Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-12-2022 02:57
Ուսանողուհի և Միսս Վիսկոնսինի տիտղոսակիր Գրեյս Սթանկը ճանաչվել է «Միսս Ամերիկա 2023»:
19-12-2022 01:59
Երգչուհի Նատալյա Շտուրմը վստահեցրել է, որ հաջորդ տարի նախատեսում է ամուսնանալ իր սիրելիի հետ։ Նրա խոսքով՝ ընտրյալն աշխատում է կրթության ոլորտում՝ խորհրդային տարիներին եղել է ֆիզիկայի և աստղագիտության ուսուցիչ, իսկ 90-ականներից սկսել է զբաղվել բիզնեսով։
18-12-2022 12:05
2019 թվականին Դրեզդենի պատմական գեղարվեստական հավաքածուից գողացված 120 միլիոն դոլարի թանկարժեք զարդերի մեծ մասը հայտնաբերվել է: Բեռլինում քննիչներն առգրավել են 31 իր, այդ թվում՝ լեհական Սպիտակ արծիվ միաբանության աստղը եւ ադամանդներով զարդարված գլխազարդը:
18-12-2022 12:00
Երգչուհի Ռիհաննան առաջին անգամ ցուցադրել է իր եւ ռեփեր A$AP Rocky-ի յոթ ամսական որդուն։ Նա TikTok-ում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է փոքրիկը։ Հոլովակում երեխան ժպտում է, հորանջում եւ «խոսում» մայրիկի հետ։ Կարճ ժամանակում տեսանյութը միլիոնավոր դիտումներ է հավաքել։
16-12-2022 13:06
Լեհուհիներն այս տարի առանձնապես հիացնում են։ Գարնանը Կարոլինա Բելյավսկան դարձավ «Միսս աշխարհ» տիտղոսի նոր սեփականատերը, իսկ այժմ համացանցում հայտնվել է անհավանական երկար մազերով աղջիկ։ Կարոլինա Չայկովսկան նրանցից չէ, ում կվախեցնի մազերի խնամքը։ Ներկայումս աղջկա մազերն իրենից երկար են՝ 1,5 մետր հասակով նրան հաջողվել է 170 սանտիմետր երկարությամբ վարսեր աճեցնել։
16-12-2022 13:02
Ամերիկացի դերասանուհի Քրիստինա Ռիչին, ով առավել հայտնի է Թիմ Բարթոնի «Չորեքշաբթի» հեռուստասերիալում իր դերով, բաժանվել է առաջին ամուսնուց՝ պրոդյուսեր Ջեյմս Հերդեգենից, ում հետ ամուսնացած էր յոթ տարի։
16-12-2022 03:12
Վիկտորյա Բեքհեմի դուստրը հրաժարվել է ֆուտբոլիստ դառնալու իր մտքից․ երջանիկ մայրը նրան հարյուր հազար է տվել՝ Փարիզում գնումներ կատարելու համար։
16-12-2022 02:39
Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսության նախարար Թերեզա Քոֆին պատրաստվում է հայտարարել մեկանգամյա օգտագործման պլաստիկե սպասքից հրաժարվելու Անգլիայի ծրագրերի մասին: Նման սպասքից հրաժարվելու միջոցով իշխանությունները նախատեսում են լուծել ծովերի եւ այլ ջրամբարների աղտոտվածության խնդիրը։
15-12-2022 11:53
Քեմբրիջի անգլերեն բառարանն (Cambridge Dictionary) ընդլայնել է «տղամարդ» բառի սահմանումը` դրանում ներառելով մեծահասակ մարդկանց, որոնք իրենց բնորոշում են որպես տղամարդ, նույնիսկ եթե ծնվելիս այլ սեռի են եղել:
15-12-2022 11:44
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող առաջնության 9-րդ մրցումային օրը կանանց Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը: 87 կգ քաշայինների պայքարում երկամարտի 238 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը՝ 3 կգ-ով զիջելով երրորդ տեղը զբաղեցրած Ուզբեկստանի ներկայացուցիչին: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Նորվեգիայի Սոլֆրիդ Կոանդան (260 կգ):
15-12-2022 05:10
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հայտարարել է իր սիրելիի հետ նշանադրության մասին։ Նա անձնական բլոգում խոստովանել է, որ պատրաստ չէր նման զարգացման։ Վոլոչկովան դեռ չի հայտնել իր սիրելիի անունը, սակայն նշել է, որ գտել է հրաշալի մարդու, ում հետ շուտով կամուսնանա։
15-12-2022 03:13
Երգչուհի Տատյանա Բուլանովան պատմել է գործարար Վալերի Ռուդնևի հետ նշանադրության մասին։ Վերջինս 19 տարով փոքր է Բուլանովայից։
15-12-2022 02:05
Միլիարդատեր Միխայիլ Գուցերիևի դուստրը՝ 31-ամյա Սոֆյան, ամուսնալուծվել է հարսանիքից մեկ տարի անց, որի կազմակերպման համար  միլիոնավոր դոլարներ էր ծախսվել։
14-12-2022 11:48
Թամարա անունով զբոսաշրջիկը, անտեղյակ լինելով իր հղիության մասին, գնացել է ինքնաթիռի զուգարան ու անսպասելիորեն երեխա լույս աշխարհ բերել։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, հոլանդական KLM Royal Dutch Airlines ավիաընկերության ինքնաթիռում, որը Էկվադորից թռչում էր Իսպանիա՝ Նիդերլանդներում տեխնիկական կանգառով։
14-12-2022 10:58
Ինդոնեզիա այցելող զբոսաշրջիկները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի ամուսնությունից դուրս սեքսը քրեականացնող նոր օրենքի պատճառով: Նոր օրենքը, որը կոչվում է «սեքսի բալիական արգելք», սպառնում է մինչեւ մեկ տարվա ազատազրկմամբ չամուսնացած զույգերի համար, կամ մինչեւ վեց ամսվա ազատազրկմամբ կենակցողների համար: 
14-12-2022 03:09
Ամերիկացի երգչուհի, երգահան եւ դերասանուհի Թեյլոր Սվիֆթը դեկտեմբերի 13-ին նշել է իր 33-ամյակը։ Կարիերայի ընթացքում նա ստացել է 11 Գրեմմի, 34 Ամերիկյան երաժշտական մրցանակ եւ Billboard Music Award-ի 25 արձանիկ։ 2011 թվականի հունիսին ընդգրկվել է «Rolling Stone» ամսագրի «Queens of Pop» ցանկում։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում Թեյլորը վաճառել է 50 միլիոն ալբոմի եւ 150 միլիոն սինգլի օրինակներ ամբողջ աշխարհում։
14-12-2022 01:55
58-ամյա Մոնիկա Բելուչին լուսանկարվել է գերմանական Madame փայլուն ամսագրի շապիկի համար։ Գլխավոր էջում նա հայտնվել է առանց կտրվածքի և երկարաթև բլուզով։
14-12-2022 00:07
Բռնոյի Մենդելի համալսարանի նախկին ռեկտոր, տնտեսագետ Դանուշե Ներուդովան, ով պայքարում է Չեխիայի նախագահի պաշտոնի համար, դարձել է Vogue Czechoslovakia-ի հունվարյան համարի հերոսուհին։
13-12-2022 09:58
Կանայք նախընտրում են գործունեության այն տեսակները, որոնք ուղղված են մարդկանց հետ աշխատանքին, պարզել են Արիզոնայիի համալսարանի գիտնականները։ Տղամարդիկ նախընտրում են գործիքների եւ իրերի հետ կապված աշխատանքները։ Կանայք, ի դեպ, ավելի հաճախ են նախընտրում գործունեության հեղինակավոր տեսակները, ինչպես նաեւ այն աշխատանքները, որոնք կապված են գաղափարների արտադրման հետ։
13-12-2022 05:01
ԱՄՆ-ում 90-ամյա կինն ընդունվելուց 71 տարի հետո է դիպլոմ ստացել: Ջոյս Դեֆոն 1951 թվականին է ընդունվել Հյուսիսային Իլինոյսի համալսարան։ Այն ժամանակ աղջիկը մտադիր էր դիպլոմ ստանալ «Տնային տնտեսություն» մասնագիտությամբ։ Սակայն նրա ծրագրերը փոխվել են, երբ նա ծանոթացել է Դոն Ֆրիմեն-ավագի հետ: Ջոյսի թոռնուհիներից մեկի խոսքով՝ ընտանիքը սատարել է նրան։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 491 անգամ
12.08.2026
Դիտվել է 385 անգամ
14.08.2026
Դիտվել է 312 անգամ
15.08.2026
Դիտվել է 292 անգամ
18.08.2026
Դիտվել է 8 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster