Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-04-2023 14:44
Չինաստանի ինը մասնագիտական քոլեջներ իրենց ուսանողներին կուղարկեն գարնանային արձակուրդի, որպեսզի նրանք կարողանան զուգընկեր գտնել: Այսպիսով, իշխանությունները հույս ունեն բարձրացնել ծնելիությունը երկրում:
01-04-2023 14:43
Ավստրալիայի 94-ամյա բնակչուհին, որը նույնիսկ դպրոցական կրթություն չի ստացել, 14 տարեկանից վարել է կարդացած գրքերի ցանկ։ Նրա թոռը Twitter-ի իր հետեւորդների հետ կիսվել է իր տատիկի օրագրի մի մասով։ Այն ունեցել է 1658 վերնագիր։
31-03-2023 10:48
Լանջաբացվածքը՝ դեկոլտեն, գալիս է դարերից ու համարվում կանացի գրավչությունն ընդգծող ամենասեքսուալ միջոցներից։ Լանջաբացվածքով հագուստ նախընտրող կանայք միշտ որակվել են համարձակ ու սեքսուալ։ Դեկոլտեն այնքան է տարածվել նորաձեւության մեջ, որ, նույնիսկ, որոշվել է դրան հատուկ օր նվիրել, որը դարձել է մարտի 31-ը։
31-03-2023 09:55
Ձեռքերի մաշկի ճաքերն այնքան էլ անվնաս չեն, որքան կարող է թվալ: Ամենից հաճախ ձեռքերի մաշկի վերքերը և միկրոճաքերը հանգեցնում են մաշկաբանական հիվանդությունների՝ պզուկների, դերմատոմիոզիտների կամ պիոդերմայի։ Բացի դրանից, ինֆեկցիաները մեծացնում են իմունային համակարգի բեռը, ինչը կարող է հետագայում ալերգիայի զարգացում առաջացնել։
31-03-2023 09:52
Գիտնականները պարզել են, որ հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց մարմինները կարող են կենսաբանորեն ավելի ծեր լինել, քան նրանց իրական տարիքը: Դա վերաբերում է այնպիսի վիճակներին, ինչպիսիք են դեպրեսիան, երկբեւեռ կամ տագնապային խանգարումները:
31-03-2023 03:06
Վերջերս հայտնի դարձավ Սելենա Գոմեսի նոր հարաբերությունների մասին. նրան «բռնացրել էին» Զեյն Մալիկի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Իր նախկինի նոր սիրավեպին արձագանքել է ինքը՝ Ջիջի Հադիդը։ Us Weekly-իի աղբյուրները  նշել են, որ Ջիջին չեզոք է վերաբերվում իր նախկինի հարաբերություններին այլ աղջիկների հետ:
31-03-2023 02:02
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը վաճառել է այն տունը, որտեղ ապրում էր Անջելինա Ջոլիի և իրենց երեխաների հետ։ Խոսքը Լոս Անջելեսի Լոս Ֆելիզ շրջանում գտնվող կալվածքի մասին է, որը Փիթը ձեռք էր բերել 1994 թվականին դերասանուհի Կասանդրա Պետերսոնից, ով հայտնի է խավարի տիրուհու՝ Էլվիրայի դերով։
30-03-2023 10:46
Հելսինկիի համալսարանի գիտնականները պարզել են, որ արեւադարձային երկրներում հանգիստը բարելավում է մարդկանց հոգեկան առողջությունը։ Սակայն հանգստից մոտ մեկ ամիս անց դրական ազդեցությունը նվազել է։ Միեւնույն ժամանակ, ձմռանը արեւադարձային արձակուրդի գնացած մասնակիցների մոտ ազդեցությունն ավելի երկար է տեւել այն մասնակիցների համեմատ, որոնք հանգստի են մեկնել տարվա այլ եղանակին։
30-03-2023 10:42
Մսի աճեցմամբ զբաղվող ավստրալական Vow ընկերությունը մամոնտի կենսանյութեր է օգտագործել՝ այս հնագույն կենդանու մսից լաբորատորիայում կոլոլակներ պատրաստելու համար: Նախագծի նպատակն է ցույց տալ բջիջներից աճեցված «մսի ներուժը՝ առանց կենդանիներ մորթելու»։
30-03-2023 07:51
Չեռնոգորիայի Պետրովացում ընթացող կանանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Աննա Սարգսյանը, ով, 11 հնարավորից հավաքելով 7,5 միավոր, գրավեց 10-րդ տեղը: Էլինա Դանիելյանը 14-րդն է, Լիլիթ ՄԿրտչյանը՝ 21-րդը, Մարիամ Մկրտչյանը՝ 30-րդը, Սուսաննա Գաբոյանը՝ 65-րդը, իսկ Պոլինա Կոբակը՝ 84-րդը: Եվրոպայի կանանց անհատական առաջնության չեմպիոնը վրացի Մերի Արաբիձեն է:
30-03-2023 05:57
8-14 տարեկան տարիքային խմբում «Սլավյանսկի բազար 2023» 22-րդ մանկական կատարողների ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 10-ամյա Անահիտ Գալստյանը, որը ժյուրիին ներկայացել է նախ Առնո Բաբաջանյանի «Իմ Երևան», ապա՝ Բրունո Մարսի երգացանկից՝ «Versache on the floor» կատարումներով։
30-03-2023 02:01
Էմիլի Ռատակովսկու նախկին ամուսին Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ։ Այս մասին հայտնում է Variety-ն։ Պրոդյուսերին մեղադրանքներ են առաջադրել միանգամից մի քանի աղջիկ։
29-03-2023 09:40
Թրոմբոզը կանխելու համար անհրաժեշտ է կանոնավոր կերպով պահպանել ֆիզիկական ակտիվությունը և հրաժարվել վատ սովորություններից։ Բժիշկները նշում են, որ երակային թրոմբոզի զարգացման հիմնական պատճառներից մեկը երկարատեւ ֆիզիկական անգործությունն է։ Արյան մակարդումը կանխելու համար կարևոր է պահպանել ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը: Նման գործունեության իդեալական տեսակը լողն է։
29-03-2023 09:17
Բրիտանական Հաքսբի քաղաքից նախկին ուսուցչուհի Օլիվ Էդվարդսը նշել է իր 109-ամյակը եւ որպես իր երկարակեցության գաղտնիք անվանել համառությունն ու օրական երեք անգամ սնվելը: Կինը պատմել է, որ սիրում է սաղմոն եւ ծնեբեկ, շատ ջուր է խմում եւ ժամանակը տրամադրում է կարդալուն, հյուսելուն ու կարելուն։ Նրա խոսքով՝ ինքը փորձում է հնարավորինս երկար ակտիվ մնալ եւ չի դադարում զբաղվել իր հոբբիներով։
29-03-2023 07:03
Սերմնահեղուկի սերիական դոնորը, ով 550 երեխաների կենսաբանական հայր է, կկանգնի դատարանի առաջ Նիդեռլանդներում:  Հաագայից երաժիշտ 41-ամյա Ջոնաթան Ջեյքոբ Մեյերին դատի է տվել հոլանդական Donorkind հիմնադրամը, որը պատրաստվում է արգելել Մեյերին սերմնահեղուկ հանձնել, քանի որ նա բազմիցս գերազանցել է հոլանդական օրենսդրությամբ թույլատրելի սահմանը։ Նիդեռլանդներում սերմնահեղուկի դոնորներին թույլատրվում է ունենալ 12 կնոջից ոչ ավելի, քան 25 երեխա։ 
29-03-2023 03:54
Երգչուհի Շակիրան հանդիպում է Մայամիից առեղծվածային անծանոթի հետ: Շակիրան Մայամիում իր խորհրդավոր ուղեկցին ծանոթացել է  չորս ամիս առաջ, հայտնում է Daily Mail-ը: Սակայն նրանց սիրավեպի մասին մանրամասներ չկան։
29-03-2023 02:23
Չեռնոգորիայում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրից առաջ Հայաստանի 6 ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը՝ 7-ական միավոր։ Առաջատարներն են 8-ական միավոր վաստակած վրացի Մերի Արաբիձեն եւ լեհ Օլիվիա Կիոլբասան։ 7,5-ական միավոր ունեն վրացի Սալոմե Մելիան ու հույն Ստավրուլա Ցոլակիդուն։
28-03-2023 14:39
Տղամարդիկ ավելի դժվար են հաղթահարում սիրելիի մահը, քան կանայք: Նաեւ ավելի հավանական է, որ կորստից հետո մեկ տարվա ընթացքում իրենք մահանան: Դա կարող է պայմանավորված լինել ընտանիքում գենդերային դերերով եւ նրանով, որ կանայք հոգեբանորեն ավելի կայուն են:
28-03-2023 14:33
Հայկական բաղադրիչով ֆրանսիական ապրանքանիշը հայտնվել նորաձեւության ամսագրերից մեկում։ La Marche Bleue նախագծի մասնակիցները կեցվածք են ընդունել Ֆաուստո Էլիզալդի տեսախցիկի առաջ՝ մասամբ կրելով erEvan Officiel-ի հանդերձանքը։
27-03-2023 09:59
Գերմանացի գարեջրագործները որոշել են արմատապես փոխել իրենց արդյունաբերությունը եւ հրաժարվել գարեջրի հիմնական բաղադրիչից՝ ջրից, որը կազմում է այս արտադրանքի 90%-ը: Նրանք ստեղծել են աշխարհում առաջին փոշի գարեջուրը։ Վերջինիս հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն փոխարինող չէ, այլ լիարժեք գարեջուր։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 421 անգամ
12.08.2026
Դիտվել է 373 անգամ
14.08.2026
Դիտվել է 300 անգամ
15.08.2026
Դիտվել է 282 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster