Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-03-2024 03:36
6 տարվա հարաբերությունից հետո Դակոտա Ջոնսոնն ամուսնության առաջարկ է ստացել Քրիս Մարտինից։ Coldplay խմբիի 47-ամյա ֆրոնտմենը նշանադրությունից առաջ նույնիսկ օրհնություններ է ստացել իր իդեալական նախկինից՝ Գվինեթ Փելթրոուից և իրենց ընդհանուր երեխաներից։
08-03-2024 02:28
ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ասել է, որ առաջին երեխայի ծննդյան «ամենաճիշտ տարիքը» 24 տարեկանն է, քանի որ կնոջ վերարտադրողական տարիքը «կարճ է»։ «Որքան շուտ ծնվի առաջին երեխան, այնքան ավելի արագ կծնվեն երկրորդն ու երրորդը: Հիշեք, պետք չէ վախենալ ծերության հետ հանդիպելուց»,- «Գիտելիք» կրթական մարաթոնում իր ելույթի ժամանակ ասել է Գոլիկովան։
07-03-2024 10:48
Սուր շնչառական վարակների դեպքում խորհուրդ չի տրվում շնչել գոլորշի, նշում են մասնագետները։ Տաք գոլորշու ներշնչումն անխուսափելիորեն հանգեցնում է բերանի, քթի և կոկորդի լորձաթաղանթի վնասվածքի, իսկ ծանր դեպքերում՝ նույնիսկ դեմքի մաշկի այրվածքների։ Դա հրահրում է տարբեր բարդությունների զարգացում։
07-03-2024 10:37
Դուբայում անցկացված պարածանրամարտի Փարիզ-2024 Պարալիմպիկ խաղերի որակավորման մրցաշարին մասնակցել է Հայաստանի ներկայացուցիչ Գրետա Վարդանյանը։ Մարզուհին Հայաստանի ռեկորդ է սահմանել եւ բարելավել դիրքը օլիմպիական ուղեգրի համար պայքարում:
07-03-2024 10:28
ԱՄՆ-ի բնակիչը, ով ուտում է բացառապես Big Mac-ներ, կերել է 34 հազար համբուրգեր և ողջ մնացել: Այս մասին հայտնում է Գինեսի համաշխարհային ռեկորդները։ Վիսկոնսին նահանգի Fond du Lac-ից 70-ամյա Դոնալդ Գորսկին իր առաջին Big Mac-ը կերել է McDonald's արագ սննդի ռեստորանում գրեթե 52 տարի առաջ՝ 1972 թվականի մայիսի 17-ին:
07-03-2024 09:03
Դերասանուհի Գալ Գադոտը, ով հայտնի է Հրաշք կնոջ դերով, չորրորդ անգամ է մայրացել։ Դերասանուհին գաղտնի է պահել իր հղիությունը, ուստի երեխայի լույս աշխարհ գալու մասին լուրն անակնկալ է եղել երկրպագուների համար։
07-03-2024 08:53
Իրանցի հանճարեղ աղջիկ ութամյա Գոլսա Շամսիփուրը դարձել է աշխարհի լավագույն կոդավորողը «Scratch Junior» մրցույթում, որը ներածական ծրագրավորման լեզու է փոքր երեխաների համար։
06-03-2024 09:33
Փարիզի նորաձեւության շաբաթը մոտեցավ ավարտին. մարաթոնի վերջին օրը սկսվեց Chanel-ի ցուցադրությամբ։ Այս առիթով Ֆրանսիա էր ժամանել անգամ Պենելոպա Կրուզը, ով հազվադեպ է հաճախում բարձրաշխարհիկ միջոցառումների։ 49-ամյա դերասանուհին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ՝ պարբերաբար հայտնվելով նրա հանդերձանքով։
06-03-2024 09:19
Մազաթափությունը կարող է վկայել մեր օրգանիզմի որոշակի վիճակների մասին, այդ թվում՝ վահանաձև գեղձի հիվանդությունների մասին։ Հաճախ վահանաձև գեղձի հորմոնների վիճակի փոփոխությունները բացասաբար են անդրադառնում մազի ֆոլիկուլի վրա՝ հանգեցնելով մազի լիսեռի բարակմանը:
06-03-2024 09:16
Չինաստանի Ջիլինի համալսարանի գիտնականների ղեկավարած հետազոտական թիմը պարզել է, որ քինոայի մեջ հայտնաբերված կենսաակտիվ միացությունները կարող են օգտակար ազդեցություն ունենալ աղիների միկրոբիոտայի վրա և նպաստել սրտանոթային առողջությանը:
06-03-2024 02:34
Բեն Աֆլեքը պահել է Ջենիֆեր Լոպեսից ստացած նամակներն ու հաղորդագրությունները  նույնիսկ Ջենիֆեր Գարների հետ ամուսնության ժամանակ։ Այս մասին հայտնի է դարձել Ջենիֆեր Լոպեսի «The Greatest Love Story Never Told» վերնագրով վավերագրական ֆիլմից։ Այս արարքի համար Աֆլեքին դատապարտել են նրա նախկին կնոջ երկրպագուները, որոնք վիրավորական են համարել նրա արարքը:
06-03-2024 02:25
Աստղերը հավաքվել են Փարիզում, որտեղ Jacquemus ապրանքանիշի դիզայներ Սայմոն Պորտե Ժակեմուսին շնորհվել է Արվեստի և գրականության շքանշանի ասպետ մեդալը։ Նրա մտերիմ ընկերները եկել էին շնորհավորելու այս նվաճման կապակցությամբ, այդ թվում՝ Վենսան Կասելի նախկին կինը՝ Թինա Կունակին և նրա նախկին խորթ դուստրը՝ Դևա Կասելը:
05-03-2024 08:20
Մարդկանց մինչև 70 տոկոսը պարանոցի ցավ է զգում, և դա ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ: Այս խնդրի հիմնական պատճառը գաջեթների մշտական օգտագործումն ու համակարգչի մոտ աշխատելն է։ Ցավը կարելի է կանխել պարզ վարժությունների միջոցով․ առաջինը կօգնի ինքնամերսումը, կարևոր է տաքացնել ոչ միայն պարանոցի, այլև կրծքավանդակի մկանները։
05-03-2024 08:15
Ֆրանսիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն իր Սահմանադրությամբ ամրագրեց հղիության արհեստական ընդհատման իրավունքը։
05-03-2024 05:17
Լոնդոնի Քուին Մերի համալսարանի գիտնականները Հարվարդի հանրային առողջության դպրոցի հետ համատեղ եզրակացրել են, որ վիտամին D-ի հավելումները չեն բարելավում ոսկորների ամրությունը և չեն նվազեցնում կոտրվածքների վտանգը վիտամին D-ի պակաս ունեցող երեխաների մոտ:
04-03-2024 08:45
Երկար ժամանակ ականջակալներով երաժշտություն լսելը կարող է վտանգավոր լինել առողջության համար, զգուշացնում են մասնագռտները։ Միջին հաշվով կարելի է ականջակալներ օգտագործել օրական երեքից հինգ ժամ, բայց ոչ բարձր հաճախականությամբ: Հակառակ դեպքում՝ բորբոքային պրոցես կարող է սկսվել։
04-03-2024 08:37
Ճարպեր պարունակող մթերքները, այդ թվում՝ կաթը, միկրոալիքային վառարանում տաքացնելիս կարող են վնասակար դառնալ առողջության համար: Միկրոալիքային վառարանը տաքանում է միկրոալիքային ճառագայթների օգնությամբ, որոնք գործում են մոլեկուլների վրա և կարող են փոխել ճարպերի քիմիական կառուցվածքը: Բնական ճարպերը կարող են վերածվել տրանս ճարպերի:
04-03-2024 08:34
Պրովանս, 19-րդ դար, երկու տաղանդավոր խոհարարներ եւ գաստրոնոմիական փորձերի ծով՝ Կաննի կինոփառատոնի «Սիրո բաղադրատոմս» նոր ֆիլմում։ Ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ Վիետնամցի ռեժիսոր Թրան Ան Հունգի ֆիլմը գերել է բազմաթիվ հեռուստադիտողների եւ քննադատների:
04-03-2024 08:29
Նոր հայցը պնդում է, որ ԱՄՆ Յուտա նահանգի պոլիգամ Վինդա կրոնական համայնքը իրականում հանցավոր պաշտամունք է, որը զբաղվում է երիտասարդ աղջիկների առևտրով և ստիպում նրանց վաղ ամուսնությունների, որոնք երբեմն խառնարյունություններ են լինում, գրում է Daily Beast-ը։
04-03-2024 02:47
Լեոնարդո Դի Կապրիոյի ընկերուհին բեմահարթակ է բարձրացել Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում։  25-ամյա իտալացի թոփ-մոդել Վիտորիա Սերետտին մասնակցել է Chloé 2024-2025 պատրաստի հագուստի նոր աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությանը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026
Դիտվել է 354 անգամ
14.08.2026
Դիտվել է 286 անգամ
15.08.2026
Դիտվել է 243 անգամ
17.08.2026
Դիտվել է 189 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster