Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-01-2023 00:57
2022 թվականին ամենահայտնի սանրվածքը հարթ փնջիկն է, որը նաեւ անվանում են «clean girl»:
30-12-2022 11:20
Զույգը Ֆլորիդայից, որի ադամանդակուռ նշանի մատանին անհետացել էր հարսանիքից առաջ, իսկ դա եղել է 21 տարի առաջ, վերջերս գտել է մեղավորին։ Դա նրանց զուգարանակոնքն էր։ Շայնա Դեյը կասկածներ ուներ այն օրվանից, երբ անհետացել էր մատանին։ Բայց այդ կասկածները չէին հաստատվել մինչեւ այս տարվա նոյեմբեր, երբ նրա սկեսուրը՝ Ռենեն, փոխել էր զուգարանակոնքը եւ գտել ադամանդե մատանին:
30-12-2022 11:17
81 տարեկանում մահացել է բրիտանացի մոդելավորող Վիվյեն Ուեսթվուդը։ Նա համարվում է բարձր նորաձեւության մեջ պանկ ոճի հիմնադիրը։ Դիզայնով սկսել է զբաղվել 1970թ.-ից։ 1971 թվականին նորաեւության դիզայներ ու երաժիշտ Մալքոլմ Մաքլարենի հետ նա բացել է Let It Rock հագուստի խանութը։
30-12-2022 05:32
Ռեալիթի հեռուստաաստղ 42-ամյա Քիմ Քարդաշյանը կրկին մուգ է ներկել մազերը։ Նա սոցցանցերի իր էջում մի նկար է հրապարակել, որում ներկայացել է թխահերի կերպարանքով։
30-12-2022 01:29
Jacquemus-ը ներկայացրել է իր տոնական գովազդային արշավը, որի հերոսուհին 90-ականների սեքս խորհրդանիշ Պամելա Անդերսոնն է։
29-12-2022 11:39
Արքայադուստր Դիանայի նամակը աճուրդի է հանվել 18000 ֆունտ ստերլինգով։ Սա մի գրություն է, որում Լեդի Դին շնորհակալություն է հայտնել ոստիկանության սերժանտ Ջորջ Փլամբին՝ Ուիլյամի ծննդյան օրը մոտոցիկլետային շոու կազմակերպելու համար։ Այն պարունակում է արքայադստեր եւ նրա որդիների ստորագրությունները։
29-12-2022 10:09
Medialogy պորտալը հրապարակել է ամենաազդեցիկ ինֆլյուենսերների վարկանիշը։ Առաջին տեղը զբաղեցրել է վիդեոբլոգեր Վլադ Բումագանը։ Նա ունի 43,3 միլիոն բաժանորդ YouTube-ում և ավելի քան 7 միլիոն՝ մեկ այլ հայտնի սոցիալական ցանցում: Երկրորդ շարքում աստղային մայր Օքսանա Սամոյլովան է՝ սոցցանցում նա ունի 15 միլիոն հետևորդ։ Երրորդ տեղը զբաղեցրել է ռուս մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովը։ Խառը մենամարտերի աստղը վերջերս գերազանցեց 34 միլիոն հետևորդների թիվը:
29-12-2022 07:42
48 տարեկանում Լեոնարդո Դի Կապրիոն երբեք ամուսնացած չի եղել, բայց նա բազմիցս սկսել է բուռն սիրավեպեր երիտասարդ աղջիկների հետ։ Նրա վերջին ընտրյալներից մեկը 27-ամյա մոդել Ջիջի Հադիդն էր։ Մոդելին մոտ կանգնած աղբյուրը պատմել է, Հադիդը պատրաստ չէր երեկույթների սիրահար Դի Կապրիոյի կյանքի տեմպին։ Ջիջին նախընտրում է ողջ ժամանակը նվիրել իր փոքրիկ դստերը, որը ծնվել է երկու տարի առաջ նախկին ընկերոջից՝ Զեյն Մալիկից։ 
29-12-2022 05:55
Հադրութի արվեստի դպրոցի սաները շրջափակման մեջ ամանորյա համերգ են տվել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում։ (Տեսանյութ)։ 
29-12-2022 02:06
Մոդել Էմիլի Ռատակովսկին և Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը բաժանվել են։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնիները որոշել են ընկերներ մնալ։
28-12-2022 11:12
Մաքուորի համալսարանի հոգեբանների փորձը ցույց է տվել, որ հետերոսեքսուալ կանայք հոտով զգում են, թե որ տղամարդիկ են «զբաղված», որոնք՝ ոչ: Գիտնականները պարզել են, որ միայնակ տղամարդկանց մարմնի հոտերը բոլոր կանայք ավելի ուժեղ են զգացել, քան հարաբերությունների մեջ գտնվող տղամարդկանց հոտերը: Ամուսնացած մասնակիցները նաեւ միայնակ տղամարդկանց դեմքերն ավելի առնական են գնահատել։
28-12-2022 11:08
Մարդիկ, ովքեր ստիպված են աշխատել ամանորյա տոներին, պետք է ռացիոնալ վերաբերվեն ստեղծված իրավիճակին, այլ ոչ թե այն վերածեն աղետի, խորհուրդ է տրվում նաեւ գովել իրենց եւ խրախուսել իրենց ինչ-որ նվերով, գտնում են հոգեբանները։
26-12-2022 10:18
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին նկատել են մոդել Վիկտորյա Լամասի հետ ժամադրությանը։ 48-ամյա Լեոնարդո Դի Կապրիոն և 23-ամյա Վիկտորյա Լամասը հայտնվել են պապարացիների օբյեկտիվների առջև, երբ նրանք դուրս են եկել Birds Street ակումբից։
26-12-2022 10:03
Netflix-ը կիսվել է «90-ականների շոու» նախագծի ընդլայնված թրեյլերով: «70-ականների շոու» հայտնի սիթքոմի շարունակությունը էկրաններ կվերադառնա հունվարի 19-ին:
26-12-2022 09:59
Օտարերկրյա օգնության խմբերը դադարեցրել են իրենց գործունեությունը Աֆղանստանում այն բանից հետո, երբ թալիբները որոշում են ընդունել՝ արգելելով կանանց աշխատել միջազգային եւ տեղական ոչ կառավարական կազմակերպություններում:
26-12-2022 05:27
Քարդաշյանների ընտանիքում տեղի է ունեցել ամանորյա աղմկահարույց երեկույթ, որի գլխավոր իրադարձությունը Գրեմմիի առաջադրված երգչուհի Սիայի ելույթն էր։ Սիան ոչ միայն երգել է հյուրերի համար, այլև միացել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթ Նորթի 9-ամյա դստերը՝ նրանք դուետ են կատարել։
26-12-2022 02:22
Օրենբուրգի ներկայացուցիչ 22-ամյա Աննա Լիննիկովան դարձել է «Միսս Ռուսաստան 2022» մրցույթի հաղթողը և ներառվել «Միսս Տիեզերք» մրցույթի մասնակիցների թվում։ Նա ցուցադրել է համար 50 հազար քարից և մարգարիտից կազմված «Միսս Տիեզերք» մրցույթի իր հանդերձանքը։
23-12-2022 11:30
Չինաստանում հայտնի են դարձել «մեկանգամյա» ժամադրությունները, որի ժամանակ զույգերը միայն համբուրվում են: Թրենդը կոչվում է «Ցզյուիհ յու», որը, կարելի է թարգմանել որպես «զուգընկերներ՝ բերանով»։ Դրա շրջանակներում չինացիները ծանոթանում են իրար հետ առցանց՝ հանդիպելու, համբուրվելու և երկրորդ ժամադրություն չունենալու համար:
23-12-2022 11:26
Գիտնականներն ապացուցել են, որ խոսքն ու ձայնը սոցիոսեքսուալության ուժեղ նշաններ են։ Ցածր ձայնով տղամարդիկ համարվում են ավելի գրավիչ և հակված են անսահմանափակ սեռական ակտիվության։ Կանանց մոտ պատահական սեքսով զբաղվելու ցանկությունը պայմանավորված է ոչ թե ձայնի բարձրությամբ, այլ ձայնային տրակտի երկարությամբ, որն ազդում է ռեզոնանսի վրա։
23-12-2022 10:56
Իսպանացի օրենսդիրներն ընդունել են օրինագիծ, որը թույլ է տալիս 14 տարեկանից բարձր տրանսգենդերներին փոխել իրենց սեռը փաստաթղթերում՝ առանց հոգեբանական կամ այլ բժշկական գնահատման անհրաժեշտության:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 476 անգամ
12.08.2026
Դիտվել է 384 անգամ
14.08.2026
Դիտվել է 310 անգամ
15.08.2026
Դիտվել է 291 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster