Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-02-2024 10:06
Ճապոնական հետազոտության տվյալներով՝ գեր մարդիկ օգտագործելով խնձորի քացախ՝ երեք ամսում նիհարել են միջինը 1 կգ: Դիետոլոգները նշել են, որ չկան բարձրորակ գիտական ապացույցներ, որոնք կապում են խնձորի քացախի օգտագործումը քաշի կորստի հետ։ Բացի դրանից, այս միջոցը կարող է վնասել ատամի էմալը և խախտել ստամոքսի թթվի հավասարակշռությունը։
19-02-2024 09:47
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողների կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ սիրով զբաղվելը կարող է հատկապես օգտակար լինել որոշակի իրավիճակներում: Գիտնականները բացատրել են, որ հուզական պոռթկումները, ինչպիսին  զայրույթն է, իմաստ ունի տրվել մարմնական հաճույքներին, քանի որ դա օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակը և բարելավել սրտի առողջությունը։
19-02-2024 07:27
Բրիտանական Vogue-ի նախկին գլխավոր խմբագիր Էդվարդ Էնինֆուլին մեղադրել են Մեգան Մարքլին անտեսելու մեջ։ Հայտնի է, որ ամսագրի մարտի համարի շապիկին հայտնվել են «40 նորաձեւության սրբապատկերներ», որը Էնինֆուլիի համար վերջինն էր գլխավոր խմբագրի պաշտոնում։ Նրանց թվում էին Նաոմի Քեմփբելը, Վիկտորյա Բեքհեմը, Սինդի Քրոուֆորդը, Ջեյն Ֆոնդան, Մայլի Սայրուսը, Քեյթ Մոսը, Կարլի Քլոսը, Ջիջի Հադիդը, Ջեմմա Չանը, Սելմա Բլերը և այլ հայտնիներ։ Սակայն հրապարակման ընթերցողները նկատել են, որ արքայազն Հարիի կինը բացակայում է լուսանկարում։
19-02-2024 03:21
Ջենիֆեր Լոպեսը Variety-ին տված հարցազրույցում պատմել է, թե որքան դժվար էր նորից հարաբերություններ սկսել Բեն Աֆլեքի հետ և ինչու, իրականում, սիրահարները բաժանվեցին հեռավոր 2000-ականներին։ Ջեյ Լոյի խոսքով՝ ինքը և Բենը ստիպված են եղել բաժանվել որոշ ժամանակով (17 տարի)՝ իրենք իրենց լավ հասկանալու համար։ Նրանց առաջին անհաջող հարսանիքի ժամանակ և՛ ինքը, և՛ ընտրյալը շփոթվել են և կորցրել իրենց, հարաբերություններն արդեն քանդված էին ՝ «ճնշման ծանրության տակ»:
19-02-2024 02:59
Լիանա Գյուրջյանը չորրորդն է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի բրոնզե մեդալակիրը երկամարտում գրանցեց 220 կգ արդյունք (95+125): Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց լեհ Վերոնիկա Զելինսկան (235 կգ, 103+132):
17-02-2024 09:27
Ուռուցքաբանները նշել են քաղցկեղի մի քանի տեսակ, որոնք կարող են ժառանգական լինել։ Դրանց թվում են՝ կրծքագեղձի քաղցկեղը, ձվարանների քաղցկեղը, վահանաձև գեղձի քաղցկեղի որոշակի տեսակ (մեդուլյար քաղցկեղ) և հաստ աղիքի քաղցկեղի որոշ տեսակներ։ 
17-02-2024 09:22
Տարբեր հետազոտությունների համաձայն՝ ավելի քան 50 միլիոն մարդ շատ շուտով ռոմանտիկ խոր հարաբերություններ կունենա ոչ կենսաբանական ուղեկիցների հետ։ Ներկայումս այդ մարդկանց թիվն արդեն բավական մեծ է՝ 10-20 միլիոն:
17-02-2024 07:50
Ամերիկյան Ջեյն Ուեյդ բրենդը Նյու Յորքում անցկացված Նորաձևության շաբաթվա վերջին անսովոր աքսեսուար է ներկայացրել՝ սառցե պայուսակ։ Այն բառացիորեն պատրաստված է եղել սառույցից. պայուսակը նույնիսկ սկսել է հալվել թեժ լույսերի ներքո:
17-02-2024 05:47
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն ու նրա սիրելին՝ ֆիթնեսի մարզիչ Ինես դե Ռամոնը սկսել են ապրել միասին։ Այս մասին հայտնում է People-ը։ Կայքի ինսայդերներից մեկը հայտնել է, որ Ինես դե Ռամոնը տեղափոխվել է դերասանի ամառանոց:
17-02-2024 02:24
Զենդայայի վերջին կերպարն ապշեցրել է նրա երկրպագուներին: Դերասանուհին Լոնդոնում կայացած «Dune: Part Two» ֆիլմի համաշխարհային պրեմիերային ներկայացել էր իսկական ռոբոտի հագուստով։
15-02-2024 09:11
Սեզոնային ալերգիան, սովորաբար, մարդկանց մոտ ասոցացվում է փռշտոցի հետ, սակայն փռշտոցը ալերգիայի առաջին ախտանիշը չէ: Սեզոնային ալերգիայի ախտանիշներն են քթահոսությունը, քթի փակվածությունը և քթի խոռոչում, ականջներում, կոկորդում քորը: Հարբուխի և սեզոնային ալերգիայի ախտանիշները բավական նման են իրար, ինչը հաճախ շփոթություն է առաջացնում մարդկանց մոտ:
15-02-2024 09:09
Վեճից հետո սեքսը ոչ միայն լավ է ձեր հարաբերությունների, այլեւ առողջության համար։ «Հաշտեցնող սեքսը» ոչ պաշտոնական տերմին է, որն օգտագործվում է սեռական մտերմությունը նկարագրելու համար, որը տեղի է ունենում զույգերի միջեւ կոնֆլիկտից հետո:
15-02-2024 07:24
Նիդեռլանդների նախկին վարչապետ Դրիս վան Ագտը և նրա կինը՝ Եվգենին, մահացել են նույն օրը՝ փետրվարի 5-ին, զույգերի էֆթանազիայի միջոցով։ Երկուսն էլ 93 տարեկան էին։
15-02-2024 07:14
Ծանրամարտի Եվրոպայի կանանց առաջնության չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը նշում է, որ յուրաքանչյուր մրցաշարում էլ լարվածություն կա, Եվրոպայի առաջնությունն էլ այդ առումով բացառություն չէր: «Իմ կարծիքով՝ 19 տարեկանում ոսկե մեդալակիր դառնալը նորմալ է: Մեծահասակների մրցաշարերի երկրորդ անգամն էի մասնակցում, սակայն առավելագույնս լավ էի պատրաստվել ու դրական էի տրամադրված»,-ասաց Եվրոպայի նորընծա չեմպիոնը:
15-02-2024 05:21
Զտված ձավարեղեն ուտելը կարող է առաջացնել բորբոքային պրոցեսների սրացում, այդ թվում՝ հոդերի, և, համապատասխանաբար, առաջացնել հոդացավերի սրացում։ Ամբողջական հացահատիկները լավագույն ընտրությունն են արթրիտի դեպքում:
14-02-2024 09:15
Ճապոնիայում առաջին անգամ հաջողությամբ բուծել են գենետիկորեն ձևափոխված խոզ, որի օրգաններն ապագայում կարող են առանց օրգանիզմի կողմից մերժման փոխպատվաստվել մարդկանց։ Ճապոնացի մասնագետները ենթադրում են, որ արդեն 2024 թվականին կսկսեն գենետիկորեն ձևափոխված խոզի օրգանները փոխպատվաստել կապիկի մարմնում, ինչը միջանկյալ քայլ է մարդու մարմնում փոխպատվաստման ճանապարհին:
14-02-2024 09:05
University of Naples Federico II համալսարանի և Մեծ Բրիտանիայի University of Lincoln համալսարանի գիտնականների վերջին հետազոտության՝ շներն իսկապես ունեն իրենց տերերի զգացմունքները կարդալու զարմանալի ունակություն:
14-02-2024 09:00
Մեծ Բրիտանիայի հոգեբանները պարզել են, որ վիրտուալ զբոսանքն անտառում նվազեցնում է բացասական հույզերի մակարդակը սթրեսի ենթարկված մարդկանց մոտ: Էֆեկտն ավելի ուժեղ է եղել նրանց համար, որոնք նկատել են կենսաբազմազանությունը։ Բացասական հույզերն ավելի շատ թուլացել են նրանց մոտ, որոնք կարող էին ավելի շատ բույսեր նկատել և տարբերել։
14-02-2024 07:08
Արևածաղկի սերմերը կարող են օգնել նվազեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը, քանի որ դրանք պարունակում են վիտամին E, որն անհրաժեշտ է դրա համար: Վիտամին E-ն ազդում թուլամտությամբ տառապող մարդկանց առողջության վրա. փորձագետները պարզել են, որ այս վիտամինը երկու տարի ընդունելիս հիվանդության զարգացումը դանդաղել է:
14-02-2024 02:23
Սելենա Գոմեսը Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել իր ընկերոջ՝ Բենի Բլանկոյի հետ։ Նա գրառումը մակագրել է «Իմ լավագույն ընկերը» արտահայտությամբ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026
Դիտվել է 354 անգամ
14.08.2026
Դիտվել է 286 անգամ
15.08.2026
Դիտվել է 243 անգամ
17.08.2026
Դիտվել է 203 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster