Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-11-2022 11:10
Պորտսմուտի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ ափսեի գույնն ազդում է դրանում գտնվող կերակրի համի վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կարմիր եւ կապույտ ափսեներում սնունդն ավելի աղի է թվում սպիտակ ափսեների սննդից, կարմիր ափսեները նաև կերակուրը հրապուրիչ չեն դարձրել։
25-11-2022 02:21
«Стрелки» խմբի նախկին մենակատար Յուլիա Բերետտան ամուսնացել է գործարար Դենիս Պրեսնուխինի հետ։ Երգչուհու համար սա երկրորդ ամուսնությունն է. նա նախկինում ամուսնացած է եղել գործարար Վլադիմիր Գլեբովի հետ։
25-11-2022 01:57
Իտալական Måneskin ռոք խմբի մենակատար Դեյվիդ Դամիանոին նկատել են Սինդի Քրոուֆորդի դստեր՝ Կայա Գերբերի հետ ժամադրությանը: Այս մասին սոցցանցերում հայտնում է Deuxmoi հրատարակությունը։ Օգտատերերից մեկը պնդում է, որ զույգին է միասին տեսել։ Հրատարակության ինսայդերի տվյալներով՝ արտիստները սիրային հարաբերությունների մեջ են։
23-11-2022 08:14
Անկուսակցական թեկնածու, փաստաբան Նատաշա Պիրց-Մուսարը հաղթել է Սլովենիայի նախագահական ընտրություններում ձայների 100 տոկոս հաշվարկից հետո։
23-11-2022 08:03
Նատալի Ռենեն մերկ պառկած է եղել սոլյարիում, երբ հասկացել է, որ չի կարող դուրս գալ։ «Դա կլինի իմ դագաղը։ Լույսը վառվեց, եւ ես մտածեցի, որ ողջ-ողջ այրվելու եմ։ Դա սարսափելի էր։ Ես խուճապի մեջ էի»,-ասել է նա։
22-11-2022 11:28
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը 2022 թվականի ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ (American Music Awards 2022) «Տարվա արտիստ» է ճանաչվել: Հաղթանակին հավակնում էին նաև Ադելը, Bad Bunny-ն, Բեյոնսեն, ռեփեր Դրեյքը, Հարի Սթայլսը և The Weeknd-ը:
22-11-2022 11:22
Խորվաթիայի Ռիեկի համալսարանի հոգեբանները պարզել են, որ փսիխոպատիայի հակում ունեցող կանայք եւ անբարեխիղճ տղամարդիկ ավելի հաճախ են խլում ուրիշների զուգընկերներին։
22-11-2022 10:34
Կարելի է ասել, որ D վիտամինը հորմոնանման նյութ է։  D վիտամինի մոտ 20%-ը մենք ստանում ենք սննդի միջոցով, մնացած 80%-ը սինթեզվում է մեր մաշկի մեջ՝ արևի լույսի ազդեցության տակ։ Այս կենսաբանական ակտիվ նյութի պակասը փոխհատուցելու համար անհրաժեշտ է օրական մոտ 30 րոպե անցկացնել արևի լույսի ներքո։
21-11-2022 21:15
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ սոխ եք ուտում. իջեցնում է շաքարի մակարդակն արյան մեջ, բարելավում է մարսողությունը, ամրապնդում է ոսկորները, կանխում է բորբոքումն ու այլ ալերգիկ ռեակցիաները, լավացնում է քունը:
21-11-2022 21:07
Իրանում ձերբակալելն են երկու հայտնի դերասանուհիների, որոնք համերաշխություն էին հայտնել բողոքի շարժմանը եւ հրապարակայնորեն հանել էին հիջաբները։ Խենգամե Գազիանին եւ Կատայուն Ռիահին կալանավորվել են այն բանից հետո, երբ կանանց կանչել են դատախազություն՝ սոցիալան ցանցերում նրանց «սադրիչ» հաղորդագրությունները հետաքննելու համար։
19-11-2022 10:02
90-ականների սիրված երգչուհի 53-ամյա Տատյանա Բուլանովան ամուսնանում է 34-ամյա գործարար Վալերի Ռուդնևի հետ։
19-11-2022 09:53
Ըստ մասնագետների՝ սթրեսը մարմնի հարմարվողական ռեակցիան է, առանց որի մարդը չի կարող գոյատևել։ Հանկարծակի «արտաքին միջավայրի փոփոխությամբ» օրգանիզմը պետք է նոր ազդակների հարմարվի: Բոլոր նոր իրավիճակների համար անհրաժեշտ է, որ սիրտը շատ արագ բաբախի, արյունը շրջանառվի առավելագույն արագությամբ, թոքերն ակտիվ աշխատեն՝ արյունը հագեցնելով թթվածնով, մկաններն արագ և ուժեղ կծկվեն։ Այս բոլոր ռեակցիաները սթրեսի էությունն են։
19-11-2022 09:49
Հնդկաստանում դաշնային նախարարը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ հայտարարելով, որ երկրում մեծ արձագանք ստացած սպանության պատճառ է դարձել մինչ ամուսնությունը միասին ապրելը: Շրադհա Վալկարը սպանվել է մայիսին, ինչպես նշվում է իր կենակցի կողմից, որը կալանավորվել եւ մեղադրվել է սպանության մեջ։ Նախարար Կաուշալ Կիշորը հայտարարել է, որ նման հանցագործությունները տեղի են ունենում «կրթված կանանց թույլ տված սխալների պատճառով»։
19-11-2022 09:46
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման մտածել է մազերը հյուսել Սպիտակ տանը ապրելու ընթացքում, բայց հետո որոշել է, որ ամերիկացիները պատրաստ չեն դրան։ Նրանք «նոր էին ընտելանում», որ Օվալաձեւ սենյակում սեւամորթ նախագահ է, իսկ Սպիտակ տանը՝ սեւամորթ ընտանիք, ուստի որոշել է ուղղել մազերը:
19-11-2022 03:07
Պարզվել է Սվետլանա Խոդչենկովայի ենթադրյալ ընկերոջ ինքնությունը: Ներկայումս Սվետլանան գտնվում է Մալդիվներում, նրան ուղեկցում է գործարար Պավել Մանչենկոն։ Խոսվում է, որ 34-ամյա ձեռներեցը ամենալուրջ մտադրություններն ունի դերասանուհու նկատմամբ և ցանկանում է ամուսնանալ նրա հետ։
17-11-2022 11:26
Նկարչությունը օգնում է հաղթահարել գերլարվածությունն ու անհանգստությունը: Ըստ հոգեբանների՝  սթրեսը թոթափելու համար կարևոր է ոչ թե վերջնական արտադրանքը, այլ հենց ստեղծագործական գործընթացը․ ուշադրության կենտրոնացումը ստեղծագործական առաջադրանքի վրա օգնում է շեղվել սթրեսից և առօրյա հոգսերից՝ օգնելով լինել «ակնթարթում»:
17-11-2022 11:23
Նյու Յորքում Christie`s-ի աճուրդում 35 մլն դոլարով աճուրդի է դրվել զմրուխտե տաշվածքով Fancy Vivid բացառիկ վարդագույն ադամանդով մատանին: Առևտրի տան ներկայացուցչի խոսքով՝ 13,15 կարատ կշռող «այդ ֆանտաստիկ վառ վարդագույն ադամանդը՝ գույնի տպավորիչ հագեցվածությամբ, զմրուխտե տաշվածքով և մաքրության իդեալական ցուցիչով, բացառիկ հազվագյուտ քար է»:
17-11-2022 11:15
Հայաստանում 2022 թվականի առաջին 9 ամսում նվազել են ծնելիության և մահացության ցուցանիշները։ Մեր երկրում սկսել են նաև ավելի քիչ ամուսնանալ և ավելի շատ ամուսնալուծվել։
17-11-2022 10:31
Pirelli ապրանքանիշը ներկայացրել է իր հայտնի օրացույցի նոր թողարկումը, որի համար այս անգամ նկարահանվել են Բելլա Հադիդը, Կարա Դելևինը, Էմիլի Ռատակովսկին, Կարլի Քլոսը, Էշլի Գրեհեմը, Լորեն Վասերը, ով հայտնի է որպես «ոսկե ոտքերով» մոդել։ 2023 թվականի օրացույցի թեման է «Նամակներ մուսային»։
17-11-2022 01:35
Ամերիկացի դերասանուհի, «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» դափնեկիր Սանդրա Բալոքը յոթ տարվա սիրավեպից հետո բաժանվել է ընկերոջից՝ Բրայան Ռենդալից։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 510 անգամ
12.08.2026
Դիտվել է 386 անգամ
14.08.2026
Դիտվել է 314 անգամ
15.08.2026
Դիտվել է 295 անգամ
18.08.2026
Դիտվել է 58 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster