Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-04-2023 02:04
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը ստորագրել է «Սրտի զարկերի պաշտպանության մասին» (Heartbeat Protection Act) օրենքը, որն արգելում է հղիության վեցերորդ շաբաթից հետո աբորտի անցկացումը։
14-04-2023 09:58
Մեկ ժամ ծիծաղը կարող է օգնել այրել մինչև 350 կիլոկալորիա, քանի որ ծիծաղն ակտիվացնում է մինչև 80 մկան: Երբ մարդը ծիծաղում է, նրա շնչառության տեսակը փոխվում է, ուղեղում, օրգաններում ու հյուսվածքներում թթվածնի նյութափոխանակության բարձրացում է նկատվում, թոքերի ծանրաբեռնվածությունը վերանում է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ լավատես մարդիկ զգալիորեն ավելի քիչ են ենթարկվում վիրուսային հիվանդությունների։
14-04-2023 09:43
DFC Intelligence վերլուծական ընկերության ուսումնասիրության համաձայն՝ տեսախաղերի համաշխարհային լսարանը հասել է 3,7 միլիարդի: Եվ, չնայած այն հանգամանքին, որ աշխարհի բնակչության գրեթե կեսը տեսախաղեր է խաղում, վերլուծաբաններն այս թվի միայն 10 տոկոսին են անվանում «իսկական» խաղացողներ։ Այդպիսի գեյմերները ընդամենը մոտ 300 միլիոն են։
14-04-2023 07:16
93 տարեկանում մահացել է բրիտանացի դիզայներ և նորաձևության խարհրդանիշ Մերի Քուանտը, ով համարվում էր կարճ կիսաշրջազգեստի ստեղծողը։ Նորաձևության դիզայները մահացել է Սուրեյի իր տանը:
14-04-2023 05:14
Երգչուհի Լեդի Գագան պաշտոն է ստացել Սպիտակ տանը. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նրան նշանակել է Մշակույթի և արվեստի կոմիտեի համանախագահ։
14-04-2023 02:55
Time ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային ցուցակը, որում ներառվել են գործարար Իլոն Մասկը, ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, երգչուհի Բեյոնսեն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը։
13-04-2023 09:30
Կանանց մոտ դեպրեսիայի և սրտանոթային ռիսկի միջև կապը նկարագրել են Տյումենի բժշկական համալսարանի (TMU) գիտնականները: Ըստ նրանց՝ դեպրեսիվ խանգարումները շատ հաճախ համակցում են սրտի, արյան անոթների և նյութափոխանակության համակարգի վտանգավոր պաթոլոգիաների մի ամբողջ շարքի հետ։
13-04-2023 09:14
Մարդու առաջընթացը սոցիալական սանդուղքով եւ ուրիշների հետ շփումը կախված է բամբասանքներից՝ անկախ բնակության երկրից: Բամբասանքները, այսինքն՝ հասարակության մեջ շրջանառվող «ոչ պաշտոնական» տեղեկատվությունը, հիմնականում մարդու հեղինակության մասին, ավանդաբար համարվում են տեղեկատվության ամենաքիչ հուսալի եւ քիչ կարեւոր աղբյուրը: Այնուամենայնիվ, հաճախ հենց դրանք են ընկած միջանձնային եւ նույնիսկ գործարար հարաբերությունների հիմքում:
13-04-2023 07:19
Հոգեբանները պարզել են, որ մեր սպասումները եւ աշխարհի մասին պատկերացումներն ազդում են թարմ հիշողության վրա։ Մեր հիշողությունը խաբում է մեզ եւ ստեղծում կեղծ հիշողություններ՝ դրանք որպես իրական մատուցելով։ Դրանք հիմնված են իրական դեպքերի վրա, սակայն ամեն անգամ, երբ մենք ինչ-որ բան ենք հիշում, ուղեղը նորից վերստեղծում է պատմությունը եւ հաճախ աղավաղում այն։
13-04-2023 05:24
Սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր Գոհար Հակոբյանն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Հայաստանում։ Բելառուսում ստեղծագործող երգչուհու երևանյան մենահամերգը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ապրիլի 15-ին:
13-04-2023 01:36
Դերասաններ Զենդայան և Թոմ Հոլանդը ժամադրություն են կազմակերպել Լոնդոնի Հեմփթոն Քորթ պալատում։ Էքսկուրսավար Թրեյսի Բորմանը Twitter-ում լուսանկար է հրապարակել Զենդայայի և Թոմ Հոլանդի հետ և ասել, որ ուրախ է նրանց հետ քայլել Լոնդոնի Հեմփթոն Քորթում:
12-04-2023 18:31
Նյու Յորքի Լինքոլն հրապարակի AMC թատրոնում տեղի է ունեցել «Մայր մաֆիայ»-ի պրեմիերան: Ներկա է եղել Մոնիկա Բելուչին, ով ֆիլմում կատարել է գլխավոր դերը։ Վենսան Կասելի նախկին կինը կարմիր գորգի վրա դուրս է եկել սև սմոքինգով, սպիտակ վերնաշապիկով և մինչև հատակը հասնող սև կիսաշրջազգեստով, կերպարը լրացրել է փողկապը։
12-04-2023 18:31
Նյու Յորքի Լինքոլն հրապարակի AMC թատրոնում տեղի է ունեցել «Մայր մաֆիայ»-ի պրեմիերան: Ներկա է եղել Մոնիկա Բելուչին, ով ֆիլմում կատարել է գլխավոր դերը։ Վենսան Կասելի նախկին կինը կարմիր գորգի վրա դուրս է եկել սև սմոքինգով, սպիտակ վերնաշապիկով և մինչև հատակը հասնող սև կիսաշրջազգեստով, կերպարը լրացրել է փողկապը։
12-04-2023 18:22
27-ամյա դերասանուհի Ֆիբի Դայնևորը, ով մարմնավորել է Դաֆնին Netflix-ի հանրահայտ «Բրիջերտոնները» սերիալում, կարծես վերջապես բացել է իր սիրտը նոր հարաբերությունների համար: 2021-ին Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպից և անցյալ տարվա վերջին Էնդրյու Գարֆիլդի հետ կարճատև հարաբերություններից հետո, Դայնևորի անձնական ճակատում հանգստություն եղավ: Բայց մոտ մեկ ամիս առաջ սկսեցին լուրեր շրջանառվել, որ դերասանուհին նվաճել է մեկ այլ գեղեցիկ աստղի՝ ամերիկացի Քեմերոն Ֆուլերին:
12-04-2023 18:15
«Շատ տարօրինակ գործերի» աստղ Միլի Բոբի Բրաունն ամուսնանում է։ Չնայած սիրահարների երիտասարդ տարիքին՝ Միլին 19 տարեկան է, իսկ նրա ընտրյալը՝ Ջեյք Բոն Ջովին, ընդամենը մեկ տարով մեծ է, նրանց հարաբերություններն արդեն գրեթե երկու տարի կարծես իսկական սիրո մարմնացում են։ Եվ հիմա այս գեղեցիկ զույգը պատրաստվում է պսակադրության:
10-04-2023 01:55
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրաժարվել են ժամանել Չարլզ III-ի թագադրմանը։ Մերժման պատճառն այն է, որ Բուքինգհեմյան պալատը միջոցառմանը չի հրավիրել նրանց երեխաներին՝ արքայազն Արչիին և արքայադուստր Լիլիբեթին։
10-04-2023 01:32
Կոլումբիացի մոդելն իր գեղեցկության պատճառով համարվում է սեքս-տիկնիկ։ Կարոլինա Գոմեսը համբավ է ձեռք բերել հայրենի երկրում այն բանից հետո, երբ հարաբերություններ հաստատեց հայտնի ինֆլուենսեր Յեֆերսոն Կոսիոյի հետ:
10-04-2023 00:50
Մադոննան մտադիր է քայլեր ձեռնարկել համերգային շրջագայության մեկնարկին ավելի բնական տեսք ունենալու համար։ Ըստ ինսայդերի՝ Մադոննան ազդվել է հանրային քննադատությունից, որին նա բախվել է վերջերս, թեև երգչուհին ձևացնում է, թե իրեն չի հետաքրքրում:
10-04-2023 00:43
«Սովրեմեննիկի» տնօրեն Յուրի Կրավեցը հաստատել է, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լիյա Ախեջակովան ազատվել է աշխատանքից սեփական կամքով։ Ապրիլի 5-ից նա թատրոնի դերասանուհի չէ։
10-04-2023 00:09
Համացանցը բառացիորեն «պայթեց» Քայլի Ջեների և Թիմոթի Շալամեի հարաբերությունների մասին թարմ լուրերից։ Deuxmoi պորտալն առաջինն է հրապարակել այս տեղեկությունը։ Պորտալում միանգամից երեք սքրինշոթ է հայտնվել տարբեր օգտատերերի հաղորդագրություններով, որոնք պնդում են, որ Քայլին և Թիմոթին հանդիպում են:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 418 անգամ
12.08.2026
Դիտվել է 370 անգամ
14.08.2026
Դիտվել է 300 անգամ
15.08.2026
Դիտվել է 282 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster