Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2022 02:10
Գիտնականներn ասայի հատապտուղի օգտակար հատկությունների մասին իմացել են միայն 2004 թվականին՝ Ամազոնի արևադարձային անտառներ կատարած արշավի ժամանակ։ Մինչ այս ասայը ուտում էին միայն բրազիլական ջունգլիների բնիկ բնակիչները, որոնք այն անվանում էին կյանքի ծառ։ Այժմ այն Գվինեթ Փելթրոուի, Մեգան Մարքլի և Քիմ Քարդաշյանի սիրելի ուտելիքներից է։
19-10-2022 01:06
Դեբյուտանտ Օվսաննա Շեկոյանի «Գլխիվար» կարճամետրաժ ֆիլմը Կիպրոսի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում 2-րդ մրցանակի է արժանացել «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։
18-10-2022 10:38
Կարմիր միսը մեծ քանակությամբ ճարպեր ու նատրիում ունի, ինչը կարող է հանգեցնել ավելորդ քաշին ու բացասաբար անդրադառնալ սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա, այսինքն՝ հարուցել ճարպակալում, արյան զարկերակային ճնշման և արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացում և, վերջապես, որպես հետևանք՝ անոթների խցանում:
18-10-2022 10:29
Կենդանիների հոգեբանները պարզել են, որ շներին երեխաների նման պետք է դաստիարակել: Օրեգոնի նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ շան կարիքների եւ զգացմունքների նկատմամբ նրբազգաց լինելը կարեւոր է, որպեսզի նա մեծանալով՝ սոցիալական եւ խելացի շուն դառնա:
18-10-2022 10:27
Անգլիայում սրճարաններից մեկը լրացուցիչ գումար է վերցնում հաճախորդներից՝ կոպիտության համար: Ինչպես պարզաբանել են հաստատության ներկայացուցիչները, իրենք հույս ունեն, որ այցելուներն ավելի զուսպ եւ բարեկիրթ կդառնան։
18-10-2022 03:57
Երեխաների և բիզնեսի համար անվերջ պայքարի ֆոնին նախկին ամուսինները՝ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը, հանկարծ սկսել են կիսվել իրենց ապրումներով։ Օրերս Անջելինայի անկեղծ նամակը «պատահաբար» հայտնվել է համացանցում, որում նա ասում է, որ չի կարող առանց արցունքների հիշել իր երջանիկ ընտանեկան կյանքը ֆրանսիական կալվածքում և խնդրում է իր նախկին ամուսնուն գնել իր բաժնեմասը գինեգործարանում:
18-10-2022 02:48
Buro 24/7-ի համահիմնադիր Միրոսլավա Դուման ամուսնալուծվում է գործարար Ալեքսեյ Միխեևից։ 37-ամյա Միրոսլավա Դուման նախկին բարձրաշխարհիկ տիկին է, ով այժմ Future Tech Lab ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրենն է և էկոլոգիապես մաքուր Pangaia ապրանքանիշի հիմնադիրը:
17-10-2022 10:04
Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը վերականգնել են իրենց հարաբերություններն այս տարվա օգոստոսին բաժանվելուց հետո։ Սրա պատճառը վերջերս Քանյե Ուեսթի հրահրած սկանդալներն են։
17-10-2022 09:52
Հավերժ սիրո և երջանիկ հարաբերությունների գաղտնիքը պարզ ամենօրյա պրակտիկայի մեջ է, կարծում են ամերիկացի հետազոտող հոգեբաններ Ջոն և Ջուլի Գոթմանները: Մասնագետների կարծիքով՝ կարևոր են աննշան թվացող մանրուքները։ Օրինակ՝ բարի առավոտ և բարի գիշեր մաղթելը, զրույցի ընթացքում աչքի կոնտակտ պահպանելը և միմյանցից օգնություն խնդրելը։
17-10-2022 09:35
Մաքս Պլանկի անվան Մարդու զարգացման ինստիտուտի եւ Համբուրգ-Էպենդորֆի համալսարանական հիվանդանոցի գիտնականներն ապացուցել են, որ թռչունների երգը նվազեցնում է տագնապայնությունն ու իռացիոնալ մտքերը: Երթեւեկության աղմուկը, հակառակը, ավելացրնում է դեպրեսիվ վիճակները։
17-10-2022 05:57
Հասած խուրման ամրապնդում է մարդու դիմադրողականությունը,  կարգավորում մարսողությունը, լավացնում տեսողությունը։
17-10-2022 02:41
«Անի Լորակ Փրոդաքշն» ՍՊԸ-ն պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը 2022 թվականի հոկտեմբերի 11-ից։ 2015 թվականից այն զբաղվել է համերգների կազմակերպմամբ, երգերի ձայնագրմամբ եւ տեսահոլովակների նկարահանմամբ։ Կազմակերպության հիմնադիրը Կուեկ Կարոլինա Միրոսլավովնան էր (Անի Լորակի իսկական անունը)։
14-10-2022 09:36
Գոյություն ունեն երեւույթներ, որոնք այնքան էլ մեծ նշանակություն չունեն, սակայն տղամարդիկ գերագնահատում են դրանք եւ համոզված են, որ այդ երեւույթները էական ազդեցություն ունեն իրենց կյանքում։ Դրանց թվում են՝ ամուսնությունը, արձակուրդը, աշխատանքը, հասունացումը, բարձրագույն կրթությունը, ալոհոլը, փողը։
14-10-2022 09:31
Բրեդ Փիթի Plan B ստուդիան, որը արտադրել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «12 տարվա ստրկություն»-ը, «Հեռացածները» եւ «Լուսընկա»-ն, ինչպես նաեւ այս շրջանում մրցանակի հավակնող «Շիկահեր»-ը, ուսումնասիրում է պոտենցիալ ներդրողների հետ հավանական գործարքները, ներառյալ՝ ուղղակի վաճառքը: Համաշխարհային անկախ ներդրումային բանկը՝ Moelis & Co. պոտենցիալ գնորդներ է փնտրում ստուդիայի համար:
14-10-2022 07:42
ԱՄՆ-ից բժիշկները խորհուրդ են տվել չսնվել քնելուց առաջ և միշտ վեր կենալ նույն ժամին՝ երեկոյան ավելի արագ քնելու համար։ 
14-10-2022 04:00
Վիկտորյա Բեքհեմը Today շոուի եթերում մեկնաբանել է ամուսնալուծության մասին լուրերը, որոնք հայտնվեցին ԶԼՄ-ներում այն բանից հետո, երբ նա հեռացրեց ամուսնուն նվիրված դաջվածքը։ Նա նշել է, որ խոսքը ոչ թե հարաբերություններում եղած խնդիրների մասին է, այլ հարցի էսթետիկ կողմի մասին՝ պարզապես դաջվածքները դադարել են նրան դուր գալ։
14-10-2022 02:53
Դերասանուհի Քսենիա Ռապոպորտը հանդիպում է ռեժիսոր Ռեզո Գիգինեիշվիլիի հետ: Վերջինս ամուսնացած է եղել երեք անգամ՝ երգչուհի Անաստասիա Կոչետկովայի (ծնվել է դուստրը՝ Մարիան), դերասանուհի Նադեժդա Միխալկովայի (նրանք մեծացնում են Նինային և Իվանին) և բարձրաշխարհիկ տիկին՝ Նադեժդա Օբոլենցևայի հետ (զույգը ամուսնալուծվել է հարսանիքից մեկ տարի անց):
13-10-2022 10:29
Սննդաբանները նշում են, որ մակարոնեղենը վտանգավոր չէ կազմվածքի համար, եթե չչարաշահվի: Բացի այդ, մակարոնեղենը չի կարելի համադրել կարագի, պանրի, կոտլետների, հացի հետ։ Ավելի լավ է այն մատուցել բանջարեղենի կամ բնական մածունի, կիտրոնի հյութի, համեմունքների և խոտաբույսերի վրա հիմնված թեթև սոուսով։
13-10-2022 09:56
Պետք չէ ամուսնանալ տղամարդու հետ, որը վստահ է, որ այն ամենը, ինչ անում է, հիասքանչ է: Որը չի կարողանում անցնել հայելու կողքով՝ առանց ինքն իրենով հիանալու: Որն ամեն շաբաթ կամ ավելի հաճախ փոխում է սիրելիին: Որը խաղաքարտի եւ ալկոհոլի հանդեպ թուլություն ունի:
13-10-2022 09:51
Netflix-ի «Թագը» սերիալի ստեղծողները որոշել են չնկարահանել արքայադուստր Դիանայի մահվան պատճառ դարձած ավտովթարի տեսարանը։ Փարիզում Դիանայի մահվանը նախորդած իրադարձությունների նկարահանումները կսկսվեն երկու շաբաթից։ Քանի որ ամբողջ պատմությունը «նուրբ է», շոուի հեղինակները փորձում են հնարավորինս նրբանկատորեն վերաբերվել դրան: Ուստի երկու մեքենաների բախման պահը չի նկարահանվի։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-07-2026 12:54
Ջորջինա Ռոդրիգեսը վերջապես մուտք է գործում նորաձևության ոլորտ: Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն վերջերս հայտարարեց, որ թողարկում է իր սեփական հագուստի ապրանքանիշը՝ Mimoa-ն: WWD-ի տվյալներով՝ այն կգտնվի Դուբայում և կվաճառվի ամբողջ աշխարհում:
01-07-2026 12:38
Valentino Beauty-ն շարունակում է ամրապնդել իր շուկայական դիրքերը։ Ապրանքանիշը նոր գլուխ է բացում իր օծանելիքի պատմության մեջ, և այդ առիթով նշանակել է նոր դեսպաններ։ Դակոտա Ջոնսոնը և Ալեքսանդր Սկարսգարդը այժմ ընկերության նոր դեսպաններն են։
01-07-2026 12:34
Կծու համեմունքների չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջ օրգանիզմի վրա, սակայն ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց համար այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Ըստ մասնագետների՝ կծու համեմունքները խթանում են մարսողական ֆերմենտների արտադրությունը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի արդյունավետ է մարսում սպիտակուցներն ու ճարպերը։  Սակայն, եթե մարդն ունի ստամոքսի կամ աղիների բորբոքային հիվանդություններ, կծու սնունդը կարող է գրգռել լորձաթաղանթը և սրել քրոնիկ հիվանդությունները։
01-07-2026 12:17
ԱՄՆ Գերագույն դատարանը երեքշաբթի պաշտպանել է նահանգների այն օրենքները, որոնք արգելում են տրանսգենդեր մարզիկներին մասնակցել աղջիկների և կանանց դպրոցական ու ուսանողական մրցումներին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
01-07-2026 02:56
Քեյթ Միդլթոնը նվաճել է Մեծ Բրիտանիայի, Ուելսի և Շոտլանդիայի երեք ամենաբարձր գագաթները: Արքայադստեր բարձրանալը նախատեսված էր Մարսդենի հիվանդանոցին աջակցելու համար, որտեղ նա քաղցկեղի բուժում էր ստանում: «Երեք գագաթների ազգային մարտահրավեր» անվանումը կրող նախագիծը պահանջում էր, որ մասնակիցները բարձրանան Բեն Նևիս (Շոտլանդիայի ամենաբարձր գագաթը), Սքաֆել Փայք (Անգլիայի ամենաբարձր գագաթը) և Սնոուդոն (Ուելսի ամենաբարձր գագաթը): Ընդհանուր առմամբ, Քեթրինը ընդամենը 24 ժամվա ընթացքում քայլել է ավելի քան 3000 մետր՝ յուրաքանչյուրը բարձրանալու համար տեղաշարժվելով հարյուրավոր կիլոմետրեր:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.06.2026
Դիտվել է 621 անգամ
01.07.2026
Դիտվել է 371 անգամ
25.06.2026
Դիտվել է 326 անգամ
26.06.2026
Դիտվել է 298 անգամ
27.06.2026
Դիտվել է 281 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster