Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-12-2022 03:19
Երգչուհի Լարիսա Դոլինան իր սաներին արգելում է երգել կարաոկեում։ Երգչուհին նշել է, որ երիտասարդները հիմնականում գիշերներն են գնում կարաոկե երգելու։ «Ուսանողները 17–20 տարեկան են, այս տարիքում ձայնը նոր է սկսում ձևավորվել, և այն պետք է պաշտպանել, այդ թվում՝ թույլ տալ գիշերը քնել»,– պարզաբանել է Դոլինան՝ նկատելով, որ քունը մեծ ազդեցություն ունի ձայնի «կառուցվածքի ու ճկունության» վրա։
13-12-2022 02:29
Նախաճաշը բարելավում է ուղեղի աշխատանքը և պաշտպանում դեմենցիայից: Բժիշկները խորհուրդ են տալիս առավոտյան ուտել ոստրե և ծովամթերք, որոնք զգալիորեն դանդաղեցնում են ուղեղի ծերացումը:
13-12-2022 01:36
Serebro խմբի նախկին վոկալիստ Կատյա Կիշչուկը հանդիպում էր բրիտանացի ռեփեր Սլոութհայի հետ և նրանից երեխա է լույս աշխարհ բերել։ Սակայն զույգը որոշել է բաժանվել։ «Թային անհավատալի երջանկություն եմ մաղթում, իրեն լավ զուգընկեր գտնի, որպեսզի ամեն ինչ լավ լինի։ Որովհետև ես ուզում եմ, որ իմ որդին երջանիկ հայրիկ տեսնի», - ասել է Կիշչուկը:
12-12-2022 10:38
Ձմռանը օրգանիզմում վիտամինների պակասից  հիպովիտամինոզից, խուսափելուց կօգնի լոռամրգի, հաղարջի, լինգոնբի և չիչխանի օգտագործումը: Ավելի լավ է, իհարկե, դրանք սառեցնել ու պահել ձմռանը, որպեսզի ամբողջ տարին կարողանաս բնական վիտամիններ ընդունել:
12-12-2022 10:14
Երեւանում կայացած 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ Oh Maman! երգով։ Հայաստանի ներկայացուցիչ Նարեն զբաղեցրեց երկրորդ, իսկ Վրաստանի ներկայացուցիչ Մարիամը՝ երրորդ հորիզոնականը։
12-12-2022 07:53
Կանաչ տերեւաբանջարեղենը դանդաղեցնում է ուղեղի ծերացումն՝ օգնելով պահպանելու հիշողությունը եւ մյուս ճանաչողական գործառույթները: Ըստ Ռաշի համալսարանի Բժշկագիտական կենտրոնի ամերիկացի մասնագետների՝ առողջությունն ու գեղեցիկ արտաքինը պահպանելու համար հարկավոր է հավասարակշռել սննդակարգը՝ պարբերաբար օգտագործելով բավարար քանակով վիտամիններ, հանքանյութեր, սննդարար այլ նյութեր պարունակող մթերք, ֆիզիկապես ակտիվ լինել, հրաժարվել վնասակար սովորություններից:
12-12-2022 05:23
Դեկտեմբերի 9-ին Եկատերինա Վառնավան նշեց իր ծննդյան 38-ամյակը։ Այս տարի դերասանուհին բաժանվել է իր սիրելի Ալեքսանդր Մոլոչնիկովից։ Ըստ լուրերի՝ դերասան և Comedy Woman-ի նախկին անդամ Եվգենի Բորոդենկոն դարձել է Վառնավանի ևս մեկ հոգատար ընկերը։ Ամռանը նրանք միասին են անցկացրել արձակուրդը, թեև Եկատերինան չի մեկնաբանել իրենց հարաբերությունների խորությունը։
12-12-2022 02:21
Gucci-ն շարունակում է զարգացնել իր Vault կոնցեպտի առցանց խանութը: Dickies ապրանքանիշի հետ համատեղ հավաքածուն կհայտնվի բացառապես հարթակում։ Dickies-ի դասական մոդելները զարդարված են թիթեղներով, բյուրեղներով եւ գամասեղներով, որոնք «հաճախ օգտագործվում են Gucci-ի հավաքածուներում Ալեսանդրո Միքելեի ղեկավարությամբ»։ Իրերը ներկայացված են միայն սեւ եւ բեժ երանգներով։
09-12-2022 08:08
Միգրեն հրահրող կարող է լինել կարմիր գինու, շամպայնի և սուրճի օգտագործումը: Միգրենի առաջացման մեխանիզմի վերաբերյալ, սակայն ամենատարածված վարկածն այն է, որ միգրենի ցավը հիմնված է նեյրոգեն բորբոքման և երկրորդային անոթների լայնացման վրա: Հիվանդությունը հաճախ ժառանգական է, կանայք ավելի հաճախ են տառապում հիվանդության նոպաներից:
09-12-2022 01:19
Յոգան պահպանում է սրտանոթային համակարգի առողջությունը եւ ավելի արդյունավետ է, քան ձգման վարժությունները։ Նման եզրահանգման են եկել Կանադայի Լավալի համալսարանի գիտնականները հիպերտոնիայով պացիենտների եռամսյա փորձնական հետազոտության արդյունքում։
09-12-2022 01:14
Netflix սթրիմինգային ծառայությամբ թողարկված «Wednesday» սերիալը ցուցադրման երկրորդ շաբաթվա ընթացքում եւս մեկ ռեկորդ է սահմանել: Դետեկտիվ կատակերգությունը գերազանցել է նախորդ շաբաթ սահմանած իր ռեկորդը. սերիալն ամբողջ աշխարհում դիտվել է 411,29 միլիոն ժամ, ինչն առաջին դեպքն է, երբ անգլալեզու որեւէ սերիալ գերազանցում է շաբաթական 400 միլիոն ժամ դիտումը: Բացի այդ, նախագիծը հարթակի բոլոր սերիալներից երրորդ ամենաշատ դիտվածն է:
08-12-2022 11:50
Անհատականության և սոցիալական հոգեբանության ամերիկյան միության փորձագետները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր շաբաթը մեկ անգամ են սիրով զբաղվում, նույնպես գոհ են հարաբերություններից, ինչպես նրանք, ովքեր դա անում են շատ ավելի հաճախ։ Պարզվել է, որ կարևոր է նաև զուգընկերոջ հետ հուզական կապը։ Այլ կերպ ասած, ամենօրյա գրկախառնությունները, համբույրները, հպումները և նույնիսկ հայացքները նույնքան կարևոր են, որքան սեքսը. դրանք ստիպում են մարդկանց զգալ սիրված:
08-12-2022 11:06
«The Holiday» ֆիլմի ռեժիսոր Նենսի Մեյերսը ինստագրամյան իր էջում հերքել է սպասվող սիքվելի մասին լուրերը: Ֆիլմը պատմում է երկու երիտասարդ կանանց՝ Ամանդայի եւ Այրիսի մասին, որոնց համապատասխանաբար մարմնավորում են Քեմերոս Դիասը եւ Քեյթ Ուինսլեթը: Երիտասարդուհիները իրենց ունեցած խնդիրներից փախչելու համար ցանկանում են հանգստի մեկնել եւ համացանցում գտնում են միմյանց ու ժամանակավորապես փոխանակվում բնակության վայրերով:
08-12-2022 07:31
Մահացել է «Երկուսը. Ես և իմ ստվերը» ֆիլմի աստղ Քիրստի Ալլին։ Դերասանուհին հայտնի է «Չիրս» («Ուրախ ընկերություն») սերիալներում, «Աստղային ճանապարհ», «Երկուսը. ես և իմ ստվերը» և այլ ֆիլմերում խաղացած դերերով։ Նա 71 տարեկան էր։
08-12-2022 05:45
Դինա Բոլուարտեն, ով նախկինում զբաղեցնում էր Պերուի փոխնախագահի պաշտոնը, Պեդրո Կաստիլյոյի իմփիչմենթից հետո դարձել երկրի նոր նախագահը։ Նշվում է, որ Դինա Բոլուարտեն դարձել է Պերուի առաջին կին նախագահը։
08-12-2022 01:28
Ռուս կիբերմոդել Վերոնիկա Լևենեցը զարդարել է բուլղարական Grazia ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկը։ Կիբերմոդելներ անվանում են բիոնիկ պրոթեզ ունեցող աղջիկներին. Վերոնիկան այդպիսին կրում է ձախ ձեռքի փոխարեն, քանի որ նա ծնվել է ձեռքի և նախաբազկի մի մասի ապլազիայով։
07-12-2022 11:01
ԱՄՆ-ի Բեքմանի առաջադեմ գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտի հոգեբանների խումբը պարզել է, որ ընթերցանությունը պահպանում է տարեց մարդկանց հիշողությունը: Պարզվել է, որ կարդալը շատ ավելի արդյունավետ է բարելավում հիշողությունը, քան գլուխկոտրուկները։ Այս բացահայտումը թույլ է տալիս կոգնիտիվ խանգարումների բուժման նոր մեթոդներ մշակել։
07-12-2022 09:05
Քթի ներսում իմունային համակարգն ավելի լավ է աշխատում, երբ այն տաք է: Հակառակ դեպքում վիրուսների եւ բակտերիաների համար ավելի հեշտ է վարակել մարդուն, պարզել են Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները։
07-12-2022 05:54
Համակարգչային խաղերում, այսպես կոչված, լուտբոքսեր գնելը պայմանավորված է խաղային կախվածությամբ։ Սա պարզել են Յորքի համալսարանի հոգեբանները։ Գեյմերները, որոնք գնում են լուտբոքսերը, երկու անգամ ավելի հաճախ են խաղում շահումով խաղեր, քան սովորական խաղացողները։ 
07-12-2022 02:00
BBC-ն հրապարակել է 2022 թվականին աշխարհի 100 ոգեշնչող և ազդեցիկ կանանց ցուցակը: Դրանում ընդգրկված են Ալլա Պուգաչովան, Բիլի Այլիշը, Պրիյանկա Չոպրան, Սելմա Բլերը, Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան, ինչպես նաև մարզիկներ, ակտիվիստներ և գիտնականներ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 493 անգամ
12.08.2026
Դիտվել է 385 անգամ
14.08.2026
Դիտվել է 312 անգամ
15.08.2026
Դիտվել է 293 անգամ
18.08.2026
Դիտվել է 19 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster