Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-02-2023 05:03
Երեխայի գնահատականները ծնողների կողմից չափազանց լուրջ ընդունելը կարող է խանգարել երեխայի սովորելուն և հանգեցնել ավելի լուրջ հետևանքների: Ըստ հոգեբույժների՝ գնահատականների նկատմամբ չափազանց պահանջկոտ վերաբերմունքը կարող է վնասել աշակերտին և ապագայում խնդիրներ առաջացնել:
04-02-2023 01:55
Նյու Մեքսիկո նահանգը ցանկանում է խորոված չիլիի հոտը դարձնել նահանգի պաշտոնական բույրը։ Եթե պատգամավորները նման որոշում կայացնեն, ապա դա կլինի առաջին նման դեպքն ԱՄՆ-ում:
03-02-2023 08:46
Բրիտանացի սննդաբանները նշել են, որ մակարոնեղենը կարող է լինել հավասարակշռված սննդակարգի մաս և այն անվանել ուտելով նիհարելու միջոց։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ ավելի արագ են նիհարում, երբ կանոնավոր մակարոն են ուտում։ Նշվում է, որ պետք է այն օգտագործել ողջամիտ քանակությամբ:
03-02-2023 08:41
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի արտիստնե ր Նարե Մարկոսյանն ու Գոռ Սարգսյանը մրցանակով են վերադարձել «Բարեկամության գավաթ»  VI միջազգային հեռուստանախագծից: Նրանք արժանացել են առաջին աստիճանի դափնեկրի կոչման:
03-02-2023 08:38
Հինգ տարվա ընդմիջումից հետո Բեյոնսեն մեկնում է համաշխարհային շրջագայության՝ ի աջակցություն իր «Renaissance» ալբոմի։ Փոփ-դիվան կունենա 27 համերգ, որոնցից 12-ը տեղի կունենան Եվրոպայում։
03-02-2023 08:36
33-ամյա Ամանդա Բուտը չորացնում է իր հաճախորդների ուղարկած սերմնահեղուկները՝ վերածելով դրանք փոշու, հետո խառնելով կավի հետ ու ստեղծելով «մարգարիտներ»։ Կինը նշում է, որ տարեկան մոտ 400 հազար դոլար է աշխատում այդ զարդերի վաճառքից։ Դրանք վաճառվում են 110-ից 300 դոլարով։
03-02-2023 07:52
Անջելինա Ջոլին գաղտնի փաստաթղթեր է ստացել, որոնցով ցանկանում է դատի տալ Բրեդ Փիթին։ Ջոլին առատաձեռն «նվեր» է ստացել ՀԴԲ-ից՝ փաստաթղթերի փաթեթ 2016 թվականին ինքնաթիռում իր և Փիթի միջև տեղի ունեցած կոնֆլիկտի հետաքննության վերաբերյալ։ Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ՝ Փարիզ-Լոս Անջելես չվերթի ժամանակ, Բրեդը ձեռք է բարձրացրել Անջելինայի և իրենց երեխաների վրա, ինչը հանգեցրել է Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգի բաժանմանը։
02-02-2023 09:38
Ռեփեր Թրեւիս Սքոթի հետ դժվարին բաժանումից հետո Քայլի Ջենները միայնակ գնացել է Կարիբյան կղզիներում գտնվող Թյորքս եւ Կայկոս լողափ։ Մինչդեռ հայ երգչուհի Իվետա Մուկուչյանը նախընտրել է Մայամիի լողափերը։ 36-ամյա երգչուհին Instagram-ի իր էջում տարբեր լողազգեստներով ցուցադրում է կազմվածքը՝ արժանանալով երկրպագուների հիացական արձագանքներին։
02-02-2023 09:34
Մայա հնդիկների Մայապան քաղաքի մոտ հնագետները հայտնաբերել են բարձրաստիճան կնոջ մնացորդներ՝ մեջքի մեջ նետի ծայր: Նա, հավանաբար, նետաձիգ է եղել եւ տղամարդկանց հետ հավասար մասնակցել է 1200-1450 թվականների պատերազմներին:
02-02-2023 05:42
«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթին Հայաստանի պատվիրակը, որի անունը դեռ հայտնի չէ, հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում՝ առաջին համարի ներքո: Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքէջը:
02-02-2023 04:46
Բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեսի կինը՝ Ջոանա Սանսը, ամուսնալուծության հայց է ներկայացրել բռնաբարության մեղադրանքների պատճառով: Սանսը չի կասկածում տուժողի ցուցմունքներին և նրա որոշումը կայացրել է մտածված։ 30-ամյա մոդելը փաստաբանների միջոցով միջնորդություն է ներկայացրել, քանի որ 39-ամյա մարզիկը հրաժարվել է հանդիպել իր կնոջը բանտում։
02-02-2023 02:50
Նիկոլայի հայրը՝ միլիարդատեր Նելսոն Պելցը, դատական հայց է ներկայացրել հարսանյաց ծրագրավորողներ Նիկոլ Բրագինի և Արիաննա Գրիհալբի դեմ՝ իր 159,000 դոլար ավանդը չվերադարձնելու համար։ Հարսնացուի հայրը աշխատակիցներին մեղադրել է ոչ կոմպետենտության մեջ, իսկ կազմակերպիչներն իրենք՝ Նիկոլա Պելցին սկանդալային պահվածքի մեջ։
01-02-2023 13:34
Դիետոլոգների մեծամասնության կարծիքով՝ պարզ քայլելը մեծապես թերագնահատվում է բոլոր նրանց կողմից, ովքեր ցանկանում են պահպանել նորմալ քաշը: Բացի այդ, տնային հեռախոսային խոսակցությունները կարող են իդեալական այլընտրանք լինել օրական անհրաժեշտ 10000 քայլին: Տանը հեռախոսազրույցների ժամանակ մեզանից յուրաքանչյուրը հաճախ բառիս բուն իմաստով տեղ չի գտնում իր համար։ Ուզում ենք անընդհատ քայլել մի սենյակից մյուսը և անընդհատ ինչ-որ մեխանիկական շարժումներ կատարել։
01-02-2023 13:11
Արքայադուստր Դիանայի զգեստն աճուրդում վաճառվել է ռեկորդային 604 հազար դոլարով։ Մանուշակագույն երանգով գնդիկավոր զգեստը Դիանան հագել է իր ամուսնու՝ Չարլզի, հետ պաշտոնական դիմանկարի համար:
01-02-2023 12:32
Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում ընդգրկված ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթի «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 29-ին՝ «Cinema Pathe՛ 5»-ում։ Հունվարի 30-ին «Լուկան» ցուցադրվել է նաեւ Օստենդի (Բելգիա) միջազգային կինոփառատոնում։ Կինոնկարը Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի եւ Հայաստանի համատեղ արտադրություն է։ Հայկական կողմից ֆիլմի համաարտադրողն է (համապրոդյուսեր) Անժելա Ֆրանգյանը։ Կինոնկարի երկու գլխավոր դերակատարներից մեկը դերասան Սամվել Թադեւոսյանն է։
01-02-2023 12:29
Եթե բուռն վիճաբանությունից կամ ուժեղ հուզական ցնցումից հետո դուք կրծքավանդակում ցավ եք զգում, ապա դա կարող է լինել կոտրված սրտի համախտանիշ կամ տակոցուբո կարդիոմիոպաթիայի նշան։ Տակոցուբո կարդիոմիոպաթիան վիճակ է, որը հիմնականում առաջանում է կանանց մոտ՝ հորմոնների անհավասարակշռության պատճառով: Կոտրված սիրտն իրական վիճակ է, որը նմանակում է սրտի նոպան՝ հանկարծակի սթրեսային գործոնների գործողության պատճառով:
01-02-2023 03:22
Օրերս Լոս Անջելեսում կայացել է Պամելա Անդերսոնի կյանքի ու ճակատագրի մասին պատմող «Պամելա. սիրո պատմություն» աղմկահարույց ֆիլմի պրեմիերան։ Խնջույքի գլխավոր հերոսուհին փայլել է կարմիր գորգի վրա, ինչպես իր փառահեղ հաջողության օրերին։ Naeem Khan-ի մինիմալիստական կարմիր զգեստը, որով աստղը հայտնվել է հանրությանը, հիշեցրել է 1992 թվականի «Մալիբույի փրկարարները» հեռուստասերիալի հռչակավոր տեսքը:
31-01-2023 11:49
Ռեժիսոր Դեմիեն Շազելի «Բաբելոն» էպոսն առցանց դիտելու համար հասանելի կլինի հունվարի 31-ին։  Նախագիծը պատմում է 1920-ականների Հոլիվուդի մասին։ Սյուժեի կենտրոնում կլինեն մի քանի դերասաններ, ովքեր ցավագին են ապրում անցումը համր ֆիլմերից ձայնայինին։ Նախագծում նկարահանվել են Մարգո Ռոբին, Բրեդ Փիթը, Թոբի Մագուայրը, Ժան Սմարթը, Դիեգո Կալվան եւ այլք։
31-01-2023 11:32
Հինգ օգտակար մթերքներ, որոնք կօգնեն ամրապնդել ձեր սիրտը․ թարմ թունա, վարսակի փաթիլներ, նարինջ, գազար, ընկույզ։
31-01-2023 07:30
Մեծ Բրիտանիայում անգլիական Դերբի քաղաքի 14-ամյա բնակչուհի Ջորջիա Գրինն օգտագործել է իր սիրելի դեզոդորանտը և մահացել։  Աղջկա մոր՝ Քլերի խոսքով՝ դեզոդորանտի հոտը հանգստացնում էր զգացմունքային դեռահաս աղջկան։ Ջորջիան նաև սիրում էր փաթաթվել վերմակով, ուստի մի օր էլ իր վրա դեզոդորանտ է ցողել ու ծածկել գլուխը։ Բժիշկները պարզել են, որ աղջիկը մահացել է սրտի կանգից։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 442 անգամ
12.08.2026
Դիտվել է 382 անգամ
14.08.2026
Դիտվել է 309 անգամ
15.08.2026
Դիտվել է 290 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster