Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-07-2023 07:27
Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգանը, պատրաստվում են էլ ավելի հեռանալ Վինձորներից և «ռեբրենդինգի» շրջանակներում փոխել իրենց ազգանունը՝ դառնալով Սպենսեր, որը Հարրիի մոր՝ արքայադուստր Դիանայի ազգանունն էր։
05-07-2023 03:08
Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Ռոբերտ Դե Նիրոյի 19-ամյա թոռը թոռը մահացել է թմրամիջոցների գերդոզավորումից։ Անցյալ կիրակի Լեանդրոյի ընկերը, չկարողանալով կապ հաստատել նրա հետ, խուճապի է մատնվել։
04-07-2023 10:22
Օրվա ընթացքում 15-20 րոպե քնելու սովորությունը բարելավում է ճանաչողական կարողությունները և մեծացնում կենտրոնացումը, ասում են հոգեբույժները։ Նախկինում ենթադրվում էր, որ մարմինը ֆիզիկական և մտավոր ուժերը վերականգնում է միայն քնի խորը փուլերում, սակայն նոր տվյալներն ապացուցում են, որ մակերեսային քունը պակաս օգտակար չէ։
04-07-2023 10:13
Սիդնեյի բնակչի ամուսնությունը տեւել է ընդամենը երկու շաբաթ։ Նորաթուխ ամուսինն ամուսնալուծություն է պահանջել հարսանիքի հաջորդ օրը, քանի որ կինը հրաժարվել է սեքսից իրենց հարսանիքի գիշերը։
04-07-2023 04:37
Լեոնարդո Դի Կապրիոն և Ջիջի Հադիդը կրկին միասին են. այս մասին հայտնում է PageSix հրատարակությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին։ Ըստ ինսայդերի՝ աստղերը, այնուամենայնիվ, հարաբերությունների մեջ են։ Նրանք երկու երեկո անընդմեջ միասին են անցկացրել տարբեր երեկույթների ժամանակ և վարվել այնպես, կարծես հանդիպում են:
04-07-2023 03:42
Բրիտանական The Sun տաբլոիդը ներողություն է խնդրել իր սյունակագիր Ջերեմի Քլարքսոնի՝ արքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի մասին հրապարակման համար։ Ներողությունը եղել է մեկ օր անց այն բանից հետո, երբ բրիտանական մամուլի կարգավորող մարմինը՝ Մամուլի ստանդարտների անկախ կազմակերպությունը (ISPO), վճռել է, որ Քլարկսոնի հոդվածը սեքսիստական է և «պարունակում է նսեմացնող ու կանխակալ հղումներ դքսուհու սեռին»:
04-07-2023 01:29
«Գահերի խաղի» աստղեր Քիթ Հարինգթոնը և Ռոուզ Լեսլին երկրորդ երեխան են ունեցել։ Լույս աշխարհ է եկել նրանց աղջիկը։
03-07-2023 10:05
Բժիշկները նշում են, որ ինքնաթիռով թռիչքների համար ամենաանվտանգ շրջանը հղիության երկրորդ եռամսյակն է։ Նման ուղևորություններից պետք է հրաժարվել նաև այն դեպքերում, երբ խոսքը բարձր պերինատալ ռիսկի հղիության մասին է, օրինակ՝ ուշ վերարտադրողական տարիքում։
03-07-2023 10:01
ՄՌՏ սկանավորումը ցույց է տվել, որ սուրճի օգտագործումը բարձրացնում է ուղեղի այն հատվածների ակտիվությունը, որոնք պատասխանատու են կարճատև հիշողության, ուշադրության և կենտրոնացման համար, մինչդեռ կոֆեինի օգտագործումը նման ազդեցություն չի ունեցել։ Պորտուգալիայի Մինյու համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները ենթադրել են, որ սուրճի տեսքը, բույրը և համը օգնում են մարդկանց իրենց ավելի առույգ զգալ, անկախ կոֆեինի պարունակությունից։
03-07-2023 09:56
Բժշկների խոսքով՝ արևային ակնոց պետք է կրել ցանկացած եղանակի և սեզոնի, քանի որ դրանք պաշտպանում են աչքերը և աչքերի շուրջ մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Այս աքսեսուարն առանձնահատուկ նշանակություն ունի ամռանը և դառնում է ոչ պակաս կարևոր, քան SPF միջոցները։
03-07-2023 09:47
Ամերիկյան Մեն նահանգի 64-ամյա բնակչուհին հարվածել է իր շան հետևից վազող արջին՝ դրդելով, որ նա ի պատասխան կծի իրեն: Կնոջը բժշկական օգնություն են ցուցաբերել դաստակին մնացած ծակած վերքերը բուժելով։ Շունն անվնաս է մնացել։
03-07-2023 09:45
Կանադան որոշում է ընդունել կոսմետիկան կենդանիների վրա փորձարկելն արգելելու մասին՝ միանալով մի շարք երկրների և ամերիկյան այն նահանգներին, որոնք այս գործունեությունը օրենքից դուրս են հայտարարել:
01-07-2023 10:59
Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ աղքատ կյանքը կարող է վնասել երեխայի ուղեղի կառուցվածքային կապերին: 
01-07-2023 04:08
Հիալուրոնաթթվի վրա հիմնված ֆիլլերն օգնում են ոչ միայն կնճիռների դեմ պայքարում եւ շուրթերի մեծացմանը։ Պարզվում է, որ նման ֆիլլերների օգնությամբ կարելի է մեծացնել տղամարդու արժանապատվությունը։ Մասնագետները The Post-ին ասել են, որ առնանդամի մեծացման պրոցեդուրաները սկսվել են 2016 թվականից, սակայն դրանց ժողովրդականությունը կտրուկ աճում է 2023 թվականին:
30-06-2023 11:27
Մայոնեզը պատրաստվում է բուսական յուղերի հիման վրա, որոնք նպաստում են մարմնի բոլոր համակարգերի աշխատանքին։ Ուստի, չնայած յուղայնության բարձր պարունակությանը, այն առողջարար մթերք է։ Սննդաբանները նշում են 2-3 թեյի գդալ մայոնեզը կօգնի օրգանիզմին բավարար քանակությամբ առողջ ճարպեր ստանալ։
30-06-2023 06:17
MSCHF մանրադիտակային պայուսակը վաճառքի է հանվել ավելի քան 60,000 դոլարով: Այն OnTheGo от Louis Vuitton պայուսակի փոքրիկ տարբերակն է: Այն աներեւակայելի փոքր է՝ ընդամենը 657 x 222 x 700 միկրոմետր:
30-06-2023 01:36
48-ամյա Եվա Լոնգորիան հայտնվել է The Hollywood Reporter ամսագրի շապիկին ու նոր հարցազրույց տվել։ Դերասանուհին պատմել է իր ծնողների քննադատության և սերիալային աստղից մինչև սոցիալական նշանակության ֆիլմերի ռեժիսոր անցած ճանապարհի մասին։
30-06-2023 01:15
Ծնվել է Նաոմի Քեմփբելի երկրորդ երեխան։ 53-ամյա սուպերմոդելը հայտարարել է, որ տղա է ունեցել։ «Սիրելի՛ս, իմացիր, որ դու անչափ փայփայված ես եւ շրջապատված ես սիրով այն պահից, երբ դու մեզ պարգեւեցիր քո ներկայությամբ»,- գրել է նա Instagram-ում՝ հրապարակելով լուսանկար, որում նա օրորում է երեխային:
30-06-2023 00:33
Մադոննան շտապ հոսպիտալացումից հետո վերադարձել է տուն. երգչուհին մեկ շաբաթ անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում՝ լուրջ բակտերիալ վարակի պատճառով։ Մադոննային տեղափոխել են հիվանդանոց՝ նրան անգիտակից վիճակում գտնելով։
29-06-2023 09:46
Գուստավ Կլիմտի «Հովհարով տիկինը» նկարը վաճառվել է 85,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (108,7 միլիոն դոլար): Սա Եվրոպայում արվեստի գործի և նկարչի աշխատանքների աճուրդի նոր ռեկորդ է: Կտավը նաև դարձել է երկրորդ ամենաթանկը՝ աճուրդում երբևէ վաճառված դիմանկարների մեջ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026
Դիտվել է 367 անգամ
17.08.2026
Դիտվել է 365 անգամ
14.08.2026
Դիտվել է 299 անգամ
15.08.2026
Դիտվել է 272 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster