր անձամբ էին ներկա երեկոյին:
07-05-2022 11:26
Բրազիլիայի հյուսիս-արեւելքում բնակվող Մարիա Գոմեշ Ռեիսը կարող է ճանաչվել աշխարհի ամենատարեց մարդը: Բժիշկները, որոնց կանչել են, երբ նա հիվանդացել է, պարզել են, որ, ըստ նրա ծննդյան վկայականի, նա ծնվել է 1900թ․ հունիսի 16-ին Բելա Վիստա գյուղում։ Եթե փաստաթղթերը ճիշտ են, ապա նա 121 տարեկան է։
07-05-2022 11:18
Հետազոտությունները ցույց են տվել, որ ռաֆինացված ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգը կարող է արդյունավետ լինել վիսցերալ ճարպի նվազման հարցում: Նման սննդակարգը կարգավորում է շաքարի եւ ինսուլինի մակարդակն արյան մեջ:
07-05-2022 01:41
Մադոննան Հռոմի պապից հանդիպում է խնդրել, որպեսզի Վատիկանը վերանայի իր վերաբերմունքը իր «անընդունելի» պահվածքի նկատմամբ. «Ես լավ կաթոլիկ եմ»։
07-05-2022 01:31
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին» կատակերգությունը' թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով: Առաջնախաղերը կկայանան մայիսի 7-ին և 8-ին:
06-05-2022 10:46
«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը երեկ Թուրինում անցկացրել է մրցութային իր երկրորդ փորձը, որից հետո հանդես է եկել ասուլիսով ու պատասխանել լրագրողների հարցերին: Ասուլիսի մասնակիցները հետաքրքրվել են հայ երգչուհու բեմադրությամբ, երգի նշանակաությամբ ու մինչ «Եվրատեսիլ»-ն ունեցած դժվարություններով:
06-05-2022 09:10
Բելլա Հադիդը դարձել է Swarovski զարդերի նոր ապրանքանիշի դեսպանը։ Համացանցում արդեն հայտնվել է մոդելի մասնակցությամբ առաջին գունեղ արշավը, որը նկարահանել է լուսանկարիչների հայտնի դուետը՝ Մերթ Ալասը և Մարկուս Պիգգոտը։
06-05-2022 07:59
Գերմանիայի, Իսրայելի և Ֆինլանդիայի յոթ ինստիտուտների գիտնականների խումբն աշխատում է խելացի սենսորների ստեղծման վրա, որոնք կֆիքսեն մարմնի հոտը և դրա հիման վրա կորոշեն մարդու առողջության վիճակը: Հեղինակները հուսով են, որ SMELLODI նախագիծը կդառնա արագ և ճշգրիտ ոչ ինվազիվ ախտորոշիչ գործիք:
06-05-2022 05:06
A$AP Ռոքին և Ռիհաննան մոտ ապագայում չեն պատրաստվում ամուսնանալ:
06-05-2022 02:52
Սպիտակ տունը հայտարարել է, որ մայիսի 13-ից մամուլի քարտուղարի պաշտոնում Ջեն Փսակիին կփոխարինի Կարին Ժան-Պիեռը։ Վերջինս, ով ներկայիս գլխավոր մամուլի քարտուղարի տեղակալն է, կլինի առաջին բացահայտ նույնասեռականը եւ առաջին սեւամորթ կինը Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում:
06-05-2022 01:48
Հերթական դատական նիստի ընթացքում Էմբեր Հերդը բացահայտել է Ջոնի Դեփի հետ լուրջ վիճաբանության մանրամասները, որի ժամանակ նախկին ամուսինն առաջին անգամ ձեռք է բարձրացրել նրա վրա։ Հերդի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել հարաբերությունների սկզբում։
05-05-2022 10:13
6 մթերք, որոնք անհրաժեշտ են կանանց առողջությունը պահպանելու համար. յուղոտ ձուկ, ընկույզ, ելակ, ընդեղեն, վարսակ, ցածր յուղայնությամբ կաթ:
05-05-2022 10:11
Վատիկանի շվեյցարական գվարդիայի նոր զորանոցները կանանց համար կկառուցվեն, եթե Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կամ նրա իրավահաջորդները թույլ տան կանանց միանալ էլիտար ուժերին։ 
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 600 անգամ
12.08.2026
Դիտվել է 399 անգամ
14.08.2026
Դիտվել է 336 անգամ
15.08.2026
Դիտվել է 312 անգամ
18.08.2026
Դիտվել է 118 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster