Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-03-2023 10:16
«ԻԲԲԻ Արմենիա»-ն՝ International Board on Books For Young People կազմակերպության հայկական ազգային մասնաճյուղը, մանկական գրականության ամենակարևոր՝ Հանս Քրիստիան Անդերսենի անվան միջազգային մրցանակ 2024-ի համար Հայաստանի կողմից առաջադրել է Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի տիկնոջ՝ մանկագիր Նունե Սարգսյանի թեկնածությունը:
21-03-2023 10:13
Ամերիկացի 92-ամյա մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը հայտարարել է քանթրի երաժիշտ եւ գործարար Չեստեր Սմիթի 66-ամյա այրու՝ Էն-Լեսլի Սմիթի հետ իր նշանադրության մասին. սա կլինի մեդիատիտանի հինգերորդ ամուսնությունը:
21-03-2023 10:05
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի 6 ներկայացուցիչներից հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Պոլինա Կոբակը, Աննա Սարգսյանը ոչ ոքի է խաղացել, Մարիամ Մկրտչյանը՝ պարտություն կրել։
21-03-2023 02:25
Երգչուհի ՄակՍիմը (իսկական անունը՝ Մարինա Աբրոսիմովա) ներողություն է խնդրել Սոչիի Ռոզա Խուտոր հանգստավայրում սեփական համերգը խափանելու համար։ Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում։ Երգչուհին նշել է, որ միջադեպի պատճառն իր վատառողջությունն է եղել։ Աստղի ճնշումը բարձրացել է, գլուխը պտտվել, և ձայնն անհետացել։
20-03-2023 10:30
Որպեսզի կինը առողջ լինի, նրան երկաթ է պետք: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծ մասն ապրում է այս տարրի պակասով։ Երկաթի պակասը արագացնում է կնոջ ծերացումը, զրկում նրան երիտասարդությունից, առողջությունից և գեղեցկությունից։ Այդ իսկ պատճառով, կանանց համար կարևոր է կանոնավոր կերպով իրենց ֆերիտինի թեստավորումը: Բժիշկները կարող են նաև առաջարկել ստուգել շիճուկի երկաթը:
20-03-2023 10:27
«Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի երաժիշտ և մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր, քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը օրերս մենահամերգով է հանդես եկել Հնդկաստանի Տրիվանդրում քաղաքում՝ հնդիկ երաժիշտների նվագակցությամբ՝ ներկայացնելով Սայաթ-Նովայի, Խաչատուր Ավետիսյանի, այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ ու մշակումներ:
20-03-2023 10:09
Թոփ 5 մթերքներ, որոնք չի կարելի ուտել ընթրիքին. երշիկներ և ապխտած միս, կարմիր միս, կոֆեինով մթերքներ, խաչածաղկավոր բանջարեղեն, մարինացված ու աղի բանջարեղեն:
20-03-2023 10:02
Մի քանի ամիս առաջ Քայլի Ջենները վերջապես աշխարհին ցույց տվեց իր որդուն եւ բացահայտեց նրա անունը։ Սկզբում 25-ամյա միլիարդատերը եւ նրա զուգընկերը՝ ռեփեր Թրեւիս Սքոթը, երեխային անվանակոչել էին Վոլֆ։ Բայց որոշ ժամանակ անց նրանք հասկացան, որ նման անունը երեխային չի սազում, եւ Վոլֆին փոխարինեց Էյրը։ Այժմ նրանք որոշել են փաստաթղթավորել իրենց որոշումը եւ դիմել են անվանափոխության համար: Ըստ TMZ պորտալի՝ երեխան Վոլֆ Ժակա Վեբսթերից կդառնա պարզապես Էյր Վեբսթեր։
20-03-2023 09:36
Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամ Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում: Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող կանանց աշխարհի առաջնության մեկնարկում 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը մենամարտեց Կորեան ներկայացնող Չորոնգ Բակի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթանակի հասավ 5:2 հաշվով: Ավելի վաղ աշխարհի առաջնության մեկնարկում հաղթանակ էր տոնել նաև Էլիդա Քոչարյանը: Առաջին մենամարտից դուրս էին մնացել Գայանե Տեր-Բարսեղյանը և Եկատերինա Սիչևան:
17-03-2023 10:57
Երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը դարձել է կոշիկի գովազդային արշավի աստղը, որը նա ստեղծել է Revolve-ի հետ միասին: 53-ամյա աստղն իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկարներ գովազդային արշավից՝ մակագրելով. «Սիրում եմ կոշիկներ»։
17-03-2023 07:23
Ատամների թեթև կորությունը խոչընդոտ չէ վինիրների տեղադրման համար։ Բայց եթե կան կծվածքի արատներ և ծնոտ-ծնոտային հոդի վրա ծանրաբեռնվածություն, ապա միկրոպրոթեզավորում չի կատարվում։ Ատամների ոչ պատշաճ փակումը և ծնոտների ձևի ու չափի խախտումը հանգեցնում է նրան, որ վինիրները ճնշման տակ ընկնում և փշրվում են:
17-03-2023 05:35
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ 55-ամյա թոփ մոդել և երգչուհի Կարլա Բրունին անկողնում կեցվածք է ընդունել Behind The Blinds Magazine նորաձեւության ամսագրի շապիկի համար։
17-03-2023 05:32
2023 թվականի գարնան գլխավոր թրենդ է ճանաչվել «cherry cola» կոչվող գունավորումը։ Խոսքը շագանակագույն մազերի գույնի մասին է՝ մանուշակագույն երանգով, որը նման է բալի Coca-Cola-ի բանկայի գույնին:
17-03-2023 05:17
Dior ֆրանսիական նորաձեւության տունը Մումբայում առաջին անգամ կներկայացնի Pre-Fall հավաքածուն։ Մարտի 30-ին Dior-ը, ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Չիուրիի գլխավորությամբ, կանցկացնի իր Pre-Fall 2023 ցուցադրությունը Մումբայի պատմական India Gate-ում։ Հուշարձանը կծառայի որպես ֆոն այս երկրում եվրոպական խոշոր նորաձեւության տան առաջին ցուցադրության համար:
16-03-2023 11:15
Կիանու Ռիվզի երկրպագուհին նրան ամուսնության առաջարկ է արել Տեխասում «Ջոն Ուիք 4» մարտաֆիլմի նոր մասի պրեմիերայից հետո։ Միջոցառման ընթացքում դերասանը ներկաներին պատմել է ժապավենի ստեղծման ընթացքի և դրանից ստացած իր տպավորությունների մասին։ «Ես կամուսնանամ քեզ հետ»,-դահլիճից բղավել է երկրպագուհին։ «Այո, պարզապես զգույշ եղեք, ձեր ցանկություններում», - կատակել է Կիանու Ռիվզը:
16-03-2023 10:51
Վերածննդի դարաշրջանի խորհրդանիշ Լեոնարդո դա Վինչին միայն կիսով չափ էր իտալացի, քանի որ նրա մայրը, ինչպես պարզել է գիտնականներից մեկը, Կովկասի լեռներից բերված ստրուկ էր. այս են վկայում նոր հետազոտության արդյունքները:
16-03-2023 10:37
Մտավոր հոգնածությունը վատթարացնում է ֆիզիկական աշխատունակությունը: Այս եզրակացություններին են հանգել Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ մտավոր առաջադրանքները լուծելուց հետո կամավորներն ավելի շատ են լարվել եւ ավելի վատ են կատարել ֆիզիկական վարժությունները։
16-03-2023 10:33
Պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը կանանց սովորեցնում է սիրել իրենց եւ իրենց կազմվածքը։ Նա իր օրինակով ապացուցում է, որ յուրաքանչյուր մարմին յուրովի գեղեցիկ է։ Աստղը նախօրեին կիսվել է անկեղծ լուսանկարով, որն առաջացրել է պայթող ռումբի էֆեկտ:
16-03-2023 09:12
91-ամյա Կարմեն Դել Օրեֆիսը, ով գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաերկար կարիերա ունեցող մոդել, դարձել է չեխոսլովակյան Vogue ամսագրի ապրիլյան համարի հերոսուհին։
15-03-2023 09:52
Սոնա Ռուբենյանը երաժշտասերներին է ներկայացրել «4 երազանք» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-06-2026 09:31
Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26
Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։ 
29-06-2026 09:22
Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24
Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44
42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.06.2026
Դիտվել է 533 անգամ
25.06.2026
Դիտվել է 317 անգամ
26.06.2026
Դիտվել է 285 անգամ
27.06.2026
Դիտվել է 253 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster