Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-05-2023 09:40
Լոգանք ընդունելը դրական է ազդում օրգանիզմի վրա, սակայն դրա համար հակացուցումներ կան, հատկապես, եթե ջրի ջերմաստիճանը 37 աստիճանից բարձր է։ Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդությունների առկայության դեպքում պետք է հրաժարվել տաք լոգանքից։ Ցածր ճնշում ունեցող մարդիկ ևս չպետք է տաք լոգանք ընդունեն, քանի որ այդ ընթացքում անոթներն էլ ավելի են ընդլայնվում։ Սա կարող է առաջացնել ուշագնացություն:
25-05-2023 04:54
41-ամյա ամերիկացի դերասան Քրիս Էվանսը և 25-ամյա պորտուգալացի դերասանուհի Ալբա Բապտիստան պատրաստվում են ամուսնանալ։ Նշանադրության մասին հղորդել է է RadarOnline տաբլոիդը՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրին։
25-05-2023 03:32
Տաղանդավոր լուսանկարչուհի Ալեքսանդրա Հեդիսոնը ապրիլի 22-ին Լոս Անջելեսի Von Lintel պատկերասրահում բացել է իր շրջիկ՝ «Համառոտ հավերժություն» ցուցահանդեսը: Հայազգի դերասան Դեյվիդ Հեդիսոնի դուստրը, որի ընտանիքի իրական ազգանունը Խեդիտյան էր, ստեղծում է գործեր, որոնք եւ՛ էսթետիկ առումով հաճելի են, եւ՛ ինտելեկտուալ:
25-05-2023 01:51
Ֆրանսիայում շարունակվում է Կաննի 76-րդ կինոփառատոնը։ Աստղերը ներկա են լինում ոչ միայն ֆիլմերի պրեմիերաների կարմիր գորգին, այլև Կաննում գրեթե ամեն օր տեղի ունեցող նորաձև երեկույթներին։ Այդ շրջանակում, Martinez հյուրանոցում տեղի ունեցավ Chopard ապրանքանիշի հանդիսավոր միջոցառումը, որը ներառել է նաև հագուստի և աքսեսուարների նորաձևության ցուցադրություն։
25-05-2023 01:34
83 տարեկանում, երկարատեւ հիվանդությունից հետո, մահացել է 1980-ականներին փոփ-հսկա դարձած ռոքնռոլի աստղը՝ լեգենդար երգչուհի Թինա Թըրները։
24-05-2023 08:33
Հետազոտությունները ցույց են տվել, որ մտերիմ մարդու հետ միասնության զգացումը կարող է ավելի կարեւոր լինել, քան ծառայությունից կամ միջոցառումից ստացվող զգացողությունը: Օրինակ, կինոթատրոնում զույգը կնախընտրեր միասին նստել առաջին շարքում՝ լավագույն տեսանելի շարքում երկու իրարից հեռու տեղերի փոխարեն։
24-05-2023 07:51
Գլխացավը կարող է առաջանալ գլխուղեղի թերսնման պատճառով, որն առաջանում է օրգանիզմում ջրի պակասից: Ուղեղի սնուցման խանգարումը, որպես կանոն, կապված է օրգանիզմում ջրի պակասի հետ, եթե մարդ օրական կես լիտր կամ նույնիսկ մեկուկես լիտր ջուր է խմում, ապա դա բավարար չէ՝ վստահեցնում են բժիշկները:
24-05-2023 05:41
Բրիտանուհին շաբաթական հազարավոր դոլարներ է վաստակում՝ վաճառելով իր թուքը։ Լատիշա Ջոնս Քեյթերսը նկարագրել է իր «բիզնեսը» TikTok-ի տեսանյութում, որն ունի ավելի քան 541,000 դիտում: Կես դրույքով աշխատելով OnlyFans-ում, աղջիկը սկսեց տարօրինակ խնդրանքներ ստանալ կինկստերներից, այդ թվում՝ վաճառել իր թուքը։ Այդ պահից Ջոնսը սկսեց շաբաթական մի քանի անգամ վաճառել իր թուքը՝ մեկ շշի դիմաց ստանալով հարյուրավոր դոլարներ:
24-05-2023 04:19
Կաննի կինոփառատոնում ներկայացվել են «Կուռք» սերիալի առաջին դրվագները՝ Լիլի-Ռոզ Դեփի և Աբել Տեսֆայեի (ռեփեր The Weeknd) մասնակցությամբ։ Թեև Կաննի կինոփառատոնում «Կուռք» սերիալի ստեղծողներին հինգ րոպե ծափահարեցին, սակայն քննադատները հակասական գնահատական են տվել ռեժիսոր Սեմ Լևինսոնի նոր աշխատանքին՝ նշելով գլխավոր հերոսուհու մասնակցությամբ  բազմաթիվ մերկ տեսարանները։
24-05-2023 02:15
Իրինա Շեյքին նկատել են Կաննի «Մարտինեզ» հյուրանոցից դուրս գալիս՝ Gucci-ի վերջին հավաքածուից  թափանցիկ զգեստով: Մոդելը լուսանկարիչների առջեւ հայտնվել է Gucci-ի տարբերանշանով ներքնազգեստով և ամբողջովին թափանցիկ զգեստով՝ նորաձեւության տան վերջին ցուցադրությունից։ Իրինան տեսքն ամբողջացրել է կարմիր շրթներկով և արևային ակնոցներով։
23-05-2023 09:56
Հում ձվի օգտագործումը սպառնում է սալմոնելոզային վարակով, աղեստամոքսային տրակտի դիսֆունկցիայով, աղիներում փտած պրոցեսների զարգացմամբ և այլ տհաճ հետևանքներով: Մասնագետները նշում եմ, որ հում ձու ուտելիս ախտածին բակտերիաներով վարակվելու վտանգ կա։
23-05-2023 09:49
«Մի անգամ դպրոցում» կատակերգությունը, որը պատմում է ընկերության, նվիրումի, հանուն արդարության պայքարի մասին, հաղթել է «Բյուրեղապակյա փոկ» (Хрустальный нерпенок) մանկապատանեկան և ընտանեկան կինոյի միջազգային կինոփառատոնի «Միջազգային մրցույթում լավագույն սցենար» անվանակարգում: ֆիլմի սցենարը հեղինակել է Նարեկ Ավագյանը:
23-05-2023 09:46
Տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութը կարող է նվազեցնել Ալցհեյմերի հիվանդության վտանգը, պարզել են Մասաչուսեթսի հիվանդանոցի գիտնականները:
23-05-2023 09:44
Քիմ Քարդաշյանը բիզնեսի մագնատ է, իրավաբան եւ ռեալիթի հեռուստաաստղ, բայց ասում է, որ իր ամենադժվար աշխատանքը մայր լինելն է: Skims-ի հիմնադիրը եւ չորս երեխաների մայրը Ջեյ Շեթիի առաջիկա փոդքասթում անկեղծորեն խոսել է ծնողական խնդիրների մասին։
23-05-2023 02:00
Գեղասահորդուհի Ալենա Կոստորնայան հայտարարել է իր նշանադրության մասին սառույցի իր զուգընկերոջ հետ։ Համանցում հայտնվել է նկար, որը հաստատում է գեղասահորդներ Ալենա Կոստորնայայի և Գեորգի Կունիցայի նշանադրությունը։
22-05-2023 05:24
Էմմա Ուոթսոնը բաժանվել է ընկերոջից՝ Բրենդոն Գրինից՝ բրիտանացի մեծահարուստ և միլիարդատեր սըր Ֆիլիպ Գրինի որդուց, 18 ամիս հանդիպելուց հետո։ Ինչպես ենթադրում էին լրագրողները, զույգի բաժանումը կարող էր պայմանավորված լինել հենց դերասանուհու կյանքում տեղի ունեցած փոփոխություններով։
22-05-2023 04:14
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 1-ին ժամը 19:00-ին տեղի կունենա Քրիստ Մանարյանի «Մուկօպերա» երկու գործողությամբ մանկական օպերայի առաջնախաղը: Այսպիսով, թատրոնն իր խաղացանկում կունենա նաև հետխորհրդային շրջանի առաջին մանկական օպերային ներկայացումը։
22-05-2023 03:36
Գարնան վերջի և ամառվա համար սպիտակ ջինսերը վաղուց արդեն դասական են: Բայց այս սեզոնին նրանք հատկապես սիրված են բլոգերների ու ոճաբանների կողմից։
22-05-2023 02:10
Ալեն Դելոնի ենթադրյալ որդուն՝ լուսանկարիչ Քրիստիան Ահարոն Բուլոնյեին մահացած են գտել Փարիզի իր բնակարանում։ Նա 60 տարեկան էր։ Նշվում է, որ հայտնի դերասանի չճանաչված որդին վերջին տարիներին առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, եւ տեղաշարժվել է բացառապես անվասայլակով։
22-05-2023 01:17
Ֆրանսիայում Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացել է «Հաց և վարդեր» ֆիլմի ֆոտոկանչը։ Դրան մասնակցել է նաև Ջենիֆեր Լոուրենսը, ով հանդես է եկել որպես նկարի պրոդյուսեր։ Լուսանկարիչների առաջ դերասանուհին ներկայացել է Dior-ի բաց մեջքով տրիկոտաժե զգեստով և բարձրակրունկ բոկոտիներով։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 405 անգամ
12.08.2026
Դիտվել է 369 անգամ
14.08.2026
Դիտվել է 299 անգամ
15.08.2026
Դիտվել է 277 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster