Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-02-2024 09:27
Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները մշակել են ճշգրիտ քարտեզ, թե ինչ է տեղի ունենում մարդու գլխուղեղի կեղևում, երբ նա մեղեդի է լսում: Պարզվում է, որ այդ պահին ուղեղը միաժամանակ երկու բան է անում՝ հետևում է նոտայի բարձրությանը՝ օգտագործելով նեյրոնների երկու խումբ, որոնք նաև վերահսկում են խոսքի բարձրությունը, և փորձում են կանխատեսել, թե որ նոտաները կլինեն հաջորդողները՝ օգտագործելով երաժշտությանը յուրահատուկ նեյրոնների շարքը:
26-02-2024 02:33
Ուիլ Սմիթից մինչեւ Գվինեթ Փելթրոու եւ Ջոնի Դեփ՝ հոլիվուդյան աստղերն ուրախ են ընկղմվել թագավորության հոյակապ ավազաթմբերում: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը 1 միլիոն դոլար է առաջարկել յուրաքանչյուր հայտնի մարդու՝ դեկտեմբերին Ջիդդայում կայանալիք Կարմիր ծովի կինոփառատոնին աստղերին ներգրավելու համար:
23-02-2024 08:14
Սթենֆորդի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդկանց եւ կանանց ուղեղները տարբեր կերպ են աշխատում։ «Սա շատ համոզիչ ապացույց է, որ սեռը մարդու ուղեղի կազմակերպման ուժեղ որոշիչն է», -ասում է հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Վինոդ Մենոնը՝ հավելելով, որ «ուղեղի կազմակերպման մեջ սեռային տարբերությունների անտեսումը» կարող է խանգարել նյարդահոգեբուժական հիվանդությունների բուժմանն ու ախտորոշմանը։
23-02-2024 07:40
Նորաձևություն են մտել 2000-ականների հավաքված վարսերը։ Tendy սանրվածքը՝ մեկ թեիկլով դեմքին մոտ, այսօր ստացել է ժամանակակից, ավելի զուսպ հնչողություն։ Այս ոճը տպավորիչ տեսք ունի, քանի որ այն բացում է դեմքը և շեշտը դնում դիմահարդարման ու աքսեսուարների վրա: Բազմաթիվ տարբերակները՝ բրդուճ կամ ձիու պոչ, գլխի հետևի մասում կամ գլխի վերևում, թեթև անփութություն կամ հարթություն, սանրվածքը տեղին են դարձնում ինչպես առավոտյան, այնպես էլ երեկոյան ելքի համար:
23-02-2024 07:33
Քայլի Ջեները Instagram-ում տեսանյութ է հրապարակել իր Khy ապրանքանիշի նոր հավաքածուի արշավի համար։ Կադրերում նա կեցվածք է ընդունում մարմնագույն տոպով և զուգագուլպա հիշեցնող մարմնագույն կիսաթափանցիկ լեգինսներով,։ Հավաքածուում ներկայացված են նաև մի քանի բարակ զգեստներ։
23-02-2024 05:19
Ծխախոտն այնքան վնասակար է օրգանիզմի համար, որ փոխում է մարդու իմունային համակարգը՝ խոցելի դարձնելով նոր հիվանդությունների և վարակների նկատմամբ նույնիսկ ծխելը թողնելուց տարիներ անց, ցույց է տվել նոր հետազոտությունը:
23-02-2024 02:37
Նատալի Փորթմանը Smartless փոդքաստում քննարկել է անչափահաս դերասանուհիների «սեքսուալացման» խնդիրները, ովքեր դեռահասության տարիներին նկարահանվում են ֆիլմերում: Դերասանուհին ինքն է անցել դրա միջով. նա իր առաջին հայտնի դերը խաղացել է 1994 թվականի «Լեոն» ֆիլմում 12 տարեկանում։
22-02-2024 08:33
Օրգազմը լավ է առողջության համար։ Մոռացեք դեղերի մասին․ ակտիվ եւ հաճախակի սեքսը կարող է լինել հիվանդությունների կանխարգելման բանալին, պնդում են բժիշկները։ Հարվարդի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց համար հաճախակի սերմնաժայթքումը կարող է լինել շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման բանալի: Մինչդեռ կանայք պետք է բավարարության հասնեն գրեթե երկու օրը մեկ:
22-02-2024 07:42
Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելու համար ամերիկուհին միանգամից հագել է 45 սվիտեր։ Սոֆի Հայդենը յուրաքանչյուր սվիտեր հագնում էր առանձին եւ Գինեսի ռեկորդների գրքի կանոններին համապատասխանելու համար ստիպված էր ամեն մեկը հատ-հատ ներքեւ քաշել մինչեւ գոտկատեղը, նախքան հաջորդին անցնելը:
22-02-2024 05:50
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակիցներին հորդորել է չօգտագործել «մայր», «հայր», «ամուսին» և «կին» բառերը, գրում է New York Post-ը։ Նրա կարծիքով՝ այս խոսքերը «խնդրահարույց» են, և «տիկնայք և պարոնայք» ավանդական խոսքը կարող է նույնիսկ վիրավորել ինչ-որ մեկին։ Բլինքենը կոչ է արել Պետդեպարտամենտի իր գործընկերներին օգտագործել «գենդերային չեզոք լեզու, երբ հնարավոր է»՝ «հարգանք ցուցաբերելու և թյուրիմացություններից խուսափելու համար»:
22-02-2024 03:05
Չնայած այն հանգամանքին, որ Բրիթնի Սփիրսը հերքում է ընկեր ունենալու մասին լուրերը, արևմտյան լրատվամիջոցները կարողացել են իմանալ, թե ում հետ է երգչուհին ներկայումս հանդիպում։ Երգչուհին հարաբերություններ է պահպանում տնտեսվարության գծով  իր նախկին օգնական Փոլ Ռիչարդ Սոլիզի հետ, ով, ի դեպ, երեք անգամ դատապարտվել է։ Երգչուհին աչք է փակել իր սիրելիի քրեական անցյալի վրա և արդեն ծանոթացել է նրա երեխաների հետ։
22-02-2024 02:56
Հայաստանի կանանց հավաքականը չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կկայանա Թայլանդում' ապրիլին: Հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը նախապատվությունը տալիս է ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությանը: Հայաստանի կանանց հավաքականից Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիր դարձավ 55 կգ քաշային Ալեքսանդրա Կարապետյանը և երկրորդ անընդմեջ բրոնզե մեդալը նվաճեց Հռիփսիմե Խուրշուդյանը: Թիմային հաշվարկում Հայաստանի կանանց ընտրանին 8-րդն է:
21-02-2024 09:00
Առաջին պացիենտը, որի գլխուղեղում անցյալ ամիս Neuralink-ի չիպ է տեղադրվել, լիովին ապաքինվել է և այժմ կարողնում է համակարգչային մկնիկը կառավարել իր մտքերի միջոցով, հայտնել Է Իլոն Մասկը: «Առաջընթացը լավ է, և պացիենտի նյարդային էֆեկտները, կարծես, լիովին ապաքինվել են: Նա կարողանում է մկնիկը էկրանին տեղաշարժել հենց մտքի ուժով»,-ասել է Մասկը:
21-02-2024 08:53
«ՊռեԳոմեշ» արծաթյա զարդերի բրենդը, որի հիմնադիրը երգչուհի Սիրուշոն է, արդեն երրորդ անգամ է մասնակցում նորաձեւության հեղինակավոր շաբաթի, որոնցից երկուսը՝ Նյու Յորքում, մեկը՝ Փարիզում։ Սիրուշոն անձամբ չի կարողացել ներկա գտնվել ցուցադրությանը, քանի որ Երեւանում երկու մեծ համերգ ուներ, սակայն բրենդն իր նոր հավաքածուով ներկայացել է լավագույն կերպով։
21-02-2024 08:51
Ռուսաստանում նորածինների ժառանգական հիվանդությունների որոշման նոր թեստային համակարգ է գրանցվել: Բջջային տեխնոլոգիաների վրա հիմնված դեղեր են մշակվում։ Արդեն գրանցվել է նորածինների մեկ թեստային համակարգ։ Երեխայի կյանքի առաջին օրերին այն կարող է հայտնաբերել մոտ 2,5 հազար ժառանգական հիվանդություն:
21-02-2024 07:05
Քթից արյունահոսությունը կարող է լինել քթի տեղային վնասման ախտանիշ կամ մարմնի այլ օրգանների և համակարգերի հիվանդությունների հետևանք։ Սառը և չոր օդը որպես քթից արյունահոսության ամենատարածված պատճառներից մեկ են: Չորությունը հանգեցնում է լորձաթաղանթի չորացմանը, արյան անոթների պատերի փխրունության բարձրացմանը, հատկապես փռշտալու, սրբելու ժամանակ:
21-02-2024 02:10
44-ամյա Վիկտորյա Բոնյան իր սոցիալական ցանցերը թարմացրել է մի տեսանյութով, որում նրան շփոթում են Անջելինա Ջոլիի հետ։ Մուգ ակնոցներով հեռուստահաղորդավարուհին իջնում է թանկարժեք մեքենայից, և անցորդները սկսում են լուսանկարել նրան ու բղավել հոլիվուդյան դերասանուհու անունը։
20-02-2024 21:59
Գիտնականներն ապացուցել են, որ կոֆեին պարունակող ցածր կալորիականությամբ ըմպելիքներ խմելը նպաստում է քաշի կորստին։ Սուրճը կարող է փոխարինել սովորական քաղցրավենիքներին, հատկապես սթրեսի ժամանակ, երբ մարդ ցանկանում է ուտել՝ իր խնդիրները հաղթահարելու համար։
20-02-2024 21:46
Ռուս երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան ասել է, որ չի կարողացել լավ հարաբերություններ հաստատել բլոգեր Դավիթ Մանուկյանի (Դավա) մոր հետ։ Բուզովան նշել է, որ Դավայի ծնողը վիրավորել է իրեն և մեղադրել Մանուկյանի քրոջն իբր կաթվածի հասցնելու մեջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ նման հայտարարություններից հետո անհնար էր բարենպաստ հարաբերություններ կառուցել: 
20-02-2024 21:42
Դուբայում (ԱՄԷ) անցկացվող թենիսի WTA-1000 մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան մրցեց աշխարհի 31-րդ ռակետ, խորվաթ Դոննա Վեկիչի հետ եւ պարտություն կրեց 6:7 (5:7), 6:3, 6:0 հաշվով։ Հաջորդ շրջանում Դոննա Վեկիչը կմրցի աշխարհի 22-րդ ռակետ, ռումինացի Սորանա Կիրստյայի հետ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026
Դիտվել է 354 անգամ
14.08.2026
Դիտվել է 286 անգամ
15.08.2026
Դիտվել է 243 անգամ
17.08.2026
Դիտվել է 196 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster