ՄԵԿ ՏՈՂՈՎ 09-02-2023 05:01 Microsoft-ի հիմնադիր 67-ամյա Բիլ Գեյթսը հանդիպում է Oracle-ի գործադիր տնօրեն Մարկ Հերդի այրու՝ 60-ամյա Փոլա Հերդի հետ: «Նրանք անբաժան են,- պատմել է զույգի ընկերը:- Նրանք միասին են մեկ տարուց ավելի, և նրան միշտ անվանում են «առեղծվածային կին», բայց նրանց մերձավոր շրջապատի համար գաղտնիք չէ, որ նրանք ունեն ռոմանտիկ հարաբերություններ»:
09-02-2023 02:53 Իրինա Շեյքը և Քենդալ Ջենները նկարահանվել են Marc Jacobs SS23-ի նոր գովազդում: Կադրում մոդելները կեցվածք են ընդունել տարբեր կերպարներով՝ մինի զգեստներ, մինի կիսաշրջազգեստներ և բարձրակրունկներ։
08-02-2023 10:41 Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, գործարար Ջենիֆեր Լոպեսը հրապարակավ խոսել է ամուսնու` Բեն Աֆլեքի հետ հարաբերությունների մասին։ Օրեր շարունակ խոսակցություններից հետո, որ զույգը կռվի և բաժանման եզրին է, Լոպեսը խախտել է լռությունը՝ հրապարակելով տեսանութ «Գրեմմիի» ետնաբեմից և մակագրելով այն. «Լավագույն ժամանակը իմ սիրո հետ, ամուսնուս հետ»: Պատմությունը սկսվել է նրանից, որ «Գրեմմիի» արարողությունից հետո օպերատորներից մեկը նկարահանել է զույգի վիճաբանությունը։ Երկրպագուները ենթադրել են, որ հոլիվուդյան աստղերը բաժանման եզրին են:
08-02-2023 10:34 Իսպանիայի ամենահեղինակավոր վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ MiradasDoc-ում Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմն արժանացել է «Լավագույն միջազգային ֆիլմ» մրցանակին։
08-02-2023 10:30 Ամերիկահայ ոսկերիչ Ալեքս Մոսը թողարկել է «Cathedral of Dreams» զարդերի նոր հավաքածուն։ Այն ոգեշնչված է քրիստոնեական եւ գոթական կերպարներով: Առկա են ադամանդներով պարուրված թագի, խաչերի, խաչելության, հրեշտակների եւ Հիսուսի դեմքի կերպարներ։ Հայազգի ոսկերիչը նախկինում աշխատել է այնպիսի ռեփերների հետ, ինչպիսիք են Դրեյքը, ASAP Rocky-ն, Tyler The Creator-ը, Chief Keef-ը:
08-02-2023 03:52 Մեգան Մարքլի ավագ քույրը՝ 56-ամյա Սամանտան, դատի է տվել նրան` պահանջելով 60 հազար ֆունտ ստեռլինգ՝ որպես բարոյական վնաս։ Կինը պնդում է, որ իր հեղինակությունը խաթարվել է այն բանից հետո, երբ Մեգան Մարքլը «չարամիտ ստեր» է տարածել։ Սամանտան Սասեքսոնիայի դուքսին կոչ է արել երդման տակ մասնակցել Մեգանի դեմ ցուցմունք տալու գործընթացին։
08-02-2023 02:47 Երգչուհի Իրու Խեչանովան, ով պետք է ներկայացնի Վրաստանը «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում, մեղադրվում է The Voice նախագծի եզրափակչում ձայների կեղծման մեջ։ The Voice միջազգային նախագծի վրացական տարբերակի սեզոնի սկզբում հայտարարվել էր, որ հաղթողը կներկայացնի Վրաստանը «Եվրատեսիլ»-ում։ Եզրափակչում Իրու Խեչանովան ստացել է հանդիսատեսի ձայների մեծամասնությունը՝ 21,88%: Սակայն վրացի հանդիսատեսի և արվեստագետների շրջանում սկսվել են մեկնաբանություններ հայտնվել, թե իբր Խեչանովայի հաղթանակը նախապես ծրագրված է եղել։
07-02-2023 10:02 Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն «Գրեմմի» 65-րդ մրցանակաբաշխության ժամանակ դարձել է պատմության մեջ ամենաշատ «Գրեմմի» մրցանակների արժանացած արտիստը: Բեյոնսեի «Break My Soul» ձայնագրությունը դարձել է լավագույնը էլեկտրոնային և պարային անվանակարգում և կատարողին բերել իր հավաքածուի 32-րդ «Գրեմմին»։ Նախկինում ռեկորդը պատկանում էր հունգարացի և բրիտանացի դիրիժոր Գեորգ Սոլտին, ով ուներ 31 «Գրեմմի»:
07-02-2023 09:41 6 պատճառ կարմիր գինի խմելու համար' գիտական տեսանկյունից. օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, բարելավում է հիշողությունը, նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը, լավ է սրտի համար, նպաստում է աչքերի առողջությանը, լավ է ատամների առողջության համար:
07-02-2023 05:47 Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի գեղեցկության բանաձեւը. «Շատերը կարող են զարմանալ կամ չհավատալ, բայց իմ խնամքի հիմնական պարագան միայն ջուրն է: Պարզապես, ամեն առավոտ եւ գիշեր՝ քնելուց առաջ, երբ մաքրում եմ դիմահարդարումս, վերջում անպայման մաքուր ջրով լվանում եմ դեմքս։ Շպարվելուց առաջ եւս գերադասում եմ միայն ջրով մաքրել դեմքս, հետո անել դիմահարդարումս։ Իսկ պրոֆեսիոնալ խնամքը վստահում եմ միայն մասնագետներին»։
07-02-2023 02:58 Հայ կինոյի 100-ամյակի շրջանակներում իտալական Sudestival փառատոնին ցուցադրվում են ռեժիսորներ Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի», Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը», Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ», Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «5 երազողները և ձին», Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ», Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» ֆիլմերը:
07-02-2023 02:07 Սիրիական Հալեպում շենքի փլատակների տակ երեխա է ծնվել։ Մայրը մնացել է փլատակների տակ, տղային փրկել են։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում երկրաշարժի զոհ է դարձել 593 մարդ, ավելի քան 1,4 հազարը վիրավորվել է։
06-02-2023 09:29 Ծնունդով Ուդմուրտիայից Ելենա Մաքսիմովան հաղթել է «Միսիս Տիեզերք» միջազգային մրցույթում և դարձել պատմության մեջ Ռուսաստանի առաջին ներկայացուցիչը, ով նվաճել է այս տիտղոսը։ Մրցույթի եզրափակիչը կայացել է Սոֆիայում (Բուլղարիա) փետրվարի 4-ին։ Դրան մասնակցել է 120 կին տարբեր երկրներից, այդ թվում՝ Չինաստանից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Իսպանիայից, Թաիլանդից, Ուկրաինայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից։
06-02-2023 09:21 Սեռական ախորժակի նվազումը կարող է վկայել հոգեբանական խնդիրների առկայության մասին։ Քոնոլիի խոսքով՝ այդ խնդիրներից կարող են լինել դեպրեսիան և տագնապային խանգարումները՝ դեպրեսիան, տագնապային խանգարումները: Բացի այդ, ըստ սեքսապաթոլոգների, որսեքսով զբաղվելու դժկամության վրա ազդում է սթրեսը կամ օրգանիզմի արձագանքը որոշակի դեղամիջոցների ընդունմանը:
06-02-2023 09:10 Առավոտյան մեր ստամոքսի համար քաղցր հյութն ագրեսիվ միջավայր է։ Բացի այդ, ցիտրուսային մրգերը հարուստ են թթուներով, որոնք կարող են վնասակար լինել մարսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Թթուներից շատ ավելի վտանգավոր է հյութի մեջ պարունակվող շաքարը։ Խոսքն ինչպես խանութից գնված, այնպես էլ՝ թարմ քամած հյութի մասին է:
06-02-2023 05:13 Ակոհոլի ամենօրյա ընդունումը խրոնիկ ալկոհոլիզմի պատճառ է հանդիսանում: Ալկոհոլի օգտագործումը, և հատկապես ամենօրյա, լուրջ ռիսկային գործոն է սրտանոթային հիվանդությունների, առաջին հերթին, այսպես կոչված, ալկոհոլային կարդիոմիոպաթիայի զարգացման համար:
06-02-2023 02:33 Vogue ամսագիրը լուսանկարներ է հրապարակել 54-ամյա երգիչ Մարկ Էնթոնիի և Պարագվայից «Միսս Տիեզերք» մրցույթի 23-ամյա մասնակից Նադյա Ֆերեյրայի հարսանիքից, որը տեղի է ունեցել հունվարի 28-ին։
04-02-2023 11:47 Այսօր Սուրբ Սարգիս Զորավարի տոնն է, որը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է:
04-02-2023 10:00 «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի Իրու Խեչանովան, որը հաղթել է The Voice հեռուստանախագծում:
04-02-2023 07:07 Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը որոշել է ազատվել Լոս Անջելեսում գտնվող իր կալվածքից։ Ինքը՝ Լոպեսը, 2016 թվականին Բել Էյրի էլիտար տարածքում գտնվող կալվածքը գնել է 28 միլիոն դոլարով և նախատեսում է այն վաճառել 14,5 միլիոն դոլարով ավելի՝ 42,5 միլիոնով։ Այս գումարի դիմաց գնորդը կստանա գրեթե 1200 քմ մակերեսով առանձնատուն` 3,23 հա հողամասով։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45 Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։ 17-08-2026 10:24 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը ։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։ 17-08-2026 09:30 Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։ 17-08-2026 06:54 Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ: 17-08-2026 01:59 Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026 Դիտվել է 439 անգամ 12.08.2026 Դիտվել է 382 անգամ 14.08.2026 Դիտվել է 309 անգամ 15.08.2026 Դիտվել է 290 անգամ