Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-01-2024 08:32
Դիետոլոգները նշում են, որ տարեց մարդիկ կարող են օրական մինչև չորս բաժակ թեյ խմել, եթե հակացուցումներ չկան։ Մի շարք դեպքերում ավելի լավ է հրաժարվել այս ըմպելիքից՝ մասնավորապես, եթե մարդը շատ բարձր ճնշում ունի՝ թեյը սուրճից ոչ պակաս կոֆեին է պարունակում, ինչը միայն կարող է սրել իրավիճակը։ Որոշ տարեցներ խնդիրներ ունեն նյարդային համակարգի հետ, և կոֆեին պարունակող ըմպելիքը կարող է էլ ավելի խթանել այն։
31-01-2024 08:20
Կոլումբացի տղամարդը որոշել էր ադրենալինով լի ամուսնության առաջարկություն կազմակերպել իր ապագա հարսնացուի համար։ Նա զինված «կողոպուտ» է բեմադրել, որի տեսանյութը թրենդային է դարձել Instagram-ում։
31-01-2024 07:24
78 տարեկանում մահացել է բրազիլացի դերասանուհի Ժանդիրա Մարտինին։ Դերասանուհին հայտնի է բրազիլական «Կլոն» կուլտային հեռուստասերիալում իր դերով։ Մարտինին մարմնավորել է Զորայդեին՝ գլխավոր հերոսուհու մշտական օգնականին։
31-01-2024 05:27
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի նեյրոտեխնոլոգիական Neuralink ընկերությունն առաջին անգամ իմպլանտ է տեղադրել մարդու ուղեղում: «Առաջին մարդը երեկ (հունվարի 28-ին)  ստացել է Neuralink-ի իմպլանտը, նրա ապաքինումը լավ է ընթանում», – գրել է Մասկը՝ հավելելով, որ սարքի աշխատանքի առաջին տվյալները խոստումնալից են։
31-01-2024 02:40
Գեղասահքի Ռուսաստանի հավաքականը 2022 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարում արժանացել է երրորդ տեղին։ Այս որոշումը կայացրել է Չմշկասահքի միջազգային միությունը (ISU) դոպինգի պատճառով Կամիլա Վալիևայի որակազրկումից հետո։ Առջևում հայտնվել են ԱՄՆ-ի և Ճապոնիայի թիմերը։
30-01-2024 09:20
Կրծքի փոքրացումը 2024 թվականին կդառնա ամենատարածված կոսմետիկ պրոցեդուրան, եւ նախապատվությունը կտրվի ձեւին, ոչ թե չափսին, ասում է պլաստիկ վիրաբույժ Մարկ Պասիֆիկոն՝ Էսթետիկ պլաստիկ վիրաբույժների բրիտանական ասոցիացիայի նախագահը։ Երբեմնի բաղձալի D չափսը այժմ, կարծես, զիջում է իր դիրքերը երիտասարդ կանանց շրջանում:
30-01-2024 09:15
Մի կին պնդում է, որ իրեն «խմբակային բռնաբարության» են ենթարկել Մետատիեզերքում: Հոգեթերապեւտ եւ Kabuni կրթական կայքի համահիմնադիր Նինա Պատելը ասում է, որ ցանցում գրանցվելուց ընդամենը 60 վայրկյան հետո իր վրա հարձակվել են չորս անհայտ տղամարդիկ, միայն նրա համար, որ ինքը կնոջ ավատարով է ներկայացել:
30-01-2024 07:22
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում:
30-01-2024 03:26
Վենետիկի Մեծ ջրանցքում հունվարի 28-ին առագաստանավերի մրցարշավով մեկնարկել է Վենետիկի ավանդական կառնավալը: Շոուն կտևի մինչև փետրվարի 13-ը՝ կաթոլիկ տոմարով «Ավագ երեքշաբթին»։
30-01-2024 02:32
Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) չորս տարով որակազրկել է ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևային՝ սկսած 2021 թվականի դեկտեմբերից, երբ նրա մոտ դրական է եղել տրիմետազիդին դեղամիջոցի թեստը։ Այդ ընթացքում Նրա բոլոր ձեռքբերումներն  չեղյալ են հայտարարվել։
29-01-2024 09:12
Թուրքիայի բնակչուհին որոշել է բաժանվել ամուսնուց, քանի որ նա չի սիրում լողանալ և ատամները մաքրել։ Դրա համար նա դատի է տվել ամուսնուն։ Դատարանը այս հիմնավորումը բավարար է համարել ամուսնալուծության համար և, բացի այդ, որոշել է տուժողին փոխհատուցում վճարել մոտ 16,5 հազար դոլարի չափով։
29-01-2024 07:17
ԱՄՆ ուղևորությունը Փարիզից ժամանած զբոսաշրջիկին իսկական արկած է պարգևել․ նա Արկանզասի «Crater Diamonds» պետական պարկում հայտնաբերել է 7,46 կարատանոց ադամանդ: 
29-01-2024 06:22
Գենետիկական գործոնները և մի քանի այլ պատճառներ կարող են հանգեցնել գիրության, նշում են սննդաբանները։ Առաջնային գիրության պատճառն անառողջ ապրելակերպն է՝ վատ սնվելու սովորություններն ու ցածր ֆիզիկական ակտիվությունը։ Բացի այդ, սթրեսը ևս հանգեցնում է գիրության։
29-01-2024 05:19
Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի նկարը, որը կորած էր շուրջ 100 տարի, հայտնաբերվել է Վիեննայում։ Նկարը պատկանել է Լիզերների ընտանիքին․ նրանում պատկերված է ընտանիքի դուստրը։ «Իմ Կինսկի» աճուրդի տունը նկարը գնահատել է ավելի քան 54 միլիոն ԱՄՆ դոլար:
29-01-2024 02:26
Թվում է, թե 28-ամյա Ջիջի Հադիդի և 49-ամյա Բրեդլի Կուպերի ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերի ճշմարտացիության մեջ արդեն կասկած չկա։ Պապարացիները զույգին լուսանկարել են Լոնդոնում շրջելիս՝ միմյանց ձեռք բռնած։ Սա մոդելի և դերասանի կողմից հանրության շրջանում սիրո առաջին հրապարակային դրսևորումն է:
26-01-2024 10:03
Լյու ազգանունով տարեց չինուհին որոշել է իր 2,8 միլիոն դոլար կարողությունը թողնել իր կատուներին և շներին, այլ ոչ թե իր չափահաս երեխաներին, քանի որ նրանք երբեք չեն այցելել իրեն:
26-01-2024 10:00
Գերմանացի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է փոխնակ մորը փոխպատվաստել լաբորատոր աճեցված ռնգեղջյուրի սաղմը, գրում է BBC-ն։
26-01-2024 07:07
Կոնտակտային ոսպնյակներով քնելը կարող է ութ անգամ մեծացնել աչքի վարակի վտանգը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր կրում են բազմակի օգտագործման կոնտակտային ոսպնյակներ, գրեթե չորս անգամ ավելի հակված են վարակվելու ականտոմոեբա կերատիտով, քան նրանք, ովքեր կրում են մեկանգամյա օգտագործման ոսպնյակներ, որոնք փոխվում են ամեն օր:
26-01-2024 05:04
Լեհաստանի կառավարությունը խորհրդարան կներկայացնի հղիության արհեստական ընդհատման օրինականացման նախագիծ։  Լեհաստանում հղիության արհեստական ընդհատումն արգելված է 1993 թվականից։
26-01-2024 02:10
Քայլի Ջենները Valentino-ի շոուին եկել է դստեր՝ 5-ամյա Սթորմիի հետ։ Կարմիր գորգի վրա քայլելը նորություն չէր փոքրիկ աղջկա համար, բայց սա նա առաջին անգամն էր նշված Նորաձևության շաբաթվա հյուրերի ցուցակում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-06-2026 09:31
Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26
Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։ 
29-06-2026 09:22
Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24
Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44
42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.06.2026
Դիտվել է 371 անգամ
29.06.2026
Դիտվել է 368 անգամ
25.06.2026
Դիտվել է 292 անգամ
26.06.2026
Դիտվել է 259 անգամ
27.06.2026
Դիտվել է 219 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster