Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-08-2023 05:12
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի բաժանումից յոթ տարի անց նրանց ամուսնալուծությունը «վերջնական դարձավ»։ Դատական փաստաթղթերի համաձայն՝ Անջելինան նաև համաձայնել է գնալ միջնորդի մոտ՝ լուծելու իրենց առանձին հայցը, որում Բրեդը նրան մեղադրում էր գինու բիզնեսի իր մասը «վրեժխնդիր» եղանակով վաճառելու մեջ։
11-08-2023 09:55
Ձմերուկ ուտելուց հետո այտուցը կարող է վկայել սրտի կամ երիկամների հետ կապված խնդիրների մասին: Եթե մարդը ձմերուկ ուտելուց հետո այտուցվում է, նա պետք է բժշկի դիմի, հնարավոր է, որ նա սրտի կամ երիկամների հետ կապված խնդիրներ ունի:
11-08-2023 09:52
Կանայք երկու անգամ ավելի հաճախ են տառապում երակների վարիկոզից, քան տղամարդիկ։ Դա պայմանավորված է կանացի հորմոնների ազդեցությամբ, որոնք կարող են թուլացնել երակների պատերը։ Բացի այդ, հղիության ընթացքում կանայք ենթարկվում են երակային համակարգի ուժեղ սթրեսի, ինչը կարող է կատալիզատոր լինել երակների վարիկոզի զարգացման համար:
11-08-2023 09:49
Քիմ Քարդաշյանը դարձել է Marc Jacobs նորաձեւության տան նոր դեմքը եւ նկարահանվել աշուն-ձմեռ հավաքածուի գովազդային արշավում։ Նկարներում 42-ամյա գործարարը և Քանյե Ուեսթի նախկին կինը ցուցադրում է բրենդի նոր մոդելները՝ կետավոր կոմբինեզոն, ջինսե բաճկոն և կրունկներով կոշիկներ:
11-08-2023 01:59
Բելլա Հադիդը, ով երեք ամիս առաջ ընդհատեց մոդելային կարիերան Լայմի հիվանդության սրման պատճառով, դիմել է բաժանորդներին։ Մոդելը հերքել է թմրամոլության բուժման մասին լուրերը։
11-08-2023 01:10
Իրանի վերջին շահի թոռնուհին հայտարարել է նշանադրության մասին։ Իման Փահլավին ամուսնության առաջարկ է ստացել իր ընկերոջից՝ Բրեդլի Շերմանից։
10-08-2023 11:54
Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական հիվանդանոցի գերմանացի գիտնականները բացահայտել են արդյունավետ ռազմավարություն՝ սթրեսի ժամանակ եղունգները կրծելու, մաշկը քորելու կամ մազերը պոկելու ցանկության դեմ պայքարելու համար: Առաջարկվում է վատ սովորությունը փոխարինել այնպիսի սովորությամբ, որն սկսվում է նույն ձևով, օրինակ՝ ձեռքը դեպի դեմքը բարձրացնելը, բայց ավարտվում է ականջի բլթակին դիպչելով: Այլընտրանքը կլինի մաշկին դիպչելը, օրինակ՝ մատների ծայրերը կամ ձեռքի ափը թեթևակի քսելը:
10-08-2023 11:22
«Ինդոնեզիայի միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի մի քանի թեկնածուներ բողոքներ են ներկայացրել ոստիկանություն՝ կազմակերպիչներին մեղադրելով սեռական ոտնձգությունների մեջ: Նրանց փաստաբաններից մեկի խոսքով՝ եզրափակիչից երկու օր առաջ՝ օգոստոսի 3-ին, մրցույթի մասնակիցներին խնդրել են հանել վերնազգեստը՝ «մարմնակառուցվածքի ստուգման» և լուսանկարելու համար։
10-08-2023 11:16
«Հեքիաթային քաղաք» սերիալի աստղ Նիրի Երգաինարսյանը պատմել է իր ընտանեկան կյանքի եւ այն մասին, թե որքան հպարտ է իր հայկական ժառանգությամբ: Դերասանուհու հայրը Հայաստանից է, իսկ ամուսինը՝ Պատրիսիոն՝ արգենտինացի, ուստի նա կրել է տարբեր մշակույթների ազդեցությունը։ Նարին եւ Պատրիսիոն ամուսնացել են անցած ամառ Իսպանիայում, սակայն հեռուստաաստղը որոշել է չվերցնել ամուսնու՝ Կասինոնի ազգանունը։
10-08-2023 03:58
Դերասանուհի Նատալի Պորտմանը դեռ վերջնական որոշում չի կայացրել Բենջամին Միլփիդի հետ իր ամուսնության ապագայի վերաբերյալ։  Ըստ ինսայդերի՝ Նատալի Պորտմանը դեռ չի որոշել՝ կբաժանվի՞ դավաճան ամուսնուց՝ Բենջամին Միլփիեդից։ Նա ընդգծել է, որ դերասանուհին «ցանկանում է մնալ նրա հետ», բայց վստահ չէ, որ կարող է «ետ վերադարձնել իշխանությունը» հարաբերություններում՝ հաշվի առնելով նրա անհավատարմությունը։
10-08-2023 02:50
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ, ԱՊՀ խաղերի արծաթե մեդալակիր Նարե Գաբրիելյանը գոհ է իր գրանցած արդյունքից: «Այս պահին ես արեցի իմ հնարավորությունների առավելագույնը, բայց ինձ համար սա պարտություն չէ, քանի որ առաջին տեղին զիջել եմ միայն 6 միավորով․ սա իմ առաջին միջազգային մեդալն է: Իհարկե, կարող էի զբաղեցնել նաև առաջին հորիզոնականը»,- ասել է Գաբրիելյանը:
09-08-2023 10:23
Սեխը կարող է վնասել հղի կամ կերակրող կանանց և թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց առողջությանը։ Բացի այդ, բժիշկները խորհուրդ չեն տալիս երեխաներին ու տարեցներին վաղահաս մրգեր ուտել։
09-08-2023 10:19
Բրիտանական Վուսթերշիր նահանգի Ռեդիչ քաղաքի 100-ամյա բնակչուհին նշել է տարեդարձը և անվանել իր երկարակեցության գաղտնիքը: Բրիտանուհին կարծում է, որ երկար կյանք է ապրել՝ շնորհիվ իր սիրելի գազավորված ըմպելիքի։ Կինը շաբաթական խմում է առնվազն 24 շիշ գազավորված ըմպելիք, ինչպես նաև շատ սուրճ է խմում վեց ճաշի գդալ շաքարով և սիրում է կարմիր գինի։
09-08-2023 10:05
10-ամյա Էմին Հյուսիսային Կարոլինայի նահանգից մահացավ հուլիսի 11-ին քաղցկեղից։ Մահվանից 12 օր առաջ նրա հարազատներն իրականացրին աղջկա բաղձալի երազանքը։ «Երեխաների մեծ մասը ցանկանում է գնալ Դիսնեյլենդ։ Բայց Էմին ցանկանում էր ամուսնանալ, դառնալ մեկի կինն ու երեք երեխա ունենալ»,- ասել է Ալինա Էդվարդսը դստեր մասին: Փեսացուի դերում աղջկա դպրոցական ընկերն էր։
09-08-2023 04:27
33-ամյա Ռիտա Դակոտան Telegram ալիքի բաժանորդներին պատմել է, որ ամուսնու՝ Ֆեդոր Բելոգայի հետ պսակադրության խորհուրդն է ընդունել։ Արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի ուղղափառ եկեղեցիներից մեկում։
09-08-2023 02:09
Աշխարհի նախկին առաջին ռակետ, դանիացի Կարոլին Վոզնյացկին հաղթանակով մեկնարկեց Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացվող WTA-1000 մրաշարում։ Երկու երեխաների ծնվելուց հետո 3 տարի եւ 8 ամիս բաց թողած 33-ամյա թենիսիստուհին առաջին շրջանում մրցեց աշխարհի 115-րդ ռակետ, ավստրալացի Կիմբերլի Բիրելի հետ եւ առավելության հսավ 6:2, 6:2 հաշվով։
08-08-2023 11:15
Ռիո դե Ժանեյրոյում մահացել է մեր հայրենակցուհի, բրազիլիական սերիալներից հայտնի դերասանուհի Արասի Բալաբանյանը։ Արասի Բալաբանյանը չի ամուսնացել և երեխաներ չի ունեցել։
08-08-2023 11:11
Իմաստության ատամները հաճախ մարդու համար խնդիրներ են առաջացնում և պետք է հեռացվեն։ Եթե ատամները սեղմված են և մնում են լնդի կամ կոշտ ծնոտի հյուսվածքի տակ, դա կարող է առաջացնել բորբոքային պրոցես կամ հանգեցնել լնդերի այտուցման: Ըստ մասնագետների՝ ատամներ նաև հեռացվում են, երբ դրանց մակերեսին խորը կարիես է առաջանում կամ բարդ հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են՝ պուլպիտը և պարոդոնտիտը։
08-08-2023 11:01
LELO-ն թողարկում է նոր շիճուկ՝ սեռական հաճույքը բարձրացնելու համար: Շիճուկը, որի արժեքը 29 դոլար է, փարթամ գել է, «որն օգնում է հասնել ավելի հզոր, երկարատեւ օրգազմի»: 
08-08-2023 10:53
Երկարատեւ հիվանդությունից հետո 58 տարեկանում մահացել է լուսանկարիչ Բրայան Ռենդալը՝ հայտնի հոլիվուդյան դերասանուհի Սանդրա Բալոքի նշանածը։ Նա տառապում էր ամիոտրոֆիկ սկլերոզով, հազվադեպ հիվանդություն, որն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Այս ախտորոշմամբ կյանքի միջին տեւողությունը երկուսից հինգ տարի է, սակայն նա ապրել է ավելի քան կես դար:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026
Դիտվել է 367 անգամ
17.08.2026
Դիտվել է 332 անգամ
14.08.2026
Դիտվել է 292 անգամ
15.08.2026
Դիտվել է 269 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster