ՄԵԿ ՏՈՂՈՎ 19-05-2023 09:16 Օհայոյից 77-ամյա թոշակառուն ամուսնացել է ինքն իր հետ և կրել իր երազանքների զգեստը, գրում է LADBible-ը։ Կնոջ խոսքով՝ ինքը միշտ երազել է գեղեցիկ հարսանիքի մասին: Դոթի Ֆիդելին պատմել է, որ 77 տարեկանում արդեն հոգնել է ամուսնու սպասելուց և որոշել է ամուսնանալ առանց նրա։
19-05-2023 06:20 Դաջված ակնագնդերը, ժանիքները եւ կտրված լեզուն այն թանկարժեք կոսմետիկ պրոցեդուրաներից են, որոնք արել է OnlyFans մոդել Քիրսթին Միլիգանը՝ իր կերպարը «կենդանացնելու» համար: Նա ավելի քան 64,000 դոլար է ծախսել մարմնի էքստրեմալ մոդիֆիկացիաների համար՝ վերածվելով նրան, ինչ շատերը համեմատում էին դժոխքի եղջյուրավոր բնակչի հետ:
19-05-2023 05:47 Կաննում կայացել է Ռեժիսոր Ջեյմս Մանգոլդի «Ինդիանա Ջոնսը և բախտի անիվը» ֆիլմի պրեմիերան։ Ներկա են եղել ֆիլմի գլխավոր դերակատար Հարիսոն Ֆորդը կնոջ՝ Կալիստայի հետ, Կարլի Քլոսը, Մադս Միկելսոնը, Ֆիբի Ուոլեր Բրիջը (ֆիլմում դերասանուհին մարմնավորում էր Ինդիանա Ջոնսի սանիկին), Ադրիանա Լիման, Այշվարյա Ռայը, Ֆրեդերիկ Բելը և այլք։
19-05-2023 05:41 Այսօր ամենատարածված պիրսինգներից մեկը ականջի վերին աճառի պիրսինգն է: Զարմանալի չէ, որ այդքան շատ աստղեր հենց այդպիսի պիրսինգ են անում: Այս պիրսինգը կոչվում է նաև պարուրաձև կամ «խխունջ»:
19-05-2023 03:52 HBO ընկերությունը ներկայացրել է «Եվ հենց այնպես» սերիալի երկրորդ սեզոնի պաշտոնական պաստառը, որը «Սոքսը մեծ քաղաքում»-ի շարունակությունն է: Շոուի պրեմիերան տեղի կունենա հունիսի 22-ին:
18-05-2023 10:52 Ռոզա Լինի Snap-ը շարունակում է մնալ աշխարհի առաջատար հիթերից մեկը։ Նրա ճանապարհը եվրատեսիլյան տիրույթից ոչ միայն տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այլեւ՝ Լատինական Ամերիկա։ Երգն այսուհետ հնչում է նաեւ բրազիլական նոր՝ «Երկիր եւ կիրք»/Terra e Paixo/ հեռուստանովելում։
18-05-2023 07:01 Սթրեսն այն հիմնական գործոնն է, որի պատճառով կանանց մոտ երկու անգամ ավելի շատ է ախտորոշվում Ալցյամերի հիվանդություն, քան տղամարդկանց մոտ։ Կանանց մոտ Ալցհայմերի հիվանդության ախտորոշումը հիմնականում պայմանավորված է տարիքից։ Կանանց կյանքի տևողությունն ավելի երկար է, քան տղամարդկանցը, իսկ Ալցհայմերը առաջանում է հենց ծերունական տարիքում։ Սակայն ըստ Վաշինգտոնի համալսարանի գիտնականների՝ կանանց մոտ այս հիվանդությունն ավելի հաճախ ախտորոշելու պատճառը միայն տարիքը չէ։
18-05-2023 03:20 Շվեդ երգչուհի Լորինը չի ցանկացել երկրորդ անգամ հանդես գալ Եվրատեսիլում, բայց, այնուամենայնիվ, մրցույթին ներկայացրեց իր Tattoo երգը և դարձավ հաղթող։ «Սկզբում ես չէի ուզում գնալ այս Եվրատեսիլին, բայց հետո կարծես ինչ-որ ալիք ծագեց, իմպուլս առաջացավ։ Ինձ թվում է, որ ստեղծագործության մեջ սահմանափակումներ և սահմանաչափեր չպետք է լինեն»,- նշել է երգչուհին։
18-05-2023 02:58 Վերջերս ամերիկացի գիտնականներն իրենց ուսումնասիրության մեջ եզրակացրեցրել են, որ արհեստական միսը 4-ից 25 անգամ ավելի շատ ածխածնի հետք ունի, քան սովորական միսը:
17-05-2023 10:28 Նյու Յորքի Ziegfeld Ballroom-ում կայացել է Woman of Vision մրցանակաբաշխությունը, որտեղ մրցանակը հանձնվել է Մեգան Մարքլին։ «Կանանց և աղջիկների պաշտպանության համար» մրցանակը դքսուհուն հանձնել է Գլորիա Սթայնեմը, ով նաև Մեգանի ընկերուհին է։
17-05-2023 10:26 Մայիսի 16-ին տեղի ունեցավ Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի բացումը։ Կարմիր գորգին դուրս են եկել Քեթրին Դենյովը, Ումա Թուրմանը որդու՝ Հելեն Միրենի հետ, Ալեսանդրա Ամբրոսիոն, Էմանուել Բարտը, Դմիտրի Ռասամը և Շարլոտ Կազիրագին, Նաոմի Քեմփբելը և այլք։
17-05-2023 10:19 Նիհարել ցանկացողների համար նախատեսված նախաճաշը պետք է ներառի երկար հագեցվածության համար նախատեսված սպիտակուցներ և մանրաթելեր, որոնք դանդաղեցնում են մարսողությունը: Ցուցակում առաջինը ձուն է, այնուհետեւ՝ վարսակի ալյուրը, առաջարկվում է նաև խմորեղենը փոխարինել հացահատիկի հացով, իսկ սմուզիներին ավելացնել կտավատի կամ չիայի սերմեր, որոնք պարունակում են օմեգա-3 ճարպաթթուներ:
17-05-2023 10:16 Վերջերս լուրեր են շրջանառվում Քիմ Քարդաշյանի եւ նախկին ֆուտբոլիստ Թոմ Բրեդիի հնարավոր սիրավեպի մասին։ Սակայն երկու կողմերի ներկայացուցիչները պնդում են, որ Քիմի եւ Թոմի միջեւ ոչինչ չկա։ Մարզիկը ռեալիթի հեռուստաաստղին խորհուրդներ է տալիս Բահամյան կղզիներում առանձնատուն գնելու վերաբերյալ։ 42-ամյա Քիմը ցանկանում է տուն գնել այն նույն տարածքում, որտեղ 45-ամյա Բրեդին արդեն սեփականություն ունի, պնդում է Page Six-ը:
17-05-2023 10:13 34-ամյա Նեյլին Էշլին Instagram-ում ունի 2,5 միլիոն հետեւորդ եւ կանոնավոր կերպով շփվում է նրանց հետ, բայց չի կարող նույնը ասել իր իրական կյանքում ունեցած հարաբերությունների մասին: OnlyFans-ի աստղը խոստացել է հրաժարվել սեքսից իր ընկերոջ հետ բարդ ու դժվար բաժանումից հետո՝ ասելով, որ «ոչ մի տղամարդ» իրեն արժանի չէ:
16-05-2023 10:29 Առավոտյան ցիտրուսային մրգերն ու շոկոլադը կօգնեն ձեզ ավելի արագ արթնանալ: Ըստ սննդաբանների՝ նարինջի հյութը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որն օրգանիզմը լցնում է էներգիայով։ Սակայն ցիտրուսային մրգերը չի կարելի ուտել դատարկ ստամոքսին։ Մուգ շոկոլադը պարունակում է առնվազն 55 տոկոս կակաոյի հատիկներ, որոնք հարուստ են սննդային մանրաթելերով և մագնեզիումով, որը տարրը նպաստում է էնդորֆինի ու սերոտոնինի արտազատմանը։
16-05-2023 05:41 Շարլիզ Թերոնը նոր սիրավեպ ունի. DailyMail-ը հրապարակել է լուսանկարներ, որոնք արվել են պապարացիների կողմից 47-ամյա դերասանուհու՝ մոդել Ալեքս Դիմիտրիևիչի հետ հանդիպման ժամանակ։
16-05-2023 05:19 Բեյոնսեն սկսել է իր՝ երկար սպասված՝ Renaissance համաշխարհային շրջագայությունը, որը մեկնարկել է Ստոկհոլմում։ Մոտ 57 համերգ է նախատեսված մարզադաշտերում: Համացանցն արդեն եռում է փոփ-դիվայի ֆուտուրիստական կերպարներով՝ Coperni-ից մինչեւ Loewe-ի հարմարավետ բոդի կոստյումներ՝ բոլորը Shiona Turini-ի ոճով:
16-05-2023 02:16 Իսպանացի ինֆլուենսեր Պաուլա Գոնուն ցնցել եւ զայրացրել է մարդկանց այն բանից հետո, երբ բացահայտել է, որ իր սիրելիի հետ ռոմանտիկ ընթրիքի ժամանակ կերել է իր ծնկի կռճիկը: «Ես կերա իմ սեփական մենիկսի մի կտորը», - հայտարարել է Պաուլա Գոնուն, որն ունի ավելի քան 1,48 միլիոն բաժանորդ YouTube-ու եւ 2 միլիոն հետեւորդ՝ Instagram-ում։
16-05-2023 01:49 Դերասանուհի Քեյթ Ուինսլեթը Լոնդոնում կայացած BAFTA հեռուստատեսային մրցանակաբաշխությանը ներկայացել է 22-ամյա դստեր՝ Միա Թրիփլթոնի հետ։ Մայրն ու դուստրը, որոնք միասին նկարահանվել են մրցանակի առաջադրված «Ես Ռութն եմ» հեռուստասերիալում, լուսանկարիչների համար կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել սեւ զգեստներով։
15-05-2023 09:45 Մեծ Բրիտանիայի Ռեդինգի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ սառեցված մրգերն ու բանջարեղենը կարող են լինել ոչ միայն այնքան սննդարար, որքան թարմը, այլև որոշ դեպքերում նույնիսկ ավելին: Սառեցված մրգերը ավելի լավ են պահպանում սնուցիչները, բոլոր հեղուկները պնդանում են սննդի մեջ, ինչը դանդաղեցնում է քիմիական ռեակցիաները և կանխում այնպիսի կարևոր նյութերի կորուստը, ինչպիսիք են վիտամին C-ն, պոլիֆենոլները և որոշ հակաօքսիդանտներ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45 Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։ 17-08-2026 10:24 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը ։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։ 17-08-2026 09:30 Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։ 17-08-2026 06:54 Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ: 17-08-2026 01:59 Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026 Դիտվել է 405 անգամ 12.08.2026 Դիտվել է 369 անգամ 14.08.2026 Դիտվել է 299 անգամ 15.08.2026 Դիտվել է 277 անգամ