Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-01-2024 05:48
Life & Style-ը, վկայակոչելով ինսայդերին, գրում է, որ Ջասթին Թիմբերլեյքն ու Ջեսիկա Բիլը մոտ են ամուսնալուծությանը։ Զույգը նույնիսկ հոգեբանի է դիմել ու փոխել բնակության վայրը, բայց, ավաղ, դա արդյունք չի տվել։
16-01-2024 02:02
39-ամյա Քլոե Քարդաշյանը լուսանկարվել է TMRW Magazine ամսագրի նոր համարի համար։ Լուսանկարները հայտնվել են հրապարակման սոցիալական ցանցերում։ Շապիկի համար ընտրվել է լուսանկար, որում Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը կեցվածք է ընդունում Dolce&Gabbana-ից մեկ ուսով բաճկոն զգեստով և House of Emmanuele-ի մեծ ականջօղերով՝ կուրծքը ծածկելով խնձորով։
16-01-2024 01:05
Լոս Անջելեսի Peacock Theatre-ում կայացել է 75-րդ ամենամյա Primetime Emmy մրցանակաբաշխությունը՝ Օսկարի հեռուստատեսային համարժեքը։ Կարմիր գորգով անցել են Մոնիկա Բելուչին, Սելենա Գոմեսը, Ջեսիկա Չեսթեյնը, Պեդրո Պասկալը քրոջ՝ Լյուքս Պասկալի հետ, Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերը և այլք։
15-01-2024 09:23
Հորմոնալ անհավասարակշռությունը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների: Էնդոկրինոլոգները նշել են հինգ առաջնային ախտանիշներ, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել․ ուժի պակաս և էներգիայի ընդհանուր նվազում, դաշտանային ցիկլի խախտում, լիբիդոյի նվազում, մաշկի ու մազերի վիճակի փոփոխություն, քաշի տատանում։
15-01-2024 09:06
Գիտնականները ստեղծել են բիոռոբոտիկ սիրտ, որում համակցված են խոզի կենսաբանական սիրտը և սիլիկոնե ռոբոտացված պոմպը՝ որը նոր գործիք է սրտային հիվանդություննները հասկանալու և բուժելու համար:
15-01-2024 05:38
Մարիա Շարապովան դարձել է ԱՄՆ-ի Արևմտյան ափի ամենահեղինակավոր համայնքներից մեկի՝ Սանտա Բարբարա շրջանի Մոնտեսիտո քաղաքում առանձնատան սեփականատեր, որտեղ ապրում են բազմաթիվ հայտնիներ։ Աշխարհի առաջին թենիսիստուհին տունը գնել է Էն Լուրիից՝ անշարժ գույքի մագնատ, Chicago White Sox բեյսբոլի թիմի և Chicago Bulls NBA թիմի նախկին համասեփականատեր Ռոբերտ Լուրիի այրուց: Սկզբում Լուրին սահմանել էր 13 միլիոն դոլար գինը, սակայն Շարապովան կարողացել է այն հասցնել մինչև 11 միլիոն դոլարի:
15-01-2024 02:30
Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ, որն անցկացվելու է Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 15-19-ը, քննարկվելու է անհայտ X հիվանդությունը, որի պատճառով կարող են 20 անգամով ավելանալ մահացության դեպքերը, քան COVID-19-ից։
15-01-2024 01:33
48-ամյա Թինա Կանդելակին սոցիալական ցանցերում հրապարակել է առաջին ամուսնությունից ծնված դստեր հազվագյուտ լուսանկարը։ Նա հրապարակումը նվիրել է ժառանգորդուհու ծննդյան տարեդարձին. Մելանիան, ով հիացրել է համացանցը, դարձավ 24 տարեկան։
13-01-2024 09:12
Էմի Ուայնհաուսի շատ սպասված «Back to Black» կենսագրական ֆիլմի անձնակազմը ներկայացրել է առաջին թրեյլերը, եւ թեեւ երգչուհուն, գուցե, դժվար է ընդօրինակելը, դերասանուհի Մարիսա Աբելան բավականին համոզիչ աշխատանք է կատարել:
13-01-2024 08:54
Չինաստանը ներմուծում է սպիտակուցների իր օգտագործման մոտ 80%-ը ցանկացած հասանելի ձևով, ներառյալ սոյան: Ուստի զարմանալի չէ, որ հենց Չինաստանի Գիտությունների ակադեմիան է առաջարկել բրածո հումքից՝ ածուխից սպիտակուցներ արտադրելու մեթոդը։ Տեխնոլոգիան նոր չէ, սակայն չինացի գիտնականները կատարելագործել են այն արդյունաբերական մասշտաբով գործնական կիրառման աստիճանի։
13-01-2024 07:16
Սլովենիայի Ռուսե քաղաքում մեկնարկել է ISSF Grand Prix միջազգային մրցաշարը։ 10մ օդամղիչ ատրճանակ երիտասարդ աղջիկների պայքարում Նարե Գաբրիելյանը եզրափակչում լինելով միանձնյա առաջատար, 239,7 միավորով դարձել է ոսկե մեդալակիր։ Նարեն 570 միավոր արդյունքով լրացրել է նաև միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա։
13-01-2024 05:10
«Քենդալի նման բարձրահասակ ու նիհար չեմ, բայց ունենք այն, ինչ ունենք». Դիանա Մալենկոն լողազգեստով ձմեռային ֆոտոշարք է հրապարակել:
13-01-2024 02:23
28-ամյա Դուա Լիպան և 33-ամյա Քալում Թերները սիրավեպի մասին խոսակցություններ են առաջացրել: Զույգին նկատել են Լոս Անջելեսում երեկույթի ժամանակ պարելիս։ Երգչուհին և դերասանը միասին մասնակցել են «Օդային վարպետները» սերիալի պրեմիերային նվիրված միջոցառմանը։
12-01-2024 09:52
Բրունեյում սկսվել են արքայազն Աբդուլի և բարձրաստիճան խորհրդականի թոռնուհու՝ Անիշա Իսա Կալեբիչի հարսանիքի տոնակատարությունները։ Այս իրադարձությունը նշելու տոնական միջոցառումներն ու տարբեր արարողությունները կտևեն 10 օր։
12-01-2024 09:41
Bet365 բուքմեյքերական ընկերության հիմնադիր ու ղեկավար Դենս Քոթսը ստացել է մոտ 281 միլիոն դոլար աշխատավարձ վերջին ֆինանսական տարում։ Նա համարվում է Բրիտանիայի ամենաբարձր վարձատրվող կինը։
12-01-2024 09:38
Հակաբիոտիկների օգտագործումը ցուցված չէ վիրուսային վարակների դեպքում, քանի որ վերջիններս անարդյունավետ են: Սակայն հակաբիոտիկները կարող են նշանակվել բարդությունների զարգացման դեպքում՝ բժշկի կողմից երեխայի զննումից հետո:
12-01-2024 02:48
Ռուս հեռուստա և ռադիո հաղորդավարուհի, դերասանուհի և երգչուհի Լերա Կուդրյավցեւան բաժանվում է ամուսնուց՝ հոկեյիստ Իգոր Մակարովից։ Այս մասին նա ասել է իր Telegram ալիքում։ Պատճառը, դատելով նրա գրառումից, ալկոհոլն է եղել։
12-01-2024 01:01
Բաժանորդները կրկին հարձակվել են Փերիս Հիլթոնի վրա. համացանցը կարծում է, որ նա վտանգավոր է իր երեխաների համար: Այս անգամ աստղին վիրավորելու պատճառ է դարձել վերմակը, որով նա ծածկել է որդուն։ Աստղին մեղադրողները պնդում են, որ տղան կարող է խեղդվել դրանում։
11-01-2024 13:17
Սելենա Գոմեսը կնկարահանվի Լինդա Ռոնշտադտի մասին կենսագրական ֆիլնում։ Գոմեսը կմարմնավորի Գրեմմիի 11-ակի մրցանակակրին: Ֆիլմը մշակում են պրոդյուսերներ Ջեյմս Քիչը եւ Ռոնշտադտի մենեջեր Ջոն Բոյլանը։
11-01-2024 05:28
Միայն ծովամթերքները չէ, որ աղտոտված են միկրոպլաստիկով։ Նոր հետազոտությունում գիտնականները հայտնաբերել են միկրոպլաստիկ մսի նմուշների եւ դրա այլընտրանքային տեսակների 90 տոկոսում, ներառյալ հավի նագեթսները, տավարի սթեյքերը, ձկան փափկամիսը եւ բուսական հիմք ունեցող համբուրգերները:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026
Դիտվել է 360 անգամ
14.08.2026
Դիտվել է 286 անգամ
15.08.2026
Դիտվել է 251 անգամ
17.08.2026
Դիտվել է 236 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster