Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2023 07:20
Հղի Ռիհաննան մերկ զգեստով է ներկայացել սիրելիի համերգին։ Նույն լուքով երգչուհին նրա հետ գնացել է ընթրելու Nespo ռեստորանում։
23-06-2023 06:42
Խոսակցություններն այն մասին, որ Շակիրայի ընկերը՝ ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, իրականում հանդիպում է մեկ ուրիշի հետ, պարզվել են, որ կեղծ էին: Կոլումբիհու և նոր ընտրյալի հարաբերությունները զարգանում են, ինչը Daily Mail-ին հաստատել է Շակիրայի մտերիմ ընկերը՝ իսպանացի լրագրող Ժորդի Մարտինը։
22-06-2023 10:50
Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի 31-ամյա հարձակվող Նեյմարն ու նրա ընկերուհին՝ 29-ամյա բլոգեր Բրունա Բյանկարդին պայմանավորվել են այն պայմանների շուրջ, որոնց դեպքում խաղացողը կարող է դավաճանել նրան։ Ինչպես նշում է Daily Mail-ը, Նեյմարը միշտ պետք է պահպանակ օգտագործի, ինչպես նաև նրան արգելված է համբուրել աղջիկների շուրթերը։ Իսկ գլխավոր պայմանն այն է, որ կապը պետք է լինի գաղտնի (ըստ երեւույթին մամուլի ավելորդ ուշադրությունից խուսափելու համար)։
22-06-2023 10:50
Ըստ World Data-ի՝ աշխարհում կանանց կրծքերի միջին չափի վերաբերյալ հետազոտության՝ կուրծքը կարող է ընդհանուր առողջության խոսուն ցուցանիշ լինել: Ամենամեծ կրծքերը եղել են Նորվեգիայի, Իսլանդիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի բնակիչների մոտ։ Ավելի քիչ ակնառու տվյալներ Կենտրոնական Աֆրիկայի եւ Հարավարեւելյան Ասիայի կանանց մոտ է։ Հայ կանայք չեն կարող պարծենալ այդքան մեծ կրծքերով՝ միջին չափը A-B է։ «Ընդհանուր առմամբ, ապշեցուցիչ է, որ կրծքագեղձի մեծացումը հաճախ տեղի է ունենում այն երկրներում, որտեղ գիրությունը նույնպես խնդիր է», - նշվում է հետազոտության մեջ։
22-06-2023 10:45
Հետազոտությունները ցույց են տվել, որ հումորային թերապիան կարող է նվազեցնել դեպրեսիայի և տագնապի ախտանիշները: 
22-06-2023 01:15
Կանադացի երգչուհի Ավրիլ Լավինը և ռեփեր Tyga-ն բաժանվել են «մի քանի շաբաթ առաջ»։ Այս մասին հայտնում է TMZ-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ արտիստները լավ հարաբերությունների մեջ են մնացել, իսկ բաժանումը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ, քանի որ ռոմանտիկ զգացմունքները, բնականաբար, ավարտվել են։
22-06-2023 01:08
Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի հետազոտողները նշում են, որ մեքենայական ուսուցման գործիքները կարող են աշխատողներին ավելի սոցիալապես մեկուսացված դարձնել, եթե նրանք ավելի շատ ժամանակ անցկացնեն համակարգչում և ավելի քիչ ժամանակ շփվեն իրենց գործընկերների հետ: 
21-06-2023 01:09
Քիմ Քարդաշյանը հայտնվել է Time ամսագրի շապիկին։ Հեռուստաաստղի Skims ապրանքանիշն ընդգրկվել է 2023 թվականի ամենաազդեցիկ ընկերությունների թոփ 100-ում՝ ըստ ամսագրի։
21-06-2023 00:50
Բժիշկները հերքել են սուրճի մասին հայտնի միֆը։ Նրանք օգտակար են համարել այս ըմպելիքը դատարկ ստամոքսին խմելը՝ հակառակ այս սովորության վտանգների մասին տարածված կարծիքի: Փորձագետները նշել են, որ շատերի համար, ընդհանուր առմամբ, դատարկ ստամոքսին մեկ բաժակ սուրճը լեղապարկը լճացած մաղձից ազատելու հիանալի միջոց է։
21-06-2023 00:47
Հաճախ բժիշկներն ուղեղի ցնցումից հետո ֆիզիկական ակտիվության սահմանափակումներ են դնում: Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ դա ապարդյուն է արվում։ Հենց սպորտը կարող է զգալիորեն արագացնել նման հիվանդների ապաքինումը։
21-06-2023 00:40
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Ջեֆ Բեզոսի հարսնացուին՝ 53-ամյա Լորեն Սանչեսին, նկատել են նշանածի 500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավի վրա սեւ բիկինիով արեւայրուք ընդունելիս։
21-06-2023 00:02
Ազդանշանները, ինչպիսիք են մեզի գույնի և հոտի փոփոխությունը, կարող են վկայել երիկամների հիվանդությունների մասին, սակայն կան նաև ոչ այնքան ակնհայտ նշաններ, որոնք նույնպես վկայում են կենսական օրգանների հետ կապված խնդիրների մասին: Ըստ մասնագետի՝ մեզի քանակի նկատելի տատանումը կարող է վկայել օրգանիզմի ջրային հավասարակշռության փոփոխության և երիկամների աշխատանքի խախտման մասին։ Արժե զգուշանալ նաև մատների մշտական այտուցման, փքվածության, մեջքի ստորին հատվածում ցավի դեպքում։
20-06-2023 13:04
Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը երևանյան ելույթից հետո մեկնել է ԱՄՆ և հանդիպել Քիմ Քարդաշյանին: Իր ինսատգրամյան էջում նա լուսանկար է հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ՝ մակագրելով՝ «Հայ կանայք շքեղ են»:
20-06-2023 08:44
Ուշ ընթրիքը մեծացնում է շաքարախտի առաջացման հավանականությունը և կարող է ազդել այլ հիվանդությունների առաջացման վրա։ Էնդոկրինոլոգները նշում են, որ սննդի ժամանակը ազդում է քաշի և սրտանոթային նյութափոխանակության առողջության վրա և կարևոր ռիսկի գործոն է նյութափոխանակության հիվանդությունների համար:
20-06-2023 05:32
Սննդաբան Ջեննա Վերները քննադատել է դերասանուհի Ռեբել Ուիլսոնի այն հայտարարությունը, թե մարդիկ կարող են օրական օգտագործել 600 կալորիայից ոչ ավելի։ Նա այդ պնդումն անվանել է «վտանգավոր» եւ «անպատասխանատու»: «Այնքան ցավալի է տեսնել, որ ինչ-որ մեկը մեծ հարթակից տարածում է այս վտանգավոր խորհուրդը: Լայն զանգվածներին դատարկ խորհուրդներ տալն անպատասխանատու արարք է։ Չկա որեւէ կերպ իմանալու, թե ով կկարդա եւ կմեկնաբանի սա ու որոնք են իրականում նրանց բժշկական կարիքները», - ասել է Վերները:
20-06-2023 03:29
Օրերս հայտնի դարձավ, որ Քորթնի Քարդաշյանն ու Թրեւիս Բարքերը երեխայի են սպասում։ Ռեալիթի հեռուստաաստղն առաջին անգամ նոր կարգավիճակով լուսանկարներ է հրապարակել։
20-06-2023 01:09
Դերասանուհի Աննա Չիպովսկայան գաղտնի ամուսնացել է դերասան Դմիտրի Էնդալցևի հետ։ Նա այս լուրով կիսվել է իր երկրպագուների հետ սոցցանցերում։
19-06-2023 09:56
Հնդկաստանում հարսնացուն չեղարկել է իր հարսանիքը՝ իմանալով, որ ապագա ամուսինը չարաշահել է ալկոհոլը։ Հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուն, տեսնելով, որ նշանածը հարբած է, չեղարկել հարսանիքը։ Միջադեպից հետո երիտասարդ զույգի հարազատների միջև կոնֆլիկտ է սկսվել՝ հարսանիքի վրա ծախսված գումարի շուրջ, և աղջկա ընտանիքը դիմել է ոստիկանություն։
19-06-2023 09:51
Վարունգն օգնում է վերահսկել քաշը և գեղեցկացնում է մաշկը ու մազերը։  Այն 96 տոկոսով ջուր է պարունակում, ինչն էլ օգնում է պայքարել ջրազրկման դեմ։ Բացի այդ, վարունգը հարուստ է K և C վիտամիններով, կալիումով և բետա-կարոտինով։ Դրանք կանխում են բջիջների վնասումը, նպաստում մաշկի երիտասարդությանն ու գեղեցկությանը, ինչպես նաև աջակցում են իմունիտետի։ Ընդգծել է սննդաբանների՝ ցածր կալորիականությունը վարունգը դարձնում է իդեալական բանջարեղեն ախորժակը վերահսկելու և առողջ նյութափոխանակությունը պահպանելու համար։
19-06-2023 09:47
Առցանց կինոթատրոն Netflix-ը թողարկել է «Կաղամարի խաղը» հայտնի սերիալի երկրորդ սեզոնի առաջին թիզերը։ YouTube-ում հրապարակված տեսանյութի համաձայն՝ սերիալի երկրպագուները եւս մեկ անգամ կհանդիպեն մի քանի կերպարների, որոնց արդեն սիրում են՝ գլխավոր հերոսին (Լի Ջոնգ Ջե), հաղորդավարին (Լի Բյոնգ Հուն), հավաքագրողին (Գոնգ Յու) եւ հետաքննիչին (Վի Հա-ջուն):
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026
Դիտվել է 367 անգամ
17.08.2026
Դիտվել է 365 անգամ
14.08.2026
Դիտվել է 299 անգամ
15.08.2026
Դիտվել է 272 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster