Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-10-2022 02:51
Աղբյուրները նշում են, որ երբեմնի կատարյալ զույգի՝ Ժիզել Բունդխենի և Թոմ Բրեյդիի հարաբերությունները վատանում են առաջիկա ամուսնալուծության ֆոնին։ PageSix տաբլոիդը պարզել է, որ մոդելը վարձել է Ֆլորիդայի լավագույն ամուսնալուծությունների իրավաբան Թոմ Սասերին՝ Sasser, Cestero & Roy իրավաբանական ընկերության կառավարիչ գործընկերոջը։
24-10-2022 09:52
Քաղցր սնունդն ու բուսական յուղը լավագույնս չեն ազդում մարդու արտաքինի վրա, պնդում են սննդաբանները։  Մազերի առողջությանը վնաս են հասցնում բոլոր այն մթերքները, որոնք խախտում են հյուսվածքների սնուցումը և բորբոքում են առաջացնում։ Ամենավնասակարը, քաղցրավենիքներն են, մարգարինը, բուսական յուղը, երշիկեղենը, նրբերշիկը, աղի մթերքները։
24-10-2022 09:45
«Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթին ընդառաջ, որն անցկացվելու է Հայաստանում, «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան 1980-ականներին հայտնի եվրապական «Չերի Չերի Լեդի» հիթի իր տարբերակն է ներկայացրել:
24-10-2022 09:43
Ուկրաինացի երգչուհի Անի Լորակը փետրվարի 24-ից ի վեր առաջին անգամ ռուսերեն երգ եւ դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակ է ներկայացրել։  «Ստեղծագործությունը միշտ փրկել է ինձ կյանքիս ամենադժվար ժամանակաշրջաններում։ Այսօր ձեզ եմ ներկայացնում «Լաբիրինթոս» երգը։ Ես հավատում եմ, որ իսկական սերը անցնում է կյանքի բոլոր փորձությունները»,- գրել է երգչուհին։
24-10-2022 06:04
Փոփ-դիվա Մադոննան իր Instagram-ում ասել է, որ ժամանակակից աստղերը, որոնց ժողովրդականությունը հիմնականում հիմնված է սեքսուալ կերպարի շահագործման վրա, պետք է երախտապարտ լինեն իրեն այն բանի համար, որ նա ժամանակին ազդել է կանանց անկաշկանդդվածության և էմանսիպացիայի վրա:
24-10-2022 05:00
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում հայ մարզուհի Անի Հովսեփյանը 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդի նկատմամբ և արժանացել չեմպիոնի կոչմանը։
22-10-2022 13:36
Օսկարակիր դերասանուհի Անջելինա Ջոլին «Մարիա» կենսագրական ֆիլմում կմարմնավորի հույն օպերային երգչուհի Մարիա Կալասին։ Ֆիլմի ռեժիսորը չիլիացի Պաբլո Լարեյնն է, ով հայտնի է «Սպենսեր» եւ «Ջեքի» ֆիլմերով։
22-10-2022 13:34
Ջուդի Դենչը քննադատել է «Թագը» սերիալի նոր եթերաշրջանը: Նրա բաց նամակը հրապարակել է The Time թերթը։ Նրա խոսքով՝ շոուի ստեղծողները ջնջել են պատմական ճշմարտությունն ու սենսացիաներ ստեղծել, ինչը որոշ դիտողներ'հատկապես օտարերկրացիները, կարող են ընդունել որպես ճշմարտություն:
21-10-2022 10:39
Դդումն այնքան հարուստ է մանրաթելերով, որ հագեցվածության առումով մրցում է հացի հետ, բայց այնքան էլ կալորիական չէ, քանի որ 90%-ով բաղկացած է ջրից, ուստի նպաստում է նիհարելուն։ Դդումի մեջ պարունակվող բետա-կարոտինն ունի կարևոր հատկություն՝ այն պաշտպանում է մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթումից, ակտիվ արևից, որն ուժեղացնում է ֆոտոծերացումը։
21-10-2022 10:31
Հյուսիսային Կառոլինայի համալսարանի ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համեմունքների տարաները կարող են մեղավոր լինել հիվանդածին բակտերիաների տարածման մեջ: Սննդի պատրաստման ժամանակ առողջության համար վտանգավոր միկրոօրգանիզմները կարող են նստել ոչ միայն ակնհայտ մակերեսների վրա, ինչպիսիք են կտրատելու տախտակները, աղբամանների կափարիչները եւ սառնարանի բռնակները, այլ նաեւ համեմունքների տարաների վրա:
21-10-2022 10:27
Օսկարակիր դերասան Քեւին Սփեյսին երդվյալ ատենակալների կողմից անմեղ է ճանաչվել'սեռական ոտնձությունների գործով: Սփեյսիի դեմ 40 միլիոն դոլարի հայց է ներկայացրել դերասան Էնթոնի Ռեփը, ով 2017 թվականին առաջիններից էր, ով խոսել է Սփեյսիի չարաշահումների մասին։ Դրանից հետո Սփեյսին հեռացվել էր House of Cards սերիալից, եւ նրան փոխարինել էր Քրիստոֆեր Փլամերը՝ փակելով դերասանի ճանապարհը դեպի Հոլիվուդ։
21-10-2022 05:56
Կարա Դելևինը Variety-ին պատմել է, որ մասնակցել է ձեռնաշարժության սեմինարի՝ որպես Hulu հարթակի համար վավերագրական ֆիլմաշարի իր աշխատանքի մի մաս, որը կոչվում է «Սեքսի մոլորակ»։ Նախագծում մոդելները  ուսումնասիրում են մարդու սեքսուալության խնդիրները:
21-10-2022 02:50
Թատրոնի և կինոյի դերասանուհի Աննա Բոլշովան մահացու վրաերթի է ենթարկել մի կնոջ, ով սխալ տեղում էր անցնում ճանապարհը։ Վթարը տեղի է ունեցել Գրաչևկա գյուղում, որը գտնվում է Կալուգայի շրջանում։ Այժմ իրավապահները հետաքննում են իրավիճակը։
20-10-2022 15:40
Հայտնի են դարձել ռուս ռոք երգչուհի Զեմֆիրայի հոնորարները եվրոպական քաղաքներում համերգների համար։ Եվրոպայում երգչուհու ելույթների ամենաէժան տոմսերի արժեքը տատանվում է 69-ից 79 եվրոյի սահմաններում։ Դեկտեմբերի 1-ին նա ելույթ կունենա Հաագայում (Նիդեռլանդներ), որտեղ նա կստանա մոտ 170 հազար եվրո։
20-10-2022 15:28
Սպորտային հագուստի մեջ թունավոր նյութեր են հայտնաբերվել. արտադրողների թվում են Victoria's Secret-ը, Nike-ը, Reebok-ը:
20-10-2022 15:11
Հայկական ծագմամբ ամերիկացի երգչուհի Շերն այս շաբաթ օծանելիքների հավաքածու կթողարկի։ Շերը հրապարակել է գովազդային արշավի լուսանկարը, որում իր դեմքն է եւ ներքեւում պատկերված են հավաքածուի օծանելիքների 4 սրվակ:
20-10-2022 05:22
Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, դարձել է Variety ամսագրի շապիկի հերոսուհին' անկեղծորեն պատմելով իր դերասանական կարիերայի, փոդքասթի, նոր նախագծի, Եղիսաբեթ II-րդի հետ հարաբերությունների եւ իր կորստի մասին։ Հարցազրույցը հրապարակվել է ամսագրի կայքում:
19-10-2022 10:02
Բուդապեշտի համալսարանի գիտնականները պարզել են, որ կանայք կեղծում են օրգազմը անինքնավստահության պատճառով։ Նրանց խոսքով՝ կանայք իրենց անինքնվստահ են զգում, քանի որ իրենց «աննորմալ» են համարում, եթե չեն հասնում օրգազմի։
19-10-2022 10:00
Եվրամիությունում միջին հաշվով յուրաքանչյուր երրորդ կին ենթարկվում է բռնության, բռնաբարության կամ այլ տիպի սեռական ոտնձգությունների: Այս մասին Եվրախորհրդարանում կայացած համաժողովում հայտարարել է ԵՄ հիմնարար իրավունքների գործակալությունը:
19-10-2022 09:58
Օդի աղտոտվածությունն ազդում է կանանց քաշի, մարմնի զանգվածի ինդեքսի, գոտկատեղի եւ մարմնի ճարպակալման վրա: Նրանք, ովքեր անընդհատ շնչում են մանր մասնիկներ, ազոտի երկօքսիդ եւ օզոն, ունեն ավելի բարձր քանակությամբ ճարպ եւ ավելի քիչ մկանային զանգված: Այս եզրակացությանն են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-07-2026 12:54
Ջորջինա Ռոդրիգեսը վերջապես մուտք է գործում նորաձևության ոլորտ: Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն վերջերս հայտարարեց, որ թողարկում է իր սեփական հագուստի ապրանքանիշը՝ Mimoa-ն: WWD-ի տվյալներով՝ այն կգտնվի Դուբայում և կվաճառվի ամբողջ աշխարհում:
01-07-2026 12:38
Valentino Beauty-ն շարունակում է ամրապնդել իր շուկայական դիրքերը։ Ապրանքանիշը նոր գլուխ է բացում իր օծանելիքի պատմության մեջ, և այդ առիթով նշանակել է նոր դեսպաններ։ Դակոտա Ջոնսոնը և Ալեքսանդր Սկարսգարդը այժմ ընկերության նոր դեսպաններն են։
01-07-2026 12:34
Կծու համեմունքների չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջ օրգանիզմի վրա, սակայն ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց համար այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Ըստ մասնագետների՝ կծու համեմունքները խթանում են մարսողական ֆերմենտների արտադրությունը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի արդյունավետ է մարսում սպիտակուցներն ու ճարպերը։  Սակայն, եթե մարդն ունի ստամոքսի կամ աղիների բորբոքային հիվանդություններ, կծու սնունդը կարող է գրգռել լորձաթաղանթը և սրել քրոնիկ հիվանդությունները։
01-07-2026 12:17
ԱՄՆ Գերագույն դատարանը երեքշաբթի պաշտպանել է նահանգների այն օրենքները, որոնք արգելում են տրանսգենդեր մարզիկներին մասնակցել աղջիկների և կանանց դպրոցական ու ուսանողական մրցումներին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
01-07-2026 02:56
Քեյթ Միդլթոնը նվաճել է Մեծ Բրիտանիայի, Ուելսի և Շոտլանդիայի երեք ամենաբարձր գագաթները: Արքայադստեր բարձրանալը նախատեսված էր Մարսդենի հիվանդանոցին աջակցելու համար, որտեղ նա քաղցկեղի բուժում էր ստանում: «Երեք գագաթների ազգային մարտահրավեր» անվանումը կրող նախագիծը պահանջում էր, որ մասնակիցները բարձրանան Բեն Նևիս (Շոտլանդիայի ամենաբարձր գագաթը), Սքաֆել Փայք (Անգլիայի ամենաբարձր գագաթը) և Սնոուդոն (Ուելսի ամենաբարձր գագաթը): Ընդհանուր առմամբ, Քեթրինը ընդամենը 24 ժամվա ընթացքում քայլել է ավելի քան 3000 մետր՝ յուրաքանչյուրը բարձրանալու համար տեղաշարժվելով հարյուրավոր կիլոմետրեր:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.06.2026
Դիտվել է 621 անգամ
01.07.2026
Դիտվել է 358 անգամ
25.06.2026
Դիտվել է 326 անգամ
26.06.2026
Դիտվել է 298 անգամ
27.06.2026
Դիտվել է 281 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster