Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-07-2023 07:28
Գվինեթ Փելթրոուն բրիտանական Vogue-ին տված հարցազրույցում խոսել է գեղեցկության ոլորտում սեքսիզմի մասին։ Ըստ 50-ամյա դերասանուհու՝ հասարակությունը չափազանց պահանջկոտ է տարեց կանանց նկատմամբ, մինչդեռ տղամարդիկ շատ ավելի մեղմ են վերաբերվում։
21-07-2023 05:42
Քայլի Ջենները The Kardashians ռեալիթի շոուի վերջին դրվագում խոստովանել է, որ իր քույրերը միշտ ծաղրել են իր ականջները, ինչից ինքը մանկուց անվստահություն է զգաել։ Միայն դստեր՝ Սթորմիի, ծնվելուց հետո է Քայլին կարողացել ընդունել իր արտաքինը։
21-07-2023 03:46
Ըստ Page six-ի և այլ օտարերկրյա ԶԼՄ-ների՝ սուպերմոդել Բելլա Հադիդը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որն առաջացնում է ջերմություն, գլխացավ և ցան: Այդ իսկ պատճառով է, ըստ աղբյուրների, նա որոշել բաժանվել իր ընկերոջից։
21-07-2023 02:49
Դերասանուհի Մարգո Ռոբին նկարահանվել է ավստրալական Vogue-ի համար անկեղծ ֆոտոշարքում։ Շապիկին աստղը հայտնվել է կարմիր Balenciaga հագուստով, որը բաղկացած է տոպից և ընդարձակ ծաղկային պրինտով կիսաշրջազգեստից։ Մյուս նկարներում նա ներկայացված է ներքնազգեստով։
20-07-2023 10:32
Ըստ հրապարակված վարկանիշի՝ Lyst-ում ամենավաճառվողները եղել են «Հանգիստ շքեղություն» կատեգորիայի իրերը: Շնորհիվ դատարանում Գվինեթ Փելթրոուի և ավարտվող «Հետնորդները» սերիալի կերպարների, Tiktok-ում այս տերմինի ավելի քան 172 միլիոն հիշատակում է գրանցվել: Lyst-ի տվյալները ցույց են տալիս, որ օգտատերերն այնքան են սիրել «հանգիստ շքեղության» էսթետիկան, որ նրանք հիմնականում գնել են այս ոճի իրեր:
20-07-2023 10:24
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ մոդել և գործարար Քենդալ Ջենները դարձել է ֆրանսիական L`Oréal Paris կոսմետիկայի ընկերության նոր համաշխարհային դեսպանը։ Այս մասին հայտնում է Vogue-ը։
20-07-2023 09:34
Ռեստորաններում մատուցվող կերակուրները հաճախ երկու անգամ ավելի շատ կալորիաներ են պարունակում, քան նշված է կերակրացանկում, ցույց են տալիս Գրինվիչի համալսարանի հետազոտողների թեստերը։ Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ սպառողները չպետք է կերակրի էներգետիկ արժեքի մասին տեղեկությունն օգտագործեն որպես կերակրացանկի ստույգ գնահատական։
20-07-2023 05:15
Սոֆյա Վերգարայի եւ Ջո Մանգանիելոյի սիրային պատմությունը մոտեցավ ավարտին․ երեկ նրանք պաշտոնապես հայտարարեցին ամուսնալուծվելու որոշման մասին։ ԶԼՄ-ները հայտնել են, որ Վերգարան եւ Մանգանիելոն, ովքեր ամուսնացել էին 2015-ին եւ միասին երեխաներ չունեն, «որոշ ժամանակ է, ինչ հեռանում էին իրարից եւ փորձում լուծել խնդիրները, բայց երկուսն էլ կենտրոնացած էին իրենց կյանքի տարբեր ոլորտների վրա»:
20-07-2023 04:25
«Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմի 54-ամյա աստղ Ռենե Զելվեգերն ամուսնանում է բրիտանացի հեռուստահաղորդավար Էնթոնի Էնսթեդի հետ։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով զույգի մերձավոր շրջապատին։
19-07-2023 09:58
Ամերիկուհի մոդել Ջիջի Հադիդը ձերբակալվել է թմրանյութեր պահելու համար. Երբ մոդելն անցել է Կայմանյան կղզիների մաքսազերծումը, նրա ուղեբեռում հայտնաբերվել են արգելված նյութեր և դրանց օգտագործման պարագաներ։
19-07-2023 09:54
Ջինսերը տասնամյակներ շարունակ եղել են բացարձակ պարտադիր հագուստ և ցանկացած զգեստապահարանի հիմքը: Չնայած` դրանց համար նորաձևությունը փոփոխական է։ Այդուհանդերձ այս սեզոնին տոտալ ջինսերը կրկին թրենդային են:
19-07-2023 04:06
McDonald`s արագ սննդի բրիտանական  ցանցի ավելի քան 100 աշխատակիցներ խոսել են աշխատավայրում գործընկերների և ղեկավարների կողմից սեռական ոտնձգությունների, ռասիզմի և ահաբեկման մասին: Նրանց թվում կան նրանք, ովքեր անչափահաս տարիքում ենթարկվել են բռնության։
19-07-2023 02:02
Ինսայդերները PageSix-ին հայտնել են, որ արքայազն Հարին և Մեգան Մարքլը հարաբերությունների հետ կապված խնդիրներ ունեն. նրանք նույնիսկ բաժանվել են և ապրում են առանձին՝ իրենց ամուսնությունը փրկելու համար: «Նրանք փորձում են պարզել, թե ինչն է ազդել իրենց հարաբերությունների վրա: Հարրին չի տեղավորվում Մեգանի շքեղ աշխարհում», - ասել է աղբյուրը՝ հավելելով, որ նա հույս ունի «գտնել իրեն»:
19-07-2023 01:09
«Խենթ ուրբաթի»-ի 37-ամյա աստղ Լինդսի Լոհանն առաջին անգամ մայր է դարձել։ Դերասանուհին որդի է ունեցել, ում տվել են արաբական անուն՝ Լուայ։ Թարգմանաբար այն նշանակում է «պաշտպան»։
18-07-2023 10:23
Մաշա Մնջոյանը «Սլավյանսկի բազար 2023» մրցույթում արժանացել է Գրան Պրի մրցանակի: Երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթը hուլիսի 14-16-ը կայացել է Բելառուսի Վիտեբսկ քաղաքում, որին այս տարի մասնակցում էր 15 երկիր։
18-07-2023 10:15
Սաուդյան Արաբիայից երկարակյաց տղամարդն ամուսնացել է իր հինգերորդ կնոջ հետ: «Ընտանեկան կյանքը հավատքի ակտ է և հպարտության աղբյուր' Ամենակարողի, աշխարհների Տիրոջ առաջ», - իր հինգերորդ ամուսնությունից հետո ասել է 90-ամյա Նասեր բին Դահայմա բին Վահք Ալ Մուրշիդի Ալ Օթայբին:
18-07-2023 10:05
Բրիտանացի ֆրանսիացի երգչուհի ու դերասանուհի Ջեյն Բիրկինը մահացել է քաղցկեղի դեմ երկար պայքարելուց հետո։  Երգիչ, դերասանուհի եւ ռեժիսոր Սերժ Գենսբուրգի մուսա Ջեյն Բիրկինը մահացել է հուլիսի 16-ին 77 տարեկանում։ Աստղի մարմինը հայտնաբերել է նրա խնամակալը, ով այցելել էր երգչուհուն։
18-07-2023 09:28
Կենցաղային քիմիկատների օգտագործումը կարող է լինել քաղցկեղի պատճառներից մեկը, ասում են Եվրոպական բժշկական կենտրոնի ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբանները։ Նրանք նախազգուշացրել են հիվանդության և ֆանատիկ մաքրման հնարավոր կապի մասին՝  առաջին հորդորելով առաջին հերթին  ուշադիր ուսումնասիրել մաքրող միջոցների բաղադրությունը, քանի որ դրանցից մի քանիսը կարող են քաղցկեղածին նյութեր պարունակել։
18-07-2023 02:37
Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն կրկին շշուկներ է հրահրել ամուսնու՝ ռիելթոր Դալթոն Գոմեսի հետ ամուսնական խնդիրների մասին։ Հուլիսի 16-ին Արիանա Գրանդեն ներկա է գտնվել Ուիմբլդոն 2023-ի եզրափակիչ հանդիպմանը, որում իսպանացի Կառլոս Ալկարասը հաղթել է սերբ Նովակ Ջոկովիչին։ 30-ամյա երգչուհին կրել է մոխրագույն միդի զգեստ և սև բարձրակրունկներ։ Լրագրողները նկատել են, որ Գրանդեի ձախ ձեռքին բացակայում է ամուսնական մատանին։
17-07-2023 10:34
Հուլիսի 15-ին Երևանի Կինոյի տանն անցկացվեց «Ոսկե ծիրան» փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: «Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ Սպիրոս Յակովիդեսի «Սև Քարը»։ Արծաթե ծիրան ստացավ Սիման Կայատիի «Շրջմոլիկը»։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026
Դիտվել է 367 անգամ
17.08.2026
Դիտվել է 353 անգամ
14.08.2026
Դիտվել է 298 անգամ
15.08.2026
Դիտվել է 269 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster