Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-07-2023 10:29
Քեմբրիջի համալսարանի գիտնականները գտել են ծերության ժամանակ կյանքի որակը բարելավելու միջոց։ Պարզվել է, որ ֆիզիկական ակտիվության ժամանակի ավելացումը նպաստում է ավելի լավ ինքնազգացողությանը։ Կյանքի որակի 0,1 միավորի բարելավումը նշանակում է կյանքի տևողության աճ՝ միջինը 6,9 տոկոսով, ինչպես նաև հոսպիտալացման ռիսկի նվազում՝ 4,2 տոկոսով։
17-07-2023 10:21
Իտալական բրենդի հիմնադիր Նաիրա Խաչատրյանի «Բնությունը մեր ներսում» հավաքածուն ներշնչված է արտաքին աշխարհից։ Պատկերներն արտացոլում են ոչ թե մեկ, այլ բոլոր չորս տարրերի՝ հողի, ջրի, կրակի եւ օդի հարստությունը: Խաչատրյանն աշխատել է այնպիսի հայտնի նորաձեւության տների հետ, ինչպիսիք են՝ Yves Saint Laurent, Gucci, Stella McCartney, Jil Sanders, Dolce & Gabbana, Alexander McQueen։ Վերջերս դիզայները Հայաստանում կազմակերպեց իր առաջին նորաձեւության ցուցադրությունը։
17-07-2023 07:45
76 տարեկանում մահացել է Ջեյն Բիրկինը։ Երգչուհուն և դերասանուհուն մահացած են գտել Փարիզի իր տանը։ Մայիսին աստղն առողջական պատճառներով չեղարկեց ամռանը նախատեսված համերգները, 2021 թվականին նա ինսուլտ էր տարել։
17-07-2023 02:23
Մեքսիկայում առևանգված ամերիկուհին, որ ութ ամիս պահված է եղել առևանգողների մոտ, ազատվել է ուրբաթ երեկոյան և անվտանգության մեջ է: Մոնիկա Դե Լեոն Բարբեն առևանգվել է նոյեմբերի 29-ին Մեքսիկայի Տեպատիտլան քաղաքում՝ շան հետ աշխատանքից տուն վերադառնալիս։ Առևանգողների մասին ոչ մի տեղեկություն չկա։
14-07-2023 10:10
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատմել է, որ ռեփեր Քանյե Ուեսթից և կատակերգու Փիթ Դևիդսոնից բաժանվելուց հետո չի շտապում նոր հարաբերությունների մեջ մտնել։ Որպես նոր սիրավեպ սկսելու չցանկանալու հիմնական պատճառ՝ 42-ամյա աստղն անվանել է իր երեխաներին, որոնց դաստիարակության վրա այժմ կենտրոնացած է։
14-07-2023 10:02
Վարորդի կողմից խցանման մեջ արտանետվող գազերի ներշնչումը կարող է հանգեցնել ուռուցքաբանության, սրտանոթային և նյարդային համակարգերի հիվանդությունների, ինչպես նաև մաշկային խնդիրների։ Ռիսկերը զգալիորեն մեծանում են, երբ մեքենայի ապակիները բաց են։
14-07-2023 09:56
Հայկական «ժինգյալով հացը» (կանաչիով հաց) հայտնվել է Michelin ուղեցույցում՝ Գլենդելում գտնվող «Zhengyalov Hatz» հացի փռի շնորհիվ։
14-07-2023 09:46
Աշխարհի 6-րդ ռակետ Օնս Ժաբերը երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը նվաճեց աշխարհի 42-րդ ռակետ չեխ Մարկետա Վոնդրոուշովան: «Ուիմբլդոնի» մրցանակային հիմնադրամը 44,7 միլիոն ֆունտ ստերլինգ է։
14-07-2023 02:16
Երգչուհի Պոլինա Գագարինան Hello!-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր գլխավոր թերությունը համարում է բծախնդիր լինելը։ Գագարինան նաեւ ասել է, որ շատ անհամբեր է։ Նա նշել է, որ ինքը «կրակոտ» և եռանդուն մարդ է, ով երբեմն ցանկանում է ինչ-որ բան անել «անմիջապես և արագ»:
13-07-2023 11:06
Ռոզա Լինն ինստագրամյան էջում շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ երգիչ Էդ Շիրանին՝ իրեն իր շրջագայության մի մասնիկը դարձնելու համար։ Snap հիթի հեղինակ-կատարողը եւ «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի դեսպանը կիսվել է իր հարցազրույցով, որում բացահայտում է նաեւ, թե ինչ խորհուրդներ է ստացել Էդ Շիրանից։
13-07-2023 10:19
Լոնդոնում կայացել է այս ամառվա ամենասպասված ֆիլմերից մեկի՝ Գրետա Գերվիգի «Բարբի» կինոնկարի պրեմիերան։ Լեգենդար տիկնիկի մասին ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերակատարներ Մարգո Ռոբին, Ռայան Գոսլինգը, երգչուհի Դուա Լիպան, Ամերիկա Ֆերերան և այլք։
13-07-2023 10:11
Երգչուհի Բրիթնի Սփիրսի գիրքը լույս կտեսնի 2023 թվականի հոկտեմբերի 24-ին և արդեն հասանելի է նախնական պատվերի համար։ Երգչուհին հրապարակում է արել իր սոցցանցերում՝ ցուցադրելով շապիկը. Սփիրսի երիտասարդության լուսանկարն է՝ սև ֆոնին և լակոնիկ մակագրությունը՝ «Կինը իմ մեջ» (The Woman in Me):
13-07-2023 03:22
Բրեդ Փիթը որոշել է դուրս մղել գինու բիզնեսից ռուս ձեռներեցին, որին Անջելինա Ջոլին 500 միլիոն դոլարով գաղտնի վաճառել է Château Miraval-ի իր մասնաբաժինը: Դերասանը զայրացած է, որ իրեն ծաղրել են հուլիսի 10-ին հրապարակված դատական փաստաթղթերում։
13-07-2023 02:15
Ներկայիս «Միսս Ռուսաստան» Աննա Լիննիկովան լքել է Ռուսաստանը։ Այս մասին նա հայտնել է անձնական միկրոբլոգում։ Լիննիկովայի խոսքով՝ ինքը ներկայումս ապրում է Մայամիում։ Աղջիկը ամերիկյան քաղաք  տեղափոխվել է ընկերոջ հետ։
12-07-2023 09:15
Լողազգեստի դիզայներներն իրենց ստեղծագործություններում գնալով ավելի են հակվում դեպի «մինիմալիզմ»: Դատելով Miami Swim Week 2023-ի ցուցադրություններից՝ որոշ դիզայներներ որոշել են չանհանգստանալ եւ մոդելներին պոդիում են բարձրացրել այն ամենով, ինչով լույս աշխարհ են եկել։ Նրանք դա անվանում են «մինիմալիստական» բիկինի:
12-07-2023 09:12
10,5 հազար ֆունտ ստեռլինգով (13,5 հազար դոլար) աճուրդում վաճառվել է «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունը: Նախկին սեփականատերը գիրքը գնել է 25 տարի առաջ 30 պենսով Վուլվերհեմփթոնի գրադարանում զեղչով վաճառքից: 
12-07-2023 05:35
Լրատվամիջոցները հայտնել են Blackpink խմբի մենակատարուհի Լիսայի և միլիարդատեր Ֆրեդերիկ Առնոյի սիրավեպի մասին։ 26-ամյա Լալիսա Մանոբանը, ով հայտնի է Լիսա մականունով, աշխարհի ամենահայտնի քեյփ փոփ խմբերից մեկի՝ Blackpink-ի մենակատարն է։ Ըստ լուրերի, նա նախկինում հանդիպել է BTS-ի Jung Jong-guk-ի, մեկ այլ մեգա-հայտնի K-pop խմբի՝ NCT-ի առաջնորդ Թեյոնգի և դերասան Պարկ Բո-գումի հետ:
12-07-2023 02:30
Երգչուհի Մադոննան սոցցանցերում գրառում է հրապարակել, որում խոսել է հոսպիտալացումից հետո իր առողջության մասին և շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության համար։ Նա խոստովանել է, որ առաջինը, ում մասին մտածել է արթնանալուց հետո, երեխաներն ու երկրպագուներն են եղել։ Երգչուհու խոսքով՝ ինքն այժմ կենտրոնացած է հոսպիտալացումից հետո ապաքինվելու վրա և որքան հնարավոր է շուտ կվերադառնա բեմ։
12-07-2023 01:40
Գեղասահորդուհի, օլիմպիական չեմպիոն Աննա Շչերբակովան մոնոնուկլեոզի պատճառով դադարեցրել է մարզումները Նովոգորսկի Էթերի Տուտբերիձեի ուսումնամարզական հավաքում։ Մոնոնուկլեոզը սուր վիրուսային հիվանդություն է, որի ժամանակ առաջանում են ջերմություն, այտուցված ավշային հանգույցներ, նշագեղձերի բորբոքում, հիվանդությունը ազդում է լյարդի, փայծաղի վրա:
11-07-2023 10:44
Լոս Անջելեսում թալանել են ամերիկացի մոդելավորող, Բեյոնսեի մոր՝ Թինա Նոուլզի տունը։ Լոս Անջելեսի ոստիկանությունը  հաստատել է, որ ներխուժման պահին տանը ոչ ոք չի եղել: Սեյֆում եղել է ավելի քան 1 մլն դոլար կանխիկ գումար, ինչպես նաև թանկարժեք զարդեր։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026
Դիտվել է 367 անգամ
17.08.2026
Դիտվել է 353 անգամ
14.08.2026
Դիտվել է 297 անգամ
15.08.2026
Դիտվել է 269 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster