ՄԵԿ ՏՈՂՈՎ 04-12-2023 08:33 Մարդկանց մեծամասնությունը ավելորդ քաշ է ունենում ոչ թե հորմոնալ անհավասարակշռության, այլ շատ ուտելու պատճառով։ Ըստ բժիշկների՝ էնդոկրին հիվանդություններ, որոնք ավելորդ քաշի ավելացում են առաջացնում, գոյություն ունեն, բայց շատ հազվադեպ են։ Միևնույն ժամանակ, քաշի ավելացումը կարող է կապված լինել ինսուլին հորմոնի հետ, որի նկատմամբ մարմնի զգայունությունը ժամանակի ընթացքում նվազում է:
04-12-2023 08:29 Իտալացի գեղանկարիչ Սանդրո Բոտիչելլիի վրձնին պատկանող 15-րդ դարի կտավներից մեկը, որը 1980-ականներից կորած էր համարվում, գտել են Իտալիայի հարավային Գրանյանո քաղաքում։ Մարիամ Աստվածածնին և մանուկ Հիսուսին պատկերող կտավը գնահատվում է առնվազն 100 միլիոն եվրո։
04-12-2023 08:24 Օմսկի բնակչուհին իր ողջ ոսկին փոստով ուղարկել է Մերձմոսկովյան շրջանի մի կախարդուհու, որպեսզի վերջինս իր վրայից հանի թուղթուգիրը:
04-12-2023 08:21 Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը օրինագիծ կներկայացնի, որի նպատակն է արգելել կենսաբանական տղամարդկանց մուտքը նույնասեռական անձանց համար նախատեսված տարածքներ, ինչպես նաև կանխել երեխաների՝ իրենց սեռը փոխելու փորձերը:
30-11-2023 22:27 Prada-ն գլխավորել է 2023 թվականի առաջին եռամսյակում՝ Lyst-ի վարկածով զբաղեցնելով առաջին տեղը՝ որպես աշխարհում ամենահայտնի ապրանքանիշը: LOEWE-ն բոլորին գերազանցեց երկրորդ եռամսյակում, մինչդեռ Miu Miu-ն վերադարձավ եւ երկրորդ տարին անընդմեջ գրավեց առաջին տեղը:
30-11-2023 09:29 Մադրիդի համալսարանի մասնագետները հետաքրքիր օրինաչափություն են հայտնաբերել բնավորության որոշակի գծերի և կյանքի տևողության միջեւ: Առողջ երկարակեցությանը նպաստող հիմնական գործոնները երախտագիտություն և կարեկցանք ցուցաբերելու ունակությունն է, կենսուրախությունը, աշխուժությունը և, հատկապես, հետաքրքրասիրությունը:
30-11-2023 08:39 Լրագրող, հաղորդավար, ֆինանսների ոլորտի մասնագետ եւ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյանը հայտնվել է Forbes-ի 30 Under 30 հատուկ ցուցակում։ Քրիստինա Այանյանը Nasdaq-ի պատմության մեջ ամենաերիտասարդ գործադիր պրոդյուսերն ու հաղորդավարն է:
29-11-2023 11:02 Ճիշտ ձևակերպված սննդակարգը կարող է հեշտացնել ծխելը թողնելը: Մասնագետները խերհուրդ են տալիս ավելի շատ ջուր և բուսական թեյեր խմել՝ մարմնից տոքսինները հեռացնելու համար։ Որոշ մթերքներից հետո, օրինակ՝ մսից, ծխելն ավելի հաճելի է, իսկ պանիրը, մրգերն ու բանջարեղենն անտանելի են դարձնում ծխախոտի համը։ Գազարը, նեխուրը, վարունգը ևս կօգնեն չհասնել ծխախոտին։
29-11-2023 10:21 Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող վրացի երգիչ և դերասան Կախա Աբուաշվիլին, նույն ինքը՝ Կաբուն, դատարանի որոշմամբ 10 հազար լարի գրավի դիմաց ազատ կարձակվի: Գումարը վճարելուց հետո Աբուաշվիլին կլքի քրեակատարողական հիմնարկը:
29-11-2023 10:21 Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող վրացի երգիչ և դերասան Կախա Աբուաշվիլին, նույն ինքը՝ Կաբուն, դատարանի որոշմամբ 10 հազար լարի գրավի դիմաց ազատ կարձակվի: Գումարը վճարելուց հետո Աբուաշվիլին կլքի քրեակատարողական հիմնարկը:
28-11-2023 09:35 Հոգեբանները պարզել են, որ մարդիկ հակված են միայնակ կանանց ավելի լավ ընկալել, քան միայնակ տղամարդկանց: Միայնակ կանայք ավելի քիչ են ենթարկվում խտրականության, քան միայնակ տղամարդիկ:
28-11-2023 08:44 Օտտավայի համալսարանը (ԱՄՆ) չորս խորհուրդ է տվել, թե ինչպես կենտրոնանալ աշխատանքի վրա: Առաջին խորհուրդը հարմարավետ աշխատանքային տարածք ստեղծելն է: Երկրորդ բանը, որն օգնում է կենտրոնանալ, գործիքային երաժշտություն լսելն է։ Երրորդ խորհուրդը շեղումներից խուսափելն է: Կարող եք փորձել նաև լոլիկի մեթոդը․ պետք է աշխատել կարճ փուլերով՝ 25 րոպե աշխատանք, ապա հինգ րոպե ընդմիջում, որի ընթացքում ակտիվության ամբողջական փոփոխություն է անհրաժեշտ։
28-11-2023 05:52 Ամերիկացի դերասաններ եւ նախկին ամուսիններ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի որդեգրած որդին՝ Փաքս Թիենը, հորը անվանել է «համաշխարհային կարգի ապուշ», որի ներկայությամբ նրա երեխաները «դողում են վախից»:
28-11-2023 03:01 Մայամիի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դավաճանել է կնոջը՝ Անտոնելա Ռոկուցոյին։ Այս մասին հայտնում է բրազիլական Direto Do Miolo հրատարակությունը։ Հրատարակության համաձայն՝ Մեսսին և Ռոկուցոն ապրում են «ամենամեծ ճգնաժամը»՝ կապված այն բանի հետ, որ արգենտինացի հարձակվողը իբր սիրավեպ է ունեցել արգենտինացի լրագրող Սոֆյա Մարտինեսի հետ։ Ենթադրվում է, որ դրա պատճառով զույգի ամուսնությունը փլուզման եզրին է։
28-11-2023 02:57 Բժիշկները նշում են, որ թոքաբորբն առաջանում է իմունիտետի թուլացման պատճառով։ Գրեթե յուրաքանչյուր մարդ թոքաբորբի բակտերիայի կրող է։ Երբ մարդը մրսում է, իմունային համակարգը թուլանում է, և այդ ժամանակ թոքաբորբը կարող է ակտիվանալ:
27-11-2023 09:25 Բլուզը, որն Ուելսի արքայադուստր Դիանան հագել է իր նշանադրությանը 1981 թվականին, ընդգրկվել է հայտնի հագուստի աճուրդում։ Զգեստը, որի արժեքը գնահատվում է $80,000-ից մինչև $100,000, ստեղծվել է դիզայներներ Դեյվիդ և Էլիզաբեթ Էմանուելների կողմից, որոնք նույն տարի նախագծել են նաևԴիանայի հարսանյաց զգեստը այն ժամանակվա Ուելսի արքայազն Չարլզի հետ ամուսնության համար։
27-11-2023 07:54 Դերասանուհի, երգչուհի և մոդել Փերիս Հիլթոնը սոցցանցերում հայտարարել է, որ կրկին մայր է դարձել։ 2021 թվականի նոյեմբերին Փերիս Հիլթոնն ամուսնացավ գործարար Քարթեր Ռեյումի հետ։
27-11-2023 07:33 Կրծքավանդակի ցավը կարող է տարբեր հիվանդությունների ախտանիշ լինել։ Ավելին, ըստ վիճակագրության, յուրաքանչյուր 14-րդ կինը բախվում է կրծքագեղձի քաղցկեղի հետ։ Առավել հաճախ կրծքավանդակի՝ տարբեր բնույթի և ինտենսիվության ցավը, որը ուժեղանում է սպասվող դաշտանից մի քանի օր առաջ, բնորոշ է մաստոպաթիայի ցրված ձևերին: Մաստոպաթիան կաթնագեղձերի հիվանդությունների մեծ խմբի ընդհանուր անվանումն է, որոնք առաջանում են հորմոնալ խանգարումների ֆոնի վրա։
27-11-2023 03:50 Սյուզան Սարանդոնի որդին՝ Մայլս Ռոբինսը, դերասանուհու երկրպագուներին խնդրել է դադարեցնել ajn տեսանյութի տարածումը, որում Սյուզանy նկարահանվել է մազերը հարդարելիս, ուսերը մերկացրած խալաթով և կիսաթափանցիկ կրծկալով:
27-11-2023 02:44 «Совкомбанка»-ի համահիմնադիր միլիարդատեր Վասիլի Կլյուկինի նախկին կինը՝ Աննա Կլյուկինան, պաշտպանել է իր իրավունքները գույքի բաժանման հարցում և դատարանով նախկին ամուսնուց պահանջել 244 միլիոն ռուբլի։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45 Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։ 17-08-2026 10:24 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը ։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։ 17-08-2026 09:30 Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։ 17-08-2026 06:54 Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ: 17-08-2026 01:59 Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026 Դիտվել է 362 անգամ 14.08.2026 Դիտվել է 288 անգամ 17.08.2026 Դիտվել է 254 անգամ 15.08.2026 Դիտվել է 252 անգամ