Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-01-2023 05:19
Շակիրան Իսպանիայում իր տան պատշգամբում մարդու չափսերով կախարդ տիկնիկ է տեղադրել, այնպես, որ նա նայի Ժերար Պիկեի մոր առանձնատանը։ Բացի այդ, երգչուհու հարեւանները հայտնում են, որ նա իր նոր երգը միացնում է ամբողջ ձայնով, որպեսզի այն լսվի ամբողջ թաղամասում։ Այս երգում Շակիրան ծաղրում է նախկին սիրեկանին, ով իրեն դավաճանել է  23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ։
16-01-2023 01:28
Երգիչ Լեոնիդ Ագուտինը հարաբերությունների տարեդարձի կապակցությամբ սեր է խոստովանել կնոջը՝ Անժելիկա Վարումին և նրա հետ լուսանկար հրապարակել սոցիալական ցանցերում։ Արտիստները սկսել են հանդիպել 1998 թվականին, իսկ 2000 թվականի հուլիսին ամուսնացել են։
15-01-2023 13:09
Օրգանիզմի տոկունությունը բարձրացնելու և ֆիզիկական ակտիվությունն ավելի հեշտ հաղթահարելու համար անհրաժեշտ է կանոնավոր կերպով ուտել ավոկադո և ընկույզ, խորհուրդ են տալիս սննդաբանները։ Նման մթերքներ են համարվում ձիթապտղի յուղը, ավոկադոն, առողջարար ճարպերով հարուստ տարբեր ընկույզները, ինչպես նաև յուղոտ ձուկն ու յուղը։
15-01-2023 13:06
Չինաստանի Հարբինի բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդացությունը վերջին 30 տարիների ընթացքում կտրուկ աճել է դեռահասների և երիտասարդների մոտ ամբողջ աշխարհում:
15-01-2023 13:03
Մայոյի կլինիկայի բժիշկները խորհուրդ են տվել դիմել բժշկի այն դեպքերում, երբ ջուրը քաշելիս կղանքն անընդհատ լողում է ջրի մեջ: Նման կերպ կարող են դրսեւորվել աղիքային հիվանդությունները, նշում են մասնագետները։
15-01-2023 12:59
Հայ երգչուհի Ռոզա Լինը մասնակցել է «iHeartRadio ALTer Ego» համերգին։ Իր ելույթի ընթացքում երգչուհին բոլորի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական եւ անօրինական շրջափակման վրա։
13-01-2023 11:57
54 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգչուհի Լիզա Մարի Փրեսլին՝ Էլվիս Փրեսլիի միակ դուստրը։
13-01-2023 09:52
Վաղուց հայտնի է, որ ծխողները մի փոքր ավելի պաշտպանված են Պարկինսոնի հիվանդությունից՝ հիվանդության ախտանիշները նրանց մոտ ի հայտ են գալիս ավելի ուշ, քան չծխողների մոտ: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճն ու ասպիրինը նույնպես նման ազդեցություն ունեն։
13-01-2023 08:30
Բրիտանական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հրապարակել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի սկանդալային երեկույթներից՝ այն իրադարձություններից, որոնք ի վերջո, հանգեցրել են նրա հրաժարականին․ հյուրերը սեքսով են զբաղվել։
13-01-2023 02:54
Գերմանացի սուպերմոդել Տատյանա Պատիցի մահվան պատճառը կրծքագեղձի քաղցկեղն էր։ Այս մասին Insider-ին հայտնել է նրա գործակալ Կորին Նիկոլասը։ Պատիցը այն հինգ սուպերմոդելներից մեկն էր, որը ներկայացված էր 1990 թվականի հունվարին անգլիական Vogue-ի շապիկի համար արված Պիտեր Լինդբերգի հայտնի լուսանկարում:
13-01-2023 01:25
Բրիտանացի գրող, «Պալատականներ. ինտրիգները, փառասիրությունը և ազդեցությունները Վինձորի տան հետևում» գրքի հեղինակ Վալենտին Լոուն, ասել է, որ Քենսինգթոնյան պալատի աշխատակիցները պատմել են Մեգան Մարքլի ահաբեկումների մասին:
12-01-2023 11:03
Նյարդաբանները նշում են, որ սեքսից հետո գլխացավի տարբեր պատճառներ կան։ Այնուամենայնիվ, դրանցից ամենատարածվածը սենյակում մաքուր օդի բացակայությունն է: Բանն այն է, որ սեքսի ժամանակ սենյակում ածխաթթու գազի կոնցենտրացիան բարձրանում է, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս սիրով զբաղվելուց հետո օդափոխել սենյակը։
12-01-2023 10:39
Կորոնավիրուսային կարանտինի ժամանակ կանայք ավելի շատ տնային գործեր են արել, նույնիսկ եթե նրանք աշխատել են տղամարդկանց հետ հավասար, պարզել են Օհայո նահանգի համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ տղամարդիկ սովորաբար ավելի քիչ տնային գործեր են արել։ Բացի այդ, աշխատանքային ժամին տանը ամուսնու ներկայությունը բոլորովին չի թեթեւացրել տան գործերի հարցում կանանց ծանրաբեռնվածությունը։
12-01-2023 10:37
56 տարեկանում մահացել է Տատիանա Փաթիցը, հայտնում է Vogue ամսագիրը՝ նշելով, որ մահվան պատճառը դեռեւս հայտնի չէ։ Փաթիցը այն հինգ սուպերմոդելներից մեկն էր, որը ներկայացված էր 1990 թվականի հունվարին անգլիական Vogue-ի շապիկի համար արված Պիտեր Լինդբերգի հայտնի լուսանկարում: Այս պատմական լուսանկարնը ազդարարել է մոդելային ոլորտում նոր դարաշրջանի եւ սուպերմոդելների՝ փոփ մշակույթ մուտք գործելու սկիզբը:
12-01-2023 05:09
Բրիտանացիների շրջանում կապտուկները ամենատարածված սեռական վնասվածքն են: Հարցվածների 33 տոկոսը սեռական վնասվածքների շարքում նշել է կապտուկը: 31 տոկոսը նշել է գորգի հետ քսվելու հետևանքով առաջացած այրվածքները։ 29 տոկոսը խոսել է միզասեռական համակարգի վարակների մասին։
12-01-2023 01:15
Աուդիտորները պարզել են բրիտանացի երգչուհի, մոդել և դիզայներ Վիկտորյա Բեքհեմի նորաձևության ապրանքանիշի բազմամիլիոնանոց պարտքի չափը։ Ըստ լրագրողներին տրամադրված հաշվետվությնների՝ Victoria Beckham Holdings ՍՊԸ-ում 2021 թվականին արձանագրվել է 5,8 միլիոն ֆունտ ստեռլինգի վնաս։
11-01-2023 10:46
Տնից առնվազն 30 կիլոմետր հեռավորության վրա կանոնավոր ճանապարհորդությունները օգնում են ֆիզիկապես եւ հոգեպես ավելի առողջ զգալ: Ազդեցությունը հատկապես նկատելի է 55 տարեկանից բարձր մարդկանց համար։ Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները երեք հազար մարդու մասնակցությամբ հետազոտության ընթացքում:
11-01-2023 10:38
Ռոչեսթերի տեխնոլոգիական ինստիտուտի հոգեբանները պարզել են, որ սեքս-ինդուստրիայի աշխատողները հաճախ ավելի բարեխիղճ են եւ բաց են նոր փորձառությունների համար, քան մնացած մարդիկ: Բացի այդ, սեքս-ինդուստրիայի աշխատողները թմրանյութեր ավելի վաղ են փորձել, քան վերահսկիչ խմբի մարդիկ, իսկ կանանց մոտ դաշտանն ավելի շուտ է սկսվել:
11-01-2023 07:20
Netflix-ը հրապարակել է Պամելա Անդերսոնի մասին սպասված՝ «Պամելա, սիրո պատմություն» վավերագրական ֆիլմի առաջին թրեյլերը։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունվարի 31-ին: Պրոդյուսերներից մեկը Պամելայի և նրա նախկին ամուսնու՝ Թոմի Լի Բրենդոն Լիի, ավագ որդին է։
11-01-2023 04:13
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան անկեղծորեն խոսել է Մալդիվներում անցկացրած հանգստի վրա ծախսերի մասին։ «Ես կարող եմ ինձ թույլ տալ  ամեն տարի բարձր սեզոնին 18 օր անցկացնել Մալդիվներում,  թանկարժեք կղզիներում», - կիսվել է աստղը: Վոլոչկովան պատմել է, որ վիլլայում մնալու մեկ օրն արժե 4000 դոլար. արտերկրում հանգստի բոլոր օրերի համար պարուհին կծախսի մոտ 70000 դոլար:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 455 անգամ
12.08.2026
Դիտվել է 384 անգամ
14.08.2026
Դիտվել է 309 անգամ
15.08.2026
Դիտվել է 290 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster