ՄԵԿ ՏՈՂՈՎ 13-02-2024 09:17 Ռեալիթի հեռուստատեսության աստղ, գործարար և մոդել Քիմ Քարդաշյանը հանրության առաջ է հայտնվել քրոջ՝ Քլոեի նախկին սիրելիի՝ ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերի հետ։ Անցած սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանը շատ ժամանակ է անցկացնում ամերիկացի ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերի ընկերակցությամբ։ Աստղին մոտ կանգնած ինսայդերի խոսքով՝ հայտնիները մտերմացել են այն բանից հետո, երբ մարզիկը բաժանվել է կնոջից՝ Լորեն Վուդից։
13-02-2024 09:09 Անքնության երկու հիմնական պատճառներն են սթրեսային իրավիճակները և ապրելակերպի փոփոխությունները: Փորձագետները հատկապես նշում են, այսպես կոչված, «անվճար ռեժիմի» վտանգը, երբ մարդը տարբեր ժամերի է պառկում քնելու և արթնանում։ Վատ քնի ռիսկի գործոնները ներառում են նաև կոֆեինի ավելցուկը և նստակյաց ապրելակերպը: «Մինչև ուշ գիշեր սմարթֆոնի վրա մնալու» սովորությունը նույնպես խանգարում է ձեզ քնել։
13-02-2024 09:06 Հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆտալատները՝ պլաստմասսաների հետ կապված քիմիական նյութերի դասը, կարող են ներթափանցել սննդի մեջ փաթեթավորումից և նույնիսկ սննդարդյունաբերության աշխատողների կրած պլաստիկ ձեռնոցներից: Հղիության ընթացքում նման սնունդն ուտելուց հետո քիմիական նյութերը կարող են ներթափանցել արյան մեջ, ապա ընկերքի միջով մտնել պտղի արյան շրջանառության մեջ։
13-02-2024 08:43 Բազմաթիվ վաղածին երեխաներին շնչելու համար թոքերի արհեստական օդափոխություն է պահանջվում: Սակայն երկարատև թոքային օդափոխությունը կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են շնչառական հիվանդությունները կամ թոքերի արհեստական օդափոխիչի կողմից առաջացած վնասվածքները:
13-02-2024 08:21 Ավստրալիայի արևելյան ափին գտնվող Գոլդ Կոստում տեղի է ունեցել AACTA Awards մրցանակաբաշխությունը, որն անվանում են Ավստրալիայի «Օսկար»։ Հաջողակ հաղթողների թվում էր Մարգո Ռոբին, ով արժանացավ մի քանի, այդ թվում՝ «Տարվա նորարար» մրցանակին։
12-02-2024 09:06 Քնի պակասը, հատկապես տղամարդկանց մոտ, հրահրում է ավելորդ քաշ, բշել են հոգեբանները։ ընդհատվող քունը բացասաբար է անդրադառնում մարդու տրամադրության և ուտելու սովորությունների վրա։ Մարդիկ, ովքեր քրոնիկորեն զրկված են քնից, ավելի շատ կալորիաներ են օգտագործում, ավելի շատ անառողջ սնունդ են ընտրում և վերջում ավելորդ կիլոգրամներ են ստանում:
12-02-2024 09:02 Ավելի քան 1500 ցուցարար կիրակի հավաքվել է Աթենքի կենտրոնում՝ դեմ արտահայտվելու Հունաստանում միասեռ ամուսնությունները օրինականացնող օրինագծին: Օրինագիծը խորհրդարանում քվեարկության կդրվի մի քանի օրից։
12-02-2024 08:53 Մադագասկարի խորհրդարանը հավանություն է տվել այն օրենքին, որը թույլատրում է երեխաների բռնաբարության համար դատապարտվածների քիմիական և, որոշ դեպքերում, վիրաբուժական ամորձատումը, քայլ, որն արժանացել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը:
12-02-2024 08:47 Ամենատարածված պատճառը, ըստ դեռահասների, որի համար նրանք դիմել են թմրամիջոցների և ալկոհոլի, եղել է իրենց աշխույժ, հանգիստ կամ թուլացած զգալու ցանկությունը, ընդ որում հարցվածների գրեթե երեք քառորդը նշել է հենց այս պատճառները: Մյուս գլխավոր պատճառները կապված են եղել սթրեսի դեմ պայքարելու մեթոդների հետ. 44%-ն ասել է, որ օգտագործում է այդ նյութերը, որպեսզի դադարի անհանգստանալ առկա խնդրի մասին կամ մոռանալ վատ հիշողությունները, իսկ 40%-ը նշել է, որ օգտագործել է դրանք՝ դեպրեսիան կամ տագնապը հաղթահարելու նպատակով։
12-02-2024 02:10 Փետրվարի 10-ին Կալիֆորնիայի Բևերլի Հիլզ քաղաքում տեղի ունեցավ Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի 76-րդ մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը մասնակցել են Էմմա Սթոունը, Եվա Լոնգորիան, Ռոուզ Բիրնը, Ռայան Գոսլինգը, Մեթ Բոմերը, Հելեն Միրենը և նրա ամուսինը՝ Թեյլոր Հեքֆորդը, Սիլիան Մերֆին, Դեյվիդ Դուխովնին, Նիկոլայ Քոսթեր-Վալդաուն և կինոարդյունաբերության այլ աստղեր։
09-02-2024 09:55 Բրազիլուհին ստացել է աշխատանքի, ամուսնության եւ, նույնիսկ, 25000 դոլարով երկրպագուի հետ գիշերելու առաջարկ, քանի որ շատ նման է Բեյոնսեին: «Երբ մարդիկ ինձ տեսնում են, նրանք անմիջապես նկատում են, որ ես նման եմ երգչուհուն»,-SWNS-ին ասել է 35-ամյա Ջուլիանա Մաչադո Սոտինյոն,-«Նրանցից շատերը զարմացած են նմանության աստիճանից»,-շարունակել է նա:
09-02-2024 09:51 Աշխարհում կակաոյի հատիկների շուկայական արժեքը մեկ շաբաթից պակաս ժամանակում աճել է 500 դոլարով և այսօր հասել պատմական նոր ռեկորդային ցուցանիշի՝ ավելի քան 5500 դոլարի մեկ տոննայի դիմաց:
09-02-2024 08:59 50 տարեկանից հետո նիհարելն ավելի դժվար է դառնում, ուստի կարող է անհրաժեշտ լինել հորմոնալ թերապիա՝ քաշը վերահսկելու համար, ասում է սննդաբանները։ 45 տարեկանից հետո շատերի մոտ առաջանում են խրոնիկական հիվանդություններ, որոնք ազդում են քաշի ավելացման վրա։ Այս տարիքում սեռական հորմոնների արտադրությունը նվազում է, ինչն ազդում է նաեւ քաշի վրա։ Կանանց խորհուրդ է տրվում դիմել էնդոկրինոլոգի, իսկ տղամարդկանց՝ ուրոլոգի, որպեսզի նրանք կարողանան հորմոնալ փոխարինող թերապիա նշանակել։
08-02-2024 08:49 Սաքսոնիայի արքայադուստր Քսենիա Ֆլորենս Գաբրիելա Սոֆի Այրիսը դարձել է առաջին արիստոկրատը, որը մերկացել է հանրահայտ Playboy ամսագրի համար: Սաքսոնիայի արքայադուստրը նշել է, որ այս ֆոտոշարքով ցանկանում է ցույց տալ՝ «յուրաքանչյուր կին գեղեցիկ է այնպիսին, ինչպիսին կա»:
08-02-2024 08:47 Սիրտ-անոթային հիվանդություններն առավել հաճախ արտահայտվում են շնչառության, կրծքավանդակի ցավերի, այտուցների տեսքով։ Այս ախտանշանները պահանջում են անհապաղ շփում մասնագետի հետ: Ըստ բժշկների, սրտի խորացված խնդիրների նշան կարող է լինել նաև անորոշ հայացքը՝ ուղղված «անհասկանալի ուղղությամբ», մեկ այլ ոչ բնորոշ դրսևորում է մարդու մտավոր կարողությունների ակնհայտ նվազումը։
08-02-2024 08:47 Չինաստանի Հարավային բժշկական համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ֆիզիկական ակտիվության ամենշաբաթյա բարձր մակարդակը կապված է երիկամային հիվանդությունների վտանգի նվազման հետ շաքարային դիաբետի, ավելորդ քաշի եւ ճարպակալման ժամանակ։
08-02-2024 08:44 Ռիո դե Ժանեյրոյի իրավապահները կառնավալի ժամանակ, փառատոնի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար, առաջին անգամ կօգտագործեն դեմքի ճանաչման կենսաչափական տեսախցիկներ։
08-02-2024 07:02 Դերասանուհի Մեյզի Ուիլյամսը, ով առավել հայտնի է «Գահերի խաղը» սերիալում իր դերով, նկարահանվել է Harper's Bazaar ամսագրի նոր համարի շապիկի համար։ Հրատարակությանը տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես է պատրաստվել իր դերին «Նոր հայացք» նոր սերիալում, որտեղ մարմնավորել է լեգենդար մոդելավորող Քրիստիան Դիորի քրոջը՝ Քեթրինին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
07-02-2024 09:10 Ըստ սննդաբան Միշել Սաարիի և ֆիթնես մարզիչ Ջորջ Յանգի՝ նիհարելու որոշումը պետք է գաղտնի պահվի հարազատներից: Սաարին բացատրել է, որ շատ մարդիկ, ովքեր նիհարում են, հատկապես սկզբում, բախվում են ընտանիքի անդամների այլ տեսակետի հետ: Մտերիմ մարդիկ դիտավորյալ կամ պատահաբար մեկնաբանություններ են անում կամ այնպիսի գործողություններ են անում, որոնք ստիպում են կասկածել որոշման մեջ և նույնիսկ հրաժարվել դրանից։
07-02-2024 09:02 Ֆլորիդայի մի կին մեղադրվում է ավելի քան մեկ տասնամյակ կեղծ անունով ապրելու և այդ կեղծ անունն օգտագործելով մոտ 40,000 դոլար դաշնային պարենային նպաստ ստանալու համար: Այժմ նա տարիներ կանցկացնի բանտում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45 Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։ 17-08-2026 10:24 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը ։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։ 17-08-2026 09:30 Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։ 17-08-2026 06:54 Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ: 17-08-2026 01:59 Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026 Դիտվել է 354 անգամ 14.08.2026 Դիտվել է 286 անգամ 15.08.2026 Դիտվել է 243 անգամ 17.08.2026 Դիտվել է 203 անգամ