ՄԵԿ ՏՈՂՈՎ 14-06-2023 01:01 Քանյե Ուեսթը իր ծննդյան օրվա կապակցությամբ արտասովոր խնջույք է կազմակերպել. 46-ամյա ռեփերը հավաքվածներին սուշի է հյուրասիրել, որը դրված է եղել կիսամերկ կանանց մարմինների վրա։ Նման խնջույքը, որի պատճառով արտիստին արդեն անվանել են կնատյաց, ցնցել է շատերին։
13-06-2023 10:53 Harvard Medical School-ի մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ սթրեսը կարող է կենսաբանական ծերացման ժամանակավոր արագացում առաջացնել, սակայն գործընթացը հակադարձելի է: Փորձերը ցույց են տվել, որ սթրեսի ազդեցության ներքո ավելացել է նաեւ կենսաբանական տարիքը։ Վերջինս, սակայն, վերադարձել է նախկին վիճակին, երբ սթրես առաջացնող պայմանները վերացել են:
13-06-2023 10:38 Գիտնականները պարզել են, որ մանուկ հասակում մտավոր ունակությունների ավելի բարձր ցուցանիշներ ունեցող մարդիկ, որպես կանոն, մեծ տարիքում ավելի քիչ են անհանգստացել փողի մասին։ Ամենից քիչ վարկեր կուտակում են նրանք, ովքեր մանուկ հասակում ունեցել են բարձր կամ ցածր իմացական ունակություններ։ Միջին մակարդակի իմացական ունակություններով մարդիկ ամենից շատ պարտքերն են ունեցել։
13-06-2023 05:12 Հունիսի 11-ին Նյու Յորքում տեղի է ունեցել «Թոնի» 76-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որը գնահատում է գերազանցությունը ամերիկյան թատրոնում: Միջոցառմանը, որը տեղի է ունեցել Բրոդվեյում, մասնակցել են բազմաթիվ աստղեր՝ Ջոդի Քոմերը, Ջեսիկա Չեսթեյնը, Միշել Ուիլյամսը, Լեա Միշելը, Ռեյչել Բրոսնահանը, Ստեֆանի Սյուն, Աննա Վինտուրը, Արիանա ԴեԲոսը և շատ ուրիշներ։
13-06-2023 02:03 Դերասանուհի Անջելինա Ջոլին վերադարձել է շիկահերի կերպարին, որին հավատարիմ էր իննսունականներին։ 48-ամյա Ջոլին հանրությանը ներկայացել է նոր սանրվածքով։ Դերասանուհին մազերը ներկել է շիկահեր և արդուկով ուղղել մազերը։
13-06-2023 01:06 Տիտղոսակիր գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան հանգստանում է Մալդիվներում։ Մարզուհին սիրեցյալի հետ ռոմանտիկ ճամփորդություն է կատարում. Եվգենիայի ընտրյալը գեղասահորդ Դմիտրի Չիգիրյովն է, ով հանդես է գալիս զույգասահքում։
12-06-2023 08:27 Ալկոհոլի օգտագործումը կարող է բարձրացնել 60 վտանգավոր հիվանդությունների առաջացման հավանականությունը, այսպիսի եզրահանգման են եկել գիտնականները։ Լյարդի ցիռոզը լյարդի կաթվածն ու քաղցկեղն է, որն արդեն լավ հայտնի է որպես ալկոհոլի չափից ավելի օգտագործման հետեւանք։ Բայց Օքսֆորդի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ դա կարող է բարձրացնել նաեւ հոդատապի եւ կատարակտայի առաջացման հավանականությունը։
12-06-2023 05:47 Մոծակների խայթոցից առաջացած քորը կարող եք թեթևացնել պարզ եղանակներով, օրինակ՝ սառույցի խորանարդիկների միջոցով: Բորբոքումն ու քորը կօգնեն թեթևացնել նաև հակահիստամինները՝ լորատադին, սուպրաստին, կլարիֆեր, լոմիլան, դիազոլին, կլարոտադին: Եթե դրանք քիչ են օգնում, պետք է դիմել բժշկի։
12-06-2023 04:55 «Սպիտակ լոտոս»-ի շոուներ Մայք Ուայթը Vivid Sydney-ին ասել է, որ սերիալի նոր եթերաշրջաններից մեկը կարող է նվիրված լինել Ջենիֆեր Քուլիջի կերպարին՝ Տանյա Մաքքուիդին, ով հատկապես սիրված է հեռուստադիտողների կողմից։
12-06-2023 03:36 «Սեքսը մեծ քաղաքում» կուլտային սերիալը 25 տարեկան է: Ֆիլմն առաջին անգամ եթեր է հեռարձակվել 1998 թվականի հունիսի 6-ին։ Հոբելյանի պատվին Քերի Բրեդի (Սառա Ջեսիկա Փարքեր), Միրանդա Հոբսի (Սինթիա Նիքսոն), Շարլոտա Յորքի (Քրիստին Դեւիս) մասնակցությամբ խնջույք է կազմակերպվել։
12-06-2023 02:59 Նաոմի Ուոթսը սոցցանցերում խոստովանել է, որ ամուսնացել է իր սիրելիի՝ Բիլի Քրադուպի հետ։ Դերասանուհին հարսանեկան արարողությունից մի քանի լուսանկար է հրապարակել և դրանք մեկ բառով մակագրել`«Օղակված»։
09-06-2023 11:32 Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին կիսաեզրափակիչում 6:2, 7:6 (9:7) հաշվով պարտության մատնեց աշխարհի 14-րդ ռակետ, բրազիլացի Բեատրիս Հադադ-Մայային։ Եզրափակիչում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի աշխարհի 43-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովան, որը հաղթել էր աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկային։
09-06-2023 11:30 Ինքնավար կենցաղային տեխնիկան, ինչպիսին է փոշեկուլ ռոբոտը, մարդկանց կարող է զրկել տանն աշխատանքից ստացվող բավականության զգացողությունից։ Այդ զգացողությունը կյանքի իմաստի կարեւոր աղբյուր է։ Տունը հավաքելը մարդուն կարող է ավելի երջանիկ դարձնել՝ լցնելով հոգու դատարկությունը, գրել է EurekAlert-ը։
09-06-2023 07:39 Variety-ի փոխանցմամբ՝ «Էմիլին Փարիզում» ֆիլմի նոր եթերաշրջանի նկարահանումները, որոնք պետք է սկսվեին ամռան վերջին, Ամերիկայի սցենարիստների գիլդիայի անդամների գործադուլի պատճառով դադարեցվել են։ Նկարահանումները նախատեսվում է սկսել մինչեւ աշնան վերջ, սակայն Netflix ծառայության ներկայացուցիչները, որտեղ թողարկվում է սերիալը, չեն մեկնաբանել իրավիճակը։
09-06-2023 06:51 Ջոնի Դեփը չի ցանկանում վերադառնալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆրանչայզին, քանի որ Disney կինոստուդիան չի աջակցել նրան Էմբեր Հերդի հետ վեճի ժամանակ։ Այս մասին հայտնում է DailyMail-ը՝ վկայակոչելով դերասանի ընկերներին։
09-06-2023 05:44 Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ գիտաշխատող Նաիրա Ազատյանի «Երիտասարդ ենթակարմիր աստղակույտերի որոնում և ուսումնասիրություն» աշխատանքը տեղ է գտել Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 2022թ-ի լավագույն (հաղթանակած) թեկնածուական թեզերի թվում։
09-06-2023 01:47 72-ամյա դերասան Բիլ Մյուրեյը հանդիպում է 43-ամյա երգիչ-երգահան Քելիսի (ամբողջական անունը՝ Քելիս Ռոջերս-Ջոնս), ով իրենից փոքր է 30 տարով։
08-06-2023 10:23 Նախկին թագավորական ծովային հետեւակ Էլոն Միզոնը փոստային ինդեքսների վիճակախաղում մրցանակ է շահել կնոջ շնորհիվ, ով ստորագրել է մասնակցելու համար մահից անմիջապես առաջ: 77-ամյա բրիտանացին 4 մլն դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդից ստացել է 493 076 դոլար: Միզոնը շահումն անվանել է «հրաշք»:
08-06-2023 10:15 Ումեոյի համալսարանի (Շվեդիա) գիտնականները հերքել են տղամարդկանց եւ կանանց հոտառական ունակությունների տարբերությունները:
08-06-2023 03:49 83-ամյա Ալ Պաչինոն, ով պնդել է ԴՆԹ թեստ անցկացնել, համակերպվել է սիրելիի հղիությանը։ Հայտնի ռեժիսորը խոստովանել է, որ շատ հուզված է երեխայի սպասումով. մեծ տարիքում նա այլեւս հայր դառնալու հույս չուներ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45 Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։ 17-08-2026 10:24 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը ։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։ 17-08-2026 09:30 Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։ 17-08-2026 06:54 Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ: 17-08-2026 01:59 Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026 Դիտվել է 389 անգամ 12.08.2026 Դիտվել է 369 անգամ 14.08.2026 Դիտվել է 299 անգամ 15.08.2026 Դիտվել է 274 անգամ