Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-06-2023 07:50
Աշխարհի 64-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Ուիմբլդոնի մրցաշարի որակավորման փուլի եզրափակիչ։ Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 162-րդ ռակետ, ավստրալացի Սթորմ Հանթերի հետ եւ պարտություն կրեց 6:7 (1:7), 6:7 (2:7) հաշվով: Ուիմբլդոնի մրցաշարի հիմնական փուլը կմեկնարկի հուլիսի 3-ին։։ 
29-06-2023 07:28
Pussycat Dolls-ի նախկին մենակատար, 44-ամյա Նիկոլ Շերզինգերը ամուսնության առաջին առաջարկն է ստացել ընկերոջից՝ 38-ամյա Թոմ Էվանսից։ Հայտնի է, որ զույգը հանդիպում է մոտ երեք տարի։
29-06-2023 07:25
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 27-ին հակընդդեմ հայց է ներկայացրել գրող Էլիզաբեթ Ջին Քերոլի դեմ, որն ավելի վաղ դատարան էր դիմել՝ մեղադրելով նրան բռնաբարության և զրպարտության մեջ։
29-06-2023 02:23
Հայ էթնոպարագիտության հիմնադիր Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակի կապակցությամբ հայտարարվել է Լիսիցյանական շաբաթ, որի ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ։ Շաբաթը մեկնարկել է Լիսիցյանի ծննդյան օրը՝ հունիսի 27-ին, Երեւանի Ազատության հրապարակում։
28-06-2023 10:37
Նյու Յորքի հանրային գրադարանում տեղի է ունեցել Մարկ Ջեյքոբսի 2023 թվականի աշնանային նոր հավաքածուի ցուցադրությունը, որը տևել է երեք րոպեից պակաս: Նորաձևության ցուցադրության նկարագրությունը ստեղծվել է Chat GPT արհեստական ինտելեկտի միջոցով: Ցուցադրությանը ներկայացված էին 29 կերպարներ, որոնք մոդելները ցուցադրեցին արագ վազքով հետ ու առաջ: Շոուի ունկնդիրները նշել են, որ այն տևել է երեք րոպեից պակաս և հիանալի տեղավորվում է մեկ tiktok տեսանյութում:
28-06-2023 10:33
Քենդալ Ջեներին և Ջիջի Հադիդին երկուշաբթի երեկոյան նկատել են Փարիզի Siena ռեստորանից դուրս գալիս։ Մոդելները ժամանել են Ֆրանսիայի մայրաքաղաք՝ Նորաձևության շաբաթվա շրջանակում Jacquemus-ի ցուցադրությանը մասնակցելու համար։
28-06-2023 10:01
Հնդկաստանի Կառնատակա նահանգի բնակչուհին կասկածվում է իր նախկին սիրեցյալի առեւանգման եւ նրանից գումար շորթելու մեջ: Աղջկա ընտանիքն իմացել է մեկուկես տարի տեւած հարաբերությունների մասին, իսկ հայրը հարսանիք է ծրագրել, սակայն մի քանի շաբաթ առաջ երիտասարդները բաժանվել են։
28-06-2023 02:26
Երգչուհի Մայլի Սայրուսի կրտսեր քույրը՝ 23-ամյա Նոա Սայրուսը, իր սոցցանցում հայտարարել է գերմանացի մոդելավորող Պինկուսի հետ նշանադրության մասին։
28-06-2023 02:11
Աշխարհի 64-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ուիմբլդոնի մրցաշարի որակավորման փուլում։ Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 288-րդ ռակետ, մեքսիկացի Ֆերնանդա Կոնտրերաս Գոմեսի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:0 հաշվով։
27-06-2023 10:06
Մրսածության ժամանակ ինքնաբուժման ժողովրդական մեթոդները կարող են զգալիորեն վնասել օրգանիզմին և մեծացնել վերականգնման ժամանակը: Ըստ մասնագետների՝ մրսածության դեպքում իրականում անօգուտ են կիտրոնը, կոճապղպեղը, մեղրը և ազնվամորու մուրաբան, որոնք ավանդաբար համարվում են բուժիչ մթերքներ։
27-06-2023 09:51
Իսպանացի Քրիստիան Ռոբերտո Լոպես Ռոդրիգեսը 7 սմ բարձրակրունկ կոշիկներով 100 մետրը վազել է 12,82 վայրկյանում եւ հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։
27-06-2023 05:47
Chanel-ը Լոնդոնում ներկայացրել է բարձրակարգ զարդերի հավաքածու։ CHANEL Fine Jewellery Creation Studio-ի տնօրեն Պատրիս Լեգերոն որոշել է չշեղվել նորաձեւության տան ակունքներից՝ TWEED DE CHANEL բարձր ոսկերչական նոր հավաքածուն ստեղծելիս։
26-06-2023 08:49
Պաղպաղակը կարող է բարդություններ առաջացնել կոկորդի ցավով մարդկանց մոտ։ Պաղպաղակը սառեցնում է նշագեղձերի բորբոքված հյուսվածքը, նվազեցնում է կոկորդի այտուցը և ցավը։ Բայց միաժամանակ կարող է առաջանալ արյան հոսքի խախտում, ինչը կմեծացնի բորբոքման նոր օջախի վտանգը:
26-06-2023 08:36
Գերմանացի սուպերմոդել Հայդի Քլումն իր հինգերորդ հղիության մասին խոսակցություններ է հրահրել: Ներկայումս 50-ամյա սուպերմոդել Հայդի Քլումը եւ նրա ամուսինը՝ 33-ամյա Tokio Hotel-ի կիթառահար Թոմ Կաուլիցը, վայելում են իրենց հանգիստը Վենետիկում։
26-06-2023 07:58
Ռիհաննան լքել է ներքնազգեստի իր Savage X Fenty ապրանքանիշի գործադիր տնօրենի պաշտոնը։ Աստղը հինգ տարի առաջ իր հիմնադրած ընկերության ղեկը հանձնել է Հիլարի Սուպերին, որը նախկինում աշխատել է ամերիկյան Anthropologie Group-ի նորաձևության, գեղեցկության և տնային ապրանքանիշում: Հիլարին պաշտոնը կստանձնի հունիսի 26-ին։
26-06-2023 06:02
«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի շարունակության երկրորդ եթերաշրջանի հագուստի և աքսեսուարների վրա ծախսվել է ավելի քան 3 միլիոն դոլար։ Այս մասին հայտնել են «Եվ հենց այնպես» սերիալի զգեստների դիզայներներ Մոլլի Ռոջերսն ու Դենի Սանտյագոն։
26-06-2023 03:39
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Քորթնի Քարդաշյանը երեխայի է սպասում Թրեւիս Բարքերից։ Այսօր աստղը բացահայտել է ապագա երեխայի սեռը` զույգը տղա է ունենալու։
23-06-2023 11:33
Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացին» ֆիլմը Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնում արժանացել է «Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ»-ի «Արծաթե FIFOG 2023» մրցանակին։
23-06-2023 09:46
Թվում է, թե բամբակյա փայտիկները, որոնք բժիշկներն անվանում են «տուփֆեր», շատ հարմար ու անվտանք են ականջները մաքրելու համար։ Բայց սա այդքան էլ ճիշտ չէ. ականջների ոչ պատշաճ մաքրումն ինքնուրույն կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: Ըստ բժիշիկերի, եթե շատ ուժեղ և կտրուկ սեղմեք տուպֆերին, կարող եք վնասել ականջի թմբուկը։
23-06-2023 07:24
Լաբորատորիայում աճեցված միսը առաջին անգամ կվաճառվի ԱՄՆ-ում սպառողներին, քանի որ դաշնային կառավարությունը թույլտվություն է տվել երկու առանձին ձեռնարկությունների՝ իրենց հավի մթերքները հանրությանը առաջարկելու համար: 
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026
Դիտվել է 367 անգամ
17.08.2026
Դիտվել է 365 անգամ
14.08.2026
Դիտվել է 299 անգամ
15.08.2026
Դիտվել է 272 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster