Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-02-2023 09:23
Առցանց կարճաժամկետ վարձակալության Airbnb հարթակը հարգանքի տուրք է մատուցում Բրոդվեյի ամենաերկարատև «Օպերայի ուրվականը» շոուին, երկու հյուրի հրավիրելով գիշերելու Փարիզի պատմական Գառնիե պալատում, որից ոգեշնչվել է ստեղծագործության հեղինակը: Նշվում է, որ ապրիլի 16-ին մյուզիքլը 35 տարվա շարունակական ցուցադրություններից հետո վերջին անգամ կներկայացվի Նյու Յորքում։
20-02-2023 07:41
Մասնագետները նշել են, որ այս կարմիր լոբին վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր տառապում են աղեստամոքսային տրակտի հիվանդություններով և ալերգիաներով։ Լոբու այս տեսակը կարող է հիվանդությունների սրման պատճառ դառնալ։
20-02-2023 03:56
Բուքինգհեմյան պալատը Չարլզ III-ի և նրա կնոջ՝ Կամիլայի թագադրման նախօրեին աստիճանաբար բացահայտում է առաջիկա արարողության մանրամասները։ Ինչպես պարզվել է, թագավորական զույգը պատրաստ է հրաժարվել դարավոր ավանդույթներից։ Դարերի ընթացքում առաջին անգամ թագուհու համար նոր թագ չի ստեղծվի։ Արարողությանը Չարլզ III-ի կինը կրելու է հանգուցյալ Եղիսաբեթ II-ի տատիկի՝ Մարիամ Տեկի գլխազարդը, որը միայն փոքր-ինչ կփոխվի։
20-02-2023 02:00
Մադոննայի նախկին տունը Հոլիվուդ Հիլզում, որը նրան պատկանում էր 1993-ից 1996 թվականներին, վաճառքի է հանվել: Երգչուհին 1993 թվականին 1920-ականների իսպանական ոճի կալվածքը գնել է մոտ 5 միլիոն դոլարով և երեք տարի անց վաճառել այն։ Տան ներկայիս սեփականատերը համարվում է մոդելավորող Լեոն Մաքսը, ով հույս ունի այն վաճառել 21 մլն դոլարով։
18-02-2023 14:47
Հատիկաընդեղենը՝ ոսպը, լոբին, սիսեռը և այլն, հիանալի է քաշի կորստի համար՝ ցածր կալորիականության պատճառով: Բացի այդ, ըստ սննդաբանների՝ այս մթերքները մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր ունեն։
18-02-2023 14:42
The Vampire Diaries-ի աստղ Փոլ Ուեսլին պաշտոնապես ամուսնալուծության հայց է ներկայացրել ֆիթնեսի մարզիչ և ոսկերչական իրերի դիզայներ Ինես դե Ռամոնից: Us Weekly-ի լրագրողների ձեռքն ընկած փաստաթղթերում դերասանը վկայակոչում է դասական «անհաշտ տարբերությունները»։
18-02-2023 14:38
Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան նոր տեսահոլովակ է հրապարակել, որում հայտնվել է շքեղ կիպ զգեստով՝ համարձակ դեկոլտեով, որը մերկացնում է ուսերը։ Երկրպագուները որոշել են, որ մարզուհին իսկական femme fatale տեսք ունի։
18-02-2023 13:06
Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ տարվա ցուրտ ամիսներին ավելի շատ քնելու կարիք են ունենում: Հետազոտությունը ցույց է տվել, որ անգամ քաղաքների բնակիչների արագ քնի փուլը, որոնք քնի հետ կապված խնդիրներ ունեն, ավելի երկար է ձմռանը, քան ամռանը եւ պակաս խորն է աշնանը։
18-02-2023 13:03
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շների տերերի բնավորությունը նման է իրենց ընտանի կենդանիների խառնվածքին: Պարզվել է, որ ընտանի կենդանիների հանդեպ անկեղծ հոգատարությունը դրական է ազդում նրանց վրա: Նման կենդանիները լի են էներգիայով, ունեն բարձր ինտելեկտ, ավելի շփվող են, հնազանդ եւ ընկալունակ սովորելու համար։
18-02-2023 12:58
հի
18-02-2023 12:16
հի
18-02-2023 12:12
Գիտնականները պարզել են, որ վեգանությունը կարող է ավելի վնասակար լինել կլիմայի համար, քան մսակերությունը։ Սոյայի արտադրանքներից շատերը, որոնք վեգաններն օգտագործում են բավարար քանակությամբ սպիտակուցներ ստանալու համար, արտադրում են սպառողից հեռու: Ամենից հաճախ ՝ Հնդկաստանում, Մալայզիայում եւ Նիգերիայում: Դրա համար անտառների մեծ հատվածներ են հատվում։ Բացի այդ, ապրանքների փոխադրումն ինքնին կապված է ջերմոցային գազերի արտանետման հետ։
16-02-2023 14:05
Forbes ամսագիրը հրապարակել է շոու բիզնեսի 2022 թվականի ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը։ Ամենաբարձր վարձատրվող խումբը ճանաչվել է բրիտանացի երաժիշտ Genesis-ը, որը 12 ամսում վաստակել է 230 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում արտիստ Սթինգն է՝ 210 միլիոն դոլարով։ Լավագույն եռյակը եզրափակում է դերասան, ռեժիսոր և սցենարիստ Թայլեր Փերին, ով վաստակել է 175 միլիոն դոլար։
16-02-2023 14:00
Իսպանիա, ութսունամյա պատերազմի ժամանակաշրջան։ Հերոսներ, որոնք երազում են շահավետ ամուսնության, սիրո և վայելքների մասին: Այս ամենին է անդրադառնում Ջոն Ֆլեթչերի և Ֆրենսիս Բոմոնթի «Ամուսնացիր և սանձիր կնոջդ» պիեսի համանուն բեմադրությունը, որը փետրվարի 17-ին կբարձրանա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմ:
16-02-2023 13:43
82 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի, 1960-ականների միջազգային սեքս խորհրդանիշ Ռաքել Ուելչը, ում հաճախ վերագրում են հոլիվուդյան ֆիլմերում ժամանակակից մարտաֆիլմերի հերոսուհիների ստեղծումը։
16-02-2023 13:40
Թահար Ռահիմը, ով «Մարգարեն» եւ «Մավրիտանացին» ֆիլմերում գլխավոր դերերի համար ստացել է BAFTA եւ «Ոսկե գլոբուս» անվանակարգեր, կմարմնավորի ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրին: Կենսագրական ֆիլմը, որը վերնագրված է «Միսյե Ազնավուր», կնկարահանեն պոետ-ռեժիսոր Մեհդի Իդիրը եւ Grand Corps Malade-ն:
16-02-2023 01:11
39-ամյա դերասանուհի Դարիա Մորոզի անձնական կյանքում մեծ փոփոխություններ են տեղի ունենում։ Ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովից բաժանվելուց հետո նրա համակրանքները երկար ժամանակ կարելի էր միայն կռահել։ Բայց սերիալի հաջորդ սեզոնի պրեմիերային դերասանուհին հայտնվել է 38-ամյա ակորդեոնահար Փիթեր Դրանգի ընկերակցությամբ։ Դրանից հետո լուրեր էին պտտվում նրա նոր սիրավեպի մասին։
15-02-2023 10:39
Հետազոտողները պարզել են, որ օրական մեկ անգամ մեկ ընկերական զրույցը բարձրացնում է երջանկության մակարդակը եւ նվազեցնում է սթրեսի մակարդակը։ Որքան շատ են լինում խոսակցությունները օրվա ընթացքում, այնքան բարձր է երջանկության ցուցանիշները։
15-02-2023 02:51
Ռոսբիոտեխը ստեղծել է պանիր՝ հանգստացնող ազդեցությամբ, որը պայմանավորված է պրովանսյան խոտաբույսերի՝ խնկունու, ռեհանի, եղեսպակի, ուրցի, ծոթորի, խնկածաղկի եւ սուսամբարի պարունակությամբ: Պանիրը պատրաստված է բնական կաթից՝ առանց լատեքսի եւ արհեստական ներկանյութերի։
15-02-2023 01:02
Վալենտինի օրվա առթիվ երգչուհի Անի Լորակը նոր սիրեցյալի հետ ֆոտոշարք է հրապարակել։  Նոր ընտրյալը Իսահակ Վիջրակուն է Բարսելոնայից։ Նա աշխատում է որպես հոգևոր պրակտիկ և «դրական կարմա ստեղծող»։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 436 անգամ
12.08.2026
Դիտվել է 382 անգամ
14.08.2026
Դիտվել է 309 անգամ
15.08.2026
Դիտվել է 290 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster