Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2022 05:08
Մրայա Քերին հայտնել է, որ 53 տարեկան է դարձել։ Ամերիկացի երգչուհին խոստովանել է, որ իր ծննդյան օրը տոն չի համարում։ Մրայան նշել է, որ ծննդյան օրն իր համար հերթական ճամփորդության նշումն է, որն ինքը կատարել է տարվա ընթացքում։ Աստղը չի սիրում անձնական տոնին իր նկատմամբ ուշադրություն գրավել։ «Ես միշտ 12 տարեկան եմ»,- նշել է Քերին՝ նկատի ունենալով իր ներքին զգացումը։
28-03-2022 08:19
Լոս Անջելեսում կայացել է աշխարհի ամենահեղինակավոր կինոմրցանակի՝ «Օսկար»-ի 94-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Ամենաշատ մրցանակներին արժանացել է Դենիս Վիլնյովի «Դյուն» ֆիլմը, որի գլխավոր դերակատարն է Տիմոթե Շալամեն: Նկարը նշվել է այնպիսի անվանակարգերում, ինչպիսիք են՝ «Լավագույն մոնտաժ», «Լավագույն օրիգինալ սաունդթրեք», «Լավագույն պրոդյուսերական դիզայն», «Լավագույն ձայն», «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն օպերատորական աշխատանք»։ Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջեսիկա Չեսթեյնը «Թեմմի Ֆեյի աչքերը» ֆիլմի համար:
28-03-2022 08:15
Մարտի 27-ը՝ Թատրոնի միջազգային օրը, Երեւանում նշանավորվեց «Արտավազդ» մրցանակաբաշխությամբ։ Ամենաինտրիգային` «Լավագուն դերասանուհի» անվանակարգում  հաղթողներ ճանաչվեցին Մարիամ Ղազանչյանը («Երեք քույր» (Մաշա), Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թ.), Ելենա Վարդանյանը («Գարդենիա» (I կին)։ Լավագույն երիտասարդ դերասանուհին Էվա Խաչատրյանն է («Հինգ պատմություն սիրո մասին» (կին), Կամերային թ.): Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում, հաղթողները Արմինե Անդրեասյանը («…եւ նորից գարուն» (միսս Մարթա), Համազգային թ.) եւ Հասմիկ Սուվարյանն են («Մաուգլի» (Բագիրա), Վ. Աճեմյանի թ.):
28-03-2022 08:11
Առաջին 19 մարդիկ իրենց վրա փորձել են երիկամների քարերից ազատվելու նոր ոչ ինվազիվ մեթոդը՝ դրանք ձայնային ալիքներով կոտրելու միջոցով։ Պայթյունաալիքային լիտոտրիպսիայի (ՊԱԼ) տեխնոլոգիան հաջողությամբ լուծել է քարերի մեծ մասի խնդիրը, եւ սա լավ նորություն է այս տարածված հիվանդությամբ տառապող մարդկանց համար։
25-03-2022 13:43
Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը (Սքարլեթ Յոհանսոն) վերջապես վաճառել է Մանհեթենի պենտհաուսը, որից երկու տարի չէր կարողանում ազատվել։ Գործարքը կազմել է 1,9 մլն դոլար։ 37-ամյա Սքարլեթը վնասներ է կրել՝ պենտհաուսի սկզբնական արժեքը կազմել է 2,1 մլն դոլար։ «Վրիժառուների» աստղը տունը գնել է 2008 թվականին, նա ցանկանում էր ստանալ 2,5 միլիոն դոլար։
25-03-2022 13:29
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը և նրա փաստաբան Ստելլա Մորիսն ամուսնացել են Լոնդոնի Բելմարշ խիստ ռեժիմի բանտում։ Զույգը հարսանիքի թույլտվություն էր ստացել անցած աշնանը, իսկ նշանադրության մասին նրանք հայտարարել էին 2016թ։ Արարողությանը ներկա են եղել զույգի որդիները՝ Մաքսը և Գաբրիելը։
25-03-2022 13:16
Հելսինկիի համալսարանի գիտնականները հայտնաբերել են միգրենի զարգացման նոր ժառանգական գործոններ: Այս հետազոտության արդյունքները 3 անգամ ավելացրել են այս վիճակի հայտնի ժառանգական գործոնների թիվը։
25-03-2022 13:15
44-օրյա պատերազմում որդուն կորցրած Անգելինան 48 տարեկանում կրկին մայրացավ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը:
25-03-2022 03:49
Գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Լինա Աշրամը որոշել է ավարտել կարիերան։ 22-ամյա իսրայելուհին ամբողջ աշխարհում հայտնի դարձավ վերջին Օլիմպիական խաղերում, երբ հայտնվեց անարդար մրցավարության մասին սկանդալի կենտրոնում։ Ելույթի ժամանակ մարզուհին մի քանի անգամ վայր գցեց առարկան, սակայն ավելի բարձր գնահատական ստացավ, քան ռուս Ավերինան, ով գրեթե անթերի կատարեց իր համարը։
24-03-2022 09:19
«Եվ հենց այնպես» սերիալը, որը դարձավ «Սեքսը մեծ քաղաքում»-ի շարունակությունը, կունենա իր երկրորդ եթերաշրջանը։ Նոր սեզոնի սեղծումը դարձյալ կղեկավարի Մայքլ Պատրիկ Քինգը, ով աշխատել է առաջին եթերաշրջանի և բնօրինակ սերիալի վրա։
24-03-2022 09:10
Դերասանուհի Քրիստինա Ռիչին, ով մարմնավորել է Ադամսին  «Ադամսների ընտանիքը» և «Ադամսների ընտանիքի արժեքները» կուլտային ֆիլմերում, նկարահանվելու է Թիմ Բարթոնի Netflix-ի «Չորեքշաբթի» սերիալում։ Այս անգամ Ռիչին կմարմնավորի նոր կերպար, ինչի մասին մանրամասներ դեռ չեն բացահայտվում։
24-03-2022 08:55
Տիմատիի նախկին սիրելին՝ Անաստասիա Ռեշետովան, հետեւորդներին ներկայացրել է իր կոսմետիկայի նոր հավաքածուն՝ «69 Body Atelier Sixty Nine», ինչի մասին հայտնել է սոցիալական ցանցերում։ Նրա կոսմետիկայի հավաքածուում ներառված են խոնավեցնող քսուքներ, հանգստացնող յուղ լոգանքի համար եւ սկրաբ մարմնի համար։
24-03-2022 08:50
Ամերիկացի մի կին երկարամռութ խեցեմորթներ որսալու Ջորջիա նահանգի նոր ռեկորդ է սահմանել: Ռեյչլ Հարիսոնը մարտի 19-ին, հսկայական ձուկ է բռնել, երբ ձկնորսություն էր անում Կուսա գետի ափին՝ Ռոմ քաղաքի մոտ: Նրա որսի քաշը կազմել է 14,2 կիլոգրամ։
24-03-2022 02:49
«Բրիգադի» աստղ 48-ամյա Սերգեյ Բեզրուկովը, ով արդեն 5 երեխա ունի, ցանկանում է երեխա որդեգրել։ Չնայած հսկայական զբաղվածությանը, Մոսկվայի նահանգային թատրոնի ղեկավարը ցանկանում է որդեգրել ևս մեկ երեխայի, որը մնացել է առանց հարազատների խնամքի։
23-03-2022 17:01
34-ամյա երգչուհի Ռիհաննան ռեփեր A$AP Rocky-ի (իսկական անունը՝ Ռակիմ Մայերս) հետ նշանադրության մասին խոսակցություններi առիթ է տվել։ Պապարացիները աստղին լուսանկարել են գնումներ կատարելիս։ Ռիհաննայի մատնեմատի վրա փայլել է մեծ քարով մատանի, որը էլ հենց համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել երգչուհու երկրպագուների շրջանում։
23-03-2022 16:58
Ջենիֆեր Լոպեսը մրցանակ է ստացել Icon Award iHeartRadio Music Awards-ում: Նրան աջակցում էին դուստրն ու Բեն Աֆլեքը։
23-03-2022 16:51
Էնդի Ուրորհոլդի վրձնի Մերիլին Մոնրոյի դիմանկարներից մեկը մայիսին Christie՚s-ի աճուրդին կդրվի 200 միլիոն դոլար ռեկորդային էստիմեյտով (սկզբնական գնահատմամբ), այն կարող էառնալ XX դարի արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը, որը երբեւէ վաճառվել է աճուրդում:
23-03-2022 16:42
Ամերիկացի երգչուհիներ Բեյոնսեն եւ Բիլի Այլիշը միացել են երաժիշտների ցանկին, որոնք ելույթ կունենան «Օսկար» 94-րց մրցանակաբաշխության ընթացքում։ Բեյոնսեն կկատարի «Ռիչարդ արքա» ֆիլմից «Be Alive» երգը, իսկ Այլիշն ու նրա եղբայրը՝ Ֆինեասը, կկատարեն Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի՝ «Մահանալու ժամանակը չէ»-ի երգը։
23-03-2022 09:53
Անգլիայի 30-ամյա բնակչուհին երկրի ամենաերիտասարդ տատիկն է դարձել այն բանից հետո, երբ նրա 14-ամյա դուստրը երեխա է ունեցել: Ինչպես պատմել է Քելի Հիլին, երբ իմացել է, որ դուստրը երեխայի է սպասում, չի ցանկացել նրան որեւէ կերպ աջակցել։ Բայց, ինչպես խոստովանել է կինը, երբեք չի մտածել, որ այդքան վաղ տարիքում տատիկ կդառնա, դա մի փոքր շփոթմունքի մեջ է գցել նրան։
22-03-2022 11:01
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին և նրա սիրելին՝ Մարթա Ֆաշինան, խորհրդանշական հարսանիք են անցկացրել։ Քաղաքական գործչի հարսնացուն Իտալիայի խորհրդարանի պատգամավոր է և «Առաջ Իտալիա» կուսակցության անդամ ու 53 տարով փոքր է նրանից՝ Մարտան 32 տարեկան է, իսկ Բեռլուսկոնին՝ 85։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-07-2026 10:02
Սերենա Ուիլյամսը չորս տարի անց վերադարձավ կորտ՝ մասնակցելով Ուիմբլդոնին։ Սակայն նրա առաջին ելույթը չբերեց սպասված արդյունքները. նա պարտվեց մենամարտում և նրան սպառնում է 50,000 դոլար տուգանք։ Առաջին փուլում նա մրցեց 20-ամյա ավստրալուհի Մայա Ջոյնթի հետ, մենամարտը տևեց 2 ժամ 22 րոպե և ավարտվեց 3-6, 7-6, 3-6 հաշվով՝ ոչ Ուիլյամսի օգտին։ Մրցաշարից առաջ մարզուհին ասել էր, որ իր համար ամենակարևորը հաղթանակը կամ նոր նվաճումները չեն, այլ պարզապես մասնակցությունը և լեգենդար մրցաշարին վերադառնալու հնարավորությունը։
02-07-2026 10:00
Մոդել Թիլան Բլոնդոն, որը հայտնի է որպես «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկ», ամուսնացել է ֆրանսիացի Բեն Աթթալի հետ։ Զույգն ամուսնությունը գրանցել է Փարիզում, փակ արարողությամբ՝ նշանադրությունից ուղիղ երեք ամիս անց։
01-07-2026 12:54
Ջորջինա Ռոդրիգեսը վերջապես մուտք է գործում նորաձևության ոլորտ: Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն վերջերս հայտարարեց, որ թողարկում է իր սեփական հագուստի ապրանքանիշը՝ Mimoa-ն: WWD-ի տվյալներով՝ այն կգտնվի Դուբայում և կվաճառվի ամբողջ աշխարհում:
01-07-2026 12:38
Valentino Beauty-ն շարունակում է ամրապնդել իր շուկայական դիրքերը։ Ապրանքանիշը նոր գլուխ է բացում իր օծանելիքի պատմության մեջ, և այդ առիթով նշանակել է նոր դեսպաններ։ Դակոտա Ջոնսոնը և Ալեքսանդր Սկարսգարդը այժմ ընկերության նոր դեսպաններն են։
01-07-2026 12:34
Կծու համեմունքների չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջ օրգանիզմի վրա, սակայն ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց համար այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Ըստ մասնագետների՝ կծու համեմունքները խթանում են մարսողական ֆերմենտների արտադրությունը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի արդյունավետ է մարսում սպիտակուցներն ու ճարպերը։  Սակայն, եթե մարդն ունի ստամոքսի կամ աղիների բորբոքային հիվանդություններ, կծու սնունդը կարող է գրգռել լորձաթաղանթը և սրել քրոնիկ հիվանդությունները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 694 անգամ
29.06.2026
Դիտվել է 692 անգամ
26.06.2026
Դիտվել է 316 անգամ
27.06.2026
Դիտվել է 301 անգամ
02.07.2026
Դիտվել է 88 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster