Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-02-2024 09:08
Այս տարի LVMH-ի Ժամացույցների շաբաթվա շրջանակում Hublot ընկերությունը ներկայացրել է ժամացույցների նորագույն մոդելներ։ Շարքը ներկայացնում է նոր, համարձակ գունային լուծումներ, որոնք արտացոլում են բրենդի խաղարկային եւ ապստամբ ոգին, ինչպես նաեւ նորարարական ժամացույցներ, որոնք ցուցադրում են դրա մեխանիկական վարպետությունն ու ավանգարդային տեսլականը: 
01-02-2024 08:58
Universal Orlando Resort-ը կառուցում է աշխարհի ամենահետաքրքիր եւ ամենասպասված թեմատիկ այգիներից մեկը՝ Universal Epic Universe-ը: Զբոսայգում, որը կլինի մեկշաբաթյա հանգստավայր, կներկայացվեն հինգ նոր աշխարհներ՝ ավելի քան 50 տպավորիչ տեսարժան վայրերով, զվարճանքներով, ճաշարաններով եւ խանութներով։ 
01-02-2024 05:17
55-ամյա Սելին Դիոնը, ով տառապում է կոշտ մկանային համախտանիշով, կարևոր հայտարարություն է արել` սոցցանցերում դիմելով երկրպագուներին։ Երգչուհին խոստովանել է, որ վերջին մի քանի տարիներն իր համար «իսկական մարտահրավեր» են եղել։ Նախ իմացել է իր հազվագյուտ հիվանդության մասին, իսկ հետո փորձել սովորել ապրել դրա հետ։ Այժմ Դիոնը որոշել է վավերագրական ֆիլմ նկարահանել կոշտ մկանային համախտանիշի մասին։
31-01-2024 08:32
Դիետոլոգները նշում են, որ տարեց մարդիկ կարող են օրական մինչև չորս բաժակ թեյ խմել, եթե հակացուցումներ չկան։ Մի շարք դեպքերում ավելի լավ է հրաժարվել այս ըմպելիքից՝ մասնավորապես, եթե մարդը շատ բարձր ճնշում ունի՝ թեյը սուրճից ոչ պակաս կոֆեին է պարունակում, ինչը միայն կարող է սրել իրավիճակը։ Որոշ տարեցներ խնդիրներ ունեն նյարդային համակարգի հետ, և կոֆեին պարունակող ըմպելիքը կարող է էլ ավելի խթանել այն։
31-01-2024 08:20
Կոլումբացի տղամարդը որոշել էր ադրենալինով լի ամուսնության առաջարկություն կազմակերպել իր ապագա հարսնացուի համար։ Նա զինված «կողոպուտ» է բեմադրել, որի տեսանյութը թրենդային է դարձել Instagram-ում։
31-01-2024 07:24
78 տարեկանում մահացել է բրազիլացի դերասանուհի Ժանդիրա Մարտինին։ Դերասանուհին հայտնի է բրազիլական «Կլոն» կուլտային հեռուստասերիալում իր դերով։ Մարտինին մարմնավորել է Զորայդեին՝ գլխավոր հերոսուհու մշտական օգնականին։
31-01-2024 05:27
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի նեյրոտեխնոլոգիական Neuralink ընկերությունն առաջին անգամ իմպլանտ է տեղադրել մարդու ուղեղում: «Առաջին մարդը երեկ (հունվարի 28-ին)  ստացել է Neuralink-ի իմպլանտը, նրա ապաքինումը լավ է ընթանում», – գրել է Մասկը՝ հավելելով, որ սարքի աշխատանքի առաջին տվյալները խոստումնալից են։
31-01-2024 02:40
Գեղասահքի Ռուսաստանի հավաքականը 2022 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարում արժանացել է երրորդ տեղին։ Այս որոշումը կայացրել է Չմշկասահքի միջազգային միությունը (ISU) դոպինգի պատճառով Կամիլա Վալիևայի որակազրկումից հետո։ Առջևում հայտնվել են ԱՄՆ-ի և Ճապոնիայի թիմերը։
30-01-2024 09:20
Կրծքի փոքրացումը 2024 թվականին կդառնա ամենատարածված կոսմետիկ պրոցեդուրան, եւ նախապատվությունը կտրվի ձեւին, ոչ թե չափսին, ասում է պլաստիկ վիրաբույժ Մարկ Պասիֆիկոն՝ Էսթետիկ պլաստիկ վիրաբույժների բրիտանական ասոցիացիայի նախագահը։ Երբեմնի բաղձալի D չափսը այժմ, կարծես, զիջում է իր դիրքերը երիտասարդ կանանց շրջանում:
30-01-2024 09:15
Մի կին պնդում է, որ իրեն «խմբակային բռնաբարության» են ենթարկել Մետատիեզերքում: Հոգեթերապեւտ եւ Kabuni կրթական կայքի համահիմնադիր Նինա Պատելը ասում է, որ ցանցում գրանցվելուց ընդամենը 60 վայրկյան հետո իր վրա հարձակվել են չորս անհայտ տղամարդիկ, միայն նրա համար, որ ինքը կնոջ ավատարով է ներկայացել:
30-01-2024 07:22
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում:
30-01-2024 03:26
Վենետիկի Մեծ ջրանցքում հունվարի 28-ին առագաստանավերի մրցարշավով մեկնարկել է Վենետիկի ավանդական կառնավալը: Շոուն կտևի մինչև փետրվարի 13-ը՝ կաթոլիկ տոմարով «Ավագ երեքշաբթին»։
30-01-2024 02:32
Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) չորս տարով որակազրկել է ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևային՝ սկսած 2021 թվականի դեկտեմբերից, երբ նրա մոտ դրական է եղել տրիմետազիդին դեղամիջոցի թեստը։ Այդ ընթացքում Նրա բոլոր ձեռքբերումներն  չեղյալ են հայտարարվել։
29-01-2024 09:12
Թուրքիայի բնակչուհին որոշել է բաժանվել ամուսնուց, քանի որ նա չի սիրում լողանալ և ատամները մաքրել։ Դրա համար նա դատի է տվել ամուսնուն։ Դատարանը այս հիմնավորումը բավարար է համարել ամուսնալուծության համար և, բացի այդ, որոշել է տուժողին փոխհատուցում վճարել մոտ 16,5 հազար դոլարի չափով։
29-01-2024 07:17
ԱՄՆ ուղևորությունը Փարիզից ժամանած զբոսաշրջիկին իսկական արկած է պարգևել․ նա Արկանզասի «Crater Diamonds» պետական պարկում հայտնաբերել է 7,46 կարատանոց ադամանդ: 
29-01-2024 06:22
Գենետիկական գործոնները և մի քանի այլ պատճառներ կարող են հանգեցնել գիրության, նշում են սննդաբանները։ Առաջնային գիրության պատճառն անառողջ ապրելակերպն է՝ վատ սնվելու սովորություններն ու ցածր ֆիզիկական ակտիվությունը։ Բացի այդ, սթրեսը ևս հանգեցնում է գիրության։
29-01-2024 05:19
Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի նկարը, որը կորած էր շուրջ 100 տարի, հայտնաբերվել է Վիեննայում։ Նկարը պատկանել է Լիզերների ընտանիքին․ նրանում պատկերված է ընտանիքի դուստրը։ «Իմ Կինսկի» աճուրդի տունը նկարը գնահատել է ավելի քան 54 միլիոն ԱՄՆ դոլար:
29-01-2024 02:26
Թվում է, թե 28-ամյա Ջիջի Հադիդի և 49-ամյա Բրեդլի Կուպերի ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերի ճշմարտացիության մեջ արդեն կասկած չկա։ Պապարացիները զույգին լուսանկարել են Լոնդոնում շրջելիս՝ միմյանց ձեռք բռնած։ Սա մոդելի և դերասանի կողմից հանրության շրջանում սիրո առաջին հրապարակային դրսևորումն է:
26-01-2024 10:03
Լյու ազգանունով տարեց չինուհին որոշել է իր 2,8 միլիոն դոլար կարողությունը թողնել իր կատուներին և շներին, այլ ոչ թե իր չափահաս երեխաներին, քանի որ նրանք երբեք չեն այցելել իրեն:
26-01-2024 10:00
Գերմանացի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է փոխնակ մորը փոխպատվաստել լաբորատոր աճեցված ռնգեղջյուրի սաղմը, գրում է BBC-ն։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026
Դիտվել է 357 անգամ
14.08.2026
Դիտվել է 286 անգամ
15.08.2026
Դիտվել է 251 անգամ
17.08.2026
Դիտվել է 219 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster