Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-03-2023 05:05
Ճապոնիայի ոստիկանությունը կալանավորել է երեք մարդու, ովքեր կասկածվում են սուշի ահաբեկչության մեջ:Բոլոր 3 կալանավորվածենրը պատկանում են սուշի ռեստորանների այցելուների նույն թիմին։ Նրանք կասկածվում են հիգիենայի եւ հասարակական կարգի կանոնները խախտելու մեջ՝ կապված սոցիալական ցանցերում վերջերս տեղի ունեցած ֆլեշմոբի հետ, որի ժամանակ օգտատերերը գալիս են կոնվեյերային սուշի ռեստորաններ եւ փչացնում ուրիշի ուտելիքը։ 
10-03-2023 01:26
20-ամյա ամերիկացի դերասանուհի Ջեննա Օրտեգան, ով հայտնի է դարձել «Չորեքշաբթի» սերիալի գլխավոր դերի շնորհիվ, դարձել է Elle USA-ի շապիկի հերոսուհին։
09-03-2023 09:27
Քաղցկեղի չորս ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել. հազ, գլխացավ, ցավ, հոգնածություն:
09-03-2023 09:23
Ընդհանրապես ընդունված է, որ ոսկին ամենահազվագյուտ եւ ամենաթանկարժեք մետաղներից է։ Դա, անշուշտ, այդպես է, բայց մեկ այլ մետաղ՝ ռոդիումը, ակնհայտորեն ավելի բարձր տեղ է զբաղեցնում երկու կատեգորիաներում: Այն հազվագյուտ մետաղ է պլատինի ընտանիքից, որը չի փոխազդում թթվածնի հետ։ Արդյունքում, այն դիմացկուն է կոռոզիայի եւ օքսիդացման հանդեմ:
09-03-2023 07:49
«Գահերի խաղի» սագայի գլխավոր դերերից մեկի 41-ամյա դերակատար Նատալի Դորմերը գաղտնի հարսանիք է կազմակերպել։ Դերասանուհու ընտրյալը 39-ամյա դերասան Դեյվիդ Օուքսն է, ով առավել հայտնի է «Վիկինգները․ Վալհալա» ֆիլմով։
09-03-2023 02:37
Սուպերմոդել Կարա Դելևինն ավելի քան չորս ամիս է, ինչ անցնում է կախվածությունից բուժման12 քայլից բաղկացած ծրագիր: Այս մասին նա խոսել է Vogue ամսագրին տված հարցազրույցում, որը կհրապարակվի ապրիլյան համարում։ Ինչպես խոստովանել է մոդելը, իրեն սթափ ապրելակերպի են մղել անցյալ տարվա սեպտեմբերին հրապարակված՝ պապարացիների կադրերը, որտեղ իրեն ոչ այնքան ադեկվատ է պահում Լոս Անջելեսի օդանավակայանում։
09-03-2023 01:43
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը իրենց դստերը` Լիլիբեթին, կնքել են  գաղտնի արարողության ժամանակ Մոնտեչիտոյում։ Բացի այդ հաղորդվում է, որ մկրտության արարողությանը՝ զույգի ներկայացուցիչը Լիլիբեթին առաջին անգամ  արքայադուստր է անվանել։
07-03-2023 10:26
Հոգեբաններն ապացուցել են, որ մութ եռյակի անհատականության գծերը կապված են հարաբերություններում մանիպուլյացիաների օգտագործման հետ: Մութ եռյակը բնորոշվում է բացասական գծերով՝ նարցիսիզմ, մաքիավելիզմ եւ փսիխոպատիա։ Նարցիսիզմը կապված է մեծամտության, ինքնասիրահարվածության եւ էմպատիայի բացակայության հետ։ Մաքիավելիզմը ներառում է մանիպուլյատիվություն եւ ուրիշներին շահագործելու ցանկություն, ինչպես նաեւ բարոյականության եւ խաբեության ցինիկ անտեսում: Փսիխոպատիայի հիմնական հատկանիշներն են հակասոցիալական վարքագիծը, իմպուլսիվությունը, եսասիրությունը եւ անսրտությունը:
07-03-2023 07:59
Երկուշաբթի Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Stella McCartney-ի աշուն-ձմեռ հավաքածուն, որին մասնակցել են Թինա Կունակին, Ջեսիկա Ալբան, Ավրիլ Լավինը, Նոա Սայրուսը, ճապոնական Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Դելո Ռուսոն, մոդել Սառա Սամպայոն և այլ հայտնիներ:
07-03-2023 07:42
Հրաժարվելով մսից՝ մարդիկ հաճախ հանդիպում են սննդակարգում սննդանյութերի պակասի։ Սա նշանակում է, որ մկանները կարող են թուլանալ, իսկ իմունային համակարգը՝ վատթարանալ։ Բայց ամենատարածված խնդիրը արյունաստեղծության խախտումն է և, որպես հետևանք, արյան կարմիր բջիջների և հեմոգլոբինի մակարդակի նվազում։ Դրա պատճառով զարգանում է անեմիա՝ հատուկ պայման, երբ հյուսվածքներն ավելի քիչ թթվածին են ստանում:
07-03-2023 02:50
Քորթնի Քարդաշյանը կտրուկ փոխել է մազերի գույնը և ներկել դրանք շիկահեր։ Դատելով համացանցի մեկնաբանություններից՝ երկրպագուները լիովին հիացած են կերպարի նման փոփոխությամբ։
07-03-2023 02:34
Hermes-ի ստեղծագործական տնօրեն Նադեժ Վանխի-Ցիբուլսկին հասարակ, բայց հզոր աշնանային նորաձեւ հայտարարություն է արել` ստեղծելով միաերանգ կերպար: «Ինչպես ծառի մակերեսի տակ կա երկրորդ մաշկ՝ նման կեղեւանման գործվածքի, այնպես էլ մշտական երկխոսություն կա նյութերի, գույների, դետալների միջեւ»,-հայտարարել է նորաձևության տունը։
06-03-2023 10:30
15-ամյա ռուսաստանցի Ադելյա Պետրոսյանը նվաճել է Սանկտ Պետերբուրգում անցկացվող գեղասահքի Ռուսաստանի Մեծ մրցանակի եզրափակիչի հաղթողի կոչումը։ Երկու ծրագրերի արդյունքում նա վաստակեց 255,01 միավոր։
06-03-2023 10:25
Տղամարդը, ով բռնաբարության մեղադրանքով ավելի քան 16 տարի անցկացրել է ճաղերի հետեւում՝ 4 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել անարդարացիորեն ազատազրկման համար: Քրիստոֆեր Միլլերի եւ Քլիվլենդ Հայթսի միջեւ համաձայնագիրը հրապարակվել է այս շաբաթ: 2002 թվականին Միլլերը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման՝ Քլիվլենդ Հայթսի բնակչուհուն բռնաբարելու մեղադրանքով։
04-03-2023 10:56
Հհնդկացորենի շիլայում կա մագնեզիումի, կալիումի, բորի, պղնձի, ցինկի բարձր պարունակություն, ինչն ապահովում է օրգանիզմի կողմից հորմոնների ճիշտ կարգավորումը, ազդում հենաշարժական համակարգի և սիրտ-անոթային համակարգի առողջության վրա: Հնդկաձավարի կանոնավոր օգտագործումը նպաստում է մազերի, եղունգների և մաշկի վիճակի բարելավմանը՝ շնորհիվ այս շիլայում A, B, C, D, E վիտամինների, ինչպես նաև օգտակար սպիտակուցների պարունակության:
04-03-2023 10:45
Պատճառը, թե ինչու է զուգընկերը շփվում այլ աղջիկների հետ, կարող է տարբեր լինել․ տղամարդը կարող է սիրուհի փնտրել, ինքնահաստատվել, ճգնաժամային տարիքում լինել կամ հավատալ ընկերությանը։ Ըստ հոգեբանների՝ այս բոլոր պատճառները կապված են նրա հետ, որ տղամարդը հարաբերություններում ինչ-որ բանի պակաս է զգում։
04-03-2023 10:35
ԵՄ-ի կողմից որոշ միջատներ ուտելու թույլտվությունից հետո Գերմանիայի սրճարաններից մեկն իր հաճախորդներին ծղրիդների համով պաղպաղակ է առաջարկել՝ վրան չորացած ծղրիդներով:
04-03-2023 01:15
Փարիզում ցուցադրվել է իսպանական Loewe նորաձեւության տան աշուն-ձմեռ հավաքածուն, որի առաջին շարքը համալրվել է հայտնիներով։ Նրանցից շատերը եկել են բրենդի կրեատիվ տնօրեն Ջոնաթան Անդերսոնի իրենց սիրելի ստեղծագործություններով՝ անցյալ հավաքածուներից։
04-03-2023 00:29
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան մոտ 400 հազար ռուբլի է պարտք բնակարանային և կոմունալ ծառայությունների համար։ Վոլոչկովայի բնակելի տարածքների և կոմունալ ծառայությունների պահպանման համար վճարելու պարտքի չափը կազմում է 399,503 ռուբլի 76 կոպեկ:
03-03-2023 10:46
Եկամտի ցածր մակարդակը կարող է կապված լինել վաղաժամ մահվան ռիսկի հետ: Նման եզրակացության են եկել Կոլումբիայի համալսարանի ամերիկացի փորձագետները։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 432 անգամ
12.08.2026
Դիտվել է 381 անգամ
14.08.2026
Դիտվել է 309 անգամ
15.08.2026
Դիտվել է 290 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster