Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-05-2023 11:04
79-ամյա օսկարակիր դերասան Ռոբերտ Դե Նիրոն հաստատել է, որ ծնվել է իր յոթերորդ երեխան։ Այս մասին հայտնել են դերասանի ներկայացուցիչները։ Հիմա աստղային ընտանիքի ավագ եւ կրտսեր երեխաների տարբերությունը 51 տարի է։
09-05-2023 11:04
Չինաստանի Գուանչժոուի համալսարանի սոցիոլոգները պարզել են, որ սթրեսադիմացկուն, ընտանեկան բարձր մոտիվացիա ունեցող հմուտ աշխատակիցներն ավելի շատ են աշխատում, քան մյուսները: 
09-05-2023 05:18
Պլաստիկ սպասքը կարող է վտանգավոր լինել, եթե դրա մեջ տաք խորոված է դրված։ Երբ պլաստիկը շփվում է տաք մսի հետ, սկսում են տոքսիններ արտազատվել։ Հատկապես վնասակար է «PS 6» մակնշմամբ պոլիստիրոլից պատրաստված սպասքը։
09-05-2023 03:22
Վահանաձև գեղձի բարորակ հանգույցները բուժման կարիք չունեն, դրանք ենթական են ուղղակի հսկողության. տարին մեկ անգամ պետք է իրականցնել հերթական հետազոտությունը, իսկ չարորակ հանգույցների մոտ 90 տոկոսն էլ ունենում են բարի ընթացք: Ժամանակին հայտնաբերելու և վիրահատության ուղղորդելու դեպքում բուժառուների մոտ գրանցվում է 100 տոկոսով լավացում:
09-05-2023 02:27
Tiktok-ի բլոգերները պնդում են, որ բանանի կեղևները դեմքին քսելը կօգնի ազատվել կնճիռներից և կփոխարինի բոտոքսի ներարկումներին։
09-05-2023 01:10
Երբ բավարարված ենք մեր զուգընկերոջ հետ կյանքից, երբեք չենք մտնի ուրիշի անկողի եւ չենք քննարկի նրանց անձնական կյանքը՝ ճիշտ կամ սխալ առումով: Մնան կարծիք է հայտնել սեքս-բլոգեր Թերեզա Փանչոյանը՝ նշելով,  որ սեքսի եւ ցանկությունների մասին բացահայտ խոսելու մարդու կարողությունը նույնպես մարդու հասունության եւ կրթվածության յուրօրինակ նշան է։
08-05-2023 10:02
Ճապոնական Cellato ապրանքանիշը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել աշխարհի ամենաթանկ պաղպաղակի համար. դրա մեկ բաժինն արժե 880 000 իեն (6700 դոլար): Այն պատրաստված է կաթով, երկու տեսակի պանրով, ձվի դեղնուցով, վրան լցված է պարմեզան պանիր, սպիտակ տրյուֆել, տրյուֆելի յուղ և ուտելի ոսկու թիթեղներ։
08-05-2023 09:56
Գիտնականները նոր հետազոտություն են անցկացրել, որի համաձայն, զույգերը, որոնք միասին են կառավարում իրենց ֆինանսները, կարող են ավելի երկար ապրել սիրո և համաձայնության մեջ։ Ամուսնական զույգերը, որոնք համատեղ բանկային հաշիվներ ունեն, ոչ միայն լավ հարաբերություններ ունեն, այլև ավելի քիչ են վիճում փողի համար և ավելի լավ են վերաբերվում նրան, թե ինչպես են կառավարվում տան ֆինանսները։
08-05-2023 09:53
Հարավկորեական Բազային եկամտի կուսակցության անդամ Են Խե Ինը մամուլի ասուլիս է անցկացրել իր երկամյա որդուն գրկած, որպեսզի դատապարտի երկրի «առանց երեխաների» քաղաքականությունը: Սեուլում Ազգային ասամբլեայում իր ելույթի ժամանակ Ենը խոսել է այնպիսի հասարակության ստեղծման մասին, որում երեխաներն ու ծնողները հասարակական վայրերում իրենց օտար չզգան։
08-05-2023 05:08
Ամերիկացի սննդաբանները խորհուրդ են տալիս նախաճաշին սննդակարգում ավելի շատ սպիտակուցներ ներառել՝ չվերացող ճարպային շերտը այրելու համար։ Նրա խոսքով՝ նիհարելու համար պետք է նախաճաշին հավկիթ ուտել, նաև վարսակի ալյուր՝ հատապտուղներով։ Խորհուրդ է տրվում նաև շատ միրգ օգտագործել։ Ճարպերն այրելու համար օգտակար են թարմ սմուզիները, կանաչ յոգուրտները, ինչպես նաև կտավատի սերմերը և չիան։
08-05-2023 02:16
«Շատ տարօրինակ գործեր»-ի հեղինակներ Մեթ և Ռոս Դաֆերները սոցիալական ցանցերում հայտարարել են, որ շոուի վերջին հինգերորդ սեզոնի նկարահանումները հետաձգվել են Ամերիկայի սցենարիստների գիլդիայի (WGA) գործադուլի պատճառով:
05-05-2023 11:01
Վիետնամում կինը բացահայտել է ամուսնու դավաճանությունը թութակի շնորհիվ: Կինը տան աշխատող է վարձել եւ նրան տեղավորել պատշգամբի մոտ գտնվող սենյակում, որտեղ ապրում էր խոսող թութակը։ Մի քանի ամիս անց կինը լսել է, թե ինչպես է թութակը սեռական բնույթի արտահայտություններ արտասանում։ Նա տան աշխատողի սենյակում թաքնված տեսախցիկ է տեղադրել, որից հետո ամուսնու անհավատարմության ապացույցներ է ստացել։
05-05-2023 10:52
Հետազոտողները պարզել են, որ «զումերների» եւ «միլլենիալների» մինչեւ 50 տոկոսը առցանց շփման փորձը դիտարկում է որպես լիարժեք փոխարինում իրական կյանքում շփմանը: Նրանք ավելի շատ են շփվում սոցիալական ցանցերում եւ տեսախաղերի ժամանակ, քան ֆիզիկական աշխարհում:
05-05-2023 07:24
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը, ով անցյալ ամիս վեց տարվա հարաբերություններից հետո բաժանվել է դերասան Ջո Ալվինից, հանդիպում է ռոք երաժիշտ Մեթթի Հիլիի հետ։ Երգչուհուն մոտ կանգնած աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ Թեյլոր Սվիֆթը և The 1975-ի ֆրոնտմեն Մեթթի Հելին «խելագարորեն սիրահարված են», թեև նրանք հանդիպում են երկու ամսից մի փոքր պակաս:
05-05-2023 07:13
Հեշտ մարսվող ածխաջրեր պարունակող մթերքները կարող են հանգեցնել մարմնում համակարգային քրոնիկական բորբոքման: Մասնագետների ներկայացմանբ՝ դրանք քաղցր ըմպելիքները, աղանդերը, քաղցրավենիքը, քաղցրացված կաթնամթերքն են և զտված հացահատիկային մթերքը՝ սպիտակ հաց, ալյուրի արտադրանք, սպիտակ բրինձ, գարի։ Նշվում է նաև, որ այս մթերքները կարող են առկա լինել սննդակարգում, սակայն չպետք է կազմեն օրական կալորիաների 10%-ից ավելին։
05-05-2023 05:21
Լեոնարդո Դի Կապրիոյի անձնական կյանքին հետևում են միլիոնավոր երկրպագուներ ամբողջ աշխարհում։ Ոչ վաղ անցյալում համացանցում լուրեր էին պտտվում Ջիջի Հադիդի հետ նրա սիրավեպի մասին, սակայն նրանց հարաբերությունները երկար չտեւեցին։ Օրերս աստղերը երկար ժամանակ անց առաջին անգամ միասին հայտնվել են հանրությանը։ Զույգին նկատել են Նյու Յորքում Met Gala-ից հետո կայացած Zero Bond երեկույթի ժամանակ։ Ըստ ինսայդերի՝ նրանք դեռ շփվում են և ներկա են լինում նույն միջոցառումներին ու երեկույթներին։
04-05-2023 10:46
«Հարի Փոթերի» աստղ Էմմա Ուոթսոնը, ով վերջերս նշել է իր 33-ամյակը, հարցազրույց է տվել Financial Times-ին, որում բացատրել է, թե ինչու է գրեթե հինգ տարի իր մասնակցությամբ նոր ֆիլմեր չեն թողարկվել։ Դերասանուհին խոստովանել է, որ իրեն երջանիկ չի զգացել, սակայն այժմ շատ ավելի վստահ է նայում ապագային և գիտի, թե ինչ է ուզում։
04-05-2023 10:35
68-ամյա հոլիվուդյան սեքս-խորհրդանիշ, «Թիկնապահը» և «Յելոուսթոուն» ֆիլմերի աստղ Քևին Քոսթները մոտ է երկու անգամ ամուսնալուծվածի կարգավիճակ ձեռք բերելու։ TMZ-ի փոխանցմամբ՝ ամուսնությանը որոշել է վերջ տալ դերասանի 49-ամյա կինը՝  Քրիստին Բաումգարտները ։
04-05-2023 10:21
Շերը որոշել է դադարեցնել հարաբերությունները Ալեքսանդր Էդվարդսի հետ՝ ընտանիքի մտավախությունների պատճառով, որ պրոդյուսերը ցանկանում է ճանկել իր հարստությունը: Նրա ընտանիքը նախազգուշացրել է, որ Էդվարդսն օգտագործում է նրան իր կարիերան առաջ մղելու եւ ֆինանսապես շահելու համար:
04-05-2023 01:57
Պավել Վոլյան և Լայսան Ուտյաշևան ռուսական շոու բիզնեսի ամենաամուր զույգերից են համարվում։ Սակայն համացանցում անընդհատ քննարկվում է նրանց ամուսնալուծության մասին լուրեր, ինչը շատերին է հետաքրքրում։ Այդուհանդերձ, այս տեղեկությունը հերքվել է ամուսինների կողմից, երբ նրանք հանդիպել են լրագրողների հետ՝ քննարկելու իրենց նոր՝ «Վսեգազին» նախագիծը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 414 անգամ
12.08.2026
Դիտվել է 370 անգամ
14.08.2026
Դիտվել է 299 անգամ
15.08.2026
Դիտվել է 282 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster