ՄԵԿ ՏՈՂՈՎ 11-07-2023 10:10 Ամերիկացի փորձագետները փորձով ապացուցել են, որ արարող մարդիկ ավելի արդյունավետ են օգտագործում իրենց ազատ ժամանակը։ Նրանք ավելի քիչ են կախված գաջեթներից եւ, առհասարակ, ավելի քիչ են ձանձրանում, քան մյուսները։
11-07-2023 08:29 Ճարպարակալում առաջանում է, երբ մարդն ավելի շատ կալորիա է օգտագործում, քան այրում է` ֆիզիկական վարժությունների ու սովորական առօրյա գործողությունների միջոցով: Օրգանիզմն այս հավելյալ կալորիաները կուտակում է ճարպի ձևով: Քաշի վրա ազդում են նաև գենետիկական, վարքագծային, մետաբոլիկ և հորմոնալ գործոնները' գենետիկ նախատրամադրվածություն, սովորություններ, անառողջ սնունդ, ֆիզիկական ակտիվության պակաս, քնի անկանոն ռեժիմ։
11-07-2023 05:39 Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսn ու դերասան Բեն Աֆլեքը վերականգնեցին իրենց հարաբերությունները 2021 թվականին՝ առաջին բաժանումից գրեթե 20 տարի անց: Հայտնիներն ամուսնացան մեկ տարի առաջ։ Զույգը պնդում է, որ իրենց ընտանիքում սեր է տիրում։ Սակայն Marca հրատարակությունը հայտնել է, որ երգչուհին իր համար պահեստային տարբերակ է պատրաստում՝ հնարավոր ամուսնալուծության դեպքում։
11-07-2023 05:19 Ուիմբլդոնի մրցաշարում հայտնի են կանանց մենախաղի բոլոր զույգերը. Իգա Շվյոնտեկ (1, Լեհաստան) - Էլինա Սվիտոլինա (76, Ուկրաինա), Ջեսիկա Պեգուլա (4, ԱՄՆ) - Մարկետա Վոնդրոուշովա (42, Չեխիա), Օնս Ժաբեր (6, Թունիս) - Ելենա Ռիբակինա (3, Ղազախստան), Արինա Սաբալենկա (2, Բելառուս) - Մեդիսոն Քիս (18, ԱՄՆ): Քառորդ եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 11-ին։
10-07-2023 11:28 Սրտաբանները նշում են, որ բջջային հեռախոսի հաճախակի օգտագործումը մեծացնում է սրտանոթային պաթոլոգիաների, մասնավորապես՝ զարկերակային հիպերտոնիայի զարգացման ռիսկը։ Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ սմարթֆոնի օգտագործումը շաբաթական 30 րոպեից ավելի զանգեր կատարելու կամ ստանալու համար մեծացնում է հիպերտոնիայի զարգացման ռիսկը։
10-07-2023 11:14 Ըստ մասնագետների՝ շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է լուրջ հիվանդություններ առաջացնել։ Նրանց խոսքով՝ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել մշտական հոգնածությանը։ Այն մարդիկ, ովքեր սիրում են քաղցրավենիք ուտել, վնասում են իրենց առողջությանը, քանի որ շաքարը էներգիա է տալիս միայն կարճ ժամանակով և արդյունքում թուլություն է առաջացնում։
10-07-2023 11:08 Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը երկամարտի 225 կգ արդյունքով եւ ռեկորդով նվաճել է ոսկե մեդալ՝ հռչակվելով Եվրոպայի պատանեկան առաջնության կրկնակի չեմպիոն:
10-07-2023 07:39 Էնրիկե Իգլեսիասը և Աննա Կուրնիկովան գաղտնի ամուսնացել են։ Այս մասին երգչուհու եղբայրը՝ Խուլիո Իգլեսիա կրտսերը, խոսել է իսպանական հեռուստաշոուի եթերում։ Էնրիկեն Աննայի հետ հարաբերությունների մեջ է արդեն գրեթե 25 տարի և նրանք ունեն երեք հիանալի երեխա։
10-07-2023 02:32 Դերասանուհի Էշլի Բենսոնը, ով հայտնի է «Մեր կյանքի օրերը» և «Հաճելի խաբեբաները» ֆիլմերով, ամուսնանում է: 33-ամյա դերասանուհին և նավթային մագնատ Մարվին Դևիսի 43-ամյա թոռը՝ Բրենդոնը, հայտարարել են իրենց նշանադրության մասին։
08-07-2023 09:30 Շատ մարդիկ օգտագործում են քաղցրավենիք՝ ինտենսիվ մտավոր աշխատանքի ժամանակ ուղեղի գործունեությունը խթանելու համար: Սակայն դա բացասական հետևանքներ է ունենում։ Երբ շաքարի մեծ չափաբաժինը մտնում է արյուն, ուղեղի և ամբողջ օրգանիզմի ակտիվությունն իսկապես մեծանում է։ Պարզապես նման «լիցքավորման» ազդեցությունը կարճաժամկետ է։ 15–20 րոպեի ընթացքում առաջադրանքների վրա կենտրոնացումը փոխարինվում է հոգնածությամբ, քնկոտությամբ և սովի զգացումով:
08-07-2023 09:20 «Եվրատեսիլ 2024»-ը կանցկացվի Շվեդիայի Մալմյո քաղաքում, հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը՝ Eurovision.tv-ն։ «Եվրատեսիլ»-ի պատմության մեջ Մալմյոն իր ուրույն տեղն ունի․ այն մրցույթը հյուրընկալել էր 1992 թ-ին, այնուհետեւ՝ 2013-ին՝ Լորինի առաջին հաղթանակից հետո: Կիսաեզրափակիչները կանցկացվեն 2024 թվականի մայիսի 7-ին և 9-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 11-ին , « Մալմյո Արենայում» ։
08-07-2023 09:11 Ավստրալացի գիտնականները պարզվել են, որ արտամարմնային բեղմնավորման համար ձվաբջիջների գոյատևման վրա ազդում է տարվա այն ժամանակը, երբ դրանք հավաքվում են ձվարաններից: Ամռանը հավաքված ձվաբջիջներից ստացված սաղմերն աշնանային ցուցանիշների համեմատ 30%-ով ավելացնում են երեխա ունենալու հնարավորությունը։ Կենդանի ծննդաբերության հավանականությունը 28%-ով ավելի է եղել, երբ նյութը հավաքվել է ամենաշատ արևային լույս ունեցած օրերին՝ համեմատած ամպամած օրերի հետ։
08-07-2023 02:40 Լաս Վեգասի ոստիկանությունը հետաքննում է երգչուհի Բրիթնի Սփիրսին հարվածելու հետ կապված միջադեպը, որը տեղի է ունեցել հուլիսի 6-ի գիշերը քաղաքի հայտնի ռեստորաններից մեկում։ Ըստ երգչուհու՝ ինքը փորձել է մոտենալ NBA-ի բասկետբոլիստ Վիկտոր Վեմբանյամային և շնորհավորել նրան հաջողությունների առթիվ, և քանի որ աղմկոտ է եղել, բասկետբոլիստի ուշադրությունը գրավելու համար Սփիրսը դիպել է նրա ուսին։ Վեմբանյամային պաշտպանող անվտանգության աշխատակիցն, ըստ Սփիրսի, ձեռքը հետևի մասով հարվածել է իր դեմքին։
07-07-2023 10:34 Շվեդուհին վերջին 10 տարիների ընթացքում գրեթե 127 280 դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա՝ փորձելով դառնալ իսկական Բարբի տիկնիկ։ Ալիսիա Ալմիրան հայտնել է, որ մի քանի տարի առաջ թողել է իր եկամտաբեր PR աշխատանքը՝ դառնալով ինքնահռչակ «բիմբո աղջիկ»:
06-07-2023 11:26 Բրիտանացի աշակերտուհին ժամանել է իր ավարտական երեկոյին դագաղի մեջ, որը տարել են նրա եղբայրն ու հայրը, նախքան կարմիր գորգի վրա «կյանքի վերադառնալը»: 16-ամյա Աբի Ռիկեթսն աղմուկ է բարձրացրել Trinity Academy-ում, երբ ժամանել է սեւ Volvo XC90-ով, ոտքից գլուխ հագած սեւ ժանյակավոր զգեստ, ժանյակավոր զուգագուլպաներու երկարաճիտ կոշիկներով: Դագաղը գորգի եզրին դնելուց հետո, ընտանիքը հնչեցրել է շվեդական Ghost ռոք խմբի «Year Zero» երգը:
06-07-2023 11:15 Թաիլանդում բժիշկները սխալմամբ կենդանի կնոջ մահացած են հայտարարել: Կինը կենդանության նշաններ է ցույց տվել, երբ նրա հարազատները դիակը պատրաստել են հուղարկավորության։
06-07-2023 02:31 Ավարտվել է աղմկահարույց և մի քանի ամիս քննարկվող «Կուռք» սերիալի ցուցադրությունը, որի գլխավոր դերում Լիլի-Ռոուզ Դեփն էր։ Եզրափակիչ սերիայի թողարկումից հետո քննադատներն ու հեռուստադիտողները խոսում են այն մասին, թե որքանով ձախողվեց կամ դեռ արժե դիտել Սեմ Լևինսոնի և The Weeknd-ի նախագիծը:
06-07-2023 02:23 Փարիզում Նորաձևության շաբաթվա երկրորդ օրն ավարտվեց Armani Prive նորաձեւության տան աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությամբ։ Ավանդաբար շոուն գրավել էր մեծ թվով հոլիվուդյան հայտնիների, սակայն երեկոյի գլխավոր աստղը դերասանուհի Քեյթ Հադսոնն էր։ Նա շոուին ներկայացել էր իր փեսացուի՝ գործարար Դենի Ֆուջիկավայի հետ։
06-07-2023 01:41 64-ամյա ամերիկացի երգչուհի Մադոննան կարող է վերակենդանացման բաժանմունքում հայտնված լինել՝ բակտերիալ վարակով վարակվելու պատճառով, քանի որ նա «անտեսել է հիվանդության նշանները»։
05-07-2023 11:13 «Աշխարհի ամենապինդ ուտեստը» բառացիորեն ավանդական չինական խորովածն է, որի հիմնական բաղադրիչը քարերն են։ Այն պետք է ուտել՝ ծծելով փոքրիկ քարերը՝ վայելելու Չինաստանի արեւելյան Հուբեյ նահանգում ծագած ուտեստի հարուստ եւ կծու համը: Քարը ծծելուց հետո այն պետք է դեն նետել, այստեղից էլ գալիս է ճաշատեսակի անվանումը suodiu, որը նշանակում է «ծծել ու նետել»։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45 Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։ 17-08-2026 10:24 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը ։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։ 17-08-2026 09:30 Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։ 17-08-2026 06:54 Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ: 17-08-2026 01:59 Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026 Դիտվել է 367 անգամ 17.08.2026 Դիտվել է 354 անգամ 14.08.2026 Դիտվել է 299 անգամ 15.08.2026 Դիտվել է 269 անգամ