Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-04-2023 05:39
Հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և նրա սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի միջև վիճաբանության մասին լուրերը կարծես թե հաստատվում են։ Ռոնալդուի անձնական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը հայտնել է, որ զույգը վիճաբանել է մեկ ամիս առաջ Նյու Յորք կատարած ուղևորության ժամանակ։ Լրագրող Ջովաննա Գոնսալեսը նույնպես հաստատել է Ռոնալդուի և Ջորջինայի հարաբերություններում առկա խնդիրները՝ նշելով, որ զույգը բաժանման եզրին է։
28-04-2023 01:00
Անի Լորակն իր ամուսնության մասին լուրեր է հրահրել. երգչուհին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել՝ ազդարարելով նոր՝ «Կղզի» ալբոմի թողարկման մասին։ Միևնույն ժամանակ նա ցույց է տալիս, որ կյանքը եռում է ոչ միայն ստեղծագործական, այլև անձնական ճակատում: Ուշադիր հետևորդները նրա աջ ձեռքի մատնեմատին մատանին են նկատել։
27-04-2023 11:58
Ամերիկյան OnlyFans-ի աստղ եւ Քիմ Քարդաշյանի նմանակը մահացել է պլաստիկ վիրահատությունից հետո՝ սրտի կաթվածից։ 34-ամյա Քրիստինա Էշթեն Գուրկանին, ով համացանցում հայտնի է Էշթեն անունով, մահացել է վիրահատությունից մի քանի ժամ անց։
27-04-2023 11:50
Ապրիլի 27-ին նշվում է «փամփերսների» ծննդյան օրը, չէ՞ որ 1965թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում պատենտավորվեցին մեկանգամյա տակդիրները՝ «Փամփերս» առեւտրային ապրանքանիշով։
27-04-2023 05:21
HBO Max սթրիմինգային հարթակի YouTube-ի ալիքում հայտնվել է «Սեքսը մեծ քաղաքում» կուլտային սերիալի շարունակության՝ «Եվ հենց այնպես»-ի, երկրորդ սեզոնի՝ առաջին պաշտոնական թրեյլերը։ Նոր սերիաները կթողարկվեն հունիսին։ Գլխավոր ինտրիգը Ջոն Քորբեթի Էյդան Շոու կերպար վերադարձն է՝ Քերի Բրեդշոուի երկրորդ մեծ սերը։
27-04-2023 03:06
Անպիտան սննդի հանդեպ փափագը սննդաբանները պայմանավորում են ֆիզիոլոգիական, հոգեբանական և սոցիալական պատճառներով։ Մարդիկ հաճախ «ուտում են» վատ տրամադրությունը կամ նույնիսկ սիստեմատիկ սթրեսը «քաղցրավենիքով»: Եվ պարտադիր չէ, որ դա քաղցրավենիք լինի:
27-04-2023 02:17
Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը հայտնվել է հանրության առաջ նոր կերպարով։ 30-ամյա փոփ երգչուհին ներկա է գտնվել Daily Front Row Fashion Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում։ Աստղը փոխել է մազերի գույնը՝ վերադառնալով մուգին, որը նա կրել է 2012 թվականին։
26-04-2023 01:43
Մասնագետները խորհուրդ են տալիս բույսերի ակտիվ ծաղկման շրջանում ալերգիայով տառապողներին սննդակարգից բացառել բանանը, նարինջը, լոլիկը, եգիպտացորենն ու նեխուրը, քանի որ դրանք մեծացնում են ալերգիկ դրսևորումները։ Ալերգիայով տառապողների համար վնասակար մթերքների ցանկում են նաև սուրճը, ալկոհոլը և շոկոլադը։
26-04-2023 01:36
Ջինսերը բոլոր սեզոնների ամենասիրելի հագուստն են՝ դրանք ոչ միայն հարմարավետ են եւ պրակտիկ, այլեւ միշտ ներաձեւ, թարմ ու գեղեցիկ տեսք են հաղորդում։ Այս սեզոնին շատ նորաձեւ են, հատկապես, ջինսե ամբողջական լուքերը՝ երբ թե վերնազգեստը, թե տաբատը ջինսից են։ Այս թրենդը հաճախ է կիրառվում նաեւ հայտնիների կողմից։
25-04-2023 07:57
Լոս Անջելեսում կայացել է The Daily Front Row Awards-ի 7-րդ մրցանակաբաշխությունը, որը նշում է նորաձեւության ոլորտի ձեռքբերումները։ Հյուրերի թվում էին Գվինեթ Փելթրոուն, Քիմ Քարդաշյանը` դստեր հետ, Կիանու Ռիվզը, Բրի Լարսոնը, Էլ Ֆենինգը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Էլզա Հոսկը և այլք։
25-04-2023 07:50
Պետք չէ հեռացնել իմաստության ատամները, եթե դրանք առողջ են, աճում են ճիշտ անկյան տակ և ամբողջությամբ անցնում են լնդերի միջով։ Իմաստության ատամները հեռացնելու որոշումը միշտ անհատական է: «Ութնյակների» վիճակի և առողջության մասին պետք է խորհրդակցել ատամնաբույժի հետ, որպեսզի հասկանաք՝ արդյոք իսկապես անհրաժեշտ է հեռացնել և երբ:
25-04-2023 07:45
Գիտնականները քաղցկեղի վաղ փուլերում ախտորոշման նոր համակարգ են ստեղծել։ Ֆլորիդայի նահանգի համալսարանի քիմիկոսների թիմը նոր թեստ է մշակել՝ հայտնաբերելու այնպիսի ուռուցքային մարկերներ, որոնք կապված են քաղցկեղի մի քանի տեսակների հետ:
25-04-2023 03:01
Զենդայան ելույթ է ունեցել Coachella-ում այն բանից հետո, երբ հայտարարել է, որ հեռանում է երաժշտությունից: Աստղը բեմ է բարձրացել շոուի երաժիշտ Լաբրինթի ժամանակ և նրա հետ միասին կատարել «Էյֆորիա» սերիալի All of Us and I'm Tired երգերը, որում նա գլխավոր դեր է խաղում։
25-04-2023 00:52
Ավստրալացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ տղամարդիկ, ովքեր իրենց ավելի առնական են համարում, դժվար թե իրենց կյանքում կրճատեն մսի օգտագործումը կամ անցնեն բուսական մթերքներից բաղկացած դիետայի։
21-04-2023 10:27
«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետը, որի եվրատեսիլյան «Future Lover» երգն արդեն սիրվել է աշխարհի տարբեր երկրներում, Wiwiblogs-ի հարցման արդյունքում համարվել է այս տարի անցկացվող մրցույթի ամենասիրված կին արտիստը:
21-04-2023 09:59
Հայաստանի կառավարությունն հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթին: Մասնավորապես կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների համար պարտադիր զինծառայության ժամկետը կազմում է 6 ամիս։
21-04-2023 05:33
Վերջերս Ռիտա Դակոտան հայտարարեց, որ երկրորդ անգամ չի ձգտում պսակադրության, և նրա սիրելին՝ բլոգեր Ֆեդոր Բելոգայը, համաձայնեց դրա հետ: Բայց օրերս սոցիալական ցանցերում երգչուհին սկսեց աննկատ ակնարկել, որ մտափոխվել է։ Դակոտան բոլոր սոցցանցերում հայտարարել է, որ ամուսնանում է ու հսկայական ծաղկեփնջի ֆոնին ցույց է տվել ադամանդե մատանին։
21-04-2023 04:24
Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Տաթեւ Հակոբյանը երկամարտի 226 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր (104+122): Մ23 Եվրոպայի փոխչեմպիոնը պոկում վարժությունում արժանացավ փոքր արծաթե մեդալի, հրումում՝ փոքր բրոզե մեդալի: 
21-04-2023 01:38
Չորեքշաբթի երեկոյան Նյու Յորքում տեղի ունեցավ Mugler նորաձեւության տան եւ մասսայական շուկայի հսկա H&M-ի երկար սպասված համագործակցության համաշխարհային շնորհանդեսն ու ցուցադրությունը։ Հրավիրված աստղերի և մոդելների թվում էին՝ Պամելա Անդերսոնը, Քլոե Սևինին, Լուրդ Լեոն, Charli XCX-ը, Թոնի Գարնը, Դևոն Լի Կարլսոնը, Իրինա Շեյքը, Եվա Հերցիգովան, Կարա Թեյլորը և այլք։
20-04-2023 12:02
Համացանցում հայտնվել է Կաննի 76-րդ կինոփառատոնի պաստառը, որում պատկերված է ֆրանսիացի դերասանուհի Քեթրին Դենյովը։ Այն հրատարակել է Variety-ն։ Պաստառի վրա պատկերված է Դենյովի սեւ-սպիտակ կադրը «Հանձնվել» ֆիլմից, որի ռեժիսորն Ալեն Կավալյերն է։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 414 անգամ
12.08.2026
Դիտվել է 370 անգամ
14.08.2026
Դիտվել է 299 անգամ
15.08.2026
Դիտվել է 282 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster