Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-11-2023 09:38
49-ամյա Քեյթ Մոսն ու նրա դուստր Լիլան հայտնվել են բրիտանական Vogue-ի իրենց առաջին համատեղ շապիկին։ Մոդելները կրում են միամնան սպիտակ հանդերձանք՝ 16Arlington jumpers-ից և Noel Stewart փափուկ գլխարկներ:
17-11-2023 02:35
Աննա Կուրնիկովան, ով վերջին մի քանի տարիների ընթացքում հազվադեպ էր հայտնվում հանրությանը, ներկա է եղել ամուսնու՝ 48-ամյա երգիչ Էնրիկե Իգլեսիասի համերգին։ Զույգի տեսանյութը, որը նկարահանվել է կուլիսներում, Instagram-ում հրապարակել է 42-ամյա մարզիկի ընկերուհին՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը։
16-11-2023 11:13
Դիետոլոգները որպես աշնանային ամենաօգտակար մթերքներ նշել են դդումը, ճակընդեղը և սպիտակ կաղամբը։
16-11-2023 11:09
Հայաստանի շախմատի կանանց թիմը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում: Մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի թիմի մրցակիցը Ֆրանսիան էր: Հայկական ընտրանին պարտվեց 0,5-3,5 հաշվով: Լիլիթ Մկրտչյանը կիսեց միավորը, իսկ Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը պարտվեցին: Kանանց մրցաշարին մասնակցում է 32 թիմ:
16-11-2023 10:51
Ճանաչված երգչուհի Մաքսիմի ինքնակոչ եղբայրը փորձել է խափանել նրա համերգը Մոսկվայում։ Նա զանգահարել է կազմակերպիչներին ու ասել, թե կպայթեցնի դահլիճը, եթե համերգը չչեղարկվի։ Տղամարդու անունը Իլյա է, նա 32 տարեկան է, ապրում է Սանկտ Պետերբուրգում։
15-11-2023 11:27
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն արժանացել է «Տարվա մարդ» տիտղոսին՝ ըստ «GQ» ամսագրի: 
15-11-2023 10:44
Ո՞վ ասաց, որ տոնական ֆիլմեր դիտելը չի կարող իրական աշխատանք դառնալ: CableTV.com-ը փնտրում է մեկին, ով 25 օրում 25 Սուրբ Ծննդյան ֆիլմ կդիտի, որի դիմաց կվճարեն 2,500 դոլար, եթե, իհարկե, կարողանաք բավարարել պահանջները:
15-11-2023 10:42
Դերասան Պատրիկ Դեմփսին People ամսագրի վարկածով արժանացել է «Ամենասեքսուալ տղամարդու» կոչմանը։ Բայց պարզվում է, որ տղամարդուն կամ կնոջը սեքսուալ դարձնող ոչ մի կոնկրետ բան չկա։ «Սեքսուալությունը նայողի աչքերում է»,- HuffPost-ին ասել է մարմնի լեզվի փորձագետ Բլանկա Կոբը՝ նշելով, որ անձնական նախապատվությունը մեծ դեր է խաղում:
15-11-2023 10:21
Օրական կես լիտրից ավելի գարեջուր խմելը, այն խմելու մեծ ցանկությունը և վերջույթների դողը գարեջրից հիվանդագին կախվածության ախտանիշներ են: Ըստ մասնագետների՝ գարեջրի հանդեպ սերն անխուսափելիորեն հանգեցնում է կախվածության, վնասում է սիրտը, արյան անոթները, նյարդային համակարգը, երիկամները և նպաստում ավելորդ քաշի ավելացմանը։
15-11-2023 08:44
25-ամյա դերասանուհի Էլ Ֆենինգը լքել է հոլիվուդյան ցանկալի հարսնացուների ցուցակը։ Դերասանուհուն նկատել են 33-ամյա միլիոնատեր Գաս Վեների հետ ժամադրությանը։
14-11-2023 20:30
Հայտնի են խաղային արդյունաբերության ամենակարևոր իրադարձություններից մեկի՝ The Game Awards 2023-ի հավակնորդները։ Այս տարի ֆավորիտներն են Larian Studios-ի ֆենթեզի ժանրի Baldu՝s Gate 3 դերային խաղը և Remedy Entertainment-ի Alan Wake II արկածային սարսափ խաղը, որոնք հավակնում են ութ մրցանակի։ Marvel's Spider-Man 2 սուպերհերոսների մարտախաղն առաջադրված է յոթ անվանակարգերում, իսկ ռիթմային էքշըն ժանրի Hi-Fi Rush-ը, Super Mario Bros․ Wonder և The Legend of Zelda: Tears of the Kingdom պլատֆորմային խաղերը հավակնում են հինգ անվանակարգի:
14-11-2023 15:36
Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի 37-ամյա դարպասապահ Մանուել Նոյերն ամուսնացել է 23-ամյա գերմանացի հանդբոլիստուհի Անիկա Բիսելի հետ։ Նոյերն ու Բիսելը միասին են ապրում 2020 թվականից։ Նրանք սպասում են առաջնեկի ծննդին։
13-11-2023 12:25
Ֆիլադելֆիայի Փենսիլվանիայի համալսարանի և Ֆինիքսի Բարրոու նյարդաբանական ինստիտուտի կողմից անցկացված հետազոտությունը պարել է, որ մարդու յուրաքանչյուր քթանցք հոտը տարբեր կերպ է զգում։
13-11-2023 08:35
Թեյի մեջ հանրաճանաչ հավելումները, օրինակ՝ կաթը, անանուխը կամ կիտրոնը, կարող են և՛ բարելավել ինքնազգացողությունը, և՛ վատթարացնել այն: Անանուխը հակացուցված է տղամարդկանց, քանի որ անանուխը կարող է նվազեցնել տեստոստերոնի մակարդակը։ Մարդիկ, ովքեր հակված են ալերգիայի ցիտրուսային մրգերի նկատմամբ, պետք է ավելի զգույշ լինեն այս ըմպելիքի նկատմամբ։ Կաթով թեյը վնասակար է երիկամների հետ կապված խնդիրներ և միզուղիների բորբոքում ունեցող մարդկանց համար։
13-11-2023 07:43
Մեյնութ համալսարանի և Լիմերիկի համալսարանի իռլանդացի հետազոտողները երախտագիտության զգացումները կապում են սրտի հիվանդության ռիսկի նվազեցման հետ: Նրանք պարզել են, որ լավ բաների համար շնորհակալ լինելը կարող է մեղմել սթրեսի բացասական ֆիզիոլոգիական ազդեցությունը և նվազեցնել սրտանոթային հիվանդությունների հավանականությունը, ներառյալ սրտամկանի ինֆարկտի ռիսկը:
13-11-2023 04:23
Քիմ Քարդաշյանը, Հեյլի Բիբերը, Սալմա Հայեքը եւ Ջեսիկա Ալբան այն հայտնիներից են, ովքեր ներկա էին 2023 թվականի Baby2Baby գալա-երեկույթին: Աստղերն ամենամյա միջոցառման շրջանակում հավաքվել էին Արեւմտյան Հոլիվուդի Խաղաղօվկիանոսյան դիզայնի կենտրոնում, որպեսզի գումար հավաքեն անապահով ընտանիքներում ապրող երեխաների համար:
13-11-2023 02:58
Օրերս Ռիհաննային պապարացիները բռնացրել են ընկերների հետ հանդիպման ժամանակ՝ խումբը ուղեւորվում էր Հոլիվուդի San Vicente Bungalow մասնավոր ակումբ։ Ոճի ճանաչված  թելադրողը, ինչպես միշտ, խնամքով մտածել էր իր կերպարը. այնուամենայնիվ, աստղի երկրպագուներին ամենաշատը ցնցել է նրա մազերը, որոնք նա հանկարծակի բացացրել էր՝ դառնալով գրեթե շիկահեր:
10-11-2023 10:22
Ռեալիթի հեռուստաաստղ Քայլի Ջենները ներկայացրել է իր երկրորդ հավաքածուն, որը ստեղծվել է Entire Studios-ի դիզայներների հետ համատեղ։ Առաջիկա Drop 002 հավաքածուն կթողարկվի նոյեմբերի 15-ին: Ըստ Hype Beast-ի՝ Քայլի Ջեների առաջին հավաքածուն, որը թողարկվել է անցյալ շաբաթ, սպառվել է մեկ ժամում։ Ռեալիթի հեռուստաաստղը դրանից 1 մլն դոլար է վաստակել։
10-11-2023 10:08
Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Ժամացույցով կինը» նկարը 139,364 մլն դոլարով վաճառվել է աճուրդում: Այս մասին հայտնել է Sotheby’s աճուրդային տունը։
10-11-2023 10:03
2024 թվականի հունվարի 1-ից Լատվիայում ցանկացած սեռի երկու անձ, ովքեր մտերիմ հարաբերությունների մեջ են, ընդհանուր տնային տնտեսություն են վարում, և ովքեր անմիջական ազգականներ կամ ամուսիններ չեն, օրինականորեն կկարողանան նոտարի մոտ գրանցել իրենց միությունը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026
Դիտվել է 362 անգամ
14.08.2026
Դիտվել է 288 անգամ
17.08.2026
Դիտվել է 258 անգամ
15.08.2026
Դիտվել է 252 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster