ՄԵԿ ՏՈՂՈՎ 20-01-2023 07:50 Ամերիկացի դերասանուհի և փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը նախքան դերասան Բեն Աֆլեքի հետ ամուսնանալը հոգեկան հիվանդություն է ունեցել, այն է՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարում (ՀՏՍԽ): Այդ մասին գրում է Page Six-ը։
20-01-2023 07:41 Օհայոյի նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես նյարդային համակարգի խանգարումները կարող են առաջացնել հոդերի դեֆորմացիաներ և առաջարկել են դրանք բուժել բոտուլինային տոքսինի ներարկումներով։ Հեղինակները ցույց են տվել նաև, որ փոքր տարիքում բոտոքսի կամ հատուկ սննդակարգի միջոցով զգայական նեյրոնների ակտիվության նվազեցումը կարող է լինել հենաշարժական համակարգի որոշ հիվանդությունների ոչ ինվազիվ եղանակով բուժելու միջոց:
19-01-2023 09:58 Նախկին մոդել 41-ամյա Կառլա Բելուչին, որը չի ճանաչում մարզասրահներն ու հյուծիչ մարզումները, նիհարել է օրական երկու անգամ սեքսով զբաղվելու շնորհիվ։ Նա գիրացել է չորս երեխաների ծնվելուց հետո։ «Բոլոր այն մայրիկները, որոնք գումար են ծախսում մարզասրահների վրա, պետք է գումարի վերադարձ պահանջեն։ Ես դա իսկապես չեմ հասկանում: Պարզապես օրական երկու անգամ սեքսով զբաղվեք, եւ դա հիանալի ազդեցություն կունենա ձեր կազմվածքի վրա»,-նշել է Բելուչին։
19-01-2023 09:51 Տեխասից տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել խարդախության մեջ․ նա խաբել է կանանց ամբողջ երկրում՝ շորթելով մոտ 1,6 միլիոն դոլար: 52-ամյա Ֆոլա Ալաբին հաճախ ներկայացել է որպես արտերկրում տեղակայված գեներալ, եւ առցանց ընկերություն է արել կանանց հետ, իսկ հետո աստիճանաբար ձեռք է բերել նրանց վստահությունը: Վերջիններս էլ գումարներ են ուղարկել Տեխաս նահանգի Ռիչմոնդ քաղաքում ապրող Ալաբիի կողմից վերահսկվող հասցեներին եւ ընկերություններին:
19-01-2023 05:23 Անցած հունիսին բաժանված Շակիրայի ու Ժերար Պիկեի դիմակայությունը շարունակվում է։ Երգում Պիկեի և նրա նոր սիրելիի մասին մի քանի տհաճ արտահայտություններ թողնելուց հետո, Շակիրան սկսել է պատ կառուցել իր և Ժերար Պիկեի մոր՝ Մոնսերատ Բեռնաբեուի տան միջև, քանի որ նրանց հողամասերը որոշ տեղերում սահմանակից են, հայտնում է Marca-ն:
19-01-2023 03:11 Երեխայի համար մազերը ներկելը կարող է հանգեցնել ալերգիկ ռեակցիայի կամ դերմատիտի, եթե ընթացակարգը սխալ է կատարվում, զգուշացնում են տրիկոլոգները։
19-01-2023 02:19 Պամելա Անդերսոնը պատմել է ընտանեկան բռնության և դրա հետևանքով ռոքեր Թոմի Լիից ծանր ամուսնալուծության, ինչպես նաև գողացված սեքսուալ սկանդալի մասին իր «Սիրով, Պամելա» հուշերում: Գիրքը լույս կտեսնի հունվարի 31-ին, որից մի հատված հրապարակել է People-ը։
18-01-2023 11:19 Երեք տարվա դադարից հետո Մադոննան համաշխարհային շրջագայության կմեկնի: Այդպես երգչուհին պատրաստվում է տոնել իր կարիերայի 40-ամյակը:
18-01-2023 11:13 Հազարավոր ուսանողների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ գործերը հետաձգելը միայն անելիքների վրա չէ, որ վատ է անդրադառնում: Մարդիկ, ովքեր հատկապես հակված են հետաձգել անելիքները, կարող են ֆիզիկական եւ մտավոր խանգարումներ ունենալ:
18-01-2023 11:10 Աշխարհում ամենամեծ օնլայն-ռիթեյլերներից մեկը՝ Amazon-ը, Brand Finance Global 500-ի վարկանիշով համարվել է ամենաթանկ բրենդը, այն դեպքում, երբ անցած տարվա վարկանիշի համեմատ իր արժեքից կորցրել է 51 մլրդ դոլար։
18-01-2023 01:22 Կարտոֆիլի թեթև կանաչ պալարները պիտանի չեն մարդու օգտագործման համար, դրանք պարունակում են թունավոր օրգանական միացություն, որը կարող է թունավորման պատճառ դառնալ։ Այդ մասին զգուշացրել են էնդոկրինոլոգները։
18-01-2023 00:25 Սելենա Գոմեսին պապարացիները լուսանկարել են The Chainsmokers խմբի անդամ Դրյու Թագգարտի հետ ժամադրության ժամանակ։ 30-ամյա երգչուհին և 33-ամյա երաժիշտը նկարահանվել են կիրակի օրը Նյու Յորքի The Gutter բոուլինգ-սրահում։ Ականատեսները պատմել են նաև, որ հանդիպման ժամանակ նրանք համբուրվել են։
17-01-2023 20:44 Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարմնի քաշից դժգոհություն ունեցող կանայք ավելի ուշադիր են նայում նիհար կանանց նկարներին: Հեղինակները պարզաբանել են, որ մարմնից դժգոհությունը սննդային խանգարումների ռիսկի գործոն է: Կանայք, ովքեր դժգոհ են իրենց մարմնից, կարող են սրել վիճակը՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով նիհար կանանց:
17-01-2023 10:31 Հետերոսեքսուալ կանանց դուր են գալիս լայն ուսերով տղամարդիկ, բայց միայն այն դեպքում, եթե նրանք բարձրահասակ են, պարզել են Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները:
17-01-2023 10:27 Չինաստանում հարսնացուն նախկին հինգ սիրեկաններին հրավիրել է իր հարսանիքին եւ նրանց նստեցրել նույն սեղանի շուրջ։ Հյուրերն անհարմար են զգացել, սակայն սոցցանցերի օգտատերերը սրտանց ծիծաղել են։
17-01-2023 09:49 Պարզվում է, որ միկրոպլաստիկները մեր օրգանիզմ են ներթափանցում բոլոր հնարավոր ճանապարհներով՝ ջրի, սպասքի, կոսմետիկայի, ծովամթերքի միջոցով։ Մեկ տարվա ընթացքում մենք ուտում ենք 260 գրամ պլաստմասսա, 10 տարում՝ 2,6 կգ։ Պլաստիկը չի քայքայվում, դրա մեծ մասը դուրս է գալիս բնական ճանապարհով։
17-01-2023 05:53 Քայլի Ջեններն ու Թրևիս Սքոթը վերջերս երկրորդ անգամ են բաժանվել։ Պաշտոնական պատճառներ չեն հաղորդվում։ «Բաժանմանը նպաստող գործոններից մեկն այն է, որ 6 տարվա համատեղ կյանքից հետո Թրեւիսը ցույց չի տվել, որ նա 100 տոկոսով նվիրված է: Նա գիտեր, որ Քայլին ցանկանում է նշանադրվել։, բայց մատանի այդպես էլ չնվիրեց, իսկ Քայլիի մտերիմները կարծում են, որ նա արժանի է դրան: Նա շատ երկար է սպասել իր երազանքի հարսանիքին, եւ Թրեվիսը գիտեր այդ մասին»,- HollywoodLife-ին պատմել է ինսայդերներից մեկը:
16-01-2023 11:12 Լոս Անջելեսի Fairmont Century Plaza-ում տեղի է ունեցել Critics՝ Choice Awards 28-րդ մրցանակաբաշխությունը։ Ռեժիսոր Դանիել Շեյներտի և Դեն Կվանի նկարահանած «Ամբողջ աշխարհը» ֆիլմը արժանացել է լավագույն մրցանակներին՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», օրիգինալ սցենար և մոնտաժ անվանակարգերում: Լավագույն դերասան է ճանաչվել Բրենդան Ֆրեյզերը «Կետը» ֆիլմում գլխավոր դերի համար, իսկ Քեյթ Բլանշեթը ճանաչվել է լավագույն դերասանուհի՝ «Թառ» ֆիլմում դիրիժորի դերի համար։ Ինչպես «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ, ժյուրին ևս մեկ անգամ պարգևատրեց Ջենիֆեր Քուլիջին՝ «Սպիտակ լոտոս» ֆիլմում դերի համար, իսկ Զենդայային՝ «Էյֆորիա» ֆիլմում դերի համար:
16-01-2023 10:57 Ամերիկյան SpoonTEK ստարտափը գործարկել է չափազանց փոքր հզորությամբ փոքրիկ ներկառուցված էլեկտրաշոկերով գդալ: Այն անվտանգ է մարդկանց համար, եւ կարող է օգտագործվել սննդի որակը բարելավելու համար։ Նշվում է, որ նման գդալի օգտագործումը թույլ կտա նվազեցնել աղի, նատրիումի գլուտամատի եւ այլ համեմունքների օգտագործումը, որոնք վտանգավոր են համարվում օրգանիզմի համար։
16-01-2023 10:51 Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին կրկին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ։ Իսպանացու հասցեին մեղադրանքները La Sexta հեռուստաալիքի եթերում հնչեցրել է երգչուհին, ում անունը չի հաղորդվում։ Նա պատմել է, որ 2000-ականներին Դոմինգոն, իբր, Իսպանիայի թատրոններից մեկում խնդրել է իրեն դիպչել, իսկ մեկ այլ առիթով փորձել է համբուրել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45 Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։ 17-08-2026 10:24 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը ։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։ 17-08-2026 09:30 Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։ 17-08-2026 06:54 Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ: 17-08-2026 01:59 Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026 Դիտվել է 455 անգամ 12.08.2026 Դիտվել է 384 անգամ 14.08.2026 Դիտվել է 309 անգամ 15.08.2026 Դիտվել է 290 անգամ