Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-03-2024 09:52
Տաք ջուրը բարելավում է նյութափոխանակությունն ու արյան շրջանառությունը, նշում եմ բժիշկները։ Տաք ջուրը խթանում է լեղու արտադրությունը և, ընդհանուր առմամբ, նորմալացնում է աղեստամոքսային տրակտի (GIT) աշխատանքը: Բացի դրանից, առավոտյան մեկ բաժակ տաք ջուրը փոխհատուցում է խոնավության գիշերային կորուստը։
01-03-2024 09:46
Օրգազմը միայն հաճույքի կամ բազմացման համար չէ: Օրգազմը նպաստում է սեռական զուգընկերների միջեւ երկարատեւ կապի հաստատմանը, ասվում է Օստինում Տեխասի համալսարանի նոր հետազոտության մեջ: 
01-03-2024 05:07
90-ականների սուպերմոդել Նաոմի Քեմփբելը կասկածվում է Սաուդյան Արաբիայի մուլտիմիլիոնատեր Մուհամեդ Ալ Թուրքիի հետ սիրավեպի մեջ։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ ինսայդերին հղումով։ Նաոմի Քեմփբելին հաճախ են նկատում Մուհամեդ Ալ Թուրքիի ընկերակցությամբ հանրային միջոցառումների ժամանակ: Փետրվարի սկզբին սուպերմոդելն ու մուլտիմիլիոնատերը միասին հայտնվեցին BAFTA մրցանակաբաշխությանը։
01-03-2024 03:11
Playboy-ի 22-ամյա մոդել Հայք Քոնինգսը, ով հայտնվել է մեծահասակների համար ամսագրի հոլանդական հրատարակության շապիկին, խոսել է գիշերային ակումբում Լեոնարդո դի Կապրիոյի հետ հանդիպման մասին։ Աղջիկը դերասանին անվանել է չափազանց «ծեր ու տարօրինակ» և հրաժարվել նրա հետ տուն գնալ, քանի որ ծանոթներից լսել է նրա «անկողնում տարօրինակ նախասիրությունների» մասին։
01-03-2024 02:02
Քեյթ Մոսը ֆրանսիական Harper's Bazaar-ի հատուկ թողարկման շապիկի համար կիսամերկ կեցվածք է ընդունել մուշտակով և զուգագուլպաներով, ասվում է հրապարակման սոցիալական ցանցում։ Լուսանկարում 50-ամյա սուպերմոդելը պատկերված է կաշվե աթոռի վրա պառկած։
29-02-2024 22:13
Տղամարդիկ ամուսնությունից հետո ավելի շատ քաշ են հավաքում, քան կանայք: Ամուսնությունը զգալի դրական ազդեցություն ունի տղամարդկանց մարմնի զանգվածի ինդեքսի (BMI) վրա՝ հատկապես ամուսնությունից հետո առաջին հինգ տարիների ընթացքում: Պարզել է, որ ամուսնությամբ է պայմանավորված լինում տղամարդկանց շրջանում ավելորդ քաշի 5,2%-ով աճը եւ 2,5%-ով ճարպակալումը:
29-02-2024 02:20
Ֆրանսիացի արտադրողներին արգելվել է բուսական ծագման արտադրանքը մակնշել որպես միս: Խախտողներին սպասվում է տուգանք՝ ֆիզիկական անձանց համար 1500 եվրոյից սկսած և ընկերությունների համար՝ մինչև 7500 եվրո:
28-02-2024 08:36
Սառը ձեռքերն ու ոտքերը կարող են լինել երկաթի դեֆիցիտի սակավարյունության հետևանք: Անեմիա ունեցող մարդիկ վատ շրջանառություն ունեն ամբողջ մարմնում, քանի որ նրանք չունեն բավականաչափ կարմիր արյան բջիջներ՝ հյուսվածքներին թթվածին մատակարարելու համար։ Բացի այդ, երկաթի պակասը կարող է մշտական հոգնածության զգացում, գունատություն, գլխացավ, մազերի և մաշկի չորություն և այլ տհաճ հետևանքներ առաջացնել։
28-02-2024 08:31
Պարզվում է՝ մեր օրերում նորաձեւ ու թրենդային է տղամարդու կանացի լինելը։ Եվ սա, բացարձակապես, կապ չունի նրանց սեռական կողմնորոշման հետ։ Եթե ԱՄՆ-ում տղամարդուն ասում են, որ նա, ասես, «babygirl» լինի, ապա սա հաճոյախոսություն է ընկալվում։
28-02-2024 08:30
Իրինա Շեյքն ու Նաոմի Քեմփբելը դարձել են Dolce & Gabbana-ի նոր` աշուն-ձմեռ հավաքածուի դեմքերը։ Սուպերմոդելները հայտնվել են բաց զգեստներով: Հավաքածուում ներկայացված են total black կերպարներ:
28-02-2024 08:28
Տխրահռչակ Մոնիկա Լեւինսկին, ով հայտնի է դարձել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ կասկածելի սիրավեպով, դարձել է Reformation արշավի դեմքը, որի նպատակն է ստիպել կանանց «իրենց ձայնն օգտագործել» ընտրություններում։
28-02-2024 05:33
Երևանի Ալ․ Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին և 16-ին կկայանա «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին:
27-02-2024 10:44
Միլանի Նորաձևության շաբաթվա շրջանակներում կայացել է Gucci-ի նոր աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունը։ Առաջին շարքում են եղել Քիրստեն Դանսթը, Սալմա Հայեկը ամուսնու՝ Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ (Kering կոնգլոմերատի սեփականատերը, որին պատկանում է Gucci-ն), Սոլանժ Նոուլզը, Թինա Կունակեյը, Նատաշա Պոլին, Ալեքսա Չունգը, դերասանուհիներ Դեյզի Էդգար-Ջոնսը և Ջուլիա Գարները։ Մոդելներ Մարիակարլա Բոսկոնոն ու Էբբի Լին, Միա Ռեգանը, Աննա Դելո Ռուսոն և այլ հայտնիներ:
27-02-2024 10:40
Ռենե Զելվեգերը էկրան կվերադառնա Բրիջիթ Ջոնսի դերում. հեղինակները խոստանում են չորրորդ ֆիլմը։ Նոր ֆիլմը հիմնված կլինի Հելեն Ֆիլդինգի 2013 թվականին թողարկված «Բրիջիթ Ջոնս. տղայից խենթացած» վեպի հիման վրա։ Ըստ սյուժետի՝ Բրիջիթ Ջոնսը իր երեխաներին մեծացնում է որպես միայնակ մայր և սեր է փնտրում ծանոթությունների կայքերում։
27-02-2024 10:29
Ուռուցքաբաններն ամենավնասակար մթերքներն են համարել չիպսերն ու ապխտած երշիկները, որոնք պարունակում են ամենաշատ քաղցկեղածին նյութերը։ Դրանք Ժամանակ առ ժամանակ հայտնվում են սեղաններին, բայց օրգանիզմը դրանց կարիքը չունի։ Նշվածներին հաջորդում են աղն ու շաքարը:
27-02-2024 10:19
Հետազոտությունը ցույց է տվել, որ սննդին աղ ավելացնելը կարող է մեծացնել երիկամների քրոնիկ հիվանդության վտանգը: Երիկամները պատասխանատու են օրգանիզմից նատրիումի հեռացման համար, իսկ նատրիումի ավելցուկը՝ կապված սննդակարգում ավելորդ աղի հետ, ոչ միայն բարձրացնում է արյան ճնշումը, այլև մեծացնում է երիկամների քրոնիկ հիվանդության վտանգը - երիկամների՝ արյունից թափոնները և տոքսինները զտելու ունակության նվազում:
27-02-2024 10:13
Սեռական հասունացման շրջանում ճարպագեղձերի գերաշխատանքի և ծակոտիների խցանման պատճառով դեռահասների մոտ առաջանում է ակնե: Խնդիրն ուղեկցվում է մաշկի գերճարպարտադրությամբ և մաշկի վրա առաջացած սև կետիկների, կարմիր թարախաբշտերի, սպիների և հետքերի տեսքով: Ըստ մաշկաբանների՝ ակնեի դեպքում դիետաներն անիմաստ են։
26-02-2024 09:54
«Բարբի»-ի ռեժիսոր Գրետա Գերվիգը Time ամսագրի վարկածով ճանաչվել է տարվա կին: Նա կարող է այս տարի «Օսկար» ստանալ, բայց որպես սցենարիստ:
26-02-2024 09:44
Վաղ փուլերում քաղցկեղը հաճախ զարգանում է առանց ախտանիշների, ուստի, եթե մարդը ցավ չունի, դա չի երաշխավորում, որ նա քաղցկեղ չունի, զգուշացրել է ուռուցքաբանները։ Նրանք անհիմն է անվանել չարորակ ուռուցքների վարակիչ լինելու տեսությունը։ Առասպել է նաև, որ քաղցկեղը ժառանգաբար չի փոխանցվում։ Ուռուցքների միայն հինգ տոկոսի աճն է պայմանավորված գենետիկ գործոններով։ Հիվանդանալու հավանականության մեջ էական դեր է խաղում հիվանդի տարիքը, ուռուցքների որոշ տեսակների դեպքում՝ սեռը։
26-02-2024 09:39
Կարկանդակները ավելի լավ է ուտել օրվա առաջին կեսին, դրանց չափաբաժինը չպետք է գերազանցի 150-200 գրամը, ավելի լավ է ընտրել անյուղ խմոր կամ ոչ քաղցր թխվածքաբլիթի խմոր, իսկ միջուկի համար օգտագործել մրգեր և հատապտուղներ, բանջարեղեն, խոտաբույսեր, լոբազգիներ, հավի, նապաստակի, հնդկահավի միս կամ ձուկ, խորհուրդ են տալիս սննդաբանները:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026
Դիտվել է 354 անգամ
14.08.2026
Դիտվել է 286 անգամ
15.08.2026
Դիտվել է 243 անգամ
17.08.2026
Դիտվել է 189 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster