Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-01-2023 04:34
Համցանցը կասկածում է, որ Ժերար Պիկեի նոր ընկերուհի Կլարա Չիան կարող է հղի լինել։ Այս մասին սկսել են խոսել այն բանից հետո, երբ իսպանական տաբլոիդների լրագրողները զույգի նկատել են դեղատանը, որտեղ նրանք հղիության թեստ են գնել։ «Շակիրան ևս մեկ պատճառ ունի երգ գրելու սրիկա նախկինի մասին», - մեկնաբանել են հետևորդները:
31-01-2023 02:26
Երգչուհի Ռիտա Օրան լոնդոնյան Heaven գիշերային ակումբում ներկայացրել է ամուսնուն նվիրված նոր երգը։  Հունվարի վերջին Ռիտա Օրան թողարկել է You Only Love Me երգը, որը նվիրել է իր ամուսնուն՝ Թայքա Վայթիթիին։ Լոնդոնյան բարերից մեկում բեմում երգչուհին կատարել է նոր թրեքը։ Ելույթի համար նա ընտրել է սադրիչ հանդերձանք՝ «մերկ» լատեքսային զգեստ՝ կրծքավանդակին աստղաձեւ զարդակտորներով։
30-01-2023 10:36
Երիտասարդության տարիքում ալեհեր մազերի առաջացման պատճառներից մեկը սթրեսն է: Նման անոմալիան հաճախ գենետիկայով է պայմանավորված։ Ըստ ալերգոլոգների՝ սա հիվանդություն չէ, պարզապես մարդու օրգանիզմում բացակայում է գենը, որը պատասխանատու է բավականաչափ մելանին արտադրելու ունակության համար, ինչի պատճառով մազերը գունազարդվում են։
30-01-2023 10:29
Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը պատմել է, որ կարող էր մահանալ «Shotgun wedding»-ի նկարահանման հրապարակում։ Ջենիֆեր Լոպեսի խոսքով, եթե Ջոշ Դյուամելը չլիներ, նա Դոմինիկյան Հանրապետությունում «Shotgun wedding» ֆիլմի նկարահանումների ժամանակ ժայռից կընկներ ու կմահանար։
30-01-2023 09:43
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականներն առաջարկել են ջրիմուռները՝ որպես ապագայի ուտելիք։ Ջրիմուռները կարող են տարեկան 167 անգամ ավելի շատ բիոմասսա արտադրել, քան եգիպտացորենը։ Ըստ գիտնականների, ջրիմուռները կարող են 25%-ով փոխլրացնել Եվրոպայում սպիտակուցի և 50%-ով բուսայուղի օգտագործումը։
30-01-2023 08:32
Դերասան Նոա Շնապը, որը «Շատ տարօրինսկ գործեր» ֆիլմում հանդես է գալիս Ուիլ Բայերսի դերում, Instagram-ում հայտնել է հայտնի շոուի հինգերորդ եթերաշրջանի նկարահանումների մեկնարկի ամսաթիվը։ Նրա խոսքով՝ նկարահանումները կսկսվեն 2022 թվականի մայիսին։
30-01-2023 05:48
Spice Girls խումբը կարող է ամբողջ կազմով ելույթ ունենալ Չարլզ III թագավորի թագադրման ժամանակ, որը տեղի կունենա այս տարվա մայիսին։ Նրանք կարող են ելույթ ունենալ տոնական համերգի ժամանակ, որը տեղի կունենա եռօրյա տոնակատարության շրջանակներում։
27-01-2023 09:54
Չի կարելի օղիով և քացախով շփել մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար. այս մեթոդը կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների, զգուշացրել է իմունոլոգները։ Բժիշկները պարզաբանել են, որ մաշկը կկլանում է ալկոհոլը, իսկ դա կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման կամ թունավորման։
27-01-2023 09:45
100-ամյա բրիտանուհին բացահայտել է իր երկար ու երջանիկ կյանքի գաղտնիքը։ Նրա խոսքով՝ ինքը միշտ խուսափել է անծանոթ տղամարդկանցից։ Օլիվ Վեսթերմանը պատմել է, որ ամբողջ կյանքում աշխատել է երեխաների հետ, ինչը եւս օգնել է նրան ապրել մինչեւ 100 տարեկան։ Բայց նա վստահ է, որ պատահական անծանոթներից խուսափելը նրա երկարակեցության գլխավոր գաղտնիքն է:
27-01-2023 05:49
Շոտլանդիայում բռնաբարության համար դատապարտված տրանսգենդեր կինը պատիժ չի կրի կանանց բանտում։ Այս մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենն: Իսլա Բրայսոնն այս շաբաթ դատապարտվել է երկու կանանց բռնաբարելու համար, երբ նա տղամարդ է եղել: Նրա նախկին կինը՝ 31-ամյա Շոննա Գրեմը, ասել է, որ սեռը փոխելու նրա որոշումը «կեղծավորություն է»:
27-01-2023 05:18
Փարիզում Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում կայացել է  Valentino Haute Couture-ի գարուն-ամառ 2023-ի ցուցադրությունը։ Հանրահայտ Ալեքսանդր III կամրջի տակ տեղի ունեցած շոուին մասնակցել են Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, Էնն Հեթուեյը, Ելենա Պերմինովան, Թինա Կունակին, Քայլի Մինոուգը, Լեոնի Հաննը և այլք։
27-01-2023 02:15
Քիմ Քարդաշյանի դուստր Նորթը իր առաջին աշխատանքն է ստացել Հոլիվուդում։ Իննամյա Նորթ Ուեսթը կունենա իր դեբյուտը որպես դերասանուհի։ Ճիշտ է, Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի դուստրը դեռ էկրանին չի հայտնվի, բայց կհնչյունավորի նոր լիամետրաժ մուլտֆիլմի հերոսներից մեկին։
26-01-2023 10:35
Ըստ գաստրոէնտերոլոգների՝ այրոցի դեմ պայքարի ամենաարագ և մատչելի միջոցը սովորական մաստակ ծամելն է՝ առանց շաքարի և անանուխի ավելացման: Մաստակը ուժեղացնում է թուքի արտադրությունը, որը մաքրում է կերակրափողի լորձաթաղանթը ստամոքսահյութի ավելցուկից ու չեզոքացնում թթուները՝ ալկալիների պարունակության պատճառով։
26-01-2023 10:21
Հնդկաստանում ոսկերչական ընկերությունը Գինեսի ռեկորդների գրքում նոր տիտղոսի է արժանացել ժամացույցի վրա դրված ամենաշատ ադամանդների համար։ Ընկերությունը ժամացույցն անվանել է «Սրինկիա» (հաջողության ժամացույց), դրա վրա տեղադրված է 17 524 ադամանդ՝ 17512 սպիտակ եւ 12 սեւ։
26-01-2023 07:53
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան նախօրեից՝ հունվարի 26-ից, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, երեք օր հնչելու են մաեստրոյի ստեղծագործությունները:
26-01-2023 05:30
Հայտնի հնդիկ սննդաբան Ռուջութա Դիվեկարը նշել է նիհարելու ժամանակ թույլ տրվող երեք «մեծ սխալի» մասին. Ածխաջրերից հրաժարվելը, 2. Կոմպուլսիվ՝ չափից շատ ուտելը, 3. Դիսֆունկցիոնալ վարժություններ:
26-01-2023 02:50
Պոլսահայ երգչուհի Սիբիլը 2023-ին մեծ տոն է նվիրել իր արվեստի երկրպագուներին՝ հունվարի 18-ին Ստամբուլում հանդես գալով մենահամերգով: Երգչուհին կատարել է ինչպես սիրված, այնպես էլ նոր երգեր: Համերգը հարուստ է եղել անակնկալներով. երեկոյին հյուրընկալվել են Ստամբուլի Հրանտ Դինքի անվան վարժարանի սաները, բեմում շուրջ 45 ստեղծագործող է եղել:
25-01-2023 10:25
Քիմ Քարդաշյանը ներկայացրել է ներքնազգեստի և տնային հագուստի իր Skims ապրանքանիշի նոր գովազդային արշավը։ Գովազդում նկարահանվել են «Սպիտակ լոտոս» աղմկահարույց սերիալի աստղերը՝ 29-ամյա Բեատրիս Գրանոն և 28-ամյա Սիմոնե Տաբասկոն, ովքեր շոուի երկրորդ եթերաշրջանում մարմնավորել են Միային և Լյուսիային։
25-01-2023 10:18
Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան հրապարակել է 2023 թվականի «Օսկար»-ի հավակնորդների ցուցակը։ Անվանակարգերի քանակով առաջատարը Դեն Քվանի և Դանիել Շայներտի «Ամենուր և միանգամից» ֆիլմն է․ այն ընդգրկվել է 11 անվանակարգերում։ Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում առանց փոփոխությունների» վեպի կինոադապտացիան և «Բանշի Ինիշերինա» ֆիլմը ստացել են 9-ական անվանակարգեր։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում նշվում են նաև «Ավատար 2», «Ֆաբելմանները» և «Թոփ Գան» ֆիլմերը:
25-01-2023 10:11
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մատնահարդարման համար օգտագործվող լամպերի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են մարդու ԴՆԹ-ն վնասել։ Այդ լամպերում օգտագործվում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնց հաճախակի ներգործությունը կարող է մաշկի քաղցկեղ առաջացնել։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 442 անգամ
12.08.2026
Դիտվել է 382 անգամ
14.08.2026
Դիտվել է 309 անգամ
15.08.2026
Դիտվել է 290 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster